Մամուլի տեսություն 19-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67678-Մամուլի_տեսություն_19_07_2017
Վավերացվել է Իրան-Հայաստան սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2017 12:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  19-07-2017

Վավերացվել է Իրան-Հայաստան սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը

«Ալիք»

«Իրան-Հայաստան համագործակցության ռազմավարական օրինագիծը հաստատվեց իսլամական խորհրդարանի գերակշիռ մեծամասնությամբ»

 

2016 թ.-ի դեկտեմբերի 21-ին ՀՀ նախագահի հրավերով  ԻԻՀ նախագահը Հայաստանում էր և այս այցի արդյունքում էր, որ ստորագրվեցին բազմաթիվ փաստաթղթեր, որոնցից այսօր կարևոր նշանակությամբ առանձնացավ դրանցից մեկը:

Այսօր իսլամական խորհրդարանում Թեհրանի և հյուսիսային իրանահայության պատգամավոր ՝ Կարեն Խանլարյանը տեղեկացրել է պատմական նշանակությամբ մի կարևոր օրինագծի հաստատման մասին, որը տրամաբանական շարունակությունը կարելի է համարել վերոնշյալ հանդիպման:

Իրանի իսլամական խորհրդարանի պատգամավորները վավերացրել են Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը:

Իսլամական խորհրդարանի չորեքշաբթի օրվա դռնբաց նիստում, պատգամավորները վավերացրել են օրինագծի հոդվածը , ըստ որի երկու երկրները համաձայնության են գալիս Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման շուրջ և կարող են փոխանակել համապատասխան փաստաթղթերը:

Օրինագիծն ընդունվել է ներկա պատգամավորների 145 կողմ, 2 դեմ և 2 ձեռնպահ ձայների արդյունքում:

 

«Ռեսալաթ»
Թուրքիայում երկարաձգվել է արտակարգ դրությունը

 

Թուրքիայում արտակարգ իրավիճակը  երկարաձգվել է ևս երեք ամսով: Հեղաշրջման մեկամյակի սեմին Թուրքիայում Էրդողանի կողմնակիցների ու ընդդիմադիրների մասնակցությամբ, ցույցեր են կայացել:

Թուրքիայի կառավարությունը խորհրդարանից պահանջել էր չորրորդ անգամվա համար երկարաձգել արտակարգ դրությունը , որին համաձայնել էին պատգամավորները: Թուրքիայի կառավարությունը բազմիցս Գյուլենին մեղադրել է հեղաշրջման փորձը կազմակերպելու մեջ: Անցյալ տարվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 50 հազար հոգի, 150 հազար քաղաքացիներ հեռացվել են աշխատանքից: Թուրքիայի կառավարության համոզմամբ, անվտանգության սպառնալիքների դիմագրավման համար , անհրաժեշտ է բարեփոխումներ ու մաքրագործումներ կատարել:

Թուրքիայի փոխվարչապետը խորհրդարանում ասել է.«Արտակարգ դրության երկարաձգումը նպաստելու է օրինական միջավայրի ստեղծմանը ՝ Գյուլենականներին հեռացնելու համար»: Նրա խոսքերով, թեև պետական բարձր մակարդակներում մաքրագործումներ  են կատարվել, սակայն դեռ գաղտնի գործակալներ կան:

 

«Իրան»
Վաշինգտոնը սպառնացել է Վենեսուելայի կառավարությանը

 

Վենեսուելայի հանրաքվեի արդյունքում, ավելի քան յոթ միլիոն հոգի Սահմանադրության վերամշակման համար կառավարության ներկայացրած ծրագրի դեմ է քվեարկել : ԱՄՆ-ը Նիկոլաս Մադուրոյի կառավարությանը զգուշացրել է, որ վերանայման հանձնախումբ կյանքի կոչվելու դեպքում, այդ երկրի դեմ տնտեսական շրջափակումներ են սահմանվելու: Մյուս կողմից, ընդդիմադիր առաջնորդները 24-ժամյա հացադուլի կոչ են արել ՝ սոցիալիստական կառավարության վրա ճնշումները մեծացնելու նպատակով:

Սպիտակ տան խոսնակն ասել է.-«Եթե Վենեսուելայում իրավիճակը բարդանա, ապա ԱՄՆ-ը խոստանում է , որ անհրաժեշտ քայլեր է ձեռնարկելու»: Թրամփի խոսքերով, ԱՄՆ-ն չի պատրաստվում  մի կողմ  քաշվել և հեռվից դիտել  Վեվեսուելայում անցնող զարգացումները : Եթե հուլիսի 30-ին Մադուրոն կյանքի կոչի կառավարության վերահսկիչ հանձախումբը, ապա Վաշինգտոնը համապատասխան քայլերի է դիմելու: Վենեսուելայի դատախազությունը հայտարարել է , որ հետապնդման մեջ են անվտանգության ութ աշխատակիցներ, որոնք ծեծել են հոգեկան խանգարումով մի քաղաքացու: Ընդդիմադիրների առաջնորդները դատապարտել են ոստիկանության ու անվտանգության ծառայության այդ քայլը:

 

«Շարղ»
Բրիտանիան  պայմաններ է սահմանել Հյուսիսային Կորեայի հետ բանակցելու համար

Բրիտանիայի ԱԳ նախարարի ասածով, իր երկիրը դեմ է Հյուսիսային Կորեայի հետ բանակցությանը, քանի դեռ Փխենյանը չի հրաժարվել իր միջուկային ծրագրից: Բորիս Ջանսոնի հայտարարությամբ, քանի դեռ Հյուսիսային Կորեան լուրջ քայլեր չի արել իր միջուկային ծրագրերը չեղարկելու ուղղությամբ, ապա Լոնդոնը Փխենյանի հետ ոչ մի բանակցություն էլ չի վարելու:

 

 

tert.am

Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավարը հրաժարական է տվել Մակրոնի հետ տարաձայնությունների պատճառով

 

Ֆրանսիայի բանակի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Պյեր դե Վիլյեն չորեքշաբթի հրաժարական է տվել երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ պաշտպանության ծախսերի կրճատման վերավերյալ նրա ծրագրերի առնչությամբ ունեցած տարաձայնությունների պատճառով, հայտնում է Le Figaro-ն:

«Առկա հանգամանքներում ես կարծում եմ, որ այլևս ի վիճակի չեմ ապահովել բանակի մոդելը, որն անհրաժեշտ է Ֆրանսիայի և ֆրանսացիների պաշտպանության համար այսօր և վաղը»,- ասված է դե Վիլյեի հայտարարությունում:

Նշվում է, որ ֆրանսիացի նախագահը ընդունել է նրա հրաժարականը:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Ֆրանսիայի իշխանությունները 2017 թվականին 850 միլիոն եվրոյով պատրաստվում են կրճատել պաշտպանության ծախսերը: Մակրոնի այդ որոշումը խիստ քննադատության է արժանացել ռազմական գերատեսչությունների բազմաթիվ ներկայացուցիչների, մասնավորապես՝ գլխավոր շտաբի ղեկավարի կողմից:

Անցած շաբաթ դե Վիլյեն նախազգուշացրել է, որ պատրաստ է հրաժարական տալ, եթե 2018 թվականին ֆրանսիական բանակը կրկին չստանա բավականաչափ ֆինանսավորում:

 

 

lragir.am

Գերմանիայի քաղաքացիները Թուրքիայում վտանգի տակ են. գերմանացի պատգամավոր

 

Գերմանիայի Ձախերի կուսակցության պատգամավոր, ազգությամբ թուրք Սևիմ Դաղդելենը կոչ է արել երկրի կառավարությանը նախազգուշացնել Թուրքիա այցելել ցանկացող քաղաքացիներին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է գերմանական Deutsche Welle-ն:

Թուրքիայում 6 իրավապաշտպանի, այդ թվում և Գերմանիայի մեկ քաղաքացու կալանավորման փաստի առնչությամբ Դաղդելենը հայտարարել է, որ այսուհետ իրենց քաղաքացիները Թուրքիայում «գերի ընկնելու» վտանգի տակ են: Պատգամավորն ընդգծել է, որ Գերմանիայի կառավարությունը պետք է փոխի իր քաղաքականությունը: «Սպասելու, հուսալու և խնդրելու ժամանակն արդեն անցել է»,- հայտարարել է նա:

Գերմանիայի Բունդեսթագի ազգությամբ թուրք մեկ այլ պատգամավոր՝ Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրն էլ ընդգծել է, որ Թուրքիայում ակտիվիստների ձերբակալելով այդ երկիրը վնաս է հասցնում սեփական տնտեսությանը: «Չեմ հասկանում, թե ինչպես կարելի է այդ երկրում անվտանգ ներդրում անել»,- նշել է նա:

Ստամբուլում հուլիսի 5–ին ձերբակալված տասն իրավապաշտպաններից վեցը՝ Իդիլ Էսերը, Օզլեմ Դալքըրանը, Վելի Աջուն, Գյունալ Քուրշունը, Ալի Գարավին և Պետեր Ստոյդթները կալանավորվել են, չորսը՝ ազատ արձակվել:

Իրավապաշտպանները մեղադրվում են «ահաբեկչական խմբավորման անդամ լինելու» մեջ: Ձերբակալվածների շարքում են միջազգային Amnesty International կազմակերպության Թուրքիայի գրասենյակի ղեկավարն ու նույն կազմակերպության աշխատակիցը:

Amnesty International-ը կոչ է արել ճնշում գործադրել Թուրքիայի իշխանությունների վրա՝ անմիջապես դադարեցնելու հետապնդումներն ու ազատ արձակելու իրավապաշտպաններին: «Այսօր մենք հասկացանք, որ մարդու իրավունքների համար պայքարելը Թուրքիայում հանցանք է համարվում: Եկել է ճշմարտության պահը Թուրքիայի և միջազգային հասարակության համար: Աշխարհի առաջնորդները պետք է դադարեցնեն կծել լեզուն և շարունակեն իրենց գործերն այնպես, ասես ոչինչ տեղի չի ունեցել»,- հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Սալիլ Շեթին:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ևս դատապարտել է Թուրքիայում ակտիվիստների, այդ թվում Գերմանիայի քաղաքացի Պետեր Ստոյդթներին կալանավորելու մասին որոշումը՝ կոչ անելով անմիջապես ազատ արձակել նրան:

Շվեդիայի ԱԳՆ-ն ևս հայտարարությամբ է հանդես եկել իր քաղաքացու՝ Ալի Գարավիի կալանավորման առնչությամբ՝ հայտարարելով, որ իրենք զբաղվում են այս խնդրով:

 

1in.am

Կիպրոսի շուրջ բանակցությունների անհաջողությունը բոլոր մասնակիցների ձախողումն է. ՄԱԿ

 

Շվեյցարիայի Կրան Մոնտանա քաղաքում Կիպրոսի շուրջ խորհրդաժողովի ապարդյուն ավարտը, ինչի հետ մեծ հույսեր էին կապում, բանակցությունների բոլոր մասնակիցների ձախողումն է, ոչ թե կողմերից մեկի մեղքը: Այս մասին լրագրողներին հայտնել է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ խորհրդական Էսպեն Բարտ Էյդեն, որը մասնակցել է Անվտանգության խորհրդի դռնփակ հանդիպմանը

 

«Այժմ ժամանակը չէ մեղադրելու միմյանց, առանց այն էլ դա բավական է,- ասել է նա:- Մենք պետք է խոստովանենք, որ Կրան Մոնտանայում գործարք կնքելու անընդունակությունը կոլեկտիվ ձախողում է»:

Էյդեն հույս է հայտնել, որ Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Անաստասիադիսը և թուրքական համայնքի ղեկավար Մուստաֆա Աքինջին «հապճեպ եզրակացություններ չեն անի և լրջորեն կխորհեն, թե ինչ կարելի է անել այժմ, երբ Կիպրոսին նվիրված խորհրդաժողովը ձախողվեց»:

Նրա խոսքով՝ հաշվի առնելով կղզու և նրա շուրջ ստեղծված իրադրությունը՝ չափազանց կարևոր է, որ նրանք մտածեն, թե ինչպես հասնեն ըմբռնման և փոխզիջման, ոչ թե տարաձայնությունների սաստկացմանը: