Մամուլի տեսություն  20-07-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i67758-Մամուլի_տեսություն_20_07_2017
Շարունակվում է Գերմանիա-Թուրքիա տարաձայնությունը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 20, 2017 09:52 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  20-07-2017

Շարունակվում է Գերմանիա-Թուրքիա տարաձայնությունը։

Ալիք

«Իրանը խոհեմ և շատ  ծանրակշիռ շարունակում է իր վարած քաղաքականությունը» . Ժորժիկ Աբրահամյան

Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ շատերն էին նկատել, որ չնայած Օբամայի վարչակազմը փորձեց իր հարաբերությունները մեղմացնել Իրանի Իսլամական Հանրապետության հետ և Միջուկային զենքի շուրջ համաձայնության գալ, ԱՄՆ-ը այնուամենայնիվ իր ձեռքից բաց չի թողնի ճնշումների խաղաքարտը: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ սակայն վերջին շրջանում ԱՄՆ-Իրան հարաբերություններում եղած լարվածությունը քաղաքական քաշքշուք է, որը երկար տևել չի կարող և ուր որ է իր սահմանները կգտնի:

Ժորժիկ Աբրահամյանի խոսքով՝ Իրանն աշխարհին ցույց է տվել, որ ինքը բարյացակամ է, որ չի ցանկանում զանգվածային ոչնչացման զենքեր ստեղծել և գնացել է բանակցությունների աշխարհի հետ:

«Նախագահ Թրամփի պաշտոնավարության ժամանակ նկատվում է, որ տարբեր էժան միջոցներով աշխատում են շրջանցել ձեռքբերված համաձայնությունները: Իրանը խոհեմ և շատ  ծանրակշիռ շարունակում է իր վարած քաղաքականությունը և պատրաստ է հակադրվելու ցանկացած այնպիսի վերաբերմունքներին, որ Միացյալ Նահանգները կցուցաբերի համաձայնագիրը շրջանցելու և չարաշահելու ուղղությամբ»,- ասաց նա։

«Իրանն ունի իր ռազմավարական քաղաքականությունը, ունի իր մարտավարությունն ամբողջ աշխարհում, և այս պարագայում ովքեր Իրանի հետ լավ հարաբերությունների մեջ են, փոխշահավետ հարաբերությունները նրանց միջև կշարունակվեն»,-  ասաց նա, Tert.am-ին տված հարցազրույցում: 

Ռեսալաթ

Ստոլտենբերգը և Ներատլանտյան նոր հակամարտությունը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը ծանր օրեր է թիկունքում թողնում։ Այս օրերին ՆԱՏՕ-ի երկու անդամ երկրներ՝ Թուրքիայի և Գերմանիայի միջև առկա են սուր տարաձայնություններ։Այլ խոսքով երկու երկրի քաղաքական հակամարտությունը ազդում է նաև  ՆԱՏՕ-ի մյուս անդամ երկրների  հարաբերությունների վրա։ Նման պայմաններում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի և Գերմանիայի պաշտպանության նախարարների հետ` հորդորելով հարթել տարաձայնությունները գերմանացի պատգամավորների Թուրքիայում գտնվող ռազմաբազա մուտք գործելու վերաբերյալ:Գերմանիան մերժել է  այն  թուրք ապաստանյալներին արտահանձնելու Անկարային դիմումին ,որոնք մեղադրվում են 2016 թվականին հուլիսին ձախողած հեղաշրջման փորձին ներգրավված լինելու մեջ։ Իսկ օրերս Բեռլինը հաղորդել է,որ Անկարան թույլ չի տվել Բունդեսթագի պատգամավորների մուտքը Անկարայից 250 կիլոմետր հեռավորությամբ գտնվող «Կոնիայի» ավիաբազա:Ավելի վաղ Թուրքիան արգելափակել էր գերմանացի օրենսդիրների մուտքը «Ինջիրլիք», որից հետո Բեռլինը որոշել էր դուրս բերել իր զորախումբը ռազմակայանից, որտեղ ևս ՆԱՏՕ-ի ուժերն են տեղակայված:«Հույս ունենք, որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակից երկրները կկարողանան փոխհամաձայնության գալ և լուծել տարաձայնությունները»,- ասել է ռազմական դաշինքի գլխավոր քարտուղարը։ Համենայն դեպս այն դեպքում կարող է կարգավորվել այդ տարաձայնությունը երբ կողմերից մեկը նահանջի իր դիրքերից, բայց այժմյան դրությամբ  ոչ Գերմանիան և ոչ էլ Թուրքիան նման կամք չեն դրսևորել։

 

ԻՍՆԱ

ԱՄՆ-ն Պարսից ծոցում լազերային նոր զենք է փորձարկել

Իրանի, Հյուսիսային Կորեայի ,Չինաստանի ու Ռուսաստանի անօդաչու թռչող սարքերին դիմակայելու նպատակով Ամերիկյան ռազմածովային նավատորմը Պարսից ծոցի ջրերում փորձարկել է LaWS կոչվող լազերային զենքը։ԱՄՆ Ռազմածովային ուժերի կապիտան՝ Քրիստոֆեր Ուելսն ասել է․-«Այն ավելի ճշգրիտ է, քան գնդակը։ Դա սպառազինության նեղ մասնագիտացված տեսակ չէ՝ ինչպես մեր արդյունաբերության մեջ առկա որոշ զինատեսակներ, որոնք գործում են միայն օդային շփումների պարագայում կամ միայն ցամաքային թիրախների նկատմամբ»։Նա նաև նշել է․-«Լազերային զենքը  կօգտագործվի անօդաչու թռչող սարքերի ոչնչացման համար,քանզի դրանցից օգտվում են մեր հակառակորդ երկրներ՝ Իրանը, Հյուսիսային Կորեան , Չինաստանը և Ռուսաստանը»։ Ռազմական հարցերի փորձագետների խոսքերով՝ լազերային նոր զենքը կարող է հարվածել թիրախներին  լույսի արագությամբ և 50 հազար անգամ ավելի արագ է, քան միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։Նշվում է, որ նոր զենքի հարվածն աննկատ ու անձայն է, ինչը դրա եզակի յուրահատկություններից է համարվում։

 

Շարղ

ԻԼԻՊ-ը Ալ Բաղդադիի կողմից չի առաջնորդվում

ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը հայտարարել է,որ ԻԼԻՊ-ի առաջնորդը ներկայումս ոչ մի մասնակցություն չունի խմբավորման կողմից ընդունվող որոշումներին և զինյալ անձանց չի ղեկավարում։ԱՄՆ պաշտպանության նախարարության խոսնակը նշել է․-«Աբուբաքր Ալ Բաղդադին չի մասնակցում ԻԼԻՊ-ի առօրյա գործողություններին»։

 

Tert.am

Թրամփը պատմել է G20 գագաթնաժողովում Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման մանրամասները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի պատմել է New York Times թերթին, որ Համբուրգում ՌԴ նախագահի հետ ոչ պաշտոնական հանդիպմանը հիմնականում փոխանակվել են հաճոյախոսություններով, բայց քննարկել են նաև երեխաների որդեգրման հարցը:

Բնորոշելով ավելի վաղ այս ամիս Գերմանիայում համաշխարհային առաջնորդների ընթրիքին Պուտինի հետ ոչ պաշտոնական հանդիպման մասին վերջերս հայտնված տեղեկությունը՝ Թրամփը նշել է, որ նրանք շփվել են մոտ 15 րոպե, հիմնականում «փոխանակվել են հաճոյախոսություններով»: Թրամփը նաև նշել է, որ նրանք բացի այդ «խոսել են որդեգրումների մասին»:

Թրամփի խոսքերով՝ նրա կինը՝ Մելանյան նստած է եղել Պուտինի կողքին սեղանի մյուս ծայրին, որի շուրջ հավաքվել էին «մեծ քսանյակի» երկրները: «Ես մոտեցա ուղղակի ողջունելու Մելանյային, և քանի որ արդեն այնտեղ էի, ողջունեցի նաև Պուտինին… Դա փաստացիորեն ավելի շատ հաճոյախոսությունների փոխանակում էր, քան որևէ այլ բան: Եվ դա երկարատև շփում չէր, գուցե՝ 15 րոպե: Հետաքրքիր է, որ մենք խոսել ենք երեխաների որդեգրման մասին»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Թերթը հիշեցրել է, որ Ռուսաստանն արգելել է ամերիկացիներին ռուս երեխաների որդեգրել  ի պատասխան 2012 թվականին Կոնգրեսի ընդունած «Մագնիտսկու օրենքի», որը թույլ է տվել ԱՄՆ-ին պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքների խախտումների համար պատասխանատու Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: