Մամուլի տեսություն 03-08-2017
ԻԻՀ առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում:
Ջամե Ջամ
Մեծարգո Այաթոլլահ Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ Այաթոլլա Խամենեին Հասան Ռոհանիին հաստատել է նախագահի պաշտոնում: Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին ժամը 10։30-ին Թեհրանի իմամ Խոմեյնիի անվան Հոսեյնիեում։
Արարողությանը ներկա են եղել եռյակ իշխանությունների ղեկավարները, Առաջնորդության բանիմացիների խորհրդի նախագահը, զինվորական հրամանատարության ներկայացուցիչները, համալսարանականները, ինչպես նաև օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները:Արարողության ժամանակ, Իրանի Ներքին գործերի նախարարը ներկայացրեց նախագահական ընտրությունների գործընթացի վերաբերյալ իր զեկույցը։ Իսլ. հեղափոխության առաջնորդի գրասենյակի ղեկավար՝ Հոջաթոլէսլամ Մոհամմադի Գոլփայեգանին ընթերցեց Այաթոլլահ Խամենեիի հրամանագիրը, որից հետո Գերապատիվ առաջնորդը այն շնորհեց ժողովրդի ընտրյալ նախագահ՝ Հասան Ռոհանիին։
Ալիք
Ժորժիկ Աբրահամյանը՝ կառավարության ձևավորման գործընթացի մասին. «Խոսք չի կարող գնալ բաժին պահանջելու մասին»
12-րդ կառավարության ձևավորման գործընթացում խոսք չի կարող գնալ բաժին պահանջելու մասին: Այս կապակցությամբ կարծիքների արտահայատումն առավելապես կրում են խորհրդատվական բնույթ: Այս մասին ԻՍՆԱ-ի հետ զրույցում ասել է Սպահանի և հարավային իրանահայության պատգամավոր Ժորժիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով կառավարության կազմի ընտրության գործում Հանրապետության նախագահի օրենքով նախատեսված լիազորություններին, պատգամավորը նշել է. «Օրենքն այս գործընթացի բոլոր կողմերը նախատեսել է՝ հստակեցնելով, որ Հանրապետության նախագահն է ընտրում և ժողովրդին ներկայացնում կառավարության անդամներին»:
«Ես դեմ եմ այն կարծիքին, թե ոմանք փորձում են այս գործընթացում բաժին պահանջել: Կարծում եմ, թե արծարծված կարծիքները հիմնականում կրում են խորհրդատվական բնույթ՝ Հանրապետության նախագահին»,- նշել է Ժորժիկ Աբրահամյանը՝ հավելելով, որ բոլոր դեպքերում Հանրապետության նախագահն ունի օրինական բոլոր լիազորություններն ինքնուրույն ընտրելու իր նախընտրած նախարարներին եւ ձևավորելու կառավարությունը:
Շարղ
ՀԴԲ-ի նոր ղեկավար է նշանակվել Քրիստոֆեր Ռեյը
ԱՄՆ-ի Սենատը երեքշաբթի օրը ձայների մեծամասնությամբ հաստատեց Քրիստոֆեր Ռեյի թեկնածությունը Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ)տնօրենի թափուր պաշտոնում:
Քրիստոֆեր Ռեյն այն պայմաններում է ստանձնել այդ կազմակերպության ղեկավարի պաշտոնը,երբ ՀԴԲ-ի օրակարգում է ԱՄՆ-ի ընտրություններին ռուսների միջամտության հարցը։ Ռեյի համար շատ դժվար է լինելու, հատկապես ,որ նա աշխատանքային ոչ մի անցյալ չունի ՀԴԲ-ում։Մի կողմից Թրամփի ընտանիքի և նրա մերձավորների համար իրավական գործերի կատարումը մութ կետ է համարվում նրա գործում և մյուս կողմից Կոմիի հետ համագործակցությունը վերլուծաբաններին լավատես է դարձնում ՀԴԲ-ի հետագա գործունեության նկատմամբ։Չմոռանանք,որ Կոմին պաշտոնազրկվեց Թրամփի պահանջին ընթացք չտալու պատճառով։Նշենք,որ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի պաշտոնը թափուր էր մայիս ամսից՝ այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անսպասելիորեն պաշտոնանկ արեց Ջեյմս Կոմիին, ով զբաղվում էր Կրեմլի և Թրամփի թիմի միջև գաղտնի կապերի վերաբերյալ հետաքննությամբ:
Ջահանե Սանաաթ
Միջազգային գործիչների ներկայությունը Ռոհանիի երդմնակալության արարողությանը կխթանի ազգային շահերի ապահովումը
Իրանը անցնող չորս տարիների ընթացքում ակտիվ դիվանագիտություն է վարել աշխարհում,ընդորում այս քաղաքականության արդյունքում ԻԻՀ նախագահի պաշտոնում վերընտրված՝ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն ներկայացուցիչ՝ Ֆեդերիկա Մոգերինիի նման հայտնի դեմքեր: Արարողություն ,որը քաղաքական հարցերի փորձագետների կարծիքով խորհրդանշական բնույթ է կրում , և որին միջազգային հայտնի գործիչների մասնակցությունը վկայում է աշխարհում այլ երկրների հետ Իրանի հատուկ հարաբերությունների մասին: Աշխարհի երկրների բարձրաստիճան պաշտոնյաները օգոստոսի 5-ին կայանալիք երդման արարողությանը մասնակցելու պատրաստակամություն են հայտնել,ինչը Իրանի ջանադրությունն է ցույց տալիս կառավարությանը սպասվող դժվարին օրերին գերտերությունների դիմաց մերձաբակ ստեղծելու համար:
Armenpress.am
ԵՄ-ն կգնահատի ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների ազդեցությունը եվրոպական նախագծերի վրա
Եվրամիությունը կգնահատի Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի սահմանած նոր պատժամիջոցների հնարավոր ազդեցությունը եվրոպական նախագծերի վրա: Օգոստոսի 3-ին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել Է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ներկայացուցիչ Մինա Անդրեեւան, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք կուսումնասիրենք, թե ինչպես կիրագործվի օրինագիծը: Կտեսնենք, թե այն ազդում Է արդյոք եվրոպական նախագծերի, Եվրամիության շահերի վրա»,- ասել Է նա՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ԱՄՆ-ի պատժամիջոցները կազդեն արդյոք «Հյուսիսային հոսք -2» գազատարի կառուցման նախագծի վրա: Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովն ուշադրությամբ կքննարկի «գործ գործի հետեւից եւ կպահպանի զգոնությունը»: «Եթե դրանք վնասեն ԵՄ-ի ընկերություններին կամ եվրոպական շահերին, մենք պատրաստ կլինենք գործելու»,- ընդգծել Է Անդրեեւան: Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերն օգոստոսի 2-ին հայտարարել Է, որ Եվրամիությունը կպաշտպանի իր շահերը, եթե Վաշինգտոնը դրանք հաշվի չառնի Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները խստացնելու գործընթացում: Նա գոհունակություն Է հայտնել այն բանից, որ օգոստոսի 2-ին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված՝ հակառուսական պատժամիջոցների խստացման օրենքում հաշվի են առնվում Եվրամիության մտահոգությունները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Armedia.am
Եվրամիությունը չի ընդունել Վենեսուելայի Սահմանադրական ժողովի ընտրությունների արդյունքները
Եվրոպական Միությունը չի ընդունում Վենեսուելայի Սահմանադրական ժողովը, հայտնել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:
«Եվրամիությունն ու դրա անդամ երկրները չեն կարող ընդունել սահմանադրական ժողովը, քանի որ նրանց անհանգստացնում է արդյունավետ ներկայացուցչության և օրինականության խնդիրը», - ասվում է Մոգերինիի հայտարարության մեջ: Մոգերինին կոչ է արել Վենեսուելայի իշխանություններին ազատել բոլոր ընդդիմադիրներին և այլ համապատասխան միջոցներ ձեռնարկել քաղաքական երկխոսությունը վերականգնելու համար:
Եվրոպական Միությունը նաև կողմերին կոչ է անում ձեռնպահ մնալ բռնությունից և ամբողջապես ապահովել մարդու իրավունքները:
1-in.am
WikiLeaks-ը հրապարակել է Մակրոնի շտաբի հազարավոր նամակներ
WikiLeaks կայքը հրապարակել է շուրջ 21 000 նամակ՝ Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի նախընտրական շտաբից։ Առաջին նամակները թվագրվում են 2009 թվականի մարտին, իսկ վերջինները՝ 2017-ի ապրիլին։
Հիշեցնենք, որ մայիսին Մակրոնն անցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլ՝ իր գլխավոր հակառակորդ Մարին Լը Պենին հաղթելով։ Դրանից հետո WikiLeaks-ը հաղորդեց Մակրոնի շտաբի էլ.նամակագրության բացահայտման մասին։ Եվ չնայած բարձրացած աղմուկից, Մակրոնն այնուամենայնիվ հաղթեց Ֆրանսիայի ընտրություններում: