Մամուլի տեսություն  06-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69190-Մամուլի_տեսություն_06_08_2017
Այսօր իրանական թերթերի ու լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում են եղել օգոստոսի հինգին Թեհրանում տեղի ունեցած  ԻԻՀ նախագահ ՝Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը և այդ կապակցությամբ արձաքանքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 06, 2017 15:14 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  06-08-2017

Այսօր իրանական թերթերի ու լրատվամիջոցների  ուշադրության կենտրոնում են եղել օգոստոսի հինգին Թեհրանում տեղի ունեցած  ԻԻՀ նախագահ ՝Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությունը և այդ կապակցությամբ արձաքանքները։

 

ԻՌՆԱ

Այսօր ԻԻՀ նախագահ՝ Հասան Ռոհանին հանդիպում է ունեցել ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանի հետ։ Նշենք,որ ՀՀ նախագահ՝ Սերժ Սարգսյանը օգոստոսի 5-ին Թեհրանում մասնակցել է ԻԻՀ նախագահի երդման պաշտոնական արարողությանը։

 

Ջամե Ջամ

Արտաքին քաղաքականության հարցերով Եվրամիության Գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի գրասենյակը հրապարակել է հաղորդագրություն,որում արդյունավետ է գնահատել Մոգերինիի Իրան կատարած այցը։«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը հանդիսանում է տարածաշրջանային ու համաշխարհային կայունության երաշխիքը», նշված է հաղորդագրության մեջ։

 

Թաբնաք

Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գերի Լոյիսը երդմնակալության կապակցությամբ  շնորհավորել է Իրանի նախագահին, և  ՄԱԿ-ի անունից Իրանի հետ երկարատև համագործակցության պատրաստակամություն է հայտնել: «Թաբնաք»-ի տեղեկացմամբ՝  այս մասին Գերի Լոյիսը գրել է թուիթերյան իր  էջում: «ՄԱԿ-ի անունից շնորհավորում ենք ԻԻՀ նախագահ  Հասան Ռոհանիին: Մենք պատրաստ ենք ինչպես անցյալում ընդլայնել մեր համագործակցությունը  Իրանի հետ»,- ասված  է Իրանում ՄԱԿ-ի ներկայացուցչի թուիթերյան գրառման մեջ:

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ն շարունակում է աջակցել ահաբեկչությանը

ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են աջակցել ահաբեկչությանը: ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ՝ Վասիլի Նեբենզյան Անվտանգության խորհրդի «Ահաբեկչության դեմ պայքարը» թեմայով  հատուկ նիստում հայտարարել է,որ այդ երկիրը հավաստի ինֆորմացիա ունի իր տրամադրության տակ,որը ապացուցում է,որ որոշ երկրների անվտանգության գործակալություններ մասնակից են Միջին Արևելքում ու հյուսիսային Աֆրիկայում ահաբեկչական խմբավորումների համար զինտեխնիկա տեղափոխելու գործում և Մոսկվան պատրաստ է այդ տեղեկությունները տրամադրել բոլորին: Ռուս դիվանագետը նշել է.«Հաշվի առնելով Միջին Արևելքում և հյուսիսային Աֆրիկայում տիրող ճգնաժամերը, զենքի մաքսանենգումը կրկնապատկվել է և մասնավոր ընկերություններն այն պայմաններում երբ այս տարածաշրջաններում ռազմական հակամարտություններ են ընթանում , միայն պետությունների դիմումների շրջանակում են աշխատում»:

Վասիլի Նեբենզյայի խոսքով  ռուսական կողմը հավաստի տեղեկություններ ունի իր տրամադրության տակ և գիտի որ ովքեր են զենք մաքսանենգում և զինտեխնիկա մատակարարում ահաբեկիչներին:

«Որոշ պետական կառուցվածքներ, այդ թվում անվտանգության գործակալություններ մասնակից են այդ գործին և եթե անհրաժեշտ լինի մենք այդ տեղեկությունները կտրամադրենք բոլորին ,քանի որ մենք համոզված ենք,որ դա ընդունելի չէ ,ուստի փորձում ենք հատուկ քայլեր ձեռնարկել այդ հարցը կանխելու նպատակով»,ասել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը:

 

Շարղ

ԻԼԻՊ խմբավորման անդամ երկու հազար ահաբեկիչներ շարունակում են մնալ Ռաքքայում

ԻԼԻՊ-ի դեմ ստեղծված կոալիցիայում ԱՄՆ հատուկ պատվիրակը նշելով,որ դեռ երկու հազար ահաբեկիչներ կան Ռաքքայում, հայտարարել է-«Ռաքքայի ազատագրման գործողություններն սկսվելուց ի վեր Սիրիայի դեմոկրատական ուժերը մաքրագործել են այդ քաղաքի մոտ 45 տոկոսը։ Ինչպես հաղորդում է Ռոյթերս լրատվական գործակալությունը, հակա-իլիպական կոալիցիայում ԱՄՆ հատուկ   պատվիրակ՝ Մաք Գորեքն ասել է-«Ներկայումս Ռաքքա քաղաքում ԻԼԻՊ-ի մոտ 2 հազար ահաբեկիչներ պայքարում են ԱՄՆ-ի գլխավորած ուժերիդեմ։

Նրա խոսքով այդ քաղաքում խաղաղ բնակիչների թիվը հասնում է 25 հազարի։

Ալիք

Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում մեկ քայլ առաջ է արվել. տրանսպորտի նախարար

Ալիք օրաթերթը գրում է Տրանսպորտի նախարարությունը մեկ քայլ առաջ է գնացել Իրան-Հայաստան երկաթուղու շուրջ ներդրողների հետ բանակցություններում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Վերջին շրջանում նախարարությունը կրկին բանակցություններ է վարել Դուբայում տեղակայված «Ռադիա» ընկերության հետ: Նախարարը մանրամասներ չներկայացրեց, բայց նշեց, որ հաջողվել է մեկ քայլ առաջ գնալ:

Հիշեցնենք, որ ընկերության ղեկավարությունը նախարարության հետ հուշագիր է ստորագրել դեռեւս 2013 թվականին: Ընկերությունն արդեն պետք է Իրան-Հայաստանկ երկաթուղու համար տեխնիկա-տնտեսական հիմնավորում նախապատրաստեր, սակայն այն դեռեւս չի ներկայացրել:

Շինարարության արժեքը նախկինի պես 3.2 մլրդ դոլար է գնահատվում՝ նոր երթուղու հատվածի համար (իրանական սահմանից Սեւանա լճի ափամերձ շրջանով, որտեղ այն կմիանա գործող հատվածին):

 

Aravot.am

«ՀՀ-ն և  Իրանը քաղաքական հարաբերություններում ոչ մի խնդիր չունեն». փորձագետը՝ նախագահի՝ Իրան այցի մասին 

«ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն օգոստոսի 5-ին  մասնակցեց Իրանի նախագահ Հասան Ռոհանիի երդմնակալության արարողությանը: Սա նշանակում է, որ ՀՀ-ն եւ Իրանը քաղաքական հարաբերություններում ոչ մի խնդիր չունեն: Նախագահի ներկայությամբ երդմնակալության արարողությունը պատվելը նշանակում է, որ ՀՀ-Իրան երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա»,-«Բլից Ինֆո» մամուլի ակումբում  նման կարծիք արտահայտեց իրանագետ Կարեն Մկրտչյանը: Նա ընդգծեց, որ հայկական պատվիրակության կազմում է նաեւ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը. «Տնտեսական կապերում առաջընթաց գրանցելու համար կարեւոր է տնտեսական բլոկի նախարարների այցելությունը»: Անդրադառնալով իրանական լրատվամիջոցներին տված ՀՀ նախագահի հարցազրույցներին, փորձագետը նկատեց. «ՀՀ եւ Իրանի արտաքին քաղաքականության մեջ, ինչպես նախագահն է նշել, կարեւոր ընդհանրություններ կան: Ըստ իս, դրանցից գլխավորը իրանական միջուկային ծրագիրն է, որը իրանական կողմը կարողացավ դիվանագիտական ճանապարհով լուծել: Նույն կերպ,  ՀՀ-ն է կողմ Արցախի հարցը դիվանագիտական՝ խաղաղ ճանապարհով լուծելուն: Այս առումով Իրանի եւ ՀՀ-ի արտաքին քաղաքականությունները համընկնում են, քանի որ ՀՀ-ն եւ Իրանը նպատակ ունեն առաջնորդվել բանակցություններով: Այս սլաքն ուղղված է նաեւ Թուրքիային, որն անվտանգության սպառնալիք է: Նախագահը շեշտեց, որ Իրանը եւ ՀՀ-ն անվտանգության կերտողն են տարածաշրջանում, ինչը չես ասի Թուրքիայի եւ Ադրբեջանի մասին»: Կարեն Մկրտչյանի խոսքով՝ ՀՀ-ն նախագահի իրանյան այցից ակնկալիքներ պետք է ունենա, քանի որ շուտով գործարկվելու է Մեղրիի ազատ տնտեսական գոտին. «Դա կդառնա այն հատուկ ծրագիրը, որով կզարգանա իրանական եւ հայկական բիզնեսը եւ կտարածվի ԵԱՏՄ տնտեսական գոտում»: