Մամուլի տեսություն  07-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69266-Մամուլի_տեսություն_07_08_2017
Սաուդյան Արաբիան վայրագ  հարձակումներ է իրականացնում Եմենում
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 07, 2017 15:18 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  07-08-2017

Սաուդյան Արաբիան վայրագ  հարձակումներ է իրականացնում Եմենում

Մարդոմ Սալարի

Սաուդյան Արաբիան վայրագ  հարձակումներ է իրականացնում Եմենի ժողովրդի դեմ

Եմենում ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Ջեյմի Մաքգոլդրիքը դատապարտել է կիրակի օրը Սաուդյան Արաբիայի ու նրա դաշնակիցների կողմից Եմենցի մի ընտանիքի  վրա կատարված հարձակումը,որի հետևանքով զոհվել է 3 կին և 6 երեխա: Նա հարձակումը որակել է վայրագ քայլ:

«Եմենի հյուսիսում խաղաղ թիրախներին արաբական կոալիցիայի հերթական հարվածը ի ցույց է դնում քաղաքացիական պատերազմի մասնակիցների անտարբերությունը խաղաղ բնակչության անվտանգության նկատմամբ։ Այս մասին հայտարարել է Եմենում ՄԱԿ-ի մարդասիրական համակարգող Ջեյմի Մաքգոլդրիքը:Գրում է «Մարդոմ Սալարի» թերթը:

Հղում անելով հավաստի տվյալների,Մաքգոլդրիքն ասել է.«Եմենի Սաադա նահանգում բնակելի տանն ու ավտոմեքենային հասցված հարվածի հետևանքով  զոհվել ու վիրավորվել են տասնյակ  մարդիկ, ներառյալ՝ երեխաներ։ «Բոլոր հակամարտող կողմերը շարունակում են անտարբերություն դրսևորել քաղաքացիական անձանց պաշտպանության և քաղաքացիական անձանց ու գրոհայիններին տարանջատելու սկզբունքի նկատմամբ՝ ռազմական գործողություններ իրականացնելու ընթացքում»,-ասել է Մաքգոլդրիքը։

 

Ալիք

Ստորագրվել է ավտոմեքենաշինության ոլորտում Իրանի պատմության խոշորագույն պայմանագիրը

Իրանի արդյունաբերության զարգացման և  արդիականացման կազմակերպությունն  (ԻԴՐՕ) ու ֆրանսիական «Renault» ավտոմոբիլային կոնցերնը ստորագրել են ավտոմեքենաշինության ոլորտում Իրանի պատմության խոշորագույն պայմանագիրը: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:

Փարիզի ավտոսրահ-2016-ում ձեռք բերված նախնական համաձայնությունից 10 ամիս անց կողմերը ստորագրել են համագործակցության մասին վերջնական պայմանագիրը: Իրանական կողմից պայմանագիրը ստորագրել են պետական սեկտորը ներկայացնող ԻԴՐՕ-ն և մասնավոր սեկտորը ներկայացնող «Փարթով Նեգին Նասեհ» ընկերությունը:

 

Ալիք

Երկրի հյուսիս-արևմտյան շրջանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել

Երկրի հյուսիս-արևմտյան շրջանում ահաբեկչական խումբ է վնասազերծվել: Տեղեկացնում է ԻՌՆԱ-ն՝ Իսլ. հեղափոխության պահակազորի հանրության հետ կապերի վարչության հրապարակած հաղորդագրությանը հղումով:

«Արտասահմանյան հատուկ ծառայությունների հովանու ներքո աշխատող ահաբեկչական խումբն ահաբեկչական գործողություն իրականացնելու նպատակով երկրի հյուսիս-արեւմտյան սահմանային գոտում նախաձեռնել է ներթափանցման փորձ, որը ժամանակին հավաստանշվել է պահակազորի «Համզե սեյեդոլշոհադա» հենակետի մարտիկների կողմից և  վնասազերծվել է:

Բախումների ընթացքում սպանվել է 2 ահաբեկիչ, վիրավորվել՝ 4-ը: Ահաբեկչական խմբից առգրավվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք, կապի միջոցներ և պայթուցիկ նյութեր»,- ասված է հրապարակված հաղորդագրության մեջ:

 

 

Շարղ

Թրամփը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել

Սպիտակ Տունը հայտարարել է,որ  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում  քննարկել են Իրաքում և Սիրիայում տիրող ճգնաժամերի կարգավորմանն ուղղված համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր: Նրանք նաև խոսել են Սիրիայում և Իրաքում Իրանի ազդեցության դեմ պայքարի մասին: Մակրոնը և Թրամփը խորհրդակցել են Աֆրիկյան տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի շուրջ: Ինչպես հաղորդում է «Շարղ»-ը, այս մասին հայտնում է Hindu Times թերթը: Նախագահները քննարկել են նաև Վենեսուելայում տիրող իրավիճակը, և փոխհամաձայնեցրել այն հարցը, որ նախագահ Նիկոլաս Մադուրոյի ռեժիմը պետք է վերականգնի այդ երկրի  ժողովրդի իրավունքները:

Համշահրի

Ռուանդայի նախագահը երրորդ անգամ հաղթել է ընտրություններում

Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն 3-րդ անգամ հաղթել է պետության ղեկավարի ընտրություններում: Նա վերընտրվել է նախագահի պաշտոնում: Այսպիսով Կագամեն  երրորդ ժամկետով դառնում է Ռուանդայի նախագահ :

Կագամեի օգտին է քվեարկել ընտրողների 98.63 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 96.42 տոկոս։ Պաշտոնական արդյունքները կհրապարակվեն օգոստոսի 5-ի: Կագամեն ղեկավարում է Ռուանդան 1994-ից։ Ռուանդայի բնակչության ընդհանուր թիվը  կազմում է 12 միլիոն մարդ: ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահները նաև ընդգծել են Մինսկի համաձայնագրի իրագործման անհրաժեշտությունը Ուկրաինայում խաղաղության հաստատման համար:

Իրան

Էրդողանի նոր հրամանը

Թուրքիայում հուլիսյան հեղաշրջման փորձ իրականացնելու գործով  մեղադրյալներից մեկը քանի օր առաջ դատական նիստին ներկա է եղել «Հերոս» գրությամբ վերնաշապիկով,ինչը մեծ աղմուկ բարձրացրեց: Այդ սկանդալային քայլից հետո, Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը որոշել է, որ 2016 թվականի հուլիսի 15-ին երկրում հեղաշրջման փորձ իրականացնելու գործով մեղադրյալներն ինչ հագուստ պետք է կրեն դատական նիստերի ժամանակ: Այս մասին հայտնում է Իրան օրաթերթը հղում անելով  Associated Press-ին:

Էրդողանի հրամանի համաձայն՝ ահաբեկչության համար մեղադրվողները՝ բաճկոններ և տաբատներ կկրեն դատարանում:

«Այլևս ոչ ոք դատարանում չի կրի այն, ինչ ցանկանա»,-ասել է նա:

 

 

News.am

Ամերիկյան պատժամիջոցները կարող են անուղղակի վնասել Հայաստանին

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցների նոր օրենքը որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի հարեւան երկրների, այդ թվում՝ Հայաստանի դեմ, «Ամերիկայի Ձայն»-ի հետ զրույցում նշել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան, դեսպան Ջոն Հերբսթը: Միեւնույն ժամանակ, Ռուսաստանի տնտեսության անխուսափելի անկումը, որը կհետեւի նոր պատժամիջոցների կիրառմանը, կարող է անուղղակիորեն անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա.

«Հնարավոր են չնախատեսված բացասական հետեւանքներ Հայաստանի, Ղազախստանի եւ ԵԱՏՄ մյուս անդամների համար, եւ դա ցավալի է»:

Քաղաքագետ Գեւորգ Մելիքյանի խոսքով, Հայաստանը չափազանց ամուր է կապված Ռուսաստանի տնտեսության հետ եւ ռուսական տնտեսության անկման բացասական ազդեցությունն անխուսափելի է.

«Հայաստանի վրա դա կունենա ուղղակի ազդեցություն, խոսքը ե՛ւ տրանսֆերտների մասին է, ե՛ւ՝ ներմուծման խնդիրների մասին»:

Տեղի ունեցածը պետք է Հայաստանի համար ազդանշան հանդիսանա, որ անհրաժեշտ է դիվերսիֆիկացնել քաղաքական եւ տնտեսական կապերը, ամրապնդելով գործընկերությունը մյուս երկրների հետ: Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը նույնպես համոզված է, որ թեեւ ուղղակի պատժամիջոցներն ընդունված են Ռուսաստանի դեմ, դրանք կանդրադառնան նաեւ Հայաստանի վրա. «Պատժամիջոցները Հայաստանի վրա չեն ունենալու ուղղակի հետեւանքներ, սակայն անպայման լինելու են անուղղակի հետեւանքներ, քանի որ Հայաստանի համար Ռուսաստանը համար առաջին տնտեսական գործընկերն է»:

 

Tert.am

ԻԼԻՊ  271 ահաբեկիչ վերադարձել է Ֆրանսիա. երկրի ՆԳՆ

 Ֆրանսիայի քաղաքացի ավելի քան 270 ահաբեկիչ, որ անդամակցել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, վերադարձել է հայրենիք. այս մասին գրում է tass.ru-ն:

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը հայտնել է, որ ԻՊ անդամ ֆրանսիացիներից նվազագույնը 271-ը վերադարձել է երկիր, նրանցից 54-ն անչափահասն է:

Նախարարը դժվարացել է պատասխանել այն հարցին, թե Սիրիա և Իրաք մեկնած 700 Ֆրանսիայի քաղաքացիներից քանիսն են ոչնչացվել պատերազմի ընթացքում:

Նշենք, որ սեփական երկրի տարածքում տեղի ունեցած մի շարք ահաբեկչական հարձակումները ստիպեցին Ֆրանսիային ներգրավվել ԻՊ-ի դեմ միջազգային կոալիցիայում և պայքարել դրա դեմ օդային հարվածներով Սիրիայում և Իրաքում: