Մամուլի տեսություն 08-08-2017
Այսօր Իրանում նշում են լրագրողի օրը:
«Ալիք»
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին լրագրողների օրվա կապակցությամբ շնորհավորել է բոլոր լրագրողներին : Նախագահ Ռոհանին «Twitter»-ի իր միկրոբլոկում հատուկ գրառում է կատարել. «Թույլ տանք, որ հասարակության մոտ թևածի հանձնառու ազատությունը: Բոլոր լրագրողներին և մամուլի մշակներին շնորհավորում եմ լրգարողի օրվա կապակցությամբ».-գրել է Իրանի նախագահը:
-----
Օրաթերթերն ու լրատվամիջոցներն առանձին վերնագրերով են անդրադարձել օրվան ՝ ներկայացնելով տարբեր վերլուծական ու վիճակագրական հոդվածներ: Օրաթերթերը նաև խոշոր վերնագրերով են հաղորդել Իրանի արդյունաբերության զարգացման և արդիականացման կազմակերպություն՝ (ԻԴՐՕ)-ի և ֆրանսիական «Renault» ավտոմոբիլային կոնցերնի միջև ստորագրված ավտոմեքենաշինության ոլորտում Իրանի պատմության խոշորագույն պայմանագրի մասին :
Մամուլի ուշադրության կետրոնում է նաև Թեհրանի մետրոյի նոր գծի աշխատանքի մեկնարկը: «Մայրաքաղաքի մետրոյի նոր ուղու շնորհանդեսը ՝ բացվել է Իմամ Խոմեյնիի անվան օդանավակայանի մետրոն»-գրել են օրաթերթերը:
«Ալիք»
Մոգերինին կարևորել է Միջուկային գործարքի ամբողջական իրագործումը
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին Մանիլայում հանդիպել է ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հետ:
Հանդիպմանը, որը կայացել է Հարավ-արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի ֆորումի շրջանակում, Մոգերինին իր գործընկերներին է ներկայացրել Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու նպատակով Թեհրան կատարած իր այցի և այդ ընթացքում տեղի ունեցած հանդիպումների մանրամասնությունների մասին:
Հանդիպմանը, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատուն մեկ անգամ ևս կարևորել է Միջուկային համապարփակ համաձայնագրի ամբողջական իրագործումը:
«Շարղ»
Իսրայելը համագործակցում է Խալիֆա Հաֆթերի հետ
Իսրայելական տեղյակ մի աղբյուր հայտարարել է , որ Իսրայելի բանակը Լիբիայի ազգային բանակ կոչվող ուժերի հրամանատար ՝ գեներալ Խալիֆա Հաֆթերին աջակցելու համար ռմբակոծել է Լիբիայում ԻԼԻՊ-ի զորակայանը: Աղբուրի հաղորդմամբ, 2015 թվականի օգոստոսի 25-ին Իսրայելը ռմբակոծեց Սիրտ քաղաքի նավահանգիստը: Դա տեղի ունեցավ Հորդանանի մայրաքաղաք այցի ժամանակ իսրայելցի պետայրերի հետ հանդիպմանը Խալիֆա Հաֆթերի ցանկությամբ: «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերությունը դատապարտել է օկուպացված Պաղեստինում իր գրասենյակի փակումը և լրագրողների արտոնության չեղարկումը : «Ալ-Ջեզիրա»-ն հայտարարել է, որ այդ քայլի դեմ գործ է հարուցելու դատարանում: Դա այն դեպքում, երբ Իսրայելի ռեժիմի կապերի նախարարն ասել է , որ ռեժիմը մտադիր է փակել «Ալ-Ջեզիրա» հեռուստաընկերության գրասենյակը:
«Ռեսալաթ»
Մայք Փենսը ՝ Մոսկվայի դեմ
Միջազգային հարցերի վերլուծաբանների ուշադրության կենտրոնում է հայտնվել Մոսկվայի դեմ ԱՄՆ նախագահի առաջին տեղակալ ՝ Մայք Փենսի հայտարարությունը: Փենսը Մոսկվային մեղադրել էր Բալկանյան թերակղզին ապակայունացնելու , տարածաշրջանի երկրների գործերին միջամտելու և ժողովրդավարության հիմքերը թուլացնելու մեջ: Քաղաքագետների համոզմամբ, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Մոնտենեգրոյում ՝ Ադրիատիկի խարտիայի երկրների գագաթաժողովի մասնակիցներին վրա ազդեցություն թողնելու համար է նման հայտարարությամբ հանդես եկել և այդպիսով դա սրել է Ռուսաստանի հետ առանց այն էլ լարված հարաբերությունները: Փենսը նաև նշել է, որ եվրոպական երկրները պետք է առավել անհանդուրժողական, լուրջ ու կտրուկ քայլեր ձեռնարկեն Ռուսաստանի անկանխատեսելի քայլերի դեմ: ԱՄՆ փոխնախագահը նաև Մոսկվային մեղադրել է ՆԱՏՕ-ում Մոնտենեգրոյի անդամակցությունը խանգարելու նպատակով 2016 թվականի հոկտեմբերին այդ երկրում տեղի ունեցած պետական հեղաշրջման փորձի մեջ: Մոսկվան ավելի վաղ հերքել է Մոնտենեգրոյի ներքին իրավիճակի լարման գործում իր դերակատարությունը: Մոնտենեգրոն այս տարի ՆԱՏՕ-ի պաշտոնական անդամ դարձավ:
«Իրան»
Ձախողած սակարկումներ ՝«Զրո կետում»
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ խստագույն և աննախադեպ պատժամիջոցներ սահմանելուց մեկ օր անց, Asean-ի անդամ երկրների ԱԳ նախարարների գագաթնաժողովին առընթեր , հանդիպել են երկու Կորեաների ԱԳ Նախարարները: Հարավային Կորեայի նախագահ ՝ Մուն Ջայե Ինի պաշտոնավարման մեկնարկից հետո առաջին անգամ հանդիպել են երկու Կորեաների պետայրերը: Հանդիպումը կարևոր էր այն առումով, որ դա կարող էր լինել երկու հարևանների հաջորդ ուղղակի հանդիպումների մեկնարկը, սակայն դա ավարտվեց ապարդյուն: Թեև Հարավային Կորեայի նախագահի խորը համոզմամբ, հակամարտությունների կարգավորման բացարձակ լուծումը, բանակցությունն է : ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփի հետ ունեցած հեռախոսազրույցում, նա ասել էր.«Հարավային Կորեան չի կարող թույլ տալ կորեական թերակղզում կրկնվի 1950-1953 թթ.-ի պատերազմը:
a1plus.am
Թիլերսոնն ու Լավրովը ծավալուն քննարկում են ունեցել Մանիլայի ֆորումի շրջանակներում
ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը ծավալուն քննարկումներ է ունեցել իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Մանիլայում ընթացող տարածաշրջանային մեծ ֆորումի ընթացքում:
Սա կողմերի միջև առաջին հանդիպումն է այն բանից հետո, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրեց Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին օրինագիծը՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքներին ազդելու փորձի համար:
Թիլերսոնը անդրադարձել է Ռուսաստանի ընտրությունների ներգրավման փորձին:
«Փորձում ենք նրանց հասկացնել, թե որքան լուրջ ազդեցություն է ունեցել այս երևույթը և որքան մեծ վնաս է հասցրել ԱՄՆ-ի և ռուս ժողովուրդների հարաբերություններին: Դա անվստահություն է առաջացրել մեր երկու երկրների միջև, և մենք պետք է ճանապարհ գտնենք՝ խնդիրը կարգավորելու համար»,- նշել է Թիլերսոնը:
Թիլերսոնն ասել է Լավրովին, որ ԱՄՆ-ը մինչև սեպտեմբերի 1-ը կպատասխանի Մոսկվայի՝ Ռուսաստանում ամերիկյան դիվանագիտական անձնակազմի նվազեցման պահանջին:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբաման, նախքան իր ժամկետի ավարտը, երկրից հեռացրել էր 35 ռուս դիվանագետների և փակել ԱՄՆ-ում ռուսական կողմին պատկանող երկու հաստատություններ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկ ծառայությունները եզրակացրել էին, որ Ռուսաստանը ներգրավվել է ամերիկյան ընտրություններին:
Այդ ժամանակ Ռուսաստանը հանդես չեկավ պատասխան գործողություններով, սակայն նոր պատժամիջոցների ընդունումից հետո Մոսկվան պահանջեց կրճատել ամերիկյան դիվանագիտական ներկայությունը Ռուսաստանում 755 աշխատակիցներով: Դրանց զգալի հատվածն ազգությամբ ռուս է:
Այս պահին ԱՄՆ-ում շարունակվում է հետաքննությունը Ռուսաստանի ներգրավվածության հարցի շուրջ, իսկ հատուկ հետաքննող Ռոբերտ Մյուլերը ուսումնասիրում է, թե արդյոք նախագահ Թրամփը չի խախտել օրենսդրությունը՝ պաշտոնից հեռացնելով Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, և արդյոք նրա թիմը չի համագործակցել Ռուսաստանի հետ ընտրությունների հարցում:
news.am
Օբաման քենիացիներին ընտրություններից առաջ հանգստության կոչ է արել
ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման պաշտոնաթողությունից հետո իր առաջին հրապարակային հայտարարություններից մեկով Քենիայի բնակիչներին կոչ է արել հանգիստ անցկացնել խորհրդարանական ընտրությունները , որոնք օգոստոսի 8-ին են ծրագրված, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Ես Քենիայի առաջնորդներին կոչ եմ անում հրաժարվել բռնությունից ու լարվածություն բորբոքելուց, հարգել ժողովրդի կամքը, անվտանգության ուժերին կոչ անել գործել պրոֆեսիոնալ ու չեզոք, նաեւ աշխատել համատեղ՝ անկախ ընտրությունների արդյունքներից։ Ես բոլոր քենիացիներին կոչ եմ անում ձգտել նրան, որ ընտրությունները լինեն խաղաղ, հաստատեն նոր սահմանադրության ու երկրի ապագայի հանդեպ վստահությունը։ Ընտրությունների շուրջ բոլոր վեճերը պետք է կարգավորվեն խաղաղ ճանապարհով»,- ասվում է Օբամայի հայտարարության մեջ։
ԱՄՆ նախկին նախագահը հիշեցրել է 2007-ի «սարսափելի բռնության» մասին, երբ ընտրություններից հետո բախումների ընթացքում ավելի քան 1․1 հազար մարդ է զոհվել։ Նրա խոսքով՝ Քենիան կարողացել է վերականգնվել այն ժամանակվա ճգնաժամից հետո։
ԱՄՆ նախկին նախագահի հայրը՝ Բարաք Հուսեյն Օբամա ավագը, ծնունդով Քենիայից է։ Օբամա կրտսերն առաջին անգամ այդ երկիր է այցելել 1987-ին։ Քենիայում առայսօր բնակվում են ԱՄՆ 44-րդ նախագահի ազգականները։
tert.am
Հաքերները կոտրել են Վենեսուելայի իշխանությունների մի շարք կայքեր և գործակալություններ
Հաքերները կոտրել են Վենեսուելայի իշխանությունների մի շարք կայքեր և գործակալություններ: Այս մասին երկուշաբթի հաղորդել է EFE լրատվամիջոցը՝ ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ:
Կիբերհանցագործները մասնավորապես կոտրել են երկրի Գերագույն դատարանի, Խորհրդարանի և Ազգային ընտրական խորհրդի կայքերը:
Նրանք նաև հասցրել են մուտք ձեռք բերել դեպի նախագահական վարչակազմի, Հանրապետության Զինված ուժերի, ոստիկանության, Կարակասի կառավարության և այլ պետական մարմինների կայքեր:
Ներկայումս որոշ կայքեր ընդհանրապես չեն աշխատում, հայտնում են լրատվամիջոցները:
Երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն այս ամենում մեղադրում է ընդդիմության ներկայացուցիչներին, ովքեր նման բան են պատվիրել հաքերներից՝ ավելորդ խուճապ առաջացնելու համար: