Մամուլի տեսություն  10-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69456-Մամուլի_տեսություն_10_08_2017
Աֆղանստանի հողից արյան հոտ է գալիս:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 11:49 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  10-08-2017

Աֆղանստանի հողից արյան հոտ է գալիս:

 

Համշահրի

Աֆղանստանում թաքֆիրականներն  այս անգամ շիաներին են թիրախ դարձրել

Արդեն 16 տարի է ,որ արյան հոտ է գալիս Աֆղանստանի հողից։ Թալիբների իշխանության տապալվելուց հետո, անցնող տարիների ընթացքում Աֆղանստանի ավելի քան 31 հազար քաղաքացի դարձել է պատերազմի ու ահաբեկչության զոհ։ Նրանց ճակատագիրը հանգուցվել է Թալիբան ահաբեկչական խմբավորման, ԱՄՆ-ի զինծառայողների ներկայության և աշխարհի ամենաերկարատև զինված բախումներից մեկի հետ։ Այդ երկրում թալիբների կողմից  մարդկանց սպանության վերջին դեպքը տեղի է ունեցել հինգ օր առաջ։ Թալիբան խմբի ավելի քան 500 անդամներ գիշերով  հարձակվեցին Աֆղանստանի հյուսիսային Սար-ե-Փոլ նահանգում գտնվող Միրզա Օլենգ գյուղի վրա և անողոքաբար ու անխնա սպանեցին  52 անմեղ  բնակիչների ,իսկ 230 կանանց ու երեխաների գերեվարեցին։ Ավելի քան 300 քաղաքացիներ գիշերով լքել են այդ տարածքը և հայտնվել են փախստականի կարգավիճակում։ Երեկ պատանդները քաղաքի երեցների միջամտությամբ ազատ են արձակվել և բանակի կոմանդոներն էլ քանի օր ուշացումով գործուղվել են  Միրզա Օլենգ և ազատագրել են այդ տարածքը։Աֆղանստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ հարձակման ժամանակ այդ տարածքում ներկա են եղել 20 աֆղան զինծառայողներ,որոնք բոլորն էլ սպանվել են։

 

Ալիք

Նալբանդյան-Մամեդյարով հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու Նյու Յորքում՝ սեպտեմբերի երկրորդ կեսին. ՀՀ արտգործնախարար

Հղում անելով panorama.am-ին Ալիք օրաթերթը գրել է․-« Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին առայժմ կոնկրետ տեղեկատվություն չկա։ Հաջորդ հանդիպումը տեղի է ունենալու երկու երկրների արտգործնախարարների միջև՝ Նյու Յորքում, սեպտեմբերի երկրորդ կեսին։ Լրագրողների հետ օգոստոսի 9-ին կայացած զրույցի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։
«Օրակարգում այն հարցերն են, որոնց մասին մենք բազմիցս ասել ենք՝ համապատասխան պայմաններ ստեղծել՝ առաջ տանելու բանակցային գործընթացը»,- նշեց ԱԳ նախարարը։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ են արդյոք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես գալ նոր առաջարկությամբ, Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց. «Գիտե՞ք, հեծանիվ հնարել դժվար է, այսինքն՝ այն, ինչ կա, եղել է, դրա շուրջ բանակցում ենք։ Միշտ էլ պետք է տրամադրված լինել, որ բանակցություններին այլընտրանք չկա»

 

Ռեսալաթ

Brexit -ի խճճված կծիկը

Վերջերս հակասական լուրեր են լսվում Brexit -ի  մասին։Չի թվում , որ ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալու (Brexit)  վերջնական արդյունքը  տեղի կունենա:Նույնիսկ թվում է,որ  Brexit-ն իրականություն չդառնալու գաղտնի ցանկություններ կան։ Բրիտանական և Եվրոպական կառույցների կողմից նախազգուշացումներ են լսվում Brexit -ի  հետևանքների կապակցությամբ։Համենայն դեպս Բրիտանիայի հանրային կարծիքը զգայուն վիճակում է հայտնվել և  մոլորվել է Brexit -ի  շուրջ բանակցությունների վերաբերյալ Թերեզա Մեյի կառավարության և Միասնական Եվրոպայի քաղաքականությունների մեջ։Բրիտանացի ու եվրոպացի պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությանը ուղղորդեն դեպի Brexit –ին ընդդիմանալուն։ Վերջերս Մալթայի վարչապետը հանդես է եկել սկանդալային հայտարարությամբ։ Մալթայի վարչապետ Ջորջ Մուսկատն ասել է․-«Ես սկսում եմ հավատալ, որ իրականում Brexit տեղի չի ունենա: Ես հուսադրող ազդակներ եմ տեսնում և կարծում եմ, որ այժմ արդեն սկսվել է տեղատվության փուլն այդ գործընթացում: Իհարկե հանրաքվեն լիովին ժողովրդավարական էր, սակայն այն բերեց մի իրավիճակի, երբ տանուլ են տալիս բոլորը: Հիմա կարծես թե արդեն կասկածները փարատվում են և լավ կլիներ, եթե Բրիտանիայի քաղաքական ղեկավարությունը ունենար բավարար համարձակություն և հայտարարեր կրկնակի քվեարկություն անցկացնելու մասին՝ վերջնական որոշման գալու համար»,-նշել է վարչապետ Մուսկատը: Բրիտանիայում անցկացված վերջին սոցհարցումները վկայում են ,որ քաղաքացիների ավելի քան 61 տոկոսը դժգոհ է Թերեզա Մեյի գործունեությունից։ Հարց է ծագում արդյոք նման պայմաններում հնարավոր է բացել  Brexit -ի խճճված կծիկը։

  

 

Շարղ

Քենիայում ընդդիմությունը դժգոհ է նախագահական ընտրությունների արդյունքից

Քենիայի ընդդիմության առաջնորդը հայտարարել է ,որ չի ընդունում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հայտարարած արդյունքները։

Երկրի նախկին վարչապետ, և ընդդիմության ղեկավար՝ Ռաիլա Օդինգան նախագահական ընտրություններում պարտվել է իր հիմնական մրցակցին: Վերջին տվյալներով՝ Քենիայի գործող նախագահ Ուհուրու Քենիաթան ընտրություններում ստացել է ձայների 55 %-ը, Օդինգան՝ 44%: Ընդդիմադիր քաղաքական գործիչը պնդում է, որ արդյունքները կեղծվել են:

 

Armedia.am

Քրդստանի հանրաքվեի հարցում Իրանի համեմատաբար մեղմ դիրքորոշումը պայմանավորված է սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ. իրանագետ

«Արմեդիա» *ՏՎԳ-ին տված հարցազրույցում իրանագետ Վարդան Ոսկանյանը իրաքյան Քուրդիստանում սեպտեմբերի 25-ին նախատեսվող հանրաքվեի հարցում Իրանի դիրքորոշման և իրանական շահերի  մասին ասել է.- Ակնհայտ է, որ անկախ Քրդստանի ձևավորումն Իրաքի հյուսիսային տարածքներում չի բխում Իրանի շահերից: Պաշտոնական Թեհրանը, Իրաքի քրդաբնակ շրջաններում, ձգտում է հնարավորինս պահպանել  այնտեղ ուժերի հավասարակշռությունը: Խոսքը վերաբերում է քրդական երկու քաղաքական կուսակցություններին՝ Քրդստանի ժողովրդավարական կուսակցությանը և Քրդստանի հայրենասիրական միությանը:Իրանագետ՝ Վարդան Ոսկանյանի խոսքով՝ առանց իրանական աջակցության և առանց իրանական ներկայության քրդական ինքնավարությունում բազմաթիվ խնդիրներ կարող  են ծագել: Գաղտնիք չէ, որ Իսլամական պետություն ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի ընթացքում, այս մասին բարձրաձայնել են նաև իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները, իրանական ռազմական ներկայությունն Էրբիլի մատույցներում վճռորոշ դերակատարություն ունեցավ՝ կանխելով ԻՊ-ի մուտքը քաղաք: Այս առումով, թերևս իրանցիներն ունեն իրավիճակի վրա ազդելու ամենամեծ լծակները տարածաշրջանային պետությունների շարքում: Բնական է, որ իրանական դրիքորոշումների մեղմությունը պայմանավորված է, նախևառաջ, այս պետության սեփական ուժերի հանդեպ ունեցած վստահությամբ:

 

Tert.am

Կիմ Չեն Ընը դիվանագիտական լեզուն չի հասկանում. Թիլերսոն

 

ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Վաշինգտոնի «կրակի և ցասման» մասին իր խոսքերով փորձել է հզոր ուղերձ հղել ԿԺԴՀ-ի սպառնալիքներին ի պատասխան, հայտնում է Reuters գործակալությունը:

Այդ մասին նա լրագրողներին ասել է դեպի Գուամ կղզի ճանապարհին, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմաբազան և որի ուղղությամբ Փհենյանը սպառնում է հարված հասցնել:

«Ես կարծում եմ, որ նախագահը հզոր ուղերձ է հղել Հյուսիսային Կորեային, մի լեզվով, որը կհասկանա Կիմ Չեն Ընը»,- նշել է պետքարտուղարը:Թիլերսոնն ընդգծել է, որ Կիմ Չեն Ընը «կարծես չի հասկանում դիվանագիտական լեզուն»:Ավելի վաղ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալությունը տարածել է Հս. Կորեայի ազգային բանակի  բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկի հայտարարությունը, համաձայն որի՝ Փհենյանն ուսումնասիրում է ցանկացած պահի գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով Գուամ կղզում Միացյալ Նահանգների ռազմաբազաներին հարվածելու վերաբերյալ ծրագիրը:«Ներկայում ռազմավարական ուժերը մանրազնին ուսումնասիրում են Գուամ կղզում հիմնական ամերիկյան ռազմաբազաները զսպելու նպատակով գործողության միջին և մեծ շառավիղով «Հվասոն -12» հրթիռներով հարվածելու վերաբերյալ օպերատիվ ծրագիրը»,- ասվում է  հայտարարությունում: