Գերմանիան խստորեն քննադատել է  Թրամփի հռետորաբանությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69484-Գերմանիան_խստորեն_քննադատել_է_Թրամփի_հռետորաբանությունը
 Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը խստորեն  քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  Հյուսիսային Կորեայի  հասցեին հնչեցրած  սպառնալիքների ու կոշտ հայտարարությունների  համար: Նա նաև զգուշացրել է  միջուկային պատերազմի վտանգի կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 10, 2017 14:33 Asia/Tehran
  • Գերմանիան խստորեն քննադատել է  Թրամփի հռետորաբանությունը

 Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը խստորեն  քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝  Հյուսիսային Կորեայի  հասցեին հնչեցրած  սպառնալիքների ու կոշտ հայտարարությունների  համար: Նա նաև զգուշացրել է  միջուկային պատերազմի վտանգի կապակցությամբ:

Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է.«Թրամփի հռետորաբանությունը մտահոգություն ու  անհանգստություն է առաջացնում, որ  մենք, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմի դեպքում, գնում ենք դեպի պատերազմ, բայց այս դեպքում դեպի պատերազմ, որը որոշակի հանգամանքներում կիրականացվի միջուկային զենքով»։

Գաբրիելը նաև հիշեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մաթիսի հայտարարությունն այն մասին, որ Հյուսիսային Կորեայի դեմ պատերազմը կհանգեցնի այնքան մեծաքանակ զոհերի, որը չի եղել երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ «Դրա համար էլ պետք է հոգ տանել այդ տարածաշրջանի անվտանգության մասին։ Ես հույս ունեմ, որ ԱՄՆ-ում կգերիշխի նրանց տեսակետը, ովքեր բարդ խնդիրների լուծմանը մոտենում են սթափ գլխով, այլ ոչ թե զգացմունքների ու ագրեսիայի ազդեցության տակ»,- շեշտել է Գաբրիելը։ 

Թրամփի այս  հայտարարություններն աննախադեպ են: Թվում է, որ Եվրոպայի ու ԱՄՆ-ի տարաձայնությունները խորանում են և տարածվում են այլ հարթակներում, ինչպես` Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ նախագահ  Դոնալդ Թրամփի կողմից միջազգային նորմերին դեմ գնացող սպառնալի դիրքորոշումները: Ութ ամիսների ընթացքում, որ Թրամփը մուտք է գործել Սպիտակ Տուն, բազմիցս արժանացել է եվրոպացիների քննադատությանը: Այս անգամ ևս խոսքը վերաբերում է միջուկային պատերազմի ծագման հավանականությանը, որի շրջանակում աշխարհի միջուկային գերտերություններից մեկը՝ այսինքն Միացյալ նահանգները, միջուկային պատերազմով է սպառնում արևելյան Ասիայի երկրներից մեկին:

Անդրադառնալով Թրամփի  հայտարարություններին, Գաբրիելն ասել է, որ ժողովուրդների մեծ մասը վախեցել են: Նախարարը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական ձևով ընտրված նախագահը նույնքան ագրեսիվ հռետորաբանություն է օգտագործում, որքան Հյուսիսային Կորեայի վարչակազմը։ Գաբրիելի կարծիքով՝ չի կարելի Փխենյանին պատասխանել նույն  ոճով, որպեսզի  հակամարտությունը ավելի չլարվի: Եվրամիության կարևորագույն երկիրը համարվող Գերմանիայի կարծիքով, նման դիրքորոշումները միմիայն ավելի կբարդացնեն սպառնալիքները: Փաստորեն Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի վերաբերյալ Վաշինգտոնի ու Փխենյանի միջև լեզվակռիվ է գնում  :

Ռազմական հարցերով ռուս փորձագետ Իգոր Կորնիևն ասում է.«Չեմ կարծում ,որ գերտերությունները, այդ թվում ԱՄՆ-ն,  լրջորեն պատրաստ լինեն Կորեական թերակղզում զինված դիմակայությանը, քանի որ դա կհանգեցնի արյունալի բախումների ,ինչը երկրորդ աշխարհամարտից ի վեր աննախադեպ է»:

Փաստորեն Կորեական թերակղզում ճգնաժամի նկատմամբ Թրամփի դիրքորոշումներն ու քայլերը լարվածություն են հրահրում արևելյան Ասիայի տարածաշրջանում և մեծացնում են ռազմական բախումների հավանականությունը : Անտարակույս ԵՄ-ի , մասնավորապես Գերմանիայի համար դա հաճելի չի կարող լինել : Եվրոպացիները վերջին տարիներին փորձել են այդ տարածաշրջանում իրենց հարաբերություններն ընդլայնել Չինաստանի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի հետ, որոնք համարվում են աշխարհում մեծ տնտեսություն ունեցող  կարևորագույն երկրները: Ուստի այդ տարածաշրջանում, մասնավորապես` Կորեական թերակղզում  ԱՄՆ հրահրած լարվածությունները հակադրվում են Եվրոպայի շահերին: Գերմանիայի ԱԳ նախարարի կողմից Թրամփի միլիտարիստական հայտարարությունների դեմ ուղղված քննադատությունը բխում է միջուկային պատերազմի ծագման մասին նրա մտահոգությունից: