Մամուլի տեսություն 14-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i69802-Մամուլի_տեսություն_14_08_2017
Fox News .«Սաուդյան Արաբիան առավել քան այլ երկիր պատասխանատու է այսօր աշխարհի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 14, 2017 15:38 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 14-08-2017

Fox News .«Սաուդյան Արաբիան առավել քան այլ երկիր պատասխանատու է այսօր աշխարհի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների համար»:

Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել ԻԻՀ գերագույն առաջնորդի կողմից Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի, քարտուղարի և  անդամների նշանակումը: Իսլ. հեղափոխության առաջնորդի հրամանագրով  Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Այաթոլլահ Սեյեդ Մահմուդ Հաշեմի Շահրուդին իսկ քարտուղարի պաշտոնում  Մոհսեն Ռեզային:Այսօր բոլոր թերթերն անդրադարձել են Ասիայի  համաշխարհային ֆեդերացիայի նախագահության գավաթի  մրցաշարում  Իրանի թեքվանդոյի տղամարդկանց ազգային հավաքականի  կողմից չեմպիոնի նվաճմանը:

 

ԻՌՆԱ

Fox News.«Արաբիան աշխարհում տիրող ահաբեկչության առաջին պատասխանատուն է»

Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Fox News հեռուստաընկերությունը իր Swamp Watch ծրագրում անդրադառնալով Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակումներում Սաուդյան Արաբիայի դերակատարությանը, հաղորդել է.«Սաուդյան Արաբիան առավել քան այլ երկիր պատասխանատու է այսօր աշխարհի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների համար»: Fox News-ը նաև հաղորդել է,որ ներկայումս ԱՄՆ-ում Արաբիայի  օգտին աշխատում են 29 լոբբիներ ու խմբեր ,որոնք դեմ են ԱՄՆ ժողովրդի շահերին:

 

 

Ռեսալաթ

Բունդեսթագի ընտրությունների շեմին Մերկելի ժողովրդականության վարկանիշն իջել  

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշն օգոստոսին անցած ամսվա համեմատությամբ ընկել է 10 կետով՝ կազմելով 59 տոկոս: Այդ մասին վկայում են   սոցհարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է ARD հեռուստաալիքի պատվերով։ Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին: 

Հարցման տվյալներով՝ այն հարցվածների թիվը, որոնք Մերկելի գործունեությունից «գոհ են» հուլիսի համեմատությամբ նկատելիորեն կրճատվել է։ Այն ժամանակ կանցլերի վարկանիշը կազմում Էր 69 տոկոս:   Նվազել է նաև Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշը։ Այն ընկել է չորս կետով։

Այնուամենայնիվ Գերմանիայի  կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ)  ու  Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ)  դաշինքի ղեկավար՝ Անգելա Մերկելը  Ժողովրդականության վարկանիշերում զգալի առավելություն  է  պահպանում իր գլխավոր ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի նկատմամբ:

 

Շարղ

Թրամփը կասկածում է իր ամենավստահելի խորհրդականին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել իր ավագ խորհրդականներից մեկին՝ Ստիվեն Բենոնին տեղեկատվական արտահոսքի մեջ: Թրամփի կարծիքով Բենոնը կարևոր տեղեկատվության արտահոսք է կազմակերպել։ Այս մասին հայտնում է  Շարղ  թերթը:Տեղյակ աղբյուրներ հաղորդել են,որ Թրամփը համոզված է,որ Ստիվեն Բենոնի մատը խառն է եղել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝  Մաքմաստերի հետ կապված բացահայտումներում: Թրամփի կողմից այդ կասկածը կարող է Ստիվեն Բենոնին կանգնեցնել պաշտոնազրկման վտանգի առջև:

Թրամփը, մասնավորապես, հրապարակավ մեղադրել է Բենոնին նրանում, որ նա չափազանց շատ ժամանակ է հատկացնում անձնական ժողովրդականության վրա։

 

Armenpress.am

Հարավային Կորեայի նախագահն անթույլատրելի է համարել նոր պատերազմը Կորեական թերակղզում

ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք Է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,-նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:

Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը: Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել Է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

News.am
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը կարող է առեւտրային պատերազմի հանգեցնել

Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը՝ մտավոր սեփականության խախտումների հարցով, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ «առեւտրային պատերազմի», գրում է China Daily պարբերականը։

Կոմերցիայի նախարարությանն առընթեր միջազգային տնտեսական եւ առեւտրային համագործակցության ինստիտուտի հետազոտող Մեյ Սինյույը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից միակողմանի միջոցառումները «կարող են առեւտրային պատերազմի հանգեցնել»։

Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով ամերիկյան վարչակազմը, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախատեսում է սկսել Չինաստանի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի մտավոր սեփականության իրավունքը խախտելու մեղադրանքով։  Նշվել է, որ Թրամփը ծրագրում է օգտագործել 301-րդ հոդվածը։ 

Մեյ Սինյույը հավելել է, որ 301-րդ հոդվածը որոշ սահմանափակումներ ունի եւ այն չի ազդի ՉԺՀ-ի տնտեսական զարգացման վրա։