Մամուլի տեսություն 14-08-2017
Fox News .«Սաուդյան Արաբիան առավել քան այլ երկիր պատասխանատու է այսօր աշխարհի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների համար»:
Այսօր իրանական մամուլի ուշադրության կենտրոնում է եղել ԻԻՀ գերագույն առաջնորդի կողմից Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի, քարտուղարի և անդամների նշանակումը: Իսլ. հեղափոխության առաջնորդի հրամանագրով Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող ժողովի նախագահի պաշտոնում նշանակվել է Այաթոլլահ Սեյեդ Մահմուդ Հաշեմի Շահրուդին իսկ քարտուղարի պաշտոնում Մոհսեն Ռեզային:Այսօր բոլոր թերթերն անդրադարձել են Ասիայի համաշխարհային ֆեդերացիայի նախագահության գավաթի մրցաշարում Իրանի թեքվանդոյի տղամարդկանց ազգային հավաքականի կողմից չեմպիոնի նվաճմանը:
ԻՌՆԱ
Fox News.«Արաբիան աշխարհում տիրող ահաբեկչության առաջին պատասխանատուն է»
Ինչպես հաղորդում է ԻՌՆԱ լրատվական գործակալությունը, Fox News հեռուստաընկերությունը իր Swamp Watch ծրագրում անդրադառնալով Սեպտեմբերի 11-ին տեղի ունեցած հարձակումներում Սաուդյան Արաբիայի դերակատարությանը, հաղորդել է.«Սաուդյան Արաբիան առավել քան այլ երկիր պատասխանատու է այսօր աշխարհի դեմ ուղղված ահաբեկչական սպառնալիքների համար»: Fox News-ը նաև հաղորդել է,որ ներկայումս ԱՄՆ-ում Արաբիայի օգտին աշխատում են 29 լոբբիներ ու խմբեր ,որոնք դեմ են ԱՄՆ ժողովրդի շահերին:
Ռեսալաթ
Բունդեսթագի ընտրությունների շեմին Մերկելի ժողովրդականության վարկանիշն իջել
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի ժողովրդականության վարկանիշն օգոստոսին անցած ամսվա համեմատությամբ ընկել է 10 կետով՝ կազմելով 59 տոկոս: Այդ մասին վկայում են սոցհարցման արդյունքները։ Հարցումն անցկացվել է ARD հեռուստաալիքի պատվերով։ Գերմանիայում Բունդեսթագի ընտրություններն անցկացվելու են սեպտեմբերի 24-ին:
Հարցման տվյալներով՝ այն հարցվածների թիվը, որոնք Մերկելի գործունեությունից «գոհ են» հուլիսի համեմատությամբ նկատելիորեն կրճատվել է։ Այն ժամանակ կանցլերի վարկանիշը կազմում Էր 69 տոկոս: Նվազել է նաև Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի վարկանիշը։ Այն ընկել է չորս կետով։
Այնուամենայնիվ Գերմանիայի կանցլերի և Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) ու Քրիստոնեա-սոցիալական միության (ՔՍՄ) դաշինքի ղեկավար՝ Անգելա Մերկելը Ժողովրդականության վարկանիշերում զգալի առավելություն է պահպանում իր գլխավոր ընդդիմադիր Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցի նկատմամբ:
Շարղ
Թրամփը կասկածում է իր ամենավստահելի խորհրդականին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սկսել է կասկածել իր ավագ խորհրդականներից մեկին՝ Ստիվեն Բենոնին տեղեկատվական արտահոսքի մեջ: Թրամփի կարծիքով Բենոնը կարևոր տեղեկատվության արտահոսք է կազմակերպել։ Այս մասին հայտնում է Շարղ թերթը:Տեղյակ աղբյուրներ հաղորդել են,որ Թրամփը համոզված է,որ Ստիվեն Բենոնի մատը խառն է եղել ԱՄՆ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական՝ Մաքմաստերի հետ կապված բացահայտումներում: Թրամփի կողմից այդ կասկածը կարող է Ստիվեն Բենոնին կանգնեցնել պաշտոնազրկման վտանգի առջև:
Թրամփը, մասնավորապես, հրապարակավ մեղադրել է Բենոնին նրանում, որ նա չափազանց շատ ժամանակ է հատկացնում անձնական ժողովրդականության վրա։
Armenpress.am
Հարավային Կորեայի նախագահն անթույլատրելի է համարել նոր պատերազմը Կորեական թերակղզում
ԿԺԴՀ-ի հրթիռային ու միջուկային խնդիրն ամեն պարագայում անհրաժեշտ է լուծել խաղաղ ճանապարհով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 14-ին հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը: «Այլեւս ոչ մի պատերազմ չպետք Է լինի Կորեական թերակղզում: Հյուսիսկորեական միջուկային հիմնախնդիրը պետք է լուծվի խաղաղ ճանապարհով, անկախ այն բանից՝ ինչ անկումների ու վերելքների ենք մենք բախվում»,-նրա խոսքը մեջբերել է Reuters գործակալությունը:
Նախագահը նաեւ հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը պատասխանատու եւ հանգիստ մոտեցում կդրսեւորի իրադրության կարգավորմանը: Բացի այդ, Մուն Չժե Ինը հորդորել Է Փենյանին՝ «դադարեցնել սադրիչ գործողություններն ու սպառնալիքները», որպեսզի չվատթարանա Կորեական թերակղզու իրադրությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
News.am
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը կարող է առեւտրային պատերազմի հանգեցնել
Չինաստանի նկատմամբ ԱՄՆ-ի հետաքննությունը՝ մտավոր սեփականության խախտումների հարցով, կարող է հանգեցնել երկու երկրների միջեւ «առեւտրային պատերազմի», գրում է China Daily պարբերականը։
Կոմերցիայի նախարարությանն առընթեր միջազգային տնտեսական եւ առեւտրային համագործակցության ինստիտուտի հետազոտող Մեյ Սինյույը նշել է, որ ԱՄՆ-ի կողմից միակողմանի միջոցառումները «կարող են առեւտրային պատերազմի հանգեցնել»։
Ավելի վաղ Politico-ն, վկայակոչելով ամերիկյան վարչակազմը, հայտնել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի նախատեսում է սկսել Չինաստանի դեմ հետաքննությունը՝ ԱՄՆ-ի մտավոր սեփականության իրավունքը խախտելու մեղադրանքով։ Նշվել է, որ Թրամփը ծրագրում է օգտագործել 301-րդ հոդվածը։
Մեյ Սինյույը հավելել է, որ 301-րդ հոդվածը որոշ սահմանափակումներ ունի եւ այն չի ազդի ՉԺՀ-ի տնտեսական զարգացման վրա։