Մամուլի տեսություն 19-08-2017
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում
armenpress.am
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են համատեղ ռազմական գործողություններ իրականացնել Սիրիայում
Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը պատրաստվում են Սիրիայի հյուսիսում համատեղ ռազմական գործողություններ իրականացնել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրատվամիջոցների հաղորդմամբ, որպես ռազմական գործողությունների մեկնակետ ընտրվել է սիրիական Իդլիբ քաղաքը:
Թուրքական լրատվամիջոցները դեռևս ռազմական գործողությունների սկսելու ժամկետների և նպատակների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ չեն նշում:
Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը 2017-ի մայիսի 3-ին Աստանայում տեղի ունեցած Սիրիական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների ժամանակ հուշագիր են ստորագրել: Հուշագրի կետերի համաձայն` 3 երկրները, ստանձնելով հրադադարի երաշխավորի դեր, Սիրիայում պետք է ստեղծեն անվտանգության գոտիներ:
Այսօր ևս մամուլն անդրադարձել էր Բարսելոնայի ահաբեկչական դեպքերին :
«Սանաաթ»
Կոտորած՝ Բարսելոնայում
«Ջավան
Ահաբեկչության մեքենան հասավ Իսպանիա
«Քեյհան»
Սաուդական դոլարներն ՝ Արևմուրքի բաժինը ՝ սարսափն ու մահն ՝անմեղ մարդկանց բաժինը
«Համշահրի»
Ահաբեկչության գնացքը կանգնեց Բարսելոնայում
«Էբթեքար»
ԻԼԻՊ-ի արյունալի հարձակումը ՝ Կատալոնիայում
«Իրան»
Մահվան մինիվենի երթը
Բարսելոնայի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել են 34 երկրի քաղաքացիներ: Ամենակրտսերը ՝ երեքամյա աղջնակը ՝ մահացել է հիվանդանոցում:
Թեև Բրիտանիան դեռևս պաշտոնականապես չի հայտարարել դեպքում զոհված իր քաղաքացիների մասին, սակայն ինչպես հաղորդվել է Բարսելոնայում եղել են մի քանի բրիտանացիներ: 30-ամյա Քրիսը դեպքի ականատեսներից է , որը պատահաբար մայիսին ևս ներկա է եղել մանչեսթերի ահաբեկչական դեպքի վայրում:
Ֆրանսիան պաշտոնապես հայտարարել է, որ դեպքում եղել են այդ երկրի 26 քաղաքացիներ, որոնցից 11-ը ծանր վնասվել են:Զոհվել են Գերմանիայի երեք քաղաքացիներ: Բելգիայի ԱԳՆ-ը ևս տեղեկացրել է , որ մի բելգիացի կա զոհվածների ցուցակում: Անհետ կորածների մեջ կա Ավստրալիայի մի քաղաքացի:
Բարսելոնայի ահաբեկչական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են Գերմանիայի, Իսպանիայի, Արգենտինայի, Վենեսուելայի, Հունգարիայի, Պերուի, Ռումինիայի, Իռլանդիայի, Հունաստանի, Կուբայի, Մակեդոնիայի, Չինաստանի, Իտալիայի և Ալժիրի քաղաքացիներ:
«Շարղ»
ԱՄՆ-ի և Ճապոնիայի համագործակցությունն ՝ ընդդեմ Հյուսիսային Կարեայի
ԱՄՆ-ի և Ճապոնիայի ԱԳ և պաշտպանության նախարարները հայտարարել են, որ մեծացնելու են համագործակցությունը ՝ Հյուսիսային Կորեայի միջուկային ու հրթիռային սպառնալիքներին դիմագրավելու նպատակով: Ճապոնիայի պաշտպանության նախարարի խոսքով, Հյուսիսային Կորեայի ներկայացրած վտանգի պատճառով, համաձայնություն է կայացել ՝ Փխենյանի վրա գործադրվող ճնշումը մեծացնելու համար: ԱՄՆ Պետքարտուղարը ևս նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է բանակցել Հյուսիսային Կորեայի հետ, սակայն Վաշինգտոնն այդ քայլին է գնալու միմիայն արդյունավետ բանակցություններ ունենալու հարցում վստահության դեպքում: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարել է, որ Փխենյանի հրթիռային ծրագրի դեմ ռազմական լուծում չկա: Նրա համոզմամբ, Պեկինը պետք է մեծացնելի հյուսիսային Կորեայի վրա ճնշումն, անկախ այն բանից, թե կարող է կանգնեցնել Կիմ Ջուն Ունին, թե ՝ ոչ:
«Ջոմհուրի էսլամի»
Իրաքի ԱԳ նախարարը զգուշացրել է Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացման հետևանքների կապակցությամբ
Էբրահիմ Ջաաֆարին ասել է.«Քուրդստանի անկախության հանրաքվեն կարող է վնասել նաև քրդերին»:
Իրաքի քրդերի պատվիրակությունը օգոստոսի 14-ին Բաղդադ է այցելել: Իրաքի Քուրդստանի պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, այդ երկրի ԱԳ նախարարը նշել է.«Իրաքից անկախության հանրաքվեն կարող է վնասել ոչ միայն Իրաքի ՝ այլև տարածաշրջանի այլ երկրներին և ազդել համաշխարհային հարաբերությունների վրա»:
«Ալիք»
Էրդողանը կորցրել է չափի զգացողությունը. Մարտին Շուլց
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կորցրել է չափի զգացողությունը`կոչ անելով Գերմանիայում բնակվող հայրենակիցներին ազդել Բունդեսթագի ընտրությունների վրա: Այդ մասին իր թվիթերյան էջում գրել է Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Մարտին Շուլցը. ըստ «yerkir.am»-ի ՝ հայտնում է ТАСС-ը:
«Էրդողանը բոլորովին կորցրել է չափի զգացողությունը:ՄԵնք ավելի ուժեղ կաջակցենք նրանց, ովքեր պայքարում են ազատ և դեմոկրատական Թուրքիայի համար»,-գրել է նա:
Հիշեցնենք, որ երեկ Թուրքիայի նախագահը կոչ է արել Գերմանիայում ապրող թուրք ընտրողներին` չքվեարկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և նրա դաշնակիցների կուսակցության օգտին:
lragir.am
Լիբանանի բանակն ու Հիզբալլահը ռազմական գործողություն են սկսել Իսլամական պետության դեմ
Լիբանանի բանակն այսօր Սիրիայի հետ սահմանային հատվածում հարձակում է սկսել Իսլամական պետության դիրքերի վրա, իսկ լիբանանյան Հիզբալլահ խմբավորումը ԻՊ դեմ հարձակում է սկսել սահմանի սիրիական կողմից, հայտնում է Ռոյթերը:
Լիբանանյան բանակը գործողություն է սկսել Ռաս Բաալբեք քաղաքի մոտ՝ կիրառելով հրթիռներ, հրետանի և ուղղաթիռներ:
Հիզբալլահը հայտարարել է, որ կատարում է «ահաբեկչական սպառնալիքը սահմաններից հեռացնելու» խոստումը՝ կողք կողքի կռվելով Սիրիական բանակի հետ: Հիզբալլահի հայտարարությունում խոսք չկա լիբանանյան բանակի գործողության մասին:
Մյուս կողմից Հիզբալլահի և սիրիական բանակի հետ լիբանանյան բանակի համատեղ գործողությունը քաղաքականապես զգայուն հարց է Լիբանանի համար և կարող է խանգարել ԱՄՆ կողմից ցուցաբերվող ռազմական աջակցությանը:
Իր վերջին ելույթում Հիզբալլահի առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ եթե լիբանանյան բանակը հարձակում սկսի սահմանի իր կողմից, ապա Հիզբալլահն ու սիրիական բանակն ԻՊ դեմ միաժամանակ գործողություն կսկսեն սահմանի մյուս կողմից: Լիբանանյան ուժերն իրենց հերթին հայտարարել են, որ գործողությունները չեն համակարգվում և կողմերից յուրաքանչյուրն առանձին է աշխատում:
news.am
Սպիտակ տան նախկին գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը հանուն Թրամփի «պատերազմի է գնում»
Սպիտակ տան նախկին գլխավոր խորհրդական Սթիվեն Բենոնը պաշտոնաթողությունից հետո առաջին հրապարակային հայտարարությամբ է հանդես եկել։
Մասնավորապես՝ Բենոնը հայտարարել է, որ պատրաստ է հետագայում էլ պայքարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակառակորդների դեմ, այդ թվում՝ լրատվամիջոցների։ Բենոնի խոսքերը մեջբերում է Bloomberg գործակալությունը։
«Եթե այստեղ որեւէ թյուրըմբռնում կա, թույլ տվեք ինձ հստակեցնել՝ ես լքում եմ Սպիտակ տունն ու պատերազմի գնում հանուն Թրամփի՝ նրա հակառակորդների դեմ՝ Կապիտոլիումի, լրատվամիջոցների եւ կորպորատիվ Ամերիկայի», - ասել է նա։
Բենոնն ընդգծել է, որ լիազորությունները վայր դնելու որոշումն ինքն անձամբ է կայացրել։ «Օգոստոսի 7-ին ես խոսեցի Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելիի եւ նախագահի հետ։ Ես նրանց ասացի, որ հաջորդ երկուշաբթի՝ օգոստոսի 14-ին, պաշտոնաթող կլինեմ»,-ասել է նա։
araratnews.am
Էրդողանը գերմանաբնակ թուրքերին կոչ է արել չքվերակել Մերկելի օգտին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել այդ երկրում կայանալիք առաջիկա ընտրություններին չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի գլխավորած Քրիստոնեադեմոկրատական, ինչպես նաև Սոցիալ-դեմոկրատական ու Կանաչների կուսակցություններին:
Ըստ թուրքական «Haberler.com» լրատվական կայքի՝ ուրբաթօրյա նամազից հետո լրագրողների հետ հանդիպած էրդողանը մասնավորապես ասել է. «Գերմանիայում ընտրություններից 25-30 օր առաջ Քրիստոնեադեմոկրատական, Սոցիալ դեմոկրատական ու Կանաչների կուսակցության մոտ այնպիսի տրամադրվածություն կա, թե Թուրքիայի վերաբերյալ ինչքան կոշտ արտահայտվեն, այնքան շատ ձայն կհավաքեն: Ես էլ Գերմանիայում բնակվող բոլոր ազգակիցներիս կոչ եմ անում, որ հանկարծ չսխալվեն ու այդ կուսակցությունների չաջակցեն՝ ո՛չ «Քրիստոնեադեմոկրատական կուսակցությանը», ո՛չ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությանը, ո՛չ էլ կանաչների կուսակցությանը: Դրանք բոլորը Թուրքիայի թշնամիներն են: Աջակցե՛ք այն կուսակցություններին, որոնք Թուրքիայի դեմ թշնամություն չեն անում՝ անկախ նրանից, թե դրանք առաջնային կուսակցություններ կլինեն, թե՝ երկրորդական: Քանի որ սա արդեն Գերմանիայում ապրող իմ հայրենակիցների պատվի հարցն է»:
Աղբյուր` Ermenihaber.am