Մամուլի տեսություն 21-08-2017
Զարիֆ.«Իրանը թույլ չի տա խախտել ՀԳՀԾ-ն ՝ Իրանի հաշվին»
Իրանական և հայաստանյան մամուլից այսօր ընտրել ենք հետևյալ խորագրերը՝
Զարիֆ.«Իրանը թույլ չի տա խախտել ՀԳՀԾ-ն ՝ Իրանի հաշվին»
«Խորհրդարանը պրոֆեսիոնալ է աշխատել»նախագահ Ռոհանի
Բարզանի. «Քուրդստանի անկախության հանրաքվեն չի հետաձգվելու»
Իսպանիայի դատարանը ձերբակալման դատավճիռ է ընդունել Նեթանյահուի համար
ԱՄՆ ականակիր նավը բախվել է առևտրային նավի. 10 նավաստիներ անհետ կորել են
Մերկելը մեղադրում է Թուրքիային Ինտերպոլին շահադիտական նպատակներով օգտագործելու համար
Իսպանիան հրաժարվել է կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին
«Ալիք»
Զարիֆ.«Իրանը թույլ չի տա խախտել ՀԳՀԾ-ն ՝ Իրանի հաշվին»
Իրանի ԱԳ նախարար ՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը օգոստոսի 20-ին Իրանի հեռուստատեսության երկրորդ ալիքին տված հարցազրույցում նշել է, որ արտգործնախարարության տնտեսական հարցերով տեղակալը կաշխատի երկրի տնտեսական զարգացման ուղղությամբ: Տեղեկացնում է ԻՍՆԱ-ն:
Մոհամմեդ Ջավադ Զարիֆն անդրադարձել է 12-րդ կառավարության արտաքին հարաբերությունների քաղաքականությանը, ընդգծելով, որ Իրանը շարունակելու է պաշտպանել Միջուկային համապարփակ համաձայնագիրը և չի կարելի թույլ տալ ԱՄՆ-ին խախտել գործարքը՝ Իրանի հաշվին: Իրանի ԱԳ նախարարը շեշտեց, որ Միջուկային գործարքը բազմակողմանի մի համաձայնագիր է ոչ թե՝ Իրանի և ԱՄՆ-ի միջև կայացած պայմանավորվածություն:
«Ջավան»
«Խորհրդարանը պրոֆեսիոնալ է աշխատել»նախագահ Ռոհանի
12-րդ կառավարության ներկայացված նախարարների արժանավորության հնգօրյա քննարկման արդյունքում, Իրանի նախագահ ՝ Հասան Ռոհանիի կառավարությունն իր աշխատանքը սկսելու է 16 նախարարներով: Կառավարության 75 տոկոսը ՝ 12 նախարար հավաքել են ավելի քան 225 ձայն: «Շատ շնորհակալ եմ իսլամական խորհրդարանի բոլոր պատգամավորներին և ղեկավար կազմին, որոնք հինգ օր շարունակ կատարել են ծանր ու պրոֆեսիոնալ աշխատանք».-ասել է Իրանի նախագահը:
«Ջամե ջամ»
Բարզանի. «Քուրդստանի անկախության հանրաքվեն չի հետաձգվելու»
Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարը տեղեկացրել է սեպտեմբերի 25-ին որոշված թվականին տարածքի անկախության հանրաքվեի անցկացման մասին:
Մասուդ Բարզանին հայտարարել է.«Խնդիրը հանրաքվեի անցկացման հետաձգումը չէ: Չի կարելի կրկնել անցյալ 100 տարիները: Այդ պատճառով են քրդերը որոշել հանրաքվե անցկացնել»: Բարզանին մերժել է հանրաքվեն հետաձգելու մասին ԱՄՆ Պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի պահանջը: Բարզանին ավելացրել է.«Ես չեմ համաձայնել հետաձգել հանրաքվեն: Ես համաձայնել եմ Բաղդադի հետ բանակցությանը, որով կարելի է կողմերի համար երաշխավորել ավելի լավ ապագա»:
«Շարղ»
Իսպանիայի դատարանը ձերբակալման դատավճիռ է ընդունել Նեթանյահուի համար
Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն և Իսրայելի գործող և նախկին ևս յոթ պաշտոնյաներ, հանցագործ են ճանաչվել ՝ 2010 թվականին մարմարայի նավի վրա հարձակվելու մեղադրանքով: Իսպանիա մտնելու դեպքում, նրանք ձերբակալվելու են: Բեթահ Թեքվայի քաղաքում ցուցարարները դիմելով ռեժիմի դատական հարցերով խորհրդական ՝ Աֆիհա Մինդելբլիթին, պահանջել են արագացնել Նեթանյահուի կոռուպցիոն գործով հետաքննության ընթացքը:
1in.am
ԱՄՆ ականակիր նավը բախվել է առևտրային նավի. 10 նավաստիներ անհետ կորել են
Ամերիկյան John S. McCain ականակիր նավը Սինգապուրի ափերի մոտ՝ Մալաքայի նեղուցի շրջանում, բախվել է Alnic MC նավթային հածանավին։ Անհետացել է 10 մարդ, ևս 5-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է ԱՄՆ ռազմածովային ուժերի 7-րդ նավատորմը։
Նշվում է, որ ականակիր նավը դեպի Սինգապուրի նավահանգիստն է շարժվում ինքնուրույն։
Հարվածի հետևանքով ամերիկյան նավը վնասվել է հետևի մասից։
galatv.am
Մերկելը մեղադրում է Թուրքիային Ինտերպոլին շահադիտական նպատակներով օգտագործելու համար
«Թուրքիան Ինտերպոլի միջոցով կարողացել է Իսպանիայում ձերբակալել թուրքական ծագում ունեցող գերմանացի գրողի: Անգելա Մերկելը կարծում է, որ Անկարան օգտագործում է միջազգային կազմակերպություններին իր շահերի համար»,- հայտնում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը նշել է, որ Թուրքիան չարաշահում է միջազգային կազմակերպություններում իր անդամակցության փաստը, մասնավորապես Ինտերպոլում: Ինտերպոլի միջոցով Անկարան կարողացել է Իսպանիայում ձերբակալել գերմանացի գրող Դողան Աքհանլիին: Նրան ազատ են արձակել միայն Գերմանիայի եւ Իսպանիայի ԱԳ նախարարների հեռախոսազրույցից հետո:
«Միջազգային կազմակերպություններին չպետք է օգտագործեն այդ նպատակներով»,- ասել է Մերկելը՝ Աքհանլիին շնորհավորելով ազատ արձակվելու կապակցությամբ:
Անձամբ Աքհանլին կարծում է, որ ձերբակալության պատճառն իր ստեղծագործություններում թուրքական հասարակությանը եւ կառավարությանը քննադատելն է: »Թուրքիային դա դուր չի գալիս: Նրանք փորձում են ինձ լռեցնել»,-ասել է նա՝ ավելացնելով, որ մտադիր չէ լռել:
Մադրիդի դատարանը գրողին ազատ է արձակել: Թուրքիան ունի 40 օր Աքհլանիի հանձնման պահանջը հիմնավորելու համար: Դրանից հետո դատարանը կուսումնասիրի Անկարայի դիմումը եւ վերջնական որոշում կընդունի: Այդ ընթացքում գրողը կարող է մնալ ազատության մեջ, սակայն նրան արգելված է լքել Իսպանիայի տարածքը: Ամեն շաբաթ նա ներկայանալու է ոստիկանություն:
Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան
tert.am
Իսպանիան հրաժարվել է կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ լրագրողին
Իսպանիայի դատարանը հրաժարվել է 40 օրից ավելի կալանքի տակ պահել Թուրքիայի պահանջով ձերբակալված գերմանաբնակ թուրք լրագրող Դողան Ակհանլըին, վերջինս նախօրեին ազատ է արձակվել:
Թուրքիայի կողմից հետախուզվող Ակհանլըն ձերբակալվել էր Գրանադայում, սակայն Բեռլինի միջամտությունից հետո իրավիճակը փոխվել է, գրում է թուրքական demokrathaber.org կայքը:
«Պայքարը հասավ իր նպատակին», - սոցցանցերից մեկի իր էջում գրել էր թուրք լրագրողի գերմանացի փաստաբանը, ով հայտնել է, որ Գերմանիայի միջամտությունից ու փաստաբանների ակտիվ աշխատանքից հետո իսպանական դատարանը Թուրքիային ստիպված է եղել հայտնել, որ կալանքի նվազագույն չափի՝ 40 օրվա լրանալուց հետո լրագրողին բանտում պահելու համար համապատասխան հիմքեր իրենք չեն տեսնում:
Այնուամենայնիվ, Ակհանլըն առայժմ Մադրիդը լքելու և Գերմանիա վերադառնալու իրավունք չի ունենա: