Մամուլի տեսություն 22-08-2017
Այաթոլլահ Խամենեին շնորհել է բանակի ընդհանուր հրամանատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնները;
«Ալիք»
Այաթոլլահ Խամենեին շնորհել է բանակի ընդհանուր հրամանատարի և ԶՈՒ գլխավոր շտաբի պետի պաշտոնները
Իրանի իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ ՝ Այաթոլլահ Խամենեիի հրամանագրով գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհին, նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ: Նորին Վսեմություն առաջնորդը մի այլ հաղորդագրությամբ, Սեյյեդ Աբդոլռահիմ Մուսավիին գեներալ մայորի աստիճան շնորհելով, նշանակել է ԻԻՀ բանակի ընդհանուր հրամանատար:
Հեղափոխության առաջնորդի հրամանագրով, որն ուղղված է գեներալ-մայոր Աթաոլլահ Սալեհիին, մասնավորապես հայտնել է.«Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջարկությամբ ՝ նկատի առնելով Ձեր կարողությունը, հանձնառությունը և անցյալի ծառայությունները ՝ Ձեզ նշանակում ենք Իրանի ԶՈՒ ընդհանուր շտաբի պետի տեղակալ»:
«Շարղ»
Ավստրալիայի համապարփակ ծրագիրը ՝ հակաահաբեկչական պայքարի համար
Ավստրալիայի կառավարությունը համապափակ մի ծրագիր է մշակել ՝ ահաբեկչական հարձակումներից այդ երկրի քաղաքացիներին պաշտպանելու համար: Ըստ երևույթին, այդ նախագիծն ավելի վաղ չէր ընդունվել, սակայն այն կրկին առաջ է քաշվել ՝ Եվրոպայում վերջին տարում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո: Ավստրալիայի վարչապետի խոսքերով, անվտանգության նոր նախագծում են ընդգրկվում կազմակերպությունները, ընկերությունները, հասարակական վայրերը, նաև մարզասրահներն ու համերգային դահլիճները :
«Ղոդս»
Հյուսիսային Կորեա.«ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններում Ավստրալիայի մասնակցությունն ինքնասպանություն է»
Հյուսիսային Կորեայի լրատվամիջոցներն Ավստրալիային զգուշացրել են չմասնակցել ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժություններին: Փխենյանի լրատվամիջոցները հայտարարել են, որ դա լինելու է ինքնասպանություն :
Մեկնարկել է ԱՄՆ-Հարավային Կորեա համատեղ զորավարժությունը: Ավստրալիան որոշել էր մասնակցել Վաշինգտոնի և Սեուլի մանևրին: Փխենյանը հայտարարել է, որ դեպի ատոմային պատերազմ տանող ԱՄՆ-ի այդ քայլին միանալու փոխարեն, Ավստրալիան պետք է փորձի իր ջանքերն ուղղել իր երկրում խաղաղության հաստատմանը:
Տարբեր պատերազմներում Ավստրալիան հետևել է ԱՄՆ-ին, սակայն միմիայն նյութական վնասներ ու մարդկային կորուստներ է կրել:
«Համշահրի»
Պուտինը նշանակել է ԱՄՆ-ում նոր դեսպանին
ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինն Անատոլի Անտոնովին նշանակել է ԱՄՆ-ում այդ երկրի նոր դեսպանի պաշտոնում:
Անտոնովն անցյալ տարվա ընթացքում եղել է նաև երկրի ԱԳ նախարարության տեղակալներից մեկը : Ի դեպ Եվրամիության կողմից պատժամիջոցների ցուցակում կա նաև Անտոնովի անունը : Նա փոխարինելու է Սերգեյ Կիսիլյակին, ում առաքելությունն ավարտվել է հունիսին: Նա շուրջ մեկ տասնամյակ եղել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանը: ԻՍՆԱ գործակալության հաղորդմամբ, ամերիկացի պետայրերը փորձում են քննարկել ԱՄՆ նախագահության ընտրություններում Ռուսաստանի հավանական միջամտության գործում ռուս պաշտոնյաների, այդ թվում Սերգեյ Կիսիլյակի դերակատարությունը:
«Ռեսալաթ»
ԱՄՆ-ՌԴ նոր հակամարտություն
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնելու է Ռուսաստանի քաղաքացիներին ոչ-ներգաղթային վիզաների տրամադրումը:
Դա բացատրվում է Ռուսաստանում ԱՄՆ դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվաքանակի կրճատման վերաբերյալ ռուսական իշխանությունների որոշմամբ, ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր երկրում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցների թվաքանակի կրճատման անհրաժեշտության մասին: Ըստ նրա՝ ռուսական և ամերիկյան կողմերի դիվանագիտական կառույցների ներկայացուցիչների թիվը պետք է հավասարեցնել՝ ամեն կողմից թողնելով 455 դիվանագետ:
tert.am
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ հերթ է գոյացել վիզա ստանալու համար. օգոստոսի 23-ից ժամանակավորապես կդադարեցվի վիզաների տրամադրումը ՌԴ ամբողջ տարածքում
Մոսկվայում ԱՄՆ դեսպանատան մոտ վիզա ստանալ ցանկացողների հերթ է գոյացել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Այսօր վերջին օրն է, երբ ամերիկյան դեսպանատունը վիզաներ է տրամադրելու մինչև սեպտեմբերի 1-ը հայտարարված դադարից առաջ: Այդ առնչությամբ դեսպանատան դիմաց առավոտյան երկար հերթ է գոյացել մարդկանցից, ովքեր պետք է հարցազրույց անցնեն կամ արդեն ցանկանում են վերցնել պատրաստի վիզան:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ԱՄՆ-ն 2017 թվականի օգոստոսի 23-ից անորոշ ժամկետով դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանի ամբողջ տարածքում:
Ոչ ներգաղթային վիզաների տրամադրման ընթացակարգը կվերականգնվի Մոսկվայում, բայց զգալիորեն կրճատված ծավալով՝ սկսած այս տարվա սեպտեմբերի 1-ից: Վիզա ստանալու համար հարցազրույցները Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում և Վլադիվոստոկում ԱՄՆ հյուպատոսարաններում կդադարեցվեն: Բացի այդ, դեսպանատունն այլևս չի վերադարձնի վիզայի դիմում ներկայացրած Ռուսաստանի քաղաքացիներին հյուպատոսական վճարը:
1in.am
ԱՄՆ-ը սառեցնում է չինական ընկերությունների ակտիվները՝ Պեկինի վրա ճնշումն ուժեղացնելու համար
ԱՄՆ-ը Գլխավոր դատախազության գծով ձեռնարկում է մի շարք միջոցառումներ չինական ընկերությունների նկատմամբ՝ Պեկինի վրա ճնշումն ուժեղացնելու և նրանից հյուսիսկորեական հրթիռա-միջուկային ծրագրի դադարեցման ավելի գործնական քայլերի հասնելու նպատակով։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Նրա աղբյուրների տվյալներով՝ խոսքը Dandong Zhicheng-ի և ևս 4 չինական ընկերությունների մասին է, որոնց ԱՄՆ իշխանությունները մեղադրում են Հյուսիսային Կորեայից ածուխ գնելու մեջ։
Մայիսին ԱՄՆ Գլխավոր դատախազությունը ստացել էր դատարանի հրամանը՝ ժամանակավոր կալանք դնելու չինական այդ ընկերությունների ակտիվների վրա այն պատրվակով, որ դրանք նպաստում են Փխենյանի հրթիռ-միջուկային ծրագրի ֆինանսավորմանը։
armedia.am
Գերմանիան ապաստան է տվել հազարավոր թուրք դիվանագետների, դատավորների, գիտնականների
2016 թվականի հուլիսին Թուրքիայում հեղաշրջման ձախողված փորձից հետո թուրքական կառավարության կողմից հետապնդման մեջ գտնվող փախստականների հիմնական հանգրվանը դարձել է Գերմանիան, հաղորդում է «Արմենպրես»-ը` հղում կատարելով the Star-ին: Նրանցից շատերը դիվանագետներ են, դատավորներ, արվեստագետներ, լրագրողներ և գիտնականներ:
«Ես շատ տխուր եմ, որ ստիպված եմ եղել լքել իմ երկիրը: Սակայն, համենայնդեպս, հիմա ապահով եմ և Էրդողանից հեռու: Նա այլևս չի կարող վնասել ինձ»,- պատմում է Բեռլինում փախստականի կարգավիճակ ստացած նախկինում թուրք դատավորը:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայում կազմակերպված և ձախողված հեղաշրջման փորձից հետո թուրք քաղաքական փախստականների հանգրվանը դարձել է Գերմանիան: Ըստ Գերմանիայի ներքին գործերի նախարարության տվյալների ՝ նախորդ տարի Գերմանիայում ապաստան ստանալու խնդրանքով դիմում է ներկայացրել 5742 Թուրքիայի քաղաքացի: