Մամուլի տեսություն 23-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i70512-Մամուլի_տեսություն_23_08_2017
Կրոնների երկխոսություն ՝ բռնությունից զերծ աշխարհ կերտելու համար
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 23, 2017 12:56 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  23-08-2017

Կրոնների երկխոսություն ՝ բռնությունից զերծ աշխարհ կերտելու համար

«Իրան»

Կրոնների երկխոսություն ՝ բռնությունից զերծ աշխարհ կերտելու համար

 

Թեհրանում կայացել է իսլամի և Եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնների երկխոսության 9-րդ նստաշրջանը:

«Սուրբգրային տեքստերի մեկնաբանության դերակատարությունը բռնությունից զերծ աշխարհ կերտելու համար» թեմայով  Իսլամի և եկեղեցիների համաշխարհային խորհրդի միջև կրոնական երկխոսության 9-րդ նստաշրջանին մասնակցել է նաև Թեհրանի հայոց թեմի գերաշնորհ առաջնորդ՝ Տ. Սեպուհ Արք. Սարգսյանը: Նիստի մասնակիցներից մեկը մարդկանց բարեպաշտ ու անհավատների բաժանելն անիմաստ է համարել: Իսլամական կապերի ու մշակույթի կազմակերպության ղեկավար ՝ Աբուզար Էբրահիմի Թորքամանը,  մեր օրերի ագրեսիան գնահատել է Աստծո դեմ ուղղված քայլ:« Այսօր տեղի ունեցող բռնությունն ուղղված է ոչ թե մարդուն այլ  Աստծուն»ասել է նա:

 

 

 

«Ալիք»

Իրանի նախագահ.«Կառավարության շաբաթը պատեհ առիթ է ժողովրդին զեկուցելու համար»

 

Հասան Ռոհանիի նախագահությամբ այսօր օգոստոսի 23-ին կայացել է 12-րդ կառավարության երկրորդ նիստը:

ԻԻՀ նախագահը նիստի ընթացքում մեծարելով կառավարության նահատակների , ի մասնավորի Ռաջայիի և Բահոնարի հիշատակները և նրանց մատուցած ծառայությունները, կառավարության շաբաթը պատեհ առիթ է համարել, որպեսզի գործադիր մարմինները հնարավորություն ունենան իրենց տարած աշխատանքների մասին զեկուցեն ժողովրդին»:

Նա գնահատեց գործադիր և մասնվորապես 11-րդ կառավարության բոլոր պատասխանատուներին անխոնջ ջանքերը ,որպես Իրանի ժողովրդին ծառայող մեծ ընտանիքի անդամներ:

Իրանի նախագահը շեշտել է երկրի ընդհանուր ծրագրերի իրագործումը նաև ժողովրդի իրավացի պահանջների բավարարելը, որոնք ի հայտ եկան նախագահական ընտրությունների ժամանակ պետք է դասել գործադիր օրգանների հիմնական ծրագրերում և դրանց մասին պատեհ առիթներով, ինչպես կառավարության շաբաթվա ընթացքում զեկուցել ժողովրդին:

 

 

 

«Դոնյայե էղթեդաս»

Իրանը կարող է հինգ օրվա ընթացքում վերսկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը

 

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության տնօրեն Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ կազմակերպությունը կարող է հինգ օրվա ընթացքում վերսկսել 20 տոկոսանոց ուրանի հարստացումը:

 

«Շարղ»
Էրդողանը մուսուլմաններին միասնության կոչ է  արել

 

Թուրքիայի նախագահ՝  Ռեջեբ Թայիբ Էրդողանը Հորդանան է այցելել ՝ երկու երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների 70-րդ տարեդարձի միջոցառումներին մասնակցելու համար: «Իսլամական աշխարհը ծանր շրջան է անցկացնում: Մուսուլմանները պետք է պահպանեն իրենց միասնականությունը».-նշել է Թուրքիայի նախագահը:

 

Ռիադում սիրիացի ընդդիմադիրների նիստի առաջին օրն ապարդյուն ավարտ է ունեցել

 

Սիրիացի ընդդիմադիր խմբերը ի մի էին եկել Ռիադում ՝ հոկտեմբերին կայանալիք  խաղաղության բանակցություններին մասնակցելու համար միասնական ճակատ ձևավորելու նպատակով: Նիստի առաջին օրն ապարդյուն ավարտ է ունեցել: Նիստը տևելու է երկու կամ երեք օր : Բանակցության առանցքն է  Ասադի քաղաքական ապագայի հարցը:

 

 

«Ջամե ջամ»

Կիմ Չեն Ինը հրամայել է մեծացնել հրթիռային շարժիչների արտադրությունը

 

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը հրամայել է մեծացնել կոշտ վառելիքով հրթիռային շարժիչների և հրթիռների մարտագլխիկների արտադրությունը:

Ըստ երևույթին , Կիմն այդ հրամանն արձակել է ռազմական գիտությունների ակադեմիային կից քիմիական նյութերի ինստիտուտ այցի ժամանակ: Նա ծանոթացել է միջմայրցամաքային հրթիռների մարտագլխիկների և կոշտ վառելիքի շարժիչների արտադրման գործընթացին:

 

 

 

panorama.am

Չավուշօղլուն պահանջել է չանցկացնել անկախության հանրաքվե Իրաքյան Քուրդիստանում

 

Իրաքում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հանդիպել է Իրաքի արտգործնախարար Իբրահիմ Ջաֆերի հետ:

«Էրմենիհաբեր»-ի փոխանցմամբ, քննարկվել է թուրք-իրաքյան հարաբերություններին վերաբերող առանցքային հարցեր: Մասնավորապես օրակարգային թեման եղել է, Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջանում սեպտեմբերի 25-ին տեղի ունենալիք անկախության հանրաքվեն:

«Էրբիլից մեր սպասելիքները պարզ և հստակ են: Հանրաքվեն սխալ քայլ է և պետք է չեղարկվի: Մենք պաշտպանում ենք Իրաքի տարածքային ամբողջականությունը»,-ըստ թուրքական  «Yenisafak» թերթի կայքի՝ հանդիպումից հետո համատեղ մամուլի ժամանակ ասել է  Չավուշօղլուն:

Տեղի ունենալիք  հանրաքվեն  որակելով որպես Իրաքի սահմադրության խախտում՝ Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան ամեն գնով փորձում է նվազեցնել քրդերի և Իրաքի ղեկավարության միջև առկա լարվածությունը: Նա նաև Իրաքի սահմադրության խախտում է որակել այն, որ Իրաքի քրդերը  իրենց դրոշը ծածանում են Հյուսիսային Իրաքի Քիրքուք շրջանում:

Բացի դրանից ըստ Չավուշօղլուի՝ քննարկվել է  Իրաքի հյուսիսիսային Բաշիքա շրջանում Թուրքիայի կողմից հիմնված ռազմաբազայի հարցը: Նա մեկ անգամ ևս պնդել է, որ ռազմաբազան չի խախտում է Իրաքի տարածքային ամբողջականությունը և հանդիսանում է  կարևոր գործոն «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարում:

Իր հերթին Իրաքի արտգործնախարարը անդրադառնալով Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների դեմ թուրք-իրանյան հնարավոր համատեղ օպերացիային՝ ասել է. «Թույլ չենք տա, որ ահաբեկչական կազմակերպությունները վնաս հասցնեն մեր հարևան երկրներին: Քննարկումներ տեղի կունենան, որ հնարավոր համատեղ գործողությունում մենք էլ ընդգրկվենք:  Եթե առաջարկ լինի, ապա մեծ հաճույքով կողջունենք: Իրաքի տարածքային ամբողջականությունը չպետք է խախտվի»:

 

 

araratnews.am

ՌԴ քաղաքացիները կարող են ԱՄՆ-ի վիզա ստանալ այլ երկրներում

 

 

Ռուսաստանցիները կարող են ԱՄՆ-ի վիզա ստանալու համար դիմել ցանկացած այլ երկրի ԱՄՆ-ի դեսպանատուն, որտեղ հայտերի ուսումնասիրման ժամկետներն ավելի քիչ են, քան ՌԴ մայրաքաղաքում. Ria.ru-ին այս մասին հայտնել են ԱՄՆ-ի դեսպանատնից:

«Հյուպատոսարանի աշխատակիցը վիզաների վերաբերյալ որոշում է կայացնում անհատական ընթացակարգով՝ հաշվի առնելով ԱՄՆ-ի օրենսդրությունը: ԱՄՆ-ի օրենքը չի արգելում ՌԴ քաղաքացիներին վիզա ստանալու փաստաթղթեր ներկայացնել այլ երկրում»,- բացատրել են դեսպանատանը:

Նշենք, որ ԱՄՆ-ն այս տարվա օգոստոսի 23-ից դադարեցնում է ոչ ներգաղթային վիզաների տրամադրումը Ռուսաստանում. սեպտեմբերի 1-ից գործընթացը կվերսկսվի:

 

 

tert.am

Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով քննարկել Մերձդնեստրից ռուսական զորքի դուրսբերման հարցը

 

Մոլդովան դիմել է ՄԱԿ-ին՝ խնդրելով ներառել Մերձդնեստրից ռուս զինվորականների ամբողջական դուրսբերման հարցը Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի օրակարգում: Այդ մասին ասված է ՄԱԿ-ում Մոլդովայի ներկայացուցիչ Վիկտոր Մորարուի նամակում, հայտնում է Deutsche Welle-ն:

Քիշնևում կարծում են, որ ՌԴ զինծառայողների ներկայությունը «վտանգ է ներկայացնում միջազգային խաղաղության և անվտանգության պահպանման համար»:

Նամակում Մոլդովայի ներկայացուցիչը խնդրում է ՄԱԿ-ին աջակցել «իր ազգային տարածքից օտարերկրյա զինված ուժերի ամբողջական դուրսբերման գործընթացի ավարտին ուղղված Մոլդովայի ջանքերին»:

Մորարուն նամակում հիշեցրել է նաև 1999 թվականին ընդունված ԵԱՀԿ հռչակագրի մասին, որը ողջունել է «Ռուսաստանի Դաշնության պարտավորությունը՝ ավարտել Մոլդովայի տարածքից ռուսական զորքերի դուրսբերումը մինչ 2002 թվականի ավարտը»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանը կբացվի սեպտեմբերի 12-ին: