Մամուլի տեսություն 26-08-2017
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն Իրանին ազատեց ոտքի գիպսից:
«Էբթեքար»
Զարիֆ.«ՀԳՀԾ-ն Իրանին ազատեց ոտքի գիպսից»
Նշելով, որ Անվտանգության խորհրդի բանաձևերը ո'չ ամեն ինչ են, ո'չ էլ թղթի կտորներ, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«Ռազմական զավթիչ ուժն այլևս որոշիչ չէ: Այսօր կան այլ միջոցներ, ինչպիսիք են` բանակցությունը, լուսաբանումը և համաձայնեցումը, որոնց շնորհիվ կարելի է ապահովել Իրանի ազգային շահերը»:
ԻԻՀ ԱԳ նախարարի խոսքերով, ՀԳՀԾ-ն իմաստավորեց ԱԳ նախարարությունում տնտեսական հարցերով վարչության աշխատանքը : «Այսօր շնորհիվ միջուկային համաձայնության, պայմանները փոխվել են և պետք է լավագույնս օգտվել այդ հնարավորությունից: ՀԳՀԾ-ն Իրանին ազատեց ոտքի գիպսից: Այն պահպանելու համար, անհրաժեշտ է պահպանել մյուս երկրների հետ տնտեսական հարաբերությունները»ասել է Մոհամմեդ Ջավադ Զարիֆը:
«Շարղ»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Քուվեյթ է մեկնել ՝ Կատարի ճգնաժամը կարգավորելու նպատակով
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Քուվեյթ է մեկնել ՝ Կատարի ճգնաժամը կարգավորելու նպատակով: Անտոնիո Գուտիերեշը Քուվեյթի պետայրերի հետ հանդիպում-զրույցների ընթացքում, փորձելու է օգնել Կատարի ճգնաժամի կարգավորմանը: Քուվեյթում նրա առաջին հանդիպումը եղել է էմիր ՝ Սաբահ Ալ-Ահմեդ Ալ-Սաբահի հետ: ԱՄՆ-ի պետքարտուղարությունն ի դեպ հայտարարել է , որ մտահոգված է Կատարի ճգնաժամի չկարգավորմամբ: «Անհրաժեշտ է, որ կողմերը մեղմեն միմյանց ուղղված իրենց խստաոճ արտահայտությունները: Կատարի կառավարության հետ բանակցելու միջոցով, մենք օգնելու ենք ճգնաժամի կարգավորմանը».-ասվում է ԱՄՆ պետդեպի հայտարարությունում:
«Իրան»
Քուշները հանդիպել է Նեթանյահուի և Աբբասի հետ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական և փեսան հանդիպում –զրույց է ունեցել Իսրայելի և Պաղեստինի պետայրերի հետ: Նպատակը ՝ 2014 թվականից կասեցված բանակցությունները վերսկսելու հնարավորություն ստեղծելն է հայտարարվել: Ջարեդ Քուշներն իր միջինարևելյան շրջագայությունը սկսել է Բենյամին Նեթանյահուի հետ տեսակցությամբ: Նա հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը փորձում է օգնել ՝ լուծում գտնելու տարածաշրջանի բոլոր ժողովուրդների հաշտության համար: Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է.-«Պետք է փորձել տարածաշրջանում անվտանգություն ու խաղաղություն հաստատել: Իմ համոզմամբ, դա հնարավոր է»: Քուշներն առանձին հանդիպում է ունեցել Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար ՝ Մահմուդ Աբբասի հետ:
«Ալիք»
Հյուսիսային Կորեան Ճապոնական ծով հրթիռներ է արձակել
Շաբաթ առավոտյան ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել։ Ենթադրաբար, դրանք փոքր հեռահարության են։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով շտաբի պետերի հարավկորեական միացյալ կոմիտեն։
ԱՄՆ-ի հետ փոխադարձ սպառնալիքներից հետո սրանք առաջին հարձակումներն են։ Գերատեսչությունում հայտնել են, որ երեք հրթիռներ Կանվոնդո նահանգից Ճապոնական ծով են արձակվել։ Հարավկորեացի զինծառայողները հայտարարել են նաեւ, որ հրթիռները շուրջ 250 կմ են թռչել։
Ամերիկացի զինծառայողները եւս արձանագրել են հյուսիսկորեական հրթիռների փորձարկումը։ Նրանց տվյալներով՝ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների մեկնարկն անհաջողությամբ է ավարտվել,ևս մեկ հրթիռ մեկնարկից հետո պայթել է։
ԱՄՆ-ի հետ փոխադարձ սպառնալիքներից հետո սրանք առաջին արձակումներն են։ Գերատեսչությունում հայտնել են, որ երեք հրթիռներ Կանվոնդո նահանգից Ճապոնական ծով են արձակվել։ Հարավկորեացի զինծառայողները հայտարարել են նաեւ, որ հրթիռները շուրջ 250 կմ են թռչել։
Ամերիկացի զինծառայողները եւս արձանագրել են հյուսիսկորեական հրթիռների փորձարկումը։ Նրանց տվյալներով՝ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների մեկնարկն անհաջողությամբ է ավարտվել, եւս մեկ հրթիռ մեկնարկից հետո պայթել է։
news.am
Աթամբաեւը Ղրղզստանի նոր վարչապետ նշանակելու հրաման է ստորագրել
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամաբեւը կարգադրել է Սապար Իսակովին նշանակել երկրի վարչապետի պաշտոնում, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
Կառավարության նախկին ղեկավար Սոորոնբայ Ժեեբեկովն ավելի վաղ պաշտոնաթող լինելու որոշում է կայացրել՝ նախագահական ընտրություններին մասնակցելու նպատակով։
Այն մասին, որ Ղրղզստանի խորհրդարանի արտահերթ նիստի ժամանակ Իսակովին հաստատել են վարչապետի պաշտոնում, հայտնի է դարձել օգոստոսի 25-ին։
araratnews.am
Անկարայի կոշտ արձագանքը Գերմանիայի ԱԳՆ-ի հայտարարությանը
Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը և երկրի արտգործնախար Մևլութ Չավուշօղլուն պատասխանել են Գերմանիայի արտաքին գործերի նախարար Զիգմար Գաբրիելի այն հայտարարությանը, թե նախագահ Էրդողանի օրոք Թուրքիան երբեք ԵՄ-ի անդամ չի կարող դառնալ:
Ըստ «Haberturk»-ի՝ Թուրքիայի վարչապետը, մասնավորապես ասել է.
«Թուրքիային ուղղություն ցույց տալու փոխարեն, թող իր երկրի գործերով զբաղվի: Ոչ-ոք իրավունք չունի միջամտել Թուրքիայի ներքին գործերին»:
Լեհաստանում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն նույնպես արձագանքել է Զիգմարի հայտարարությանը:
«Գերմանիան իր հայտարարություններով չափն անցնում է: Ընտրությունները կգան և կանցնեն, իսկ բարեկամությունը մնայուն է, խնդրում եմ ուշադրություն դարձնեք դրան: Ընտրություններից առաջ պոպուլիստական հայտարարությունների կարիք չկա»,-ասել է նա:
Սեպտեմբերի 24-ին Գերմանիայում տեղի են ունենալու խորհրդարանական ընտրություններ:
Հիշեցնենք, որ ներկա պահին թուրք-գերմանական հարաբերությունները ճգնաժամային փուլում են: Գերմանիան խստորեն դատապարտում է Թուրքիայում Գերմանիայի քաղաքացիների ձերբակալման և կալանավորման դեպքերը, իսկ Թուրքիան մեղադրում է Գերմանիային՝ հեղաշրջման փորձի ենթադրյալ կազմակերպիչների հետապնդման գործում բավարար աջակցություն չցուցաբերելու մեջ:
Աղբյուր` Ermenihaber.am
lragir.am
Լեհաստանի ԱԳՆ-ն քննադատել է Ֆրանսիայի նախագահին
Լեհաստանի արտաքին գործերի նախարար Վիտոլդ Վաշիկովկսին քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին, ով Լեհաստանին մեղադրել էր ինքնամեկուսացման մեջ: «Մենք մեկուսացված չենք: Այսօր կարևոր միջազգային միջոցառում ենք անցկացում, այնպես որ նախագահ Մակրոնը չի հետևում նորություններին և չգիտի, թե ինչ է կատարվում Եվրոպայի այս հատվածում: Այդպես էլ է լինում», - ասել է Վաշիկովսկին, հայտնում է Ռոյթերը:
Վաշիկովսկին այս հայտարարությունն արել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի և Ռումինիայի ու Թուրքիայի գործընկերների հետ հանդիպման ժամանակ:
«Եվրոպան հիմնված է որոշակի արժեքների՝ ժողովրդավարության և հասարակական ազատությունների վրա, որի հետ Լեհաստանը խնդիրներ ունի», - ասել էր Մակրոնը: Ֆրանսիայի նախագահը, մասնավորապես, դժգոհ է Լեհաստանի կառավարության բարեփոխումներից և աշխատանքային միգրացիայի հարցում վարած քաղաքականությունից: