Մամուլի տեսություն 27-08-2017
Amnesty International․Գործած ոճիրների պատճառով Արաբիային պետք է խոշորացույցի տակ պահել
Երեկ ԻԻՀ առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդունել է հանրապետության նախագահին և կառավարության կազմին։ Այսօր լույս տեսած բոլոր թերթերն անդրադարձել են 12-րդ կառավարությանն ուղղված մեծարգո առաջնորդի 12 հորդորներին։
Խորասան
Տնտեսությունը պետք է լինի երկրի առաջնահերթությունը։
Քեյհան
«Պետք է ընդդիմության ձայնը լսելու հանդուրժողականություն ցուցաբերել։ Ժողովրդի հետ կապ պահպանել՝ նրան ավելի լավ հասկանալու համար»,ասել մեծարգո առաջնորդը։
Ջահանե Սանաաթ
Գերապատիվ առաջնորդի խոսքով՝ Ժողովրդի կենցաղային խնդիրների կարգավորումը, անկոտրում ու ջիհադական ոգի ունենալը և ժողովրդի հետ ամուր կապեր պահպանելը անհրաժեշտություններ են։
Ալիք
Սալիմին՝ Թեհրանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար
Թեհրանի քաղխորհուրդն իր այսօրվա նիստի ընթացքում Մուստաֆա Սալիմիին ընտրել է որպես Թեհրանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար: Սալիմիի օգտին քվեարկել են նիստին ներկա քաղխորհրդի անդամներից 20-ը, մեկ հոգի մնացել է ձեռնպահ:Մայրաքաղաքի քաղխորհուրդը նման քայլի է գնացել այն բանից հետո, երբ ներքին գործերի նախարարը դեռևս չի ստորագրել Թեհրանի քաղաքապետի պաշտոնում ընտրված Մոհամմեդ Ալի Նաջաֆի նշանակման մասին հրամանագիրը:
Ջոմհուրի էսլամի
Ազատագրվեց Թալ Աֆարը
Իրաքի զինված ուժերն իրենց վերահսկողության տակ են առել Թալ Աֆար քաղաքը, որը Իրաք-Սիրիա սահմանին ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման ահաբեկիչների վերջին հենակետն էր։ Ալ-Հայաթիա գյուղի ազատագրման համար թեժ պայքար է մղվում ահաբեկիչների դեմ:
Էբթեքար
ԻԻՀ առաջնորդի 12 հորդորներն ուղղված 12-րդ կառավարությանը: Կառավարության կազմը Ամիր Քաբիրի քայլերի նման գործունեության կարիք ունի։
Համշահրի
Amnesty International․Գործած ոճիրների պատճառով Արաբիային պետք է խոշորացույցի տակ պահել
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է,որ միջազգային օրենքների համաձայն՝ Արաբիային պետք է պահել խոշորացույցի տակ, քանի որ նա բազում ոճիրներ է գործում Եմենում և խախտում է մարդու իրավունքները։ Արաբիայի գլխավորած արաբական ագրեսիվ կոալիցիայի ավիահարձակումներն ապացուցում են,որ անցնող ավելի քան երկու տարվա ընթացքում Եմենում Արաբիայի շղթայազերծած ավերիչ պատերազմը պատճառ է դարձել ,որ արյունահեղությունները շարունակվեն այդ երկրում։Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն ընդգծել է․-«Սաուդյան կոալիցիայի քայլերը և քնած ժամանակ անպաշտպան քաղաքացիների գլխին ռումբեր թափելը լուրջ հարցեր են առաջացրել ՄԱԿ-ի ղեկավարների մոտ, որոնք անցած տարի հուսահատական քայլ արեցին այդ կոալիցիայի անունը երեխաների իրավունքները խախտողների ցանկից հանելով»։
Շարղ
Շարունակվում է հետաքննությունը Սուդանում ՌԴ դեսպանի մահվան գործով
Սուդանի մայրաքաղաք՝ Խարթումում ՌԴ դեսպանատան մամուլի քարտուղար Սերգեյ Կոնյաշինը ասել է.« Սուդանում ՌԴ դեսպան Միրգայաս Շիրինսկու մահվան պատճառ կարող էր դառնալ սրտի հետ կապված խնդիրը,սակայն շարունակվում է նրա մահվան գործով հետաքննությունը»:
«Ներկայումս մահվան պաշտոնական պատճառ դեռևս չկա, քանի որ պաշտոնական եզրակացություն չկա, բայց եթե արտաքին գործոններով դատենք, որոնք նկատել է բժիշկը, կարող է մահվան պատճառը սրտի հետ կապված խնդիրը եղած լինի կամ գլխուղեղի կաթվածը»,- ասել է մամուլի խոսնակը:
Նշենք որ օրեր առաջ Սուդանում Ռուսաստանի դեսպանին մահացած են գտել երկրի մայրաքաղաք Խարթումում գտնվող իր նստավայրում:
Շիրինսկին Սուդանում ռուսական դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2013 թվականից:
1in.am
«Սկսվել է սառը պատերազմ 2.0» Զիգմար Գաբրիել
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելը կոչ է արել չդիտարկել միջազգային համագործակցությունը որպես «մրցութային արենա»։
«Մենք գտնվում ենք «սառը պատերազմ 2.0»-ի կենտրոնում»,-հայտարարել է գերմանացի սոցիալ-դեմոկրատ նախարարը Bild-ի հետ հարցազրույցում։
Գաբրիելի կարծիքով՝ աշխարհը կանգնած է սպառազինության նոր մրցավազքի շեմին ինչպես Արևելքում, այնպես էլ Արևմուտքում։
Գերմանիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Ռուսաստանի ու ԱՄՆ-ինախագահների համար կարևոր է առաջին հերթին պայքարը։ Նրանց համար գլխավորառաջնահերթություն է հանդիսանում ոչ թե արդարությունն ու օրենքի ուժը, այլ ուժեղի իրավունքը։
«Աշխարհն ասես մրցույթների անցկացման արենա լինի, այնտեղ հարգում են միայն նրան, ով ուժ էցուցադրում։ Դա վտանգավոր միտում է»,-հավելել է Գերմանիայի փոխկանցլերը։
Խոսելով Բունդեսթագի առաջիկա ընտրությունների մասին, Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատականկուսակցության ներկայացուցիչը մեղադրել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին պաշտպանական ծախսերի մեծացման հարցով Թրամփին զիջելու մեջ։
«Կարծում եմ՝ դա մեծ սխալ է»,-ընդգծել է նա։
Գերմանիայում խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն սեպտեմբերի 24-ին։
Armedia.am
Ֆրանսիայի նախագահի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վարկանիշը մեկ ամսում նվազել է 14 տոկոսով։ Այս մասին են վկայում Ifop ծառայության հարցման տվյալները, որոնք հրապարակվել են Journal du Dimanche-ում։
Օգոստոսին Մակրոնի աշխատանքից գոհ է եղել հարցվածների միայն 40 տոկոսը, մինչդեռ նրա գործունեությունից դժգոհ է 57 տոկոսը։
«Էմանուել Մակրոնի հաղթանակից 4 ամիս հետո նա դարձել է փոքրամասնության նախագահը»,-գրում է պարբերականը։ Ֆրանսիայի նախագահի վարկանիշի օգոստոսյան անկումը հուլիսյան միտումների շարունակությունն է, երբ մեկ ամսում նրա վարկանիշը նվազել էր 10 տոկոսով»,-հաղորդում է «Կոմերսանտը»։
Նշվում է, որ Մակրոնի վարկանիշը ավելի արագ է նվազում, քան նրա երկու նախորդներինը՝ Ֆրանսուա Օլանդինը և Նիկոլա Սարկոզիինը։