Մամուլի տեսություն 30-08-2017
Մոգերինին կրկին զգուշացրել է Թրամփին:
Էթեմադ
Մոգերինին կրկին զգուշացրել է Թրամփին
Ութ ամիս ժամանակը բավական էր, որպեսզի աշխարհը հուսահատվեր միջազգային հավասարություններում ԱՄՆ դերակատարության հարցում: Հանրապետական Դոնալդ Թրամփի քաղաքականության հետևանքով, այսօր աշխարհը բախվել է աննախադեպ անորոշության: Դիվանագիտության ոլորտում անփորձ Թրամփը փորձում է խափանել Բարաք Օբամայի արած բոլոր քայլերը, որն ի հարկե առթել է Կանաչ մայրցամաքում ԱՄՆ-ի գործընկերների զայրույթը: Նման հանգամանքներում, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին ընդգծել է ԱՄՆ-ից Եվրոպայի անկախ գործելու անհրաժեշտությունը:
Բրյուսելում Մոգերինին խոսել է հզոր Եվրոպայի մասին , որը պետք է աշխարհում առավել դերակատար լինի: Նա ակնարկում էր, Թրամփին, ով առաջնահերթ է համարում միայն իր երկրիրը: ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնն ասել է, որ դա նախագահի սեփական կարծիքն է: Աշխարհը Թրամփի նախագահության մնացած երեքուկես տարիներին երևի հանդուրժի նրան, սակայն երբեք չի կարող համաձայնել նրա քաղաքականություններին:
Էբթեքար
Ընթերցվել է ՀԳՀԾ-ի մասին ազգային անվտանգության հանձնաժողովի երկրորդ կիսամյակի զեկույցը
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, որպես միջազգային համաձայնություն, առաջին իսկ օրվանից եղել է քննարկման թեմա: ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից հաստատված համաձայնության դեմ է արտահատվել Դոնալդ Թրամփը : Միջուկային գործարքն Իրանի համար անհերքելի արդյունքներ է ունեցել : Էբթեքար օրաթերթի հոդվածագիրը մեջբերումներ է անում ՝ լուսաբանելով «բանակցություն» և «բանավեճ» հասկացությունների իմաստային տարբերությունները: Ըստ նրա, բանակցության դեպքում, նպատակը բանագնաց մյուս կողմին հաղթելը չէ, այլև բանակցող կողմերը գալիս են ընդհանուր եզրահանգման՝ որոշակի նպատակներ ու շահեր հետապնդելով: Տնտեսության ոլորտից քաղաքականություն անցած այդ հասկացությունը հետևում է «հաղթանակ-հաղթանակ» ձևաչափին: Իսկ բանավեճում, կողմերից մեկը փորձում է որոշակի հարցում շահել առավելագույն միավորները: Այդպիսով հոդվածագիրը զուգահեռներ է անցկացնում և արդյունքում, գալիս է այն եզրակացության, որ ՀԳՀԾ-ն արդյունավետ է եղել Իրանի համար:
Ռեսալաթ
Անջատողականները պատրաստ են Կատալոնիայում հանրաքվե անցկացնել
Կատալոնիայի իրադարձությունները նոր փուլ են թևակոխել: Անջատողականները պատրաստվում են հոկտեմբերին անկախության հանրաքվե անցկացնել, ինչին խստորեն ընդդիմացել է Մադրիդը: Կատալոնիայի անկախատենչ կուսակցությունները ջանում են Իսպանիայի կողքին, անկախ կառավարություն ձևավորել: Բարսելոնայում տեղի ունեցած վերջին ահաբեկչական դեպքից հետո, պակասել է անկախության շուրջ լարվածությունը, սակայն հավանաբար առաջիկայում դա կրկին գլուխ է բարձրացնելու: Անջատողականներ, որոնք խորհրդարանում մեծամասնություն են կազմում, նախադրյալներ են ստեղծում հոկտեմբերին անկախության հանրաքվե անցկացնելու համար: «Կատալան» կուսակցության ղեկավարներն օրինական շրջանակ են ներկայացրել ՝ տարածքն անկախ հանրապետության վերածելու համար: Այդպիսով Կատալոնիայի բնակչության մեծ մասը դրական է քվեարկելու Իսպանիայից անկախությանը: Դեռևս պարզ չէ, որ հանրաքվե լինելու է, թե ոչ: Իսպանիայի պահպանողական վարչապետ ՝ Ռախոյը հայտարարել է, որ անկախության հանրաքվեի անցկացման համար Կատալոնիայի ղեկավարների ցանկացած քայլ դատարան է տրվելու: Իսպանիայի Սահմանադրական դատարանն ավելի վաղ , խոչընդոտել էր Կատալոնիայում նման հանրաքվեի անցկացումը:
news.am
Մոլդովայի նախագահը ներկա կգտնվի ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին
Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը ծրագրում է ներկա գտնվել ԱՊՀ անդամ երկրների ղեկավարների գագաթնաժողովին, որը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին Սոչիում։ Այս մասին Facebook-ի իր էջում հայտնել է ինքը՝ նախագահը։
Միջոցառմանը մասնակցելու ծրագրերի մասին նախագահը հայտարարել է նաեւ Մոլդովայում Ռուսաստանի դեսպան Ֆարիտ Մուհամետշինի հետ հանդիպման ժամանակ։ Նախագահն ու դիվանագետը երկրի ներքին ու արտաքին քաղաքականության հետ կապված մի շարք հարցեր են քննարկել։ Կողմերն ընդգծել են երկու երկրների հարաբերությունների զարգացման ու խորացման անհրաժեշտությունը, ինչը բխում է կողմերի շահերից։
1in.am
Գերմանիան ԱՄՆ-ին նախազգուշացրել է ՌԴ-ի հետ հարաբերություններում «սառցե ժամանակաշրջանի» մասին
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելն ԱՄՆ այցի ժամանակ քննադատել է Ռուսաստանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները և նախազգուշացրել Մոսկվայի հետ հարաբերություններում «սառցե ժամանակաշրջանի» մասին։ Այս մասին հայտնում է Berliner Morgenpost-ը։
«Մենք չէինք ցանկանա լիովին կործանել մեր տնտեսական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,-ասել է Գաբրիելը ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպման ժամանակ։
Դիվանագետը նաև նշել է, որ Եվրոպայում թերահավատորեն են վերաբերվում Իրանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներին, քանի որ դրանք կարող են սպառալիքի տակ դնել առկա միջուկային պայմանագիրը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հակառուսական պատժամիջոցների չեղարկումը կլինի Գերմանիայի օգտին։
armedia.am
Թուրքիայի դեսպան. ԵԱՏՄ-ի մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցը քննարկման փուլում է
Եվրասիական տնտեսական միության մաքսային միությանը Թուրքիայի անդամակցության հարցը քննարկման փուլում է գտնվում: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Այդ հարցի շուրջ հստակ որոշում չկա: Դա տնտեսական, միևնույն ժամանակ քաղաքական հարց է: Ամեն դեպքում՝ այդ ամենը կքննարկվի, արդյունքում կկայացվի որոշում»,- ասել է նա:
top-news.am
Գերմանիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը հարկավոր է դուրս բերել երկրից
Գերմանիայում տեղակայված ամերիկյան միջուկային զենքը հարկավոր է դուրս բերել երկրից: Նյու Յորք այցի ժամանակ գերմանական DPA-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:
Նրա խոսքով՝ դա պետք է զինաթափման մասին նոր երկխոսության արդյունքը դառնա:
Ավելի վաղ նման կոչով հանդես էր եկել նաեւ Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մարտին Շուլցը:
«Վստահ եմ, որ հարկավոր է նորից խոսել սպառազինությունների վերահսկողության եւ զինաթափման մասին: Այդ պատճառով ճիշտ եմ համարում Մարտին Շուլցի հայտարարությունն այն մասին, որ վերջնական արդյունքում խոսքը պետք է գնա մեր երկրից միջուկային զենքի դուրսբերման մասին»,- Գաբրիելի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: