Մամուլի տեսություն 31-08-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71136-Մամուլի_տեսություն_31_08_2017
Սիրիայում գաղտնի պատերազմ է գնում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 31, 2017 16:01 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 31-08-2017

Սիրիայում գաղտնի պատերազմ է գնում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև:

 

Այսօր իրանական մամուլը ՝ ներառյալ Համշահրին, Շարղը,Ջամ-ե Ջամը, Արմանը և Ռեսալաթը գրել են՝

Նահատակ Մոհսեն Հոջաջիի մարմինը տեղափոխվել է Սիրիայի Թադմոր քաղաք։Նահատակ Մոհսեն Հոջաջին իրանական սրբավայրերի պաշտպաններից է եղել, ով 2017 թվականին գերեվարվել ու սպանվել է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման կողմից։(Համշահրի)

 

ԵՊՀ և Իրանի Փայամե Նուր համալսարանի միջև  փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել: Երկու բուհերը համաձայնություն են ձեռք բերել ԵՊՀ-ում ստեղծել հնարավորություն Փայամե Նուր համալսարանի մասնաճյուղ բացելու համար։(Ջամե-Ջամ)

 

Ամերիկյան Slate ամսագիրը Դոնդալդ Թրամփի նախագահությունը որակել է աշխարհում ու տարածաշրջանում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի միջոցով Իրանի դիվանագիտական հաղթանակների ժամանակաշրջան։Պարբերականի հոդվածագիրը նշել է-«Իրանին մեկուսացնելու ԱՄՆ նախագահի քաղաքականությունը ձախողել է»։ (Արման)

 

Իր ամերիկացի գործընկեր՝ Ռեքս Թիլերսոնի հետ ունեցած հեռախոսազրույցում ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը Վաշինգտոնին հորդորել է նոր պատժամիջոցներ չսահմանել Փխենյանի նկատմամբ։(Ռեսալաթ)

 

Օգոստոսի 31-ը Բլոգի օրն է։ Բլոգի օրը (Blog Day) օգոստոսի 31-ին նշելու մտահղացումն առաջացել է 2005-ին, երբ ակտիվ օգտատերերը blog բառի մեջ նկատել են 3108 թիվը: Դրա համար էլ տոնը նշվում է հենց օգոստոսի 31-ին (31.08): (Արման)

 

Ըստ Հայաստանյան լրատվամիջոցների՝

 Թուրքիայի տարածքում թմրաառևտրի և զենքի անօրինական շրջանառության դեմ պայքարին ուղղված գործողության շրջանակում 222 մարդ է ձերբակալվել։ Գործողության շրջանակում առգրավվել է մոտ 100 կգ թմրանյութ։ 15-24 տարեկան թմրամոլները Թուրքիայում կազմում են երկրի բնակչության 2.9 տոկոսը։ (1in.am)

 

Խոսելը Հյուսիսային Կորեայի խնդրի լուծմանը չի օգնի: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:Նրա խոսքով՝ «ԱՄՆ-ն խոսել է Հյուսիսային Կորեայի հետ եւ որպես փրկագին նրանց 25 տարի շարունակ փող է վճարել»: «Խոսելը լուծում չէ»,- Twitter-ում գրել է Թրամփը՝ չպարզաբանելով, թե ինչ «փրկագնի» մասին է խոսում:(News.am)

 

Ալիք

Իսպանիայի «EFE» հեռուստաընկերության հարցազրույցը Սրբազան Հոր հետ

Օգոստոսի 30-ին Թեհրանի հայոց թեմի  առաջնորդ գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսյանը հարցազրույց է ունեցել Իսպանիայի «EFE» հեռուստաընկերության Իրանում աշխատող լրագրողների հետ: Տեղեկացնում է ազգային առաջնորդարանի Հանրային կապը:

Սրբազան Հայրը հարցազրույցի ընթացքում ներկայացրել է իրանահայության պատմությունը, հայության ու Հայաստանի դարավոր սերտ հարաբերությունը Իրանի և նրա ազնիվ ժողովրդի հետ։

Սրբազան Հայրը նշել է, որ Իրանի լուսամիտ ղեկավարությունն ու ժողովուրդն իրենց կյանքի ուղեգիծն են դարձրել այլ կրոններին ու ազգերին ընկալումով ու սիրով վերաբերմունքը:

 

Շարղ

Սիրիայում գաղտնի պատերազմ է գնում ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև

 

Երեքշաբթի օրը ԱՄՆ գլխավորած հակաիլիպական կոալիցիայի զինվորներն ու սիրիացի խռովարարները  կրակ են բացել միմյանց ուղղությամբ։ Ներկայումս Սիրիայի հյուսիսային հատվածում երեք գլխավոր ուժեր մրցակցում են միմյանց հետ,որոնք են՝Թուրքիայի գլխավորած Սիրիայի ազատ բանակը,Ռուսների կողմից հովանավորվող Սիրիայի բանակը և քրդական ուժերը,որոնք հովանավորվում են ԱՄՆ-ի կողմից։ Թուրքիային զայրացնում է այն փաստը,որ ԱՄՆ-ն Սիրիայի քրդերին ռազմական ու լոգեստիկական աջակցություն է ցուցաբերում։ Սիրիացի խռովարարներն այն դեպքում են կրակ բացել ամերիկացի զինծառայողների ուղղությամբ,երբ Թուրքիան և ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի անդամներ են և այդ քայլը փաստորեն նշանակում է դաշինքի խախտում։ Թուրքիան վերջին ամիսներին ջանքեր է գործադրել Սիրիայի հյուսիսային հատվածում այդ երկրի Ազատ բանակի ուժերին միավորելու ուղղությամբ,որպեսզի այդպիսով կարողանա պահպանել իր ներկայությունն այդ երկրում և միաժանական կանխել քրդերի հզորացումը։

 

Tert.an

Մեյը մտադիր է Բրիտանիայի վարչապետի պաշտոնում մնալ Brexit-ից հետո

 

Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է իր պաշտոնին մնալ Եվրամիության կազմից երկրի դուրս գալուց հետո, մինչև հաջորդ խորհրդարանական ընտրությունները, որոնք կայանալու են 2022 թվականից ոչ շուտ, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Այո, շատ տեսություններ են եղել իմ ապագայի առնչությամբ, որոնք ոչ մի հիմք չունեն: Ես այստեղ երկար ժամկետով եմ»,- ասել է նա Ճապոնիա կատարած այցի ընթացքում ITV News-ին տված հարցազրույցում՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մտադիր է մասնակցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին:

«Ես այն մարդը չեմ, ով հանձնվում է դժվարությունների առաջ»,- պատասխանել է վարչապետը լրագրողի ճշտող հարցին, թե արդյոք նա մտադիր է հեռանալ պաշտոնից մինչև խորհրդարանական ընտրությունները:

Ավելի վաղ Mirror-ը, վկայակոչելով խորհրդարանականի, հայտնել էր, որ Մեյը կարող է հեռանալ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից 2019 թվականի օգոստոսի 30-ին: