Մամուլի տեսություն 02-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71189-Մամուլի_տեսություն_02_09_2017
ՄԱԳԱՏԷ-ն կրկին հաստատեց միջուկային գործարքին Իրանի հավատարմությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2017 11:24 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  02-09-2017

ՄԱԳԱՏԷ-ն կրկին հաստատեց միջուկային գործարքին Իրանի հավատարմությունը:

Իրանական մամուլն այսօր անդրադարձել է Իրանում դպրոցական աշակերտուհիների ճամբարային ավտոբոսի վթարին:

Ալիք հայատառ օրաթերթը գրել է .« ՀՀ պաշտպանության նախարար ՝ Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին և ռազմական կցորդին»:

Մամուլը խոշոր վերնագրերով էր անդրադարձել օրվա կարևորագույն նորություններին ՝

ՄԱԳԱՏԷ-ն հաստատել է , որ Իրանը հավատարիմ է Միջուկային համաձայնության շրջանակում իր հանձնառություններին:

Վլադիմիր Պուտինը նախազգուշացրել է Կորեական թերակղզում պատերազմի բռնկման վտանգի կապակցությամբ:

 

Էբթեքար

ՄԱԳԱՏԷ-ն կրկին հաստատեց միջուկային գործարքին Իրանի հավատարմությունը

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը հայտարարել է , որ գործակալությունը կարող է ցանկացած պահի Իրանի ռազմական օբյեկտներ այցելել, սակայն ներիկայումս նման քայլի անհրաժեշտություն չկա: Ավելի վաղ ՄԱԿ-ում ԱՄՆ-ի դեսպանը փորձել էր Ամանոյի հետ հանդիպմանը , խափանել Իրանի միջուկային գործարքը: Թրամփն այն դեպքում է ջանում խոչընդոտել ՀԳՀԾ-ն, երբ իր կառավարության կազմում հաճախ են տարաձայնություններ ծագում: Մյուս կողմից, Թրամփը բախվել է արտաքին բազմաթիվ խնդիրների: Եվրոպական երկրների հետ տարաձայնություններ են առաջացել այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է Փարիզի բնակլիմայական համաձայնագրից հեռանալու մասին:
Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը բազմակողմանի համաձայնություն է : Դա ընդգծել է նաև ԵՄ արտաքին քաղաքականության հանձնակատար ՝ Ֆեդերիկա Մոգերինին: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ևս այդ երկրի դեսպանների հետ հանդիպմանն ասել էր, որ ՀԳՀԾ-ին փոխարինող այլ տարբերակ չկա:

Խոսելով ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հրաժարվելու պատճառների մասին, վերլուծաբանները նշում են, որ ԱՄՆ-ն օգտագործելով իր ուժը կարող է Իրանի և Եվրոպայի համար խնդիրներ հարուցել ՝ միջուկային համաձայնության իրականացման գործընթացում: Թրամփը և նրա թիմը փորձում են ճնշելով Իրանին, համաձայնությունից հրաժարվելու առաջին քայլը վերագրել Թեհրանին, որպեսզի առաջացած ծախսերի համար Իրանը պատասխան տա:

Փորձագետները երկու վարկած են ներկայացնում : Առաջինը՝ Թրամփը դիմագրավում է  ներքին խնդիրներ և այն հաղթահարելու համար միջազգային հակամարտության կարիք ունի: Երկրորդ ՝ Անկարգության քողի ներքո ավելի հեշտ է լինելու իրականացնել քաղաքականությունը: Դա կատարելու է անխոհեմ գործիչ: Այս դեպքում, Թրամփն է լինելու այդ դերակատարը:

 

Ալիք

ՀՀ պաշտպանության նախարար ՝ Վիգեն Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԻԻՀ դեսպանին և ռազմական կցորդին

 

Օգոստոսի 31-ին ՀՀ պաշտպանության նախարար ՝ Վիգեն Սարգսյանը հանդիպել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան ՝ Սեյյեդ Քազեմ Սաջջադիի և նորանշանակ ռազմական կցորդ  փոխգնդապետ Մահդի Հեյաթ Վեջդանիի հետ: Տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության կայքը:

ՀՀ պաշտպանության նախարարը նորանշանակ ռազմական կցորդին հաջողություն է մաղթել Հայաստանում հետագա ծառայության ընթացքում, հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի հայ-իրանական ռազմական համագործակցության խորացմանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-իրանական երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու հակամարտությունների կարգավորմանն առնչվող հարցեր:

 

 

Ջավան

Գերազանցիկ աշակերտուհիների տեղափոխող դպրոցական ավտոբուս է շրջվել

 

Դեպքը տեղի է ունեցել ուրբաթ վաղ առավոտյան ՝ Շիրազ տանող ճանապարհին: Զոհվել են 11 հոգի, 34-ը վիրավորվել են: Հորմոզգան նահանգի 120 աշակերտուհիներ մասնակցել էին աշակերտական ճամբարին: Նրանց տեղափոխող երեք ավտոբուսներից մեկը վթարի է ենթարկվել:  

Տարբեր օրաթերթեր տարբեր վերնագրերով էին հաղորդել այդ ցավալի լուրի մասին:

Աֆթաբ

Մահվան ճամբար

Էբթեքար

Թախծոտ ճանապարհը

Թեջարաթ

Արյունոտ ճամբար

 

Շարղ

Պուտինի կարծիքով՝ Հյուսիսային Կորեայի վրա ճնշումը փակուղի Է տանում

 

Կորեական թերակղզու իրադրությունը հարկավոր Է կարգավորել երկխոսության միջոցով՝ առանց նախապայմանների առաջադրման: Պուտինի խոսքերով, Ռուսաստանը և Չինաստանը Կորեական թերակղզու ճգնաժամի կարգավորման համար ուղեքարտեզ են ներկայացրել՝ կայուն անվտանգություն հաստատելու նպատակով: Ուղեքարտեզն արժանացել էր Գերմանիայի թեր , իսկ ԱՄՆ-ի դեմ կարծիքին : Փխենյանը դեռևս չի հայտնել նախագծի կապակցությամբ իր կողմնորոշումը: ՄԱԿ-ի հայտարարությամբ, Հյուսիսային Կորեայի կողմից բալիստիկ հրթիռի փորձարկումը կարող է թուլացնել տարածաշրջանի անվտանգությունը ՝ Խաղաղ օվկիանոսում ռազմական օպերացիայի սկիզբը դառնալով: Փխենյանը հերքելով ՄԱԿ-ի հայտարարությունները նշել է, որ պատրաստվում է նոր փորձարկումների:  

 

 

 

 

Lragir.am

Պուտինը չի ծրագրում մասնակցել ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի ծրագրում մասնակցել Նյու-Յորքում սեպտեմբերին կայանալիք ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի նիստին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին «Ռիա-նովոստի»-ին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Ոչ: ՌԴ նախագահի մասնակցությունը չի նախատեսվում»,- ասել է նա:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան կբացվի սեպտեմբերի 12-ին: Սեպտեմբերի 19-ին կսկսվի համընդհանուր քաղաքական հարցերի քննարկման շաբաթը բարձր մակարդակով: «Ռոյթեր» գործակալությունը տեղեկացրել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ով պատրաստվում է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում հանդես գալ ելույթով, նախատեսում է Նյու-Յորքում սեպտեմբերի 18-ին համաշխարհային առաջնորդների հետ քննարկել ՄԱԿ-ի բարեփոխումը: