Մամուլի տեսություն 04-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71291-Մամուլի_տեսություն_04_09_2017
Չինաստանը ջանում է Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցում, պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 04, 2017 14:47 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  04-09-2017

Չինաստանը ջանում է Հյուսիսային Կորեայի հետ կապված հարցում, պահպանել տարածաշրջանային հավասարակշռությունը:

Էբթեքար

Փխենյանի առեղծվածը

 

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պաշտոնապես հայտարարել են միջմայրցամայաքային բալիստիկ հրթիռների համար նախատեսված  ջրածնային ռումբի բարեհաջող փորձարկման մասին: Ամիսներ շարունակ միջազգային մասշտաբով քննադատություններ են հնչել Փխենյանի հասցեին: Այդ շրջանակում Սեուլի կառավարության ղեկավարը հայտարարել է, որ ինքնապաշտպանության համար կիրառվելու է ԱՄՆ տակտիկական ամենահզոր զենքը: Ճապոնիայի վարչապետը ևս հայտնել է, որ Հյուսիսային Կորեայի միջուկային փորձարկումները լուրջ սպառնալիք են ներկայացնում: Շինզո Աբեն խոստացել է, որ Տոկիոն չի անտեսելու Փխենյանի վեցերորդ  միջուկային փորձարկումը: Հյս. Կորեայի միջուկային քայլերը չեն հանդուրժել նաև Ռուսաստանը և Չինաստանը:

Հյուսիսային Կորեան Ռուսաստանի, Չինաստանի և հարավային Կորեայի հարևանությամբ գտնվող փակ համակարգով ղեկավարվող երկիր է: Խորհրդային միության փլուզումից հետո, Հյուսիային Կորեան հեռավոր արևելքի միակ երկիրն է, որը համարվում է ԱՄՆ-ի թշնամին: Բուշի օրոք այդ երկիրը դասվել էր չարության առանցքի երկրների շարքում: Այսօր ԱՄՆ նախագահի տեղակալն ասում է, որ այդ երկրի դեմ բոլոր ռազմական տարբերակները սեղանի վրա են: ԱՄՆ-ը կիրառում է կանխարգելիչ քայլերի ու  սպառնալիքի նման մեթոդներ ՝ Փխենյանի փորձարկումները կասեցնելու համար: Դա այն դեպքում, երբ առայսօր Վաշինգտոնին չի հաջողվել կանգնեցնել Փխենյանին: Այս դաշտում Չինաստանը որդեգրել է պահպանողական քաղաքականություն ՝ փորձելով մեղմել երկու կորեաների միջև լարվածությունը: Թեև Չինաստանն ու Հյուսիսային Կորեան ոչ-միշտ են ջերմ հարաբերություններ ունեցել, սակայն չինացիները ջանում են պահպանել  տարածաշրջանային հավասարակշռությունը:

 

 

 

Ռեսալաթ

Փախուստ իրողությունից ՝ նոբելյան մրցանակակրի մեթոդով

 

Մյանմայի կառավարությունը շարունակում է կոտորել ռոհհինգյա մուսուլմաններին: Մյանմայի կառավարության խորհրդական և նախագահի խոսնակ ՝ Սան Սուչին միջազգային փրկարարներին մեղադրել է իր երկրում ահաբեկիչներին աջակցելու մեջ: Ահաբեկիչ ասելով, Սուչին  նկատի ունի մուսուլմաններին, որոնք անողոքարաբար կոտորվում են: Մարդու իրավունքների պաշտպան խմբերն ասել են, որ Սուչին պետք է վերջ դնի  անպատասխանատու արտահայտություններին:

Նոբելյան մրցանակակիր՝  Տիկ. Սուչին տարիներ շարունակ տնային կալանքի մեջ է եղել: Նա երբեք չի պաշտպանել մուսուլմաններին ՝ հաստատելով մուսուլմաններին հալածելու երկրի բանակի քայլերը: Միջազգային փրկարարները Սուչիին և նրա աջակիցներին մեղադրում են այդ երկրի հասարակության մոտ անվստահություն սերմանելու փորձի մեջ: Վերջերս ՄԱԿ-ը ևս մտահագություն էր          հայտնել    Ռոհինգյա մուսուլմանների իրավիճակի կապակցությամբ: Տարածքի 45 գյուղերի 75 հազար բնակիչներ հարկադրաբար լքել են իրենց տները: ՄԱԿ-ի պաշտոնյաների կարծիքով, Մյանմայի կենտրոնական իշխանությունը նպատակ ունի երկիրն ամբողջությամբ մաքրագործել մուսուլմաններից :

 

 

Ալիք

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի արտահերթ նիստ կանցկացնի

 

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը երկուշաբթի՝ սեպտեմբերի 4-ին նիստ կհրավիրի՝ կապված Հս. Կորայի միջուկային փորձարկումների հետ: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդվում է ՄԱԿ-ում ԱՄՆ առաքելության պաշտոնական կայքում:

«ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին և նրա գործընկերները Ճապոնիայից, Ֆրանսիայից, Բրիտանիայից և Հարավային Կորեայից, առաջարկել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել՝ ի պատասխան ԿԺԴՀ-ի վերջին միջուկային փորձարկումներին:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Հյուսիսային Կորեան հայտարարել էր ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին:

Հարավային Կորեայի խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովի նախագահ Կիմ Յոն Ուն փորձարկված ռումբի հզորությունը գնահատել է 100 կիլոտոննա:

 

 

Շարղ

Մոսկվա-Վաշինգոտն դիվանագիտական հակամարտությունը

 

Ռուսաստանը կանչել է Մոսկվայում ԱՄՆ-ի դիվանագիտական պատվիրակության նախագահին ՝ իր դժգոհությունը հայտնելու Վաշինգտոնում Ռուսաստանի դիվանագիտական կենտրոնի խուզարկման կապակցությամբ: Մոսկվան անակնկալ է որակել Վաշինգտոնի այդ նախաձեռնությունը: ԱՄՆ դեսպանության ավագ դիվանագետը երկու անգամ ՌԴ ԱԳ նախարարություն է կանչվել:  Ռուսաստանը հայտարարել է , որ ԱՄՆ-ում իր դիվանագիտական ներկայացուցչություններն անձեռնմխելի են և տարածքի հետախուզումը համարվում է անօրինական քայլ և կարող է հանգեցնել երկու երկրի միջև լարվածության սրմանը: ՌԴ ԱԳ նախարարությունը հայտարարել է .«Մենք հարգում ենք Ռուսաստան-ԱՄՆ երկկողմ սկզբունքը և Վաշինգտոնից էլ նույնն ենք ակնկալում»:

 

 

 

tert.am

Անկարան պատասխանել է Մերկելի և Շուլցի հեռուստաբանավեճի ընթացքում Էրդողանի դեմ հնչած մեղադրանքներին

 

 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը մեկնաբանել է նախօրեին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և սպասվող ընտրություններում նրա գլխավոր մրցակից Մարտին Շուլցի հեռուստաբանավեճի ընթացքում Թուրքիայի նախագահի դեմ հնչած քննադատությունները:

Ինչպես գրում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը, Քալընը նշել է, որ գերմանացի պաշտոնյաներն իրենց խոսքում շեշտը դնելով Թուրքիայի և նախագահ Էրդողանի վրա՝ փորձում են շեղել ներքին լսարանի ուշադրությունը Եվրոպայում առկա լուրջ խնդիրներից:

«Պատահական չէ, որ նրանք շեշտը դնում են մեր նախագահի անվան վրա», - ասել է Քալընը:

Նա հայտարարել է, որ գերմանացի քաղաքական գործիչների նման քայլերը միայն կարող են վնաս հասցնել երկու հասարակություններին և սրել ազգայնական ու ռասիստական տրամադրությունները:

Նշենք, որ Թուրքիայում շարունակում է կալանավորված մնալ Գերմանիայի 55 քաղաքացի, նրանցից 12-ը՝ քաղաքական հայացքների պատճառով:

Կալանքի տակ գտնվող Գերմանիայի քաղաքացիների թվում կան նաև Ստամբուլի կղզիներում ձերբակալված իրավապաշտպաններ, ինչպես նաև գերմանական DW հեռուստառադիոընկերության Թուրքիայի թղթակից Դենիզ Յուջելը, որի արտահանձնման հարցում Թուրքիան շարունակում է համառել: