Մամուլի տեսություն 05-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71320-Մամուլի_տեսություն_05_09_2017
Սպիտակ տնում պաշտոնավորման վերջին պահին, ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփին հղած նամակում, Բարաք Օբաման զգուշացրել է քաղաքական նկատառումներով ժողովրդավարության սկզբունքների անտեսման հետևանքների կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2017 12:40 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  05-09-2017

Սպիտակ տնում պաշտոնավորման վերջին պահին, ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփին հղած նամակում, Բարաք Օբաման զգուշացրել է քաղաքական նկատառումներով ժողովրդավարության սկզբունքների անտեսման հետևանքների կապակցությամբ:

Էբթեքար

Օբաման նախազգուշացրել է Թրամփին

 

Իր պաշտոնավորման վերջին պահին, Բարաք Օբաման ԱՄՆ նորընտիր նախագահ ՝ Դոնալդ Թրամփին հղած նամակում, զգուշացրել էր քաղաքական նկատառումներով ժողովրդավարության սկզբունքների անտեսման հետևանքների կապակցությամբ:  Օբամայի գրած ձեռագիր նամակն այսօր հայտնվել է լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում:  ԱՄՆ նախկին նախագահը Թրամփին գրել է .«Միլիոնավոր մարդիկ Ձեզ հետ հույսեր են կապել և անկախ կուսակցական հակումներից, մենք պետք է հուսանք, որ Ձեր նախագահության օրոք երկրում տիրելու է անվտանգ  ու ապահով միջավայր: Ես վստահ եմ, որ իմ խորհուրդներն օգնելու են Ձեզ: Մենք Սպիտակ տան ժամանակավոր ղեկավարներն ենք: Մենք պարտավոր ենք մեզանից թողնել լավ հիշատակ»:

Օբաման նամակի բովանդակության մասին չի խոսել նույնիսկ իր մերձավորների հետ: իսկ Թրամփն այն բացահայտել է գրասենյակի բոլոր այցելուների համար: CNN հեռուստաընկերության թղթակիցն էլ նամակի մասին իմացել է հենց Դոնալդ Թրամփից:

Թրամփն այդ նամակի մասին խոսում է միմիայն այն քննադատելու նպատակով: Իր նամակում, Օբաման զգուշացրել է Փարիզի բնակլիմայական համաձայնագրից ԱՄՆ-ի հրաժարվելու և ողովրդավարության սկզբունքների անտեսման հետևանքների կապակցությամբ:

Նշենք,որ նմանատիպ նամակ էր ստացել նաև Օբաման ՝ Բուշից: 

 

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ՌԴ լարված հարաբերությունները

 

Թեև բոլորն ակնկալում էին, որ Թրամփի նախագահության օրոք բարելավելու են Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները, սակայն այդպես չեղավ: ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ասել է, որ երկու երկրի միջև լարված հարաբերությունները բացասաբար են ազդելու նաև միջազգային հավասարությունների վրա:

ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչն ավելացրել է.«Մեր գործընկերները երկու երկրին կոչ են անում  վերջ դնել ներկա լարված իրավիճակին ՝ բարելավելով իրենց հարաբերությունները: Սա շահեկան է ոչ միայն մեզ համար»: Նրա խոսքերով, ՄԱԿ-ում ռուսական և ամերիկյան պատվիրակություններն ունեցել են դրական համագործակցություն ու պրագմատիկ գործունեություն:

 

 

Շարղ

Ընտրությունները Գերմանիայում և հեռուստաբանավեճերը

 

Նախօրեին կայացել է Գերմանիայի կանցլերի և Մարտին Շուլցի առաջին հեռուստաբանավեճը: Ավելի քիչ 24 ժամ անց, ԶԼՄ-ները Մերկելին համարել են ընտրությունների հաղթողը: Իսկ տարեսկզբին արդյունքները հակառակն էին ասում: Շուլցի համախոհները հուսով էին, որ Եվրոխորհրդարանում Շուլցի նախագահության շնորհիվ, նա կարող է վերջ դնել Մերկելի 12-ամյա պաշտոնավարմանը:

Հեռուստաբանավեճի թեժ թեման եղել է ներգաղթյալների հարցը: Մերկելը չի զիջել այս հարցում իր դիրքը : Շուլցը դեմ էր ճգնաժամի կառավարման հարցում: Շուլցը հայտնել էր, որ Եվրամիությունը կարող էր Լեհաստանին և Հունգարիային ավելի ծանր պատասխանատվություն տալ, իսկ Մերկելն ասել է, որ Հունգարիայի նախագահն ի սկզբանե այդ հարցում չի համագործակցել:

Իսկ ինչ վերաբերում է Թուրքիայի հարցին, հեռուստաբանավեճում Մերկելը և Շուլցը նման կարծիք հայտնեցին ՝ Եվրամիությունում Թուրքիայի անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ: Մերկելը պահանջել է Եվրոպայի ներդրումային բանկի միջոցով սահմանափակել Եվրամիության ցուցաբերած աջակցությունը, նաև դադարեցնել Եվրամիության հետ Թուրքիայի Մաքսային միության համաձայնության զարգացման բանակցությունները: Ամեն դեպքում, հեռուստաբանավեճում Մերկելը փորձել է որպես կին քաղաքական գործիչ պահպանել իր գերակայությունը, ինչն էլ արժանացել է լրատվամիջոցների ուշադրությանը:

 

Ալիք

Մենք պատրաստ ենք Հս. Կորեայի հետ բանակցություններում միջնորդ դառնալ. Շվեյցարիայի նախագահ

 

Շվեյցարիան կարծում է, որ եկել է Հյուսիսային Կորեայի խնդիրը երկխոսության միջոցով լուծելու ժամանակը, և պատրաստ է միջնորդի դեր խաղալ Փհենյանի հետ բանակցություններում: Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Շվեյցարիայի նախագահ Դորիս Լոյթհարդը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Հյուսիսային Կորեայի նկատմամբ պատժամիջոցներն արդեն գոյություն ունեն շատ տարիներ, բայց դա ոչինչ չի փոխում: Բնակչությունը տառապում է, բայց այն շարունակում է աջակցել իր երկրի ղեկավարությանը: Ես կարծում եմ, որ եկել է երկխոսության ժամանակը»,- ասել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Շվեյցարիան պատրաստ է այդ երկխոսության միջնորդը դառնալ:

«Առաջիկա շաբաթներին ամեն ինչ կախված կլինի նրանից, թե ինչպես ԱՄՆ-ն և Չինաստանը կազդեն իրավիճակի վրա»,- հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, երեկ Հյուսիսային Կորեան հայտարարել է սեփական ջրածնային ռումբը ստեղծելու ու այն բարեհաջող փորձարկելու մասին: Հայտնի է, որ ռումբը նախատեսված է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար: Ամերիկյան վերլուծաբանների կարծիքով՝ դեպքերի նման զարգացումը պետք է տագնապի ազդանշան լինի Արևմուտքի համար:

 

 

7or.am

Ադրբեջանը 2.9 մլրդ դոլար է ծախսել նշանավոր եվրոպացիներին կաշառելու համար. The Guardian

 

Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ նշանավոր եվրոպացիներին վճարելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և բրիտանական ընկերությունների միջոցով փող լվանալու համար:

Այս մասին գրում է The Guardian-ը՝ նշելով, որ այս տեղեկությունները պարզել է սեփական հետաքննությունն իրականացնելու արդյունքում:

«Բացահայտված տվյալները ցույց են տալիս՝ Ադրբեջանի ղեկավարությունը, որը մեղադրվում է մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների, պարբերական կոռուպցիոն գործարքների և ընտրությունները կեղծելու մեջ, 2012-2014 թվականներին ավելի քան 16.000 գաղտնի վճարում է կատարել:

Գումարի մի մասն ուղղվել է քաղաքական գործիչներին և լրագրողներին՝ որպես միջազգային լոբինգի մի մաս, որն ուղղված է եղել երկրի նախագահ Իլհամ Ալիևի դեմ հնչող քննադատությունները դադարեցնելուն, նավթով հարուստ Ադրբեջանը դրական իմիջով ներկայացնելուն: ԵՎ անկասկած, գումարը ստացողները տեղյակ են եղել, թե որտեղից է գալիս այն: Այն նրանց է հասել գաղտնի երթուղով:

Այս բացահայտումները նաև ցույց են տալիս Բրիտանիայի կորպորատիվ հատվածի անկառավարելի համակարգը՝ 7 մլն ֆունտ է ծախսվել Բրիտանիայում շքեղ ապրանքների և մասնավոր դպրոցների վարձավճարների համար: Դրամական միջոցները, որոնք ներդրվել են

Ադրբեջանի և Ռուսաստանի վճարային համակարգերի միջոցով ներդրված դրամական միջոցներն անցել են բրիտանական ընկերություններ Եվրոպայի առաջատար բանկերից Danske-ի միջոցով, որը վճարումները կատարել է Էստոնիայի իր մասնաճյուղում:

Danske Bank-ը նշել է, որ փողերի լվացում և անօրինական այլ գործարքներ են կատարվել, երբ անկանոն վճարումներն առաջին անգամ նկատել է Էստոնիայի ֆինանսական ոլորտը համակարգող կառույցը:

Գաղտնի ծրագիրը ստացել է ադրբեջանական լվացքատուն անունը: Բանկային գաղտնի արձանագրությունները փոխանցվել են դանիական Berlingske թերթին, Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի մասին հաշվետվության նախագծին, Guardian պարբերականին և այլ լրատվամիջոցների: Փաստաթղթերը միայն 30 ամսվա շրջանի համար են և հնարավոր է, որ սա այսբերգի միայն երևացող մասն է»,-նշում է The Guardian-ը:

Աղբյուրը՝ Artsakhpress.am