Մամուլի տեսություն 07-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i71461-Մամուլի_տեսություն_07_09_2017
Թուիթեր սոցիալական ցանցի օգտատերերը գործարկել են  #SaveRohingya և  #SaveRohingia հեշթեգները։ Արդյոք Մարդու իրավունքների ջատագովները տեսնո՞ւմ են Մյանմայը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 07, 2017 08:12 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 07-09-2017

Թուիթեր սոցիալական ցանցի օգտատերերը գործարկել են  #SaveRohingya և  #SaveRohingia հեշթեգները։ Արդյոք Մարդու իրավունքների ջատագովները տեսնո՞ւմ են Մյանմայը։

Ջամ-ե Ջամ

Մարդու իրավունքների ջատագովները տեսնո՞ւմ են Մյանմայը

Ռոհինգյա մուսուլման փոքրամասնության ցեղասպանությունը դեռ շարունակվում է։ Ռոհինգյա  մուսուլմանները ապրում են Մյանմայի արևմուտքում։ ՄԱԿ-ի և միջազգային ու մարդու իրավունքների կազմակերպությունների բնութագրմամբ՝ Ռոհինգյա մուսուլմաններն աշխարհի ամենաբռնահարված մարդիկ են։ Մյանմայի կառավարությունը մոտ մեկ միլիոն Ռոհինգյա մուսուլմանների համարում է անօրինական էմիգրանտներ,որոնք Բանգլադեշից են ժամանել Մյանմա։Ուստի տարիներ է ինչ նրանց զրկում է իրենց իրավունքներից  և բռնության ենթարկում նրանց։Ռոհինգյա մուսուլմանները ապրում են Ռախին նահանգում։ Այս նահանգում Ռոհինգյա մուսուլմաններն ապրում են ճամբարներում և առանց կենտրոնական կառավարության թույլտվության Ռախինից դուրս գալու և ճամփորդելու իրավունք չունեն։ Մյանմայի կառավարությունը վայրագ հարձակումների է ենթարկում Ռոհինգյա փոքրամասնությանը։ Վերջին քանի օրերի ընթացքում ավելի քան 60 հազար Ռոհինգյա փախել է դեպի Բանգլադեշի սահմանները։ Եվ այս հումանիտար աղետը տեղի է ունենում միջազգային շրջանակների քար լռության ներքո։

 

 

Ջամ-ե Ջամ

Թուիթերյան հակազդեցություններ՝ Մյանմայի Ռոհինգյա մուսուլմանների սպանդի կապակցությամբ

Թուիթեր սոցիալական ցանցի օգտատերերը գործարկել են  #SaveRohingya և  #SaveRohingia հեշթեգները բողոքելով Ռոհինգյա մուսուլմանների նկատմամբ իրականացվող ոճրագործությունների դեմ։

Հնդիկ օգտատերը գրել է․-«Մարդը սպանում է մարդուն,իսկ  կենդանին ոչ։Ինչո՞ւ են լռում մարդիկ»։

Մեկ այլ օգտատեր գրում է․-«Ամո՛թ նրանց ովքեր պաշտպանում են Մյանմայի մուսուլմանների սպանությունը»։

Իրանցի օգտատերը գրել է․-«Արդյոք Մարդու իրավունքների ջատագովները տեսնո՞ւմ են Մյանմայը»։

«Ամոթ Ձեզ,որ դեռ քնած եք», գրել է մեկ այլ   օգտատեր:

 

 

Արման

Հալում է Թեհան-Ռիադ հարաբերությունների սառույցը

Հնարավոր է, որ «5+1» խմբի նիստի  շրջանակում  Զարիֆը և Թիլերսոնը հանդիպեն

 

Այս օրերին լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է Իրան- Արաբիա հարաբերությունների բարելավումը։ Պետք է խոստովանել, որ Իրան-Արաբիա հարաբերությունների բարելավումը կնշանակի Միջին Արելքում զարգացող նոր իրադարձությունների սկիզբը,ինչը շահեկան է երկու երկրի և տարածաշրջանի համար։ «Ալ-Մայադին» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է․-«Եթե Արաբիան ցանկանում է նոր էջ բացել Իրանի հետ,մենք ևս պատրաստ ենք դրան»։Հարցազրույցի մեկ այլ հատվածում Զարիֆը նշել է.«ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ հանդիպելու ոչ մի ծրագիր չունեմ, սակայն եթե ԱԳ նախարարների մակարդակում տեղի ունենա «5+1» խմբի նիստը, ապա նիստի շրջանակում մենք կհանդիպենք, քանի որ այդ նիստը տեղի է ունենում մեկ դահլիճում», նշել  է Զարիֆը:

Այս տարի Հաջջի ուխտագնացության ծիսակարգի ցանկալի անցկացումը և Թեհրանի նկատմամբ Ռիադի դրական հակազդեցությունները, այդ թվում հակաիրանական քարոզչությունների արգելումը և Թեհրանում ու Մաշհադում Արաբիայի դեսպանատան հավանական վերաբացումը մեծացրել են հույսերը երկու երկրի հարաբերությունների հետ կապված: Զարիֆն ասել է.«Սիրիայում, Բահրեյնում և Եմենում ընթացող բախումներին վերջ դնելու համար մենք պատրաստ ենք համագործակցել Իսլամական երկրների, այդ թվում Արաբիայի հետ:Իրանը վստահելի գործընկեր է», հավաստիացրել է Զարիֆը:  

 

Ռեսալաթ

Եվրոպացի ղեկավարների տարաձայնությունը ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ

Միասնական Եվրոպային Անկարայի  անդամակցության շուրջ բանակցությունները շարունակելու հարցում խոր տարաձայնություններ են ծագել Թուրքիայի և Եվրամիության միջև: Որոշ եվրոպական երկրներ, այդ թվում Ավստրիան պահանջել են դադարեցնել ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները: Այնուամենայնիվ որոշ երկրներ ու քաղաքական գործիչներ նման կարծիք չունեն: ԵՄ-ի արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասել է ,որ միությունը չի ցանկանում խզել բանակցությունները Թուրքիայի հետ: «Թուրքիան՝ որպես  ԵՄ-ին անդամակցլեու  թեկնածու երկիր շատ հարցերում ԵՄ-ի տարածաշրջանային կարևոր գործընկերն է համարվում», նշել է Մոգերինին:

 

Ալիք

 

ԱՄՆ 15 նահանգները դատական հայցեր են ներկայացրել ապօրինի նեգաղթյալ երեխաներին արտաքսումից պաշտպանող ծրագրի չեղարկման դեմ

Հղում անելով «news.am»-ին  Ալիք-ը գրում է․-ԱՄՆ 15 նահնագների ու մայրաքաղաք Վաշինգթոնի իշխանությունները դատական հայցեր են ներկայացրել ԱՄՆ վարչակազմի որոշման դեմ՝ չեղարկել այն ծրագիրը, որն արտաքսումից պաշտպանում էր ավելի քան 750 հազար ապօրինի ներգաղթյալների, ովքեր երկիր են ժամանել 16 տարեկանից փոքր տարիքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չեղարկել էր DACA կոչվող ծրագիրը , որը նախորդ նախագահ Բարաք Օբամայի հրամանով էր գործարկվել։ 

Առաջին դատական հայցը Վաշինգթոն նահանգն է ներկայացրել։ Գլխավոր դատախազ Ռոբերտ Գերգյուսոնը Թրամփի այս որոշումն անվանել է «մութ ժամանակներ երկրի համար»։

Ավելի ուշ հայցին միացել են նաեւ Կոլումբիա մայրաքաղաքային օկրուգի իշխանությունները, նաեւ Նյու Յորք, Մասաչուսեթս, Քոնեքթիկութ, Դելավեր, Հավայի, Այովա, Նյու Մեքսիկո, Հյուսիսային Կորեա, Օրեգոն, Փենսիլվանիա, Ռոդ Այլենդ, Վերմոնթ, Իլինոյս ու Վիրջինիա նահանգների իշխանությունները։

 

Tert.am

 Սպառազինության ոլորտում Իրանի հետ գործակցությունը ձեռնտու է թե՛ Հայաստանին, թե՛ Իրանին և ոչ ոք չի կարող արգելել մեզ զարգացնել այն. Վ. Ոսկանյան

 

Իրանի պաշտպանության նորանշանակ նախարար, գեներալ Ամիր Հաթամիի հայտարարությունը, ըստ որի՝ իրենց գերատեսչության համար առաջնային նպատակ է իրենց դաշնակից պետություններին զենքի մատակարարումը, իրանագետ Վարդան Ոսկանյանի խոսքով, առաջին հերթին վերաբերում է Մերձավոր Արևելքի երկրներից Սիրիային, Լիբանանին, Աֆղանստանին և այլն: 

Tert.am-ի հետ զրույցում, սակայն, նա նշեց, որ չի բացառվում, որ Իրանի ՊՆ-ի ղեկավարը նկատի է ունեցել նաև Կովկասի տարածաշրջանում Հայաստանին զենք մատակարարելը:

«Այստեղ կա միայն մի նրբություն. հայկական բանակն իր սպառազինությունը հիմնականում ձեռք է բերում թե՛ Ռուսաստանի հետ երկկողմ, թե՛ ՀԱՊԿ-ի հետ համագործակցության շրջանակներում՝ գնելով զենքը ավելի մատչելի գնով: Եվ չեմ կարծում, որ Հայաստանն այս պահին իրանական զենքի կամ սպառազինության կարիքն ունի»,- ասաց նա՝ հավելելով, որ այնուհանդերձ հնարավորությունը բաց է, և իրանցիները Հայաստանը դիտարկում են որպես վստահելի գործընկեր, երկիր, որի հետ կառուցում են առանձնահատուկ հարաբերություններ:


Վարդան Ոսկանյանի խոսքով՝ եթե Հայաստանի և Իրանի ռազմական ոլորտի պատասխանատուները որոշում կայացնեն, ապա իրանական զենքը կարող է մատակարարվել նաև Հայաստան: «Դրա համար որևէ քաղաքական խոչընդոտ չկա, զուտ նպատակահարմարության խնդիր կարող է լինել»,- նշեց նա:

Իրանագետը նկատեց, որ երկու երկրների՝ պաշտպանական և անվտանգային ոլորտներում գործակցությունը հասել է բավականին բարձր մակարդակի: 


«Այս տարվա սկզբին մեր պաշտպանության նախարարն այցելեց Իրան:Հիմա, իհարկե փոխվել է Իրանի պաշտպանության նախարարը, բայց Իրանն այն երկրներից է, որտեղ անձերի փոփոխությամբ քաղաքականությունը չի փոխվում: Բնական է, որ Հայաստանի՝ այս ոլորտում գործակցությունը ձեռնտու է թե՛ Հայաստանի, թե՛ նաև իրենց համար»,- ասաց նա՝ նշելով, որ այս համատեքստում խոսք է գնում անօդաչու թռչող սարքերի դեմ պայքարի մասին: 


Անդրադառնալով դիտարկումներին, թե Ռուսաստանը մշտապես խոչընդոտում է Հայաստանին Իրանի հետ տարբեր ոլորտներում համագործակցելու հարցում, նա պատասխանեց. «Անշուշտ, Ռուսաստանի ներկայությունն այստեղ կա, անշուշտ այստեղ այդ պետությունն ունի շահեր, բայց շատ դեպքերում ռուսական շահերը չեն բախվում մեր շահերին՝ Իրանի հետ համագործակցության ոլորտում։ Որևէ մեկը չի արգելում և չի էլ կարող արգելել մեզ Իրանի հետ զարգացնել գործակցություն, հատկապես եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Հայաստանը գտնվում է շրջափակման մեջ, և կա մեր կենսունակությունն ապահովելու խնդիր: Որևէ մեկը չի կարող Իրանի հետ մեր համագործակցությունը սահմանափակել, մինչև չի լուծվել մեր՝ շրջափակումից դուրս գալու հարցը»: