Մամուլի տեսություն 14-09-2017
Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին հիշեցնում է,որ Իրանը Հյուսիսային Կորեա չէ:
Շարղ
«Իրանը Հյուսիսային Կորեա չէ»․Ֆեդերիկա Մոգերինի
Եթե Թրամփը մտածում է միջուկային համաձայնագիրը պատռելու մասին,և իրեն կանգնեցրել է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը «պահպանելու և չպահպանելու» երկընտրանքի առջև, Եվրամիության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գերագույն հանձնակատար՝ Ֆեդերիկա Մոգերինին ասում է․-«Մենք աջակցում և կշարունակենք աջակցել միջուկային համաձայնության կատարյալ իրագործմանը»:Հյուսիսային Կորեայի վիճակի քննարկման հարցով Եվրախորհրդարանի նիստում Մոգերինին հիշեցրել է,որ Իրանը Հյուսիսային Կորեա չէ: Նա նշել է.«Մենք տարիներ շարունակ բանակցություններ վարեցինք Իրանի հետ, որը հաջող ավարտ ունեցավ և հանգեցրեց Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի ընդունմանը: Ես անձամբ չեմ ցանկանում համեմատություններ անցկացնել Իրանի ու Հյուսիսային Կորեայի միջև: Այդ երկու երկրի քաղաքական համակարգերը տարբեր են: Նրանց պատմությունները ևս շատ տարբեր են»ասել է նա:
«Ես չեմ կարծում,որ երկու երկրի նմանեցնելը լավ ծառայություն կլինի այս պատմական իրողությանն ու այժմյան դրությանը», ասել է ԵՄ արտաքին քաղաքականության ու անվտանգության հարցերով գերագույն հանձնակատարը:
Նշենք,որ Մոգերինին բազմիցս հակադարձել է Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության դեմ կատարած Թրամփի կոշտ հայտարարություններին ասելով՝ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը միջազգային համաձայնություն է, և ԱՄՆ-ն միայնակ չի կարող այդ մասին որոշում ընդունել:
Ռեսալաթ
Գերմանա-լեհական կոնֆլիկտը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ
Երկրորդ համաշխարհային պատերազմի շուրջ Գերմանիա-Լեհաստան կոնֆլիկտը մտել է նոր փուլ։Լեհաստանը կարող է այդ երկրի խորհրդարանի փորձագիտական զեկույցի հիմամբ՝ 840 միլիարդ եվրո գումար պահանջել Բեռլինից Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ պատճառած վնասի դիմաց. գրում է Շարղ օրաթերթը։Սակայն Գերմանացի փորձագետները սխալ են համարում Լեհաստանի Խորհրդարանի ընդունած որոշումը։ Լեհաստանի խորհրդարանի 40 էջանոց փորձագիտական զեկույցում ասված է․-«Գերմանիան պետք է վճարի Երկրորդ համաշխարհային պատերազմիժամանակ պատճառած վնասի դիմաց։ Վարշավան Բեռլինից հատուցում է պահանջում։Վարշավայում խոսվել է մոտ 840 միլիարդ եվրոյի մասին։Փաստորեն Հիտլերի բանակը ամենամեծ ավերածություններն իրականացրեց Լեհաստանում կոտորելով մեծ թվով մարդկանց։Գերմանացիները ոչնչացրին Լեհաստանի գյուղերը, քաղաքները, մշակութային կենտրոնները,պատմական կոթողները։ 1944 թվականին Վարշավայի ապաստամբությունից հետո , գերմանացիները Լեհաստանի Հին քաղաքը (Old town) ենթարկեցին պլանավորված ոչնչացման» ասված է խորդհրդարանի զեկույցում:
Այնուամենայնիվ գերմանացի փորձագետները Լեհաստանի այդ զեկույցը ճիշտ չեն համարում։ Նրանց կարծիքով՝ «Այն օրինական հիմքեր չունի»։Գերմանացի փորձագետրներն ասում են,որ Լեհաստանը 1953 թվականին հրաժարվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի համար հատուցում պահանջել։Գերմանիայի կառավարությունը համոզված է,որայն ժամանակ Լեհաստանի այդ քայլն իրավական առումով ճիշտ է եղել։
Համշահրի
«ԱՄՆ կառավարությունն իր ամենավատ թշնամին է»Հարվարդ համալսարան
Հարվարդ համալսարանի դասախոս և գիտահետազոտող՝ Միշել Բորթերը ԱՄՆ-ի կառավարությանը համարել է այդ երկրի ամենավատ թշնամին,ինչը հետևանքն է հանրապետականների ու դեմոկրատների միջև ակտիվ մրցակցության բացակայության,որից տուժում է Միացյալ նահանգները։
Հարվարդ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի վերջին ուսումնասիրության ու հետազոտության արդյունքներից պարզվում է,որ հանրապետականների ու դեմոկրատների միջև իրական մրցակցության բացակայությունը հուսահատաություն է առաջացրել շատ ընտրողների մոտ։
Հղում անելով Associated Press- ին, Համշահրին գրում է․-«Ըստ Հարվարդ համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետի հետազոտության արդյունքների՝ ԱՄՆ երկու գլխավոր քաղաքական կուսակցությունները խախտել են ընտրական օրենքները և օրենսդրության գործընթացը։Իսկ շատ օրենսդիրներ ավելի մեծ ուշադրություն են դարձրել հատուկ շահերին ու ընտրողներին, քան ողջ երկրին։ Այդ հարցը մի քաղաքական ղեկավարություն է ստեղծել , որը պնդում է տարաձայնությունների և ոչ թե ընդհանուր նպատակների վրա։Ըստ հետազոտության արդյունքների , եթե առողջ մրցակցություն ընթանա կուսակցությունների միջև, ավելի լավ արդյունքներ կստացվեն կրթության, առողջապահության և այլ ոլորտներում։
Ալիք
2017թ-ի առաջին կիսամյակում ԵԱՏՄ-ում տնտեսական վերականգնման փուլ է սկսվել
Ալիք օրաթերթը հղում անելով Panorama.am –ին գրում է․- 2016թ․ ԵԱՏՄ անդամ պետությունների մեծ մասում տնտեսական անկում է նկատվել։ Սակայն 2017թ-ի առաջին կիսամյակը այլ միտումներ է ցույց տվել՝ սկսվել է վերականգման փուլը, չնայած որ ԱՊՀ և ԵԱՏՄ պետությունների միջև այս հարցում էական տարբերություն է նկատվում։
«Տնտեսական զարգացման ցուցանիշների վերաբերյալ վերլուծությունը ցույց է տվել, որ 2017թ. առաջին կիսամյակում միայն Ադրբեջանում բացասական աճի հետագիծ է նկատվել, որտեղ գործարար ակտիվության մակարդակը բավականին ցածր է եղել։
Հայաստանը, միջազգային բեռնափոխադրումների ոլորտում 1.5 անգամ աճ է գրանցել, իսկ Մոլդովան՝ 1.22 անգամ։
Ռուսաստանում, Ղազախստանում և Բելառուսում ինֆլյացիոն գործընթացները դանդաղել են, իսկ Հայաստանում և Ղրղզստանում, որտեղ նախկինում դեֆիլյացիա է նկատվել, գների մի փոքր աճ է նկատվել:
Ըստ հրապարակման, 2017թ երկրորդ կիսամյակն ավելի լարված է լինելու ոչ միայն ՀՆԱ-ի աճի, այլ նաև ինֆլյացիան նվազեցնելու և մակրոտնտեսական ցուցանիշները բարելավելու առումով։
«168 ժամ»
Եթե Իրանը պատրաստ է շուկա հանել իր ռազմարդյունաբերությունը, ապա ՀՀ-ն պետք է առաջին շահագրգիռ կողմը լինի. Քաղաքագետ
«Չինաստանը մշտապես հետաքրքրված է եղել դեպի Արևմուտք գնացող տարբեր ճանապարհներով և փորձել է այդ ճանապարհներին գտնել երկրներ, որոնք համեմատաբար ավելի դրական վերաբերմունք ունեն չինացիների հանդեպ»,- այս մասին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
Նա նշեց, որ հայ-չինական բարձր մակարդակով հանդիպումների քննարկման հիմնական թեման մեր տարածաշրջանի հաղորդակցության ուղիներն են. «Հասկանալի է, որ ի հակակշիռ թուրքական ազդեցության՝ Չինաստանը որոնում է ուղիներ, որոնք հնարավոր կլինի օգտագործել՝ շրջանցելով Թուրքիային և Ռուսաստանին, և կապ պահպանել արևմտյան աշխարհի հետ»:
Քաղաքագետի խոսքով՝ Չինաստանն այստեղ ներգրավված է որոշակի շինարարական աշխա¬տանքների մեջ, այդ թվում՝ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի. «Վերջերս նաև ավիացիոն պատվիրա¬կություն եղավ այստեղ: Ես գիտեմ, որ ՀՀ զինված ուժերն իրենց սպառազինության մեջ ունեն չինա¬կան արտադրության հրթիռներ, և դա միշտ զսպող մեխանիզմ է եղել Ադրբեջանի համար»:
Խոսելով Հայաստան-Իրան համագործակցության մասին և, մասնավորապես, անդրադառնալով Իրանի պաշտպանության նախարարի այն հայտարարությանը, ըստ որի՝ իրենց գերատեսչության համար առաջնային նպատակ է Իրանի դաշնակից պետություններին զենքի մատակարարումը՝ նա հետևյալն ասաց. «Շատ հետաքրքիր էր այդ հայտարարությունը, որովհետև Իրանն ունի ռազմաարդյունաբերության բավականին մեծ կոմպլեքս, այնտեղ արտադրում են գրեթե ամեն ինչ, ինչ անհրաժեշտ է մեր զինված ուժերին հակառակորդի ագրեսիան կանխելու համար: Իրանը երկար ժամանակ չէր արտահանում և այդ ռազմաարդյունաբերությունն իր շահերին էր ծառայեցնում: Այսինքն՝ որպես ալտերնատիվ գնման վայր այդ հայտարարությունը հետաքրքիր է»:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նկատեց՝ Իրանի հետ մեր հարաբերությունները բոլոր ոլորտներում գրեթե միշտ գերազանց վիճակում են գտնվել, հետևաբար, ըստ նրա՝ եթե Իրանը պատրաստ է միջազգային շուկա արտահանել իր ռազմական արդյունաբերությունը, ապա Հայաստանը պետք է առաջին շահագրգիռ կողմերից մեկը լինի:
Նրա խոսքով՝ Ռուսաստանին՝ որպես ՀԱՊԿ ան¬դամ երկիր, հետաքրքիր կլինի Հայաստանի միջո¬ցով ծանոթանալ իրանական հնարավորություններին, և չի խանգարի հայ-իրանական համագործակցությանը»,-գրում է թերթը: