Մամուլի տեսություն 16-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72181-Մամուլի_տեսություն_16_09_2017
Բանգլադեշի կառավարությունը փորձում է շահել միջազգային հանրության աջակցությունը ՝ անօթևան մնացած մուսուլմաններին Բենգալյան ծոց փոխադրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 16, 2017 11:53 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-09-2017

Բանգլադեշի կառավարությունը փորձում է շահել միջազգային հանրության աջակցությունը ՝ անօթևան մնացած մուսուլմաններին Բենգալյան ծոց փոխադրելու համար:

Ղոդս

Ռոհինգյա մուսուլմանները ՝ բռնահարվածության ու արդարատենչության իրական դրոշակակիրները

 

ԱՄՆ-ը և Սաուդյան Արաբիան համարվում են աշխարհի ամենաոճրագործ երկրները, ուստի Ռոհինգյա մուսուլմաններն իրենց իրավունքները պաշտպանելու համար այդ երկրի հետ հույսեր չեն կապում:

Վերջին տեղեկությունների համաձայն, Բանգլադեշի կառավարությունը փորձում է շահել միջազգային հանրության աջակցությունը ՝ անօթևան մնացած մուսուլմաններին Բենգալյան ծոց փոխադրելու համար:  Այս դաժան ոճրագործությունը մուսուլմանների դեմ տեղի է ունենում միջազգային հանրության և նույիսկ իսլամական երկրների պահած լռության պայմաններում : Մարդու իրավունքների պաշտպանության հավակնորդ կառույցները, որոնք աշխարհի ցանկացած անկյունում չնչին դեպքի համար աղմուկ են բարձրացնում, այսօր լուռ նստել են և չեն պատրաստվում պատասխանատվության կանչել Մյանմայի կառավարությանը:  Ի հարկե պարզ է , որ Արաբիայի և նրա դաշնակից երկրներից չպիտի աջակցություն ակնկալել, քանզի նրանց ձեռքերն արդեն շաղախված են Եմենի անմեղծ կանանց ու երեխաների արյամբ: Ալե-Սաուդական ռեժիմը մի կողմից Եմենի նման աղքատ երկրի բնակիչների հանել է իրենց տներից ՝ ոչնչացնելով երկրի ենթակառուցվածքները, մզկիթներն ու դպրոցները, իսկ  մյուս կողմից Սիրիայում և Իրաքում աջակցում է ահաբեկիչներին: Ապա ինչպե՞ս կարելի է ակնկալել, որ նման երկիր մյուսին զերծ է պահելու սպանդից:

Նման ակնկալիք չի կարելի ունենալ Արևմուտքից և ԱՄՆ-ից, որոնք ահաբեկիչներին սատարելով, տարբեր երկրներում մուսուլմանների կոտորածի պատճառ են դարձել:

Հետևաբար, Ռոհինգյա  մուսուլմաններն իրենց հույսը կապել են Պաղեստինում, Սիրիայում, Իրաքում և Լիբանանում տեղի ունեցող ոճրագործությունների դեմ բողոքների հետ: Նրանք, ովքեր ծնկի են բերել ահաբեկիչներին և որոնց խոսքն ու գործը համապատասխանում են :

 

 

 

Ռեսալաթ

Նեթանյահուն աջակցում է Քուրդստանի հանրաքվեի անցկացմանը

 

Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենյամին Նեթանյահուն կողմ է արտահայտվել Իրաքի Քուրդստանի տարածքի անկախացման հանրաքվեի անցկացմանը: Դա այն դեպքում, երբ մանկասպան ու կեղծ ռեժիմն իր քաղաքականությունների շրջանակում, մշտապես ցանկացել է ապակայունացել տարածաշրջանը և մասնատել իսլամական երկրները: Նեթանյահուի այդ քայլը վկայում է այն մասին, որ Իրաքի Քուրդստանի տարածքում անկախացման հանրաքվե անցկացնելը սիոնիստական ու ամերիկյան ծրագիր է և ապահովելու է տարածաշրջանում Իսրայելի ռեժիմի շահերը: Պարզ է, որ նման հանգամանքներում տարածաշրջանի մուսուլման երկրները պետք է կանխեն այդ քայլերը:

Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը սատարում է անկախ քրդական կառավարության ձևավորմանը: «Իսրայելը դեմ է ՔԲԿ-ին, ինչպես դեմ է Թուրքիային ՝ ՀԱՄԱՍ-ին աջակցելու համար, սակայն պաշտպանում է քրդերին ՝ անկախ կառավարություն ձևավորելու գործում»նշել է Նեթանյահուն: Ավելի վաղ Իսրայելի ռեժիմի բանակի նախկին հրամանատարի տեղակալ ՝ Յաիր Գուլամը ևս  ողջունել էր Իրաքի Քուրդստանի տարածքում անկախացման հանրաքվեի անցկացումը: Դա բացահայտում է սիոնիստական պետայրերի և Մասուդ Բարզանիի միջև կապերը:

 

 

Շարղ

Թրամփը ՝աշխարհում տիրող լարվածության մեղավորը

 

Աշխարհը լարվածության է մատնվել Հյուսիսային Կորեայի ատոմային փորձարկումների պատճառով, սակայն ոչ ոք չի փորձում պատասխանել այն հարցի, թե ո՞վ դրդեց Հյուսիսային Կորեային: Պատասխանը միանշանակ Դոնալդ Թրամփն է: ԱՄՆ նախագահի պաշտոնավարման մի քանի ամիսներին , նա դրդեց Փխենյանին արագ զարգացնել իր միջուկային կարողությունը: Օբամային հաջողվել էր ինչ-որ չափով մեղմել այն: Գործի գլուխ գալով, Թրամփը փորձեց խափանել Իրանի հետ կայացած միջուկային համաձայնությունը: ՄԱԿ-ի կողմից հաստատված  ՀԳՀԾ-ի հարցում, Թրամփը փորձում է սրել լարվածությունը, ինչը մտահոգիչ է:

Թրամփը նաև չեղարկեց Կուբայի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացը: Նա նույնիսկ սպառնացծ Վենեսուելային: Իսկ ինչ վերաբերում է պարսիցծոցյան երկրներին, ասենք, որ մինչև Թրամփի նախագահությունն իրավիճակն այնքան էլ վատ չէր: Թրամփը դարձավ արաբական աշխարհի ծանրագույն լարվածության գործոնը: Մեքսիկայի հետ ԱՄՆ հարաբերությունները վատացան ՝ Թրամփի կողմից հարևան երկրի սահմանին պատ կառուցելու նախագծի պատճառով: Ռուսաստանի հետ էլ նա խնդիրներ ունեցավ: Սկանդալներն ասես անպակաս են սկանդալային մարդու կյանքից, ով գործի գլուխ անցավ անսպասելի և չի բացառվում, որ աշխարհը կանգնեցնելու  է սառը պատերազմի անդնդի եզրին:

 

 

 

Ալիք

Պուտինը և Մակրոնը հանդես են եկել Հյուսիսային Կորեայի շուրջ ուղղակի բանակցությունների վերսկսման օգտին

 

Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Էմանուել Մակրոնը սեպտեմբերի 15-ին կայացած հեռախոսազրույցի ժամանակ հանդես են եկել ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԿՈՐԵԱ-ի շուրջ ստեղծված իրադրությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհով կարգավորելու օգտին։

«Պետությունների ղեկավարները համակարծիք են եղել Կորեական թերակղզում լարվածության հետագա էսկալացման անթույլատրելիության, այս խիստ դժվարին իրադրությունը բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով, ուղղակի բանակցությունների վերսկսման ճանապարհով կարգավորելու անհրաժեշտության հարցում»,-հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պուտինը եւ Մակրոնը նաեւ քննարկել են Սիրիայի իրադրությունը, այդ թվում՝ ապաէսկալացման գոտիների ստեղծումը եւ այս երկրի իրադրության քաղաքական կարգավորումը:

 

 

lragir.am

ԱՄՆ-ն համառորեն հրաժարվում է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը

 

Վրացական լրատվամիջոցները գրում են, որ ԱՄՆ Սենատը Կոնգրեսից հետո կարող է բանաձեւ ընդունել Վրաստանի տարածքային ամբողջականության մասին: ԱՄՆ-ում է գտնվում Վրաստանի բարձրաստիճան պատվիրակությունը, որը փորձում է հասնել Սենատի կողմից բանաձեւի ընդունմանը: Ընդունման հնարավորությունները մեծ են:

ԱՄՆ-ն բազմիցս բանաձեւեր է ընդունել Վրաստանի, Ուկրաինայի եւ Մոլդովայի տարածքային ամբողջականության պաշտպանության օգտին: Սակայն, ինչպես նկատում են Ադրբեջանում, ԱՄՆ-ն համառորեն չի պնդում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը:

2011 թվականին ադրբեջանական լոբբիստները Վաշինգտոնում փորձել են այնպես անել, որ Վրաստանի օգտին բանաձեւ ընդունած Սենատը ճանաչի նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ադրբեջանցիներն ավելի ուշ խոստավանել են, որ ԱՄՆ-ն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի դեպքում պաշտպանում է տարածքային ամբողջականությունը, իսկ Ադրբեջանի դեպքում անպայման խոսում է Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի մասին:

Մեր կողմից ավելացնենք, որ ԱՄՆ բանաձեւերում Ուկրաինայի, Մոլդովայի եւ Վրաստանի դեպքում խոսվում է միջազգային ճանաչված սահմաններում այդ երկրների «ինքնիշխան իրավունքների իրացման» մասին, իսկ Ղարաբաղի դեպքում նշվում է ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառումը:

Այս հարցով ԱՄՆ-ն հերթական բանաձեւն ընդունել է 2014 թվականի դեկտեմբերին: «Կոնգրեսը դատապարտում է Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի դեմ Ռուսաստանի քաղաքական, տնտեսական եւ ռազմական ագրեսիան, ինչպես նաեւ դրանց ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության խախտումը», - նշված է բանաձեւում:

2017 թվականի մարտի 3-ին ԱՄՆ Կոնգրեսը եւս մեկ բանաձեւ է ընդունել ի աջակցություն Վրաստանի տարածքային ամբողջականության: Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ն չի ճանաչում Ռուսաստանի դե ֆակտո վերահսկողությունը Վրաստանի որեւէ հատվածի վրա: Մայիսի 7-ին նախագահ Դոնալդ Թրամփն օրենք է ստորագրել ԱՄՆ դաշնային բյուջեի մասին: Օրենքն ԱՄՆ ֆինանսների նախարարությանը պարտավորեցնում է անհրաժեշտ կանոններ մշակել միջազգային ֆինանսական ինստիտուտների համար, որ բացառվի Վրաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը խախտող ցանկացած ծրագրի՝ վարկերի, պարտքերի, երաշխիքների իրականացումը: Ընդ որում, օրենքն արգելում է աջակցել աշխարհի որեւէ երկրի, որը ճանաչում է Աբխազիայի եւ Հարավային Օսիայի անկախությունը:

2017 թվականի հուլիսին էլ ընդունվել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրենքը, որում նշվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է Ռուսաստանին կոչ անի զորքերը դուրս բերել Վրաստանից, Ուկրաինայից ու Մոլդովայից եւ սահմանների վերահսկողությունը վերադարձնի այդ երկրներին:

Դրանում կետ կա նաեւ, որ պետք է «Ռուսաստանի Դաշնության կառավարությանը զսպել Ուկրաինայում, ինչպես նաեւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ Կովկասի այլ երկրներում հետագա ապակայունացումից եւ ներխուժումից:

2017 թվականի հունիսի 7-ին Ադրբեջանի անկախության օրվա կապակցությամբ Պետդեպարտամենտի հայտարարությունում ընդգծվում է ԱՄՆ ու Ադրբեջանի միջեւ ամուր գործընկերությունը: Դրանում շեշտվում է, որ ԱՄՆ-ն հավատարիմ է ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը, եւ ոչ մի խոսք չկա տարածքային ամբողջականության մասին:

Նույն օրն ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը անկախության օրվա առթիվ նմանատիպ շնորհավորանք է հղել Վրաստանին:

Պետքարտուղար Թիլերսոնի խոսքով, ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգային մակարդակով ճանաչված սահմաններում, ինպես նաեւ ազատ ժողովուրդների համագործակցության շրջանակում սեփական ապագան ընտրելու իրավունքը: