Մամուլի տեսություն 17-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72299-Մամուլի_տեսություն_17_09_2017
Մյանմայի կառավարությունը էթնիկ զտումներ է անցկացնում Ռոհիգյա մուսուլմանների նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 17, 2017 16:05 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն 17-09-2017

Մյանմայի կառավարությունը էթնիկ զտումներ է անցկացնում Ռոհիգյա մուսուլմանների նկատմամբ:

 

«Արման» օրաթերթ

Էթնիկ զտումներ Մյանմայում

Տարիներ ի վեր Մյանմայի բանակը  և ծայրահեղական բուդդիստները  լուռ կերպով այդ երկրի մուսուլմաններին պարտադրել են հեռանալ այդ երկրից։ Աշխարհը տեղյակ էր այդ մասին ,բայց տարիներ շարունակ փակել է իր աչքերը այդ ոճրագործության վրա։ Իսկ Մյանմայի ժամանակի ընդդիմադիր գործիչ, Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր տիկին Աուն Սան Սու Չժին,որ 14 տարի կալանքի տակ է գտնվել, այսօր կարողացել է հայտնվել հասարակության մեջ և կարճ ժամանակում ստանձնել  երկրի ղեվարությունը։ Խաղաղության Նոբելյան մրցանակը նույնիսկ չօգնեց,որպեսզի նա վերջ դնի Ռոհինգյա մուսուլմանների կոտորածին։ Այսօր խոսվում է այն մասին ,որ Տիկին Սու Չժիին պետք է զրկել խաղաղության նոբելյան մրցանակից։ Այսօր այն ինչ կատարվում է Մյանմայում ուղղակի զանգվածային կոտորած ու ցեղասպանություն է, այն էլ միջազգային շրջանակների լռության պայմաններում։ 1951 թվականին Փախստականների կարգավիճակի մասին ընդունված կոնվենցիայի համաձայն՝ աշխարհի բոլոր երկրները պարտավորություն ունեն բռնի կերպով տեղահանված փախստականների նկատմամբ հոգ տանել։

 

 

«Աֆթաբ-ե Յազդ»օրաթերթ

Հոկտեմբերին ինչի՞ է պատրաստվում Թրամփը

Թրամփն ասել է,որ հոկտեմբեր ամսին, Իրանի համար ինչ-որ երազ է տեսել։ Հոկտեմբերին ամերիկացի փորձագետները պատրաստվում են հաստատել  կամ չհաստատել Համատեղ գործողությունների համապափակ ծրագրի նկատմամբ Իրանի հավատարմությունը։ Քաղաքագետ՝ Բեհեշթիփուրն ասում է-«Թրամփը  և ԱՄՆ-ն փորձում են այնպիսի պայմաններ ստեղծել, որպեսզի Իրանը խախտի ՀԳՀԾ-ն, քանի որ ամերիկացիները  չեն համարձակվի ՀԳՀԾ-ն խախտելու  ռիսկի դիմել, հակառակ դեպքում նրանք չէին երկարաձգի Իրանի նկատմամբ միջուկային շրջափակումների կասեցումը։ ԱՄՆ-ն շատ է ցանկանում , որ հոկտեմբերին գտնել այնպիս փաստաթուղթ,որը կապացուցի ,որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն , սակայն Թրամփը այսօր միայն նշում է,որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ի ոգին, ինչը նշանակում է,որ ԱՄՆ-ն չի կարողացել հիմնավորված փաստեր գտնել հոկտեմբերին ապացուցելու, որ Իրանը խախտում է ՀԳՀԾ-ն։ Այն էլ այն դեպքում,երբ ՄԱԳԱՏԷ-ն իր 8-րդ զեկույցում ևս վերահաստատել է Իրանի հավատարմությունը Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին։ Հարց է ծագում,թե Թրամփը ինչու համաձայնեց ևս չորս ամսով  երկարաձգել Իրանի դեմ պատժամիջոցների գործունեության կասեցումը։ Պատասխանելով հարցին, քաղաքագետ՝ Բեհեշթիփուրն ասում է-«Թրամփն այլ ելք չուներ, եթե նա այդ քայլի չդիմեր, ապա խախտած կլիների ՀԳՀԾ-ն։Նա այնպիսի պայմաններում չի գտնվում ,որ կարողանա նման ռիսկի գնալ։Թրամփը կոշտ կարգախոսներ է հնչեցնում ՀԳՀԾ-ի դեմ, բայց գործնականում այլ կերպ է վերաբերվում։ ՀԳՀԾ-ի համաձայն՝ ԱՄՆ-ն պարտավոր է յուրաքանչյուր չորս ամիս մեկ, սառեցնել Իրանի դեմ միջուկային շրջափակումները և Թրամփն այսօր հենց համաձայնագրի շրջանակում է այդ քայլը կատարել»:

 


 

 

Ռեսալաթ

Արդյոք Թոնի Բլերին կհաջողվի իրականացնել իր առաքելությունը

Վերջապես ինչպես կանխատեսվում էր Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը Brexit-ի պատճառով վերադառնում է քաղաքականություն: Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, որը գլխավորել է այդ երկրի կառավարությունը 1997-2007 թվականներին, հայտարարել է, որ Եվրամիությունից երկրի դուրս գալն իրեն դրդել է քաղաքականություն վերադառնալ:

«Brexit-ն ինձ համար դրդապատճառ է դարձել քաղաքականության մեջ ավելի ակտիվ մասնակցություն ունենալու համար»,- դեռ երկու ամիս առաջ ասել  է  նա:

Նա մտադիր է Brexit-ին դեմ գնացող անձանց թվի ավելացման երաշխիքով Լոնդոնում  և Բրիտանիայի այլ քաղաքներում ստեղծել «քաղաքական շարժում»: Այլ խոսքով Բլերը հաշվարկված քայլերով է մուտք գործել քաղաքականություն և այդ շարժման հեռանկարն էլ ուրվածգել է: Անցած մի քանի օրերի ընթավքում անցկացված սոցհարցումների արդյունքները վկայում են ,որ ավելանում է Բրիտանիայի այն քաղաքացիների թիվը,որոնք դեմ են  Brexit-ին:Բրիտանիայի նախկին վարչապետն էլ մտադիր է ստեղծված իրավիճակից օգտվելով վերադառնալ իշխանություն: Համենայն դեպս Բլերն այժմ այդ հարցով  կանգնած է  բազում խոչընդոտների առջև:

 

 

Ալիք

Վոլեյբոլի Աշխարհի չեմպիոնների գավաթ. Իրան-Ֆրանսիա՝ 3:2. Իրանի վոլեյբոլի համաշխարհային առաջին մեդալը

2017 թվականի վոլեյբոլի համաշխարհային լիգայի չեմպիոնի՝ Ֆրանսիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո վոլեյբոլի Իրանի ազգային հավաքականը նվաճեց Աշխարհի չեմպիոնների գավաթի բրոնզե մեդալը:

Իրան-Ֆրանսիա դիմակայությունը նման էր երկարատեւ մարաթոնի, հատկապես առաջին սեթը, որի ընթացքում երկու թիմերը մինչ վերջին շունչ պայքարեցին հաղթանակի համար:

Դիտարժան այս դիմակայության առաջին երկու սեթերում հաղթեցին մեր «Երկնաքերեր»-ը: Թվում էր, թէ հաղթանակը հեշտությամբ է տրվելու մեր թիմին, սակայն Ֆրանսիայի ընտրանու վոլեյբոլիստներին հաջողվեց ուշքի գալ, կենտրոնացնել ուժերն ու հաղթել 3-րդ եւ 4-րդ սեթերում: Իրանը նվաճեց համաշխարհային նշանակութվան իր առաջին մեդալը:

 

 

Ankakh.am

Կարո Փայլանը ժամանել է Հայաստան

 

Թուրքիայի քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» (HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանն այս գիշեր ժամանել է Երևան: Սա ընդդիմադիր պատգամավորի առաջին այցն է Հայաստան: Նա այստեղ է՝ մասնակցելու սեպտեմբերի 18-20-ը կայանալիք Հայաստան-Սփյուռք համահայկական վեցերորդ համաժողովին: Սեպտեմբերի 19-ին արդեն նա ելույթ կունենա «Հնարավո՞ր է արդյոք, որ Թուրքիան ճանաչի Հայոց Ցեղասպանությունը» թեմայով:

 

 

Tert.am

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 21-ին նիստ կանցկացնի՝ նվիրված Հս Կորեայի հրթիռամիջուկային ծրագրին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 21-ին նիստ կանցկացնի՝ նվիրված Հյուսիսային Կորեայի հրթիռամիջուկային ծրագրին, որի ժամանակ անդամ երկրները կներկայացվեն արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների մակարդակով:

Հիշեցնենք, որ Անվտանգության խորհուրդը արտահերթ խորհրդակցություն է անցկացրել՝ կապված Հյուսիսային Կորեայի հերթական հրթիռային փորձարկման հետ, որն իրականացվել է 2375 բանաձևն ընդունելուց  չորս օր հետո, որով նախատեսվում էր Փհենյանի դեմ պատժամիջոցների խստացում:

Բանավեճի արդյունքներով հայտարարություն է ընդունվել, որով դատապարտվել են Հյուսիսային Կորեայի ԿԺԴՀ ղեկավարության սադրիչ գործողությունները, ինչպես նաեւ նշվել է պետության հանդեպ գործող սահմանափակումներին լիովին հետևելու կարևորության մասին: