Մամուլի տեսություն 18-09-2017
Արաբիայի ԱԳ նախարարի տեղակալի ներկայացրած առաջարկին, Բարզանին բավարարվել է ասելով.«Քուրդստանի և Ռիադի հարաբերությունները նորմալ են, Արբիլը չի փակել բանակցության դռները»:
Շարղ
Ֆուադ Մաասումը հանդես է եկել Բաղդադի և Արբիլի միջև բանակցության առաջարկով
Չնայած իրաքյան շրջանակների, հարևան երկրների և տարածաշրջանի պետությունների ընդդիմությանը, Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավար ՝ Մասուդ Բարեզանին պնդում է անջատման հանրաքվեի անցկացման վրա: Բարզանիին այդ հարցում փորձել է հրաժարեցնել նույնիսկ Արաբիան, սակայն այդ փորձը ոչ մի արդյունք չի ունեցել:
Արաբիայի ԱԳ նախարարի տեղակալի ներկայացրած առաջարկին, Բարզանին բավարարվել է ասելով.«Քուրդստանի և Ռիադի հարաբերությունները նորմալ են, Արբիլը չի փակել բանակցության դռները»: Նման հանգամանքներում, Իրաքի վարչապետն ասել է , որ հանրաքվեն բախումներով ավարտվելու դեպքում, Բաղդադը պատրաստ է տարածքում ռազմական միջամտության: Իրաքի նախագահը չեղարկել է իր այցը ՝ Նյու Յորք: Նա փորձում է հանրաքվեի համար տարբերակ առաջարկել: Նրա փոխարեն ՄԱԿ-ում ելույթ է ունենալու Հայդար Ալ-Էբադին: Բարզանին հստակ է դիրքորոշվել այդ հարցում: Նա արևմուտքին էլ միջամտելու իրավունք չի տվել:
Իրան
ԻԻՀ առաջնորդ.«ՀԳՀԾ-ի վերաբերյալ ցանկացած սխալ քայլ կարժանանա Իրանի համարժեք հակազդեցությանը»
Իրանի Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարն ընդգծել է.«Իրանի ժողովուրդն ամուր է կանգնած և Համատեղ գործողությունների համարպարփակ ծրագրում իմպերիալիստական համակարգի կողմից ցանկացած սխալ քայլ կարժանանա Իսլամական համակարգի համարժեք հակազդեցությանը»:
Ռազմական գիտությունների համալսարանի ուսանողների ավարտական արարողության ընթացքում ունեցած ելությում, անդրադառնալով Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում ԱՄՆ-ի թույլ տված հանդգնությանը, մեծարգո առաջնորդ Այաթոլլահ Խամենեին նշել է.«Չնայած ՀԳՀԾ-ի բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածություններին ու սահմանված պարտավորւթյուններին, ԱՄՆ-ն զոռբայական դիրքից է հանդես գալիս այդ համաձայնության նկատմամբ»․ ասել է Այաթոլլահ Խամենեին: Նա ընդգծել է.«Ամերիկացիները պետք է իմանան, որ Իրանի ժողովուրդը արժանապատվորեն և ամենայն հզորությամբ հավատարիմ է իր դիրքորոշմանը և երբեք չի նահանջելու ազգային շահերի հետ կապված իր դիրքերից»:
Նորին Վսեմություն Այաթոլլահ խամենեին ասել է.-«ԱՄՆ-ն ՀԳՀԾ-ի հարցում ամեն օր մի չարիք է գործում, մի սատանայական քայլ է թույլ տալիս, ինչը ապացուցում է Հոգելույս Իմամ Խոմեյնիի այն խոսքի հավաստիությունը, որ ասել է.«ԱՄՆ-ն մեծ սատանա է»: Իրոք ԱՄՆ-ի ռեժիմն ամենաահռելի սատանան է»:
Ռեսալաթ
ՄԱԿ-ի մութ անցյալը ՝ Մյանմայի աղետի հարցում
Այն ինչ այսօր Մյանմայում է անցնում, չի կարող անտարբեր թողնել մարդկանց: Ռոհինգյա հազարավոր մուսուլմաններ, այսօր մյանմայի կառավարության և ծայրահեղական բուդիստների հարձակումների սարսափից , լքելով իրենց տունը , փորձում են Բանգլադեշում ապաստան գտնել:
Եվրոպայում սահմանափակ ահաբեկչական հարձակումներից հետո, այսպես կոչված միջազգային կազմակերպությունները ՝ ներառյալ ՄԱԿ-ը վշտակցել են զոհերի հարազատներին: Օրինակ Փարիզի հարձակումներից հետո, շատ վայրերում Ֆրանսիայի դրոշի գույներով լույսեր էին վառվում: Միջազգային կազմակերպություններն այսօր ինչպե՞ս են անտարբեր մնում Ռոհինգյա մուսուլմանների սպանդի հարցի նկատմամբ: Ասես այդ տարածքում նման կոտորած տեղի չի ունեցել, կամ քարտեզի վրա նման աշխարհագրական տարածք գոյություն չունի: Տարբեր ազգերին առաջին, երկրորդ և այլ կարգերի քաղաքացիներ գնահատելը համարվում է Արևմուքի չհայտարարված, բայց և ՝ որդեգրված քաղաքականությունը:
Աշխարհի ցանկացած անկյունում տեղի ունեցող ահաբեկչությունը ՝ դատապարտելի երևույթ է , լինի դա ՝ պետական, թե ՝ ոչ-պետական: Երկրորդն ավելի դաժան է , քանզի որևէ պետություն կամ կառույց կազմակերպված սպանդ է իրականացնում մի ժողովրդի ու ցեղախմբի դեմ: Նման լայնամասշտաբ կոտորածն իրականացվում է ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի թույլտվությամբ: Հարց է առաջանում ՝ Ո՞րն է միջազգային կազմակերպությունների առաքելությունը: Եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը և մարդու իրավունքների պաշտպան այլ կառույցներ այդ հարցում լռում են կամ չեն պատրաստվում անկողմնակալ դիրքորոշում ընդունել, ապա անկասկած կրկնակի կարևոր է իսլամական երկրների ու ազգերի միասնականությունը:
Ալիք
Սեպտեմբերին Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Ռուսաստանն ու Չինաստանը սեպտեմբերի 18-26-ն ընկած ժամանակահատվածում համատեղ զորավարժություններ կանցկացնեն՝ «Ծովային փոխհամագործակցություն 2017» խորագրով:
Ուսումնավարժանքներին կմասնակցի 11 նավ, երկու սուզանավ, երկու բաթիսկաֆ, չորս հակահրդեհային ինքնաթիռ և չորս նավային տեղակայման ուղղաթիռ:
Զորավարժությունները բաղկացած կլինեն 2 փուլից՝ առափնյա և ծովային: Առաջինը տեղի կունենա Վլադիվոստոկում մինչև ամսի 21-ը: Երկրորդ փուլը կանցկացվի խաղաղօվկիանոսյան նավատորմի առափնյա զորքերի դաշտում:
araratnews.am
Գերմանական ընկերությունները բողոքի ակցիա կանցկացնեն Թուրքիայում
Գերմանական խոշորագույն «Axel Springer» մեդիա խումբը պատրաստվում է Թուրքիայում բողոքի լայնածավալ ակցիա անցկացնել: Թուրքական «Birgün» թերթի կայքի տեղեկացմամբ՝ միջոցառումն ուղղված է գերմանական «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելի և Թուրքիայում անազատության մեջ գտնվող Գերմանիայի մյուս քաղաքացիների կալանավորման դեմ:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահ Մաթիաս Դյոփֆները նամակներ է ուղարկել գերմանական DAX ինդեքսը կազմող 30 ընկերությունների նախագահներին՝ թուրքական մեդիայում անցկացվելիք արշավին աջակցելու խնդրանքով:
Դյոփֆները մտադիր է իր կոչին կից հրապարակել գերմանական առաջատար արդյունաբերողների, բանկերի ու ապահովագրական ընկերությունների անուններն ու նախագահների ստորագրությունները:
«Axel Springer»-ի տնօրենների խորհրդի նախագահը նշել է, որ իրենց նպատակը կալանավորված Դենիզ Յուջելի և մյուս գերմանացիների ազատ արձակումն է: Նա հավելել է, որ Յուջելը Թուրքիայում ազատազրկված Գերմանիայի քաղաքացիներից ամենահայնին է, սակայն ակցիան միայն նրա պաշտպանության համար չէ. նպատակ կա ուշադրություն հրավիրել ընդհանրապես տիրող անբարենպաստ դրության վրա:
Մամուլի հրապարակումների համաձայն՝ բողոքի ակցիայի իրականացման համար անհրաժեշտ է, որպեսզի մասնակցության պատրաստակամություն հայտնի Դյոփֆներից նամակ ստացած ընկերությունների կեսից ավելին:
«Axel Springer»-ի ակցիայի հիմնական ուղերձը հետևյալն է. «Թուրքիայի համար, որի նկատմամբ տնտեսական պատժամիջոցներ են կիրառվում, հիմնարար նշանակություն ունի իրավական պետության սկզբունքների, հիմնարար իրավունքների և մամուլի ազատության պահպանումը: Եթե այս ժողովրդավարական հիմքը թերի լինի, տնտեսությունը վնաս կկրի»:
Հավելենք, որ Գերմանիայի արտգործնախարարության տվյալների համաձայն՝ այժմ Թուրքիայում կալանավորված է Գերմանիայի 54 քաղաքացի, որոնցից 11-ը՝ քաղաքական պատճառներով:
Աղբյուր` Ermenihaber.am