Մամուլի տեսություն 19-09-2017
ՀԳՀԾ-ի հարցը քննարկելու են Իրանի և այլ երկրների ղեկավարները:
Էբթեքար
Իրանը և Եվրոպան ՝ ընդդեմ Թրամփի և Նեթանյահուի
ՄԱԿ-ի ԳԱ-ի 72-րդ նստաշրջանին առընթեր, ՀԳՀԾ-ի հարցը քննարկելու են Իրանի և այլ երկրների ղեկավարները: ԶԼՄ-ներն արձագանքել են ԻԻՀ առաջնորդ ՝ մեծարգո Այաթոլլահ Խամենեիի վերջին ելույթին: Եվրոպական հեռուստաընկերությունների հայտարարությամբ, Իրանի առաջնորդի խոսքերն ԱՄՆ-ին ուղղված նախազգուշացում էին : Իսկ ԻԻՀ նախագահի խոսքերով, անկախ այն հանգամանքից, թե դա ԱՄՆ-ին դուր է գալիս, թե ՝ ոչ, Միջուկային գործարքը միջազգային համաձայնություն է : «Դա միջազգային հանրության համար օրինակ է ծառայում: Բոլոր ժողովուրդները համոզվեցին, որ ամենաբարդ հարցերը կարելի է կարգավորել բանակցության սեղանի շուրջ».-ասել է Իրանի նախագահը:
Նյու Յորքում Իրանի և Վեցյակի հանձնաժողովի նիստում, Իրանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը չեն հանդիպելու: Զրույցը լինելու է միայն 5+1 խմբի անդամ երկրների ներկայացուցիչների միջև և միջուկային հարցով:
Իսկ ֆրանսիացի դիվանագետները զգուշացրել են, որ ԱՄՆ-ը վտանգում է NPT դաշինքը: Ֆրանսիայի նախագահն այդ մասին զգուշացնելու է նաև Թրամփին: Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ-ը չի կարող խախտել ՀԳՀԾ-ն, սակայն հաշվի առնելով Վաշինգտոնի միջազգային ուժը, նա կարող է սահմանափակել Իրանի և նրա գործընկերների շահերն այդ ուղղությամբ: Իհարկե ԱՄՆ-ի և Եվրոպայի միջև առաջացած անջրպետը կարող է օգնել Իրանին և Եվրոպային: Թրամփը փորձում է այդ քայլերով կոծկել իր երկրի ներքին խնդիրները: Ուստի վերլուծաբանների ասածով, Վաշինգտոնը Միջուկային համաձայնության չեղարկման հարցում լուրջ տրամադրված չէ: Վերլուծաբանների մյուս խմբի կարծիքով, այդպիսով Վաշինգտոնը փորձում է շեղել բոլորի ուշադրությունը ՝ իր ռազմավարության և Իրանի տարածաշրջանային դերի դեմ պայքարի հարցում: Սիրիայում Իրանի ներկայության մասին Նեթանյահուի խոսքերը և Միջին Արևելքում նոր պատերազմ սկսվելու մասին ԶԼՄ-ների հաղորդումները, վկայում են այն մասին, որ ԱՄՆ-ը նպատակ ունի շահարկել տարածաշրջանի հրապարակային առաջիկա իրադարձությունները: Ելնելով Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև ստեղծված լարված իրավիճակից, փոքրացել է ԱՄՆ-ի հակաիրանական պատժամիջոցների հարցում ամերիկացիների հետ եվրոպացիների քայլ պահելու հավանականությունը:
Շարղ
Ռուսաստանի և ԱՄՆ-ի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը կայացել է փակ դռների հետևում
ՌԴ ԱԳ նախարար ՝ Սերգեյ Լավրովի և ԱՄՆ Պետքարտուղար ՝ Ռեքս Թիլերսոնի դռնփակ հանդիպումը տևել է հիսուն րոպե, որից հետո Թիլերսոնն առանց բացատրության, հեռացել է վայրից: Մոսկվայի դեմ Կոնգրեսի նոր պատժամիջոցներից հետո, ԱՄՆ-ը և Ռուսաստանը դիվանագիտական տարբեր կողմնորոշում են ունեցել ԱՄՆ-ի ընտրություններին Մոսկվայի միջամտության վերաբերյալ ներկայացված մեղադրանքի և Ուկրաինայի ճգնաժամի հարցերում: Չնայած առկա լարված հարաբերություններին, Մոսկվան և Վաշինգտոնը խոսել են որոշ հարցերում համագործակցելու հավանականության մասին: Այդ հարցերը կարող են լինել Սիրիայի պատերազմը, Կորեական թերակղզում տիրող լարվածությունը,հակաահաբեկչական պայքարը և Ուկրաինայի հարցը: Երկու օր առաջ կայացել էր Լավրով-Թիլերսոն հեռախոսազրույցը: ՌԴ Նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը ՄԱԿ-ում ելույթ է ունենալու երկու օր անց, իսկ վաղը ԱՄՆ նախագահ ՝ Դոնալդ Թրամփը ելույթ է ունենալու ՄԱԿ-ի 193 անդամ երկրների ներկայացուցիչների առջև:
Ռեսալաթ
Մերկելը ՝ Սարկոզիի դերում
Թուրքիայի և Եվրամիության միջև լարվածությունը հասել է գագաթնակետին: Եվրոպացի պետայրերը խոսում են ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունները դադարեցնելու մասին: ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության հարցը ՝ ռեալ նպատակից անձեռնմխելի իդեալի է վերածվել: Գերմանիայի կանցլեր ՝ Անգելա Մերկելը դարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների դադարեցման գլխավոր կողմնակիցը: Մերկելը փորձում է եվրոպական մյուս երկրների ղեկավարների հետ միասին համատեղ ելքեր գտնել ՝ Թուրքիայի անդամակցությունը դադարեցնելու համար: Մինչդեռ անցյալ ամիսներին, նա հակառակ կողմնորոշումն ուներ: Գերմանիայի կանցլերը շատ լավ գիտի, որ Թուրքիայի հետ բանակցությունները դադարեցնելու դեպքում, չեղարկվելու է նաև փախստականների ճգնաժամի հարցում Բրյուսելի և Անկարայի համաձայնությունը:
Նման հայտարարությամբ 2007-2012 թվականներին հանդես էր գալիս Ֆրանսիայի նախկին նախագահ ՝ Նիկոլաս Սարկոզին, ասելով, որ Թուրքիան չի կարող անդամակցել ԵՄ-ին: Թուրքերը ենթադրում էին, որ 2012 թվականի ընտրություններում Սարկոզիի պարտությամբ, վերացել են նաև ԵՄ-ում անդամակցության խոչընդոտները: Օլանդի պաշտոնավարման տարիներին, Թուրքիան հեռացավ միասնական Եվրոպայից: Այսօր Սարկոզիի դերը կատարում է Մերկելը: Նախկինում նա կողմ էր Եվրամիությունում Թուրքիայի անդամակցության բանակցությունների շարունակմանը, սակայն այսօր պատկերը փոխվել է: Ենթադրվում է, որ սրվելու է Անկարայի և Բրյուսելի միջև լարվածությունը:
Ալիք
Նախագահ Ռոհանին հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԻԻՀ նախագահը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ:
Հանդիպման ընթացքում Իրանի նախագահը պաշտոնական Թեհրանի անունից պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը ՄԱԿ-ի հետ.«ԻԻՀ-ը մշտապես պատրաստ է պաշտպանել և աջակցել Ձեզ ՝ Ձեր ծանր պարտականության իրականացման գործում»,ասել է Իրանի նախագահը:
Նա անդրադարձել է նաև Միջուկային համապարփակ ծրագրի թեմային ՝ կարևորելով դրա պահպանումը և ամբողջական իրագործումը: «Իրանականում ԻԻՀ-ն իրագործել է ՀԳՀԾ-ով ստանձած պարտավորությունները: Միջուկային գործարքն առանցքային նշանակություն ունի խաղաղության ամրապնդման գործում և համոզված եմ, որ բոլորը պետք է պահպանեն այն».նշել է Իրանի նախագահն ընդգծելով ՝ հատկապես ՄԱԿ-ի և ՄԱԳԱՏԷ-ի դերը ՝ դրա պահպանման և ամբողջական գործադրման հարցում:
hayeli.am
Ընդդեմ ՆԱՏՕ-ի` հանուն Ռուսաստանի հետ բարեկամության
Սեպտեմբերի 18-30-ը Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը զորավարժություններ են անց կացնում, որոնք նախատեսված են երկու երկրների միջև ռազմական համագործակցության պլանով։
Թուրքիայի ռազմաօդային ուժերի F-16 ինքնաթիռներն արդեն Ադրբեջան են ժամանել TurAz Qartalı-2017 համատեղ զորավարժություններին մասնակցելու համար:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը կանխավճար է մուծել Ռուսաստանից ձեռք բերվող С-400 զենիթա-հրթիռային համակարգերի համար. «Հաջորդ քայլը մեզ Ռուսաստանի կողմից վարկի տրամադրումն է։ Ե՛վ ես, և՛ պարոն Պուտինը վճռական ենք տրամադրված այդ հարցով»։
Հիշեցնենք, որ С-400 համակարգեր ստանալու Թուրքիայի մտադրության մասին առաջին հայտարարությունները հայտնվել էին դեռևս 2016թ. աշնանը։ Այս գործընթացը բավական խիստ քննադատության արժանացավ Վաշինգտոնի կողմից: Էրդողանը քննադատել է ԱՄՆ-ի արձագանքը՝ ուղղված Թուրքիային ռուսական С-400 զենիթա-հրթիռային համակարգեր մատակարարելու գործարքին՝ հավելելով, որ Անկարան կշարունակի ինքնուրույն միջոցառումներ ընդունել իր անվտանգության ապահովման համար: Ավելի վաղ Պենտագոնի մամլո ծառայության ներկայացուցիչ Ջոնի Մայքլը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի հետ համատեղելի հակահրթիռային պաշտպանության համակարգը մնում է լավագույն տարբերակը Թուրքիային տարածաշրջանում պաշտպանելու համար, և որ Վաշինգտոնն իր անհանգստությունն է հասցրել թուրք պաշտոնյաներին՝ կապված С-400-ների գնման հետ։ «Նրանք սկսեցին աղաղակել, երբ մենք պայմանավորվեցին С-400-ների գնման մասին։ Իսկ ի՞նչ է, մենք պետք է Ձե՞զ սպասեինք։ Մենք ինքնուրույն ենք ընդունում միջոցառումներ և կշարունակենք ընդունել։ Մեր տանը մենք ենք տերը», հակադարձել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը չի դիտարկում Ռուսաստանի հետ համագործակցությունը որպես Արևմուտքի երկրների և ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունների այլընտրանք՝ հայտարարել է մամլո քարտուղար Իբրահիմ Քալընը։ «С-400-ների մասին մեր նախագահի հայտարարությունն ուղի է բացել դեպի տարբեր բամբասանքներ այն մասին, որ Թուրքիան հեռանում է Արևմուտքից։ Թուրքիան կշարունակի քայլեր անել իր ազգային անվտանգության ապահովման համար՝ համարելով ՆԱՏՕ-ն ուժեղ դաշինք։ Մենք գոհունակությամբ են դիմավորել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը С-400-ների գնման վերաբերյալ՝ որպես Թուրքիայի բնական իրավունքի»,-ասել է նա՝ հավելելով, որ իրենք լավ համագործակցություն են զարգացնում Ռուսաստանի հետ, սակայն դա այլընտրանք չէ Արևմուտքի ու ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններին։ Նրա խոսքով՝ «դրանք լրացնում են միմյանց»։
Մետաքսյա Շալունց