Մամուլի տեսություն 21-09-2017
Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-ամյակը:
Այսօր Հայաստանը տոնում է իր անկախության 26-ամյակը
Հայ ժողովուրդն այսօր տոնում է Հայաստանի Հանրապետության 26-ամյակը:
1991 թվականի սեպտեմբերի 21-ին Հայաստանի տարածքում անցկացվեց հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։
Ալիք
Հանրապետութեան նախագահ. «Մեծամիտ, անհեթեթ ու ատելությամբ լի հռետորաբանությունն անհարիր է ՄԱԿ-ին»
ԻԻՀ նախագահ դոկտ. Հասան Ռոհանին երեկ՝ սեպտեմբերի 20-ին ելույթով հանդես է եկել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի ընթացքում:
Իր ելույթում դոկտ. Ռոհանին անդրադարձել է նախօրէին նույն ամբիոնից ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ելույթին. «Երեկ հնչած մեծամիտ, անհեթեթ ու ատելությամբ լի հռետորաբանությունը, որը հեղեղված էր ծիծաղելի ու անհիմն մեղադրանքներով, անհարիր է ՄԱԿ-ին, որը ստեղծվել է ազգերի միջեւ խաղաղություն ու հարգանք պահպանելու համար ու հակասում է ՄԱԿ-ի հանդեպ ազգերի պահանջներին՝ միավորել կառավարությունները հանուն ահաբեկչության ու պատերազմի դեմ պայքարի»,- ասել է նախագահը:
Անդրադառնալով Միջուկային համապարփակ համաձայնագրի թեմային Հանրապետության նախագահը մեկ անգամ եւս ընդգծել է, որ Իրանն առաջինը չի խախտի Միջուկային գործարքը, սակայն վճռականորեն կարձագանքի մյուս մասնակիցների կողմից դրա խախտմանը:
Նախագահ Ռոհանին նշել է, որ ցավալի կլինի, եթե Միջուկային գործարքը ոչնչացվի քաղաքականության աշխարհի «նորեկ վտարականներ»-ի կողմից: Այդպես է նա անուղղակիորեն անվանել նախագահ Թրամփի վարչակազմին:
«Աշխարհը կզրկվի մեծ հնարաւորությունից։ Խախտելով իր միջազգային պարտավորությունները՝ ԱՄՆ-ի նոր վարչակազմը խախտում է իր սեփական հեղինակությունն ու խաթարում իր հանդեպ միջազգային վստահությունը»,- հայտնել է նա:
Ջոմհուրի Էսլամի
Եվրամիությունը և Ռուսաստանը կտրականապես աջակցում են ՀԳՀԾ-ին
Նյու Յորքում Իրանի միջուկային գործարքի վերաբերյալ Եվրամիության անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի խորհրդակցություններին զուգահեռ, այս միության մյուս անդամ երկրները Վիեննայում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համաժողովում որպես միջազգային ձեռքբերում կարևորել են Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը: ՌԴ ԱԳ նախարար՝ Սերգեյ Լավրովը անընդունելի և մտահոգիչ է որակել ՀԳՀԾ-ի վերաբերյալ Թրամփի դիրքորոշումը: Ֆրանսիան հայտարարել է,որ ՀԳՀԾ-ն փոխարինող տարբերակ չկա: Գերմանիան համոզված է,որ ՀԳՀԾ-ն ապացուցում է,որ բարդ մարտահրավերները կարելի է լուծել դիվանագիտական ճանապարհով: Ավստրիայի կարծիքով բանակցությունը լավագույն միջոցն է դժվար պայմանները հաղթահարելու համար: Եվրոպական միության արտաքին գործերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հայտնել է, որ ներկա պահին բոլոր կողմերը լիարժեք իրականացնում են համաձայնագրում ներառված կետերը և որ համաձայնագիրը վերանայելու անհրաժեշտություն չկա:«Խախտումներ չկան, և ես լիահույս եմ, որ այսպես կլինի նաև հետագայում»,-ասել է Մոգերինին:Իսկ Ռուսաստանը լիակատար աջակցություն է ցուցաբերել ՀԳՀԾ-ին:
Mamul.am
ՀՀ անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է «Եռաբլուր» պանթեոն
Հայաստանի Հանրապետության անկախության 26-րդ տարեդարձի առթիվ Նախագահ Սերժ Սարգսյանը Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինի հետ և Հանրապետության բարձրագույն ղեկավարության ուղեկցությամբ այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայրենիքի անկախության համար զոհաբերած հայորդիների հիշատակին:
Շարղ
Թրամփը ներողություն է խնդրել Էրդողանից
PBS հեռուստակայանին տված հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանն անդրադարձել է Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում իր թիկնազորի կողմից իր այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների վրա հարձակման միջադեպին: Էրդողանն ասել է․-«ԱՄՆ նախագահ Թրամփը մոտ մեկ շաբաթ առաջ զանգահարել է այդ հարցի առնչությամբ՝ նշելով, որ ինքը ցավում է, և այդ հարցի ուղղությամբ հետագա քայլեր կձեռնարկեն, երբ Թուրքիայի պաշտոնատարները պաշտոնական այցի շրջանակներում կգտնվեն Միացյալ Նահանգներում»։
Հիշեցնենք,որ մայիսի 16-ին Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպանի նստավայրի մոտակայքում Էրդողանի ԱՄՆ այցի դեմ բողոքող խաղաղ ցուցարարների խումբը հարձակման էր ենթարկվել էրդողանամետ խմբերի կողմից։ Տեղի ունեցած բախումների հետևանքով ինը մարդ էր վիրավորվել, նրանք տեղափոխվել էին հիվանդանոց:Երկու հոգի էլ ձերբակալվել էին։
Միջազգային շրջանակները բացասական հակազդեցություն ցուցաբերեցին այդ միջադեպի նկատմամբ։ Այն ժամանակ Գերմանիայի ԱԳ նախարարությունն զգուշացրեց,որ Էրդողանի թիկնապահները, որոնք ԱՄՆ-ում խաղաղ ցույցերի մասնակիցների վրա կատարած հարձակման պատճառով հետապնդման մեջ են, իրավունք չունեն մասնակցել Համբուրգում կայանալիք Մեծ Քսանյակի գագաթաժողովին։
Ռեսալաթ
Տխուր լուր Իսպանիայից
Կատալոնիայի անկախության կանչը
Այս օրերին Իսպանիայի Կատալոնիա նահանգը կրկին անգամ հայտնվել է լրատվական ու քաղաքական շրջանակների ուշադրության կետրոնում։
Չնայած Իսպանիայի կենտրոնական կառավարության ջանքերին, Կատալոնիայի բնակիչների մեծ մասը ցանկանում են այդ երկրից անկախանալ։ Կատալոնիայի խորհրդարանն արդեն հավանություն է տվել, «անջատման մասին օրենքին», չնայած այն հանգամանքին, որ Իսպանիայի Սահմանադրական դատարանը կասեցրել է Իսպանիայից անկախանալու մասին հանրաքվեի անցկացումը։ Փաստաթուղթը ուժի մեջ է մտնելու հանրաքվեի՝ Կատալոնիայի անկախացման աջակիցների հաղթանակի դեպքում։ Այն լինելու է որպես ժամանակավոր Սահմանադրություն։ Կատալոնիայի խորհրդարանը կողմ է քվեարկել անկախության հանրաքվեի մասին օրենքին, որը պետք է անցկացվի հոկտեմբերի 1-ին։ Իսպանիայի կառավարությունը դիմել է Սահմանադրական դատարան։ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան չորեքշաբթի մոտ 10 միլիոն քվեաթերթիկ է առգրավել, որոնք նախատեսված էին Կատալոնիայի անկախության հանրաքվեի համար։Ավելի վաղ Իսպանիայի քաղաքացիական գվարդիան Կատալոնիայի կառավարության որոշ գերատեչություններում խուզարկումներ էր իրականացնել։Ծանր օրեր են սպասվում Իսպանիային:
Armedia.am
Սիրիական հակամարտությունը՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանում
ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 72-րդ նստաշրջանին իրենց ելույթներում և երկկողմ հանդիպումներում սիրիական ճգնաժամին անդրադարձել են գրեթե բոլոր առաջնորդներն ու բարձրաստիճան պաշտոնյաները:
Սիրիական խնդրին հակիրճ անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Նա նշել է, որ ԱՄՆ-ն ուղիներ է փնտրում սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման համար, որը կհարգի սիրիացի ժողովրդի կամքը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն, իր հերթին, հայտարարել է, որ Ֆրանսիան Սիրիայում ունի թշնամի, որը ոչ թե երկրի նախագահ Բաշար Ասադն է, այլ իսլամիստական ահաբեկչությունը:
Սիրիայի հակամարտության կարգավորմանն իր հանդիպումների ընթացքում անդրադարձել է նաև Նյու Յորքում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Մասնավորապես, նա այդ խնդիրը քննարկել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի և Չինաստանի ԱԳ նախարար Վան Իի հետ: Լավրովն ու Ին ևս ընդգծել են, որ խնդրի քաղաքական-դիվանագիտական կարգավորումն այլընտրանք չունի:
Հաշվի առնելով Սիրիայի մեծաթիվ հայ համայնքի առկայությունը՝ բնական է, որ սիրիական խնդիրը չէր կարող դուրս մնալ նաև ՄԱԿ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթից: Վերջինս իր խոսքում պատրաստակամություն է հայտնել մասնակցելու Սիրիայում ՄԱԿ-ի հովանու և համապատասխան մանդատի ներքո խաղաղարար ջանքեր ձեռնարկելու շուրջ հնարավոր քննարկմանը՝ նշելով, որ Հայաստանն իր հնարավորությունների սահմաններում ձգտում է մեղմել Սիրիայի ժողովրդի տառապանքները:Շատերի համար անվերջ թվացող սիրիական հակամարտությունը Դեր Զորի ազատագրումից հետո ավարտին մոտենալու հույսեր է ներշնչում: Սիրիայի կառավարական ուժերը գործում են դանդաղ, բայց արդյունավետ: Ինչևէ, սիրիական պատերազմի հնարավոր ավարտը շատերի մոտ մտավախություն է առաջացնում, որ դրանից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը կարող է Մերձավոր Արևելքից տեղափոխվել Ասիա և աշխարհի այլ շրջաններ:
.