ԵՄ-ն դեմ է Իրաքի Քուրրդստանի տարածքի անկախության հանրաքվեին
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i72741-ԵՄ_ն_դեմ_է_Իրաքի_Քուրրդստանի_տարածքի_անկախության_հանրաքվեին
ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին դեմ գնալով Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեին ու այդ երկրի մասնատմանն ընդգծելէ Իրաքի միասնականության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նա ի դեպ զգուշացրել է Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի նման միակողմանի քայլերի շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 22, 2017 13:35 Asia/Tehran
  • ԵՄ-ն դեմ է Իրաքի Քուրրդստանի տարածքի անկախության հանրաքվեին

ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին դեմ գնալով Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեին ու այդ երկրի մասնատմանն ընդգծելէ Իրաքի միասնականության ու տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը: Նա ի դեպ զգուշացրել է Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի նման միակողմանի քայլերի շուրջ:

ՄԱԿ-ի ԱԽ-ն նույնպես հինգշաբթի օրը մի հաղորդագրություն հրապարակելովդեմ արտահայտվեց  Իրաքի Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեին:

ԵՄ-ից բացի, այդ միության կարևոր երկրներն էլ դեմ են այդ հանրաքվեի կազմակերպմանը:  Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հինգշաբթի երեկոյան ընդգծեց Իրաքի տարածքային ամբողջականության և Իրաքի Քուրդստանի խնդիրն այդ երկրի սահմանադրության շրջանակներում կարգավորելու հանդեպ իր երկրի հովանավորությունը և պահանջեց առկախել  հանրաքվեն: Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հավատացած է, որ Իրաքի տարածքային ամբողջականության խաթարումը, կամ այդ երկրի համար նոր սահմաններ գծելու ցանկացած փորձ, սխալ ուղղությամբ վերցված քայլ կլինի և կարող է հանգեցնել ոչ միայն Բաղդադում, այլ նույնիսկ Արբիլում իրավիճակի սրման ու անկայունության: Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեի հանդեպ ԵՄ-ի ու դրա անդամ երկրների դիրքորոշումը կարող է իմաստ ստանալ նկատի առնելով ԻԼԻՊ ահաբեկչական խմբի դեմ Իրաքի կենտրոնական իշխանության մղած պայքարին զուգահեռ տարածաշրջանում այս հանրաքվեի բացասական ու ավերիչ հետևանքներն ու ազդեցությունը: Բրյուսելի դիտանկյունից, Իրաքի Քուրդստանի տարածքի ղեկավարությունն, այդ թվում` Մասուդ Բարեզանին, պետք է հրաժարվեն անկախություն ձեռք բերելու հարցում միակողմանի և առանց Բաղդադի կենտրոնական իշխանության համաձայնության վերցված ցանկացած քայլից: Հատկապես որ Իրաքի սահմանադրությունը հստակ կերպով ընդգծում է այդ երկրի տարածքային ամբողջականությունը և Իրաքի Քուրդստանի տարածքի կողմից հանրաքվե անցկացվելը ոչ միայն ոչ-սահմանադրական քայլ է, այլ հող է նախապատրաստում Իրաքի հյուսիսում, հատկապես Քերքուքում ազգամիջյան բախումների համար:

ԵՄ-ն ընդգծում է, որ Արբիլի ու Բաղդադի միջև տարաձայնությունը պետք է կարգավորվի խաղաղ ու կառուցողական բանակցության միջոցով, որպեսզի այդպիսով հնարավոր լինի երկկողմանի և Իրաքի սահմանադրությունից բխող լուծման հանգել: Այս շրջանակում, Բրյուսելը պաշտպանում է այդ գործընթացը հեշտացնելու համար ՄԱԿ-ի միջնորդական ջանքերը: ԵՄ-ի այս դիրքորոշումը համապատասխանում է Իրաքի հարևանների, այսինքն` Իրանի ու Թուրքիայի դիրքորոշմանը, որոնք նկատի առնելով Իրաքի Քուրդստանի անկախության հանրաքվեի վտանգավոր հետևանքներն, ընդգծում են դրա գործադրման առաջն առնելու անհրաժեշտությունը:

Ընդհանուր առմամբ Իրաքի Քուրդստանի տարածքի հանդեպ ԵՄ-ի հայացքն ազդված է մի քանի հարցերից: Նախ այն, որ այս հանրաքվեն լրջորեն վտանգելու է Իրաքի տարածքային ամբողջականությունը, կայունությունն ու անվտանգությունը և խիստ կերպով բարձրացնելու է այդ երկրում կենտրոնական իշխանության և Իրաքի Քուրդստանի տարածքի միջև նոր պատերազմի հավանականությունը: Դա ի տես այն բանի, որ ելնելով իր առևտրական ու տնտեսական շահերից, ԵՄ-ն ցանկանում է, որ Իրաքում իրավիճակը կայուն լինի: Միևնույն ժամանակ, Իրաքի Քուրդստանի անկախությունն Իրաքի հարևան երկրներում, այդ թվում` Թուրքիայում ու Սիրիայում քուրդերի անջատողական ցանկությունների խստացման պատճառ կդառնա, ինչը կարող է հանգեցնել Միջին Արևելքում լարվածության ու անկայունության սրմանը և Եվրոպա մեկնող տարհանվածների ու փախստականների նոր ալիքի առաջացման հավանականության մեծացմանը: Այս հարցերի ամբողջությունը պատճառ է  դարձել, որ ԵՄ-ն հակառակ դիրքորոշում ընդունի Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի հանդեպ: