Գերմանիայի առևտրական քայլերը Թուրքիայի դեմ
Անկարա Բեռլին լարվածությունների ֆոնին, Գերմանիան նվազեցրել է Թուրքիա արտահանվող ապրանքների երաշխիքները: Այդ կապակցությամբ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կառավարությունը որոշում է ընդունել Թուրքիա արտահանվող ապրանքների Հերմաս կառավարական երաշխիքները 2017 թ.-ին կրճատել:
Բեռլինի նոր որոշման համաձայն՝ Թուրքիա արտահանվող ապրանքների երաշխիքը 600 միլիոն դոլարից կրճատվել է, հասնելով 300 միլիոն դոլարի: Գերմանիայի նոր քայլը վկայում է Թուրքիայի դեմ կիրառված նոր պատժամիոցների մասին: Հատկապես, որ Անկարան պնդում է իր դիրքերի վրա: Կանխատեսվում է, որ Գերմանիայի այս որոշումը կազդի դեպի Թուրքիա արտահանվող ապրանքների քանակի նվազման վրա: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ վճռակամ է ազատել Թուրքիայում բանտարկված գերմանացի 54 քաղաքացիներին: Այդ բանտարկյալներից 11-ը մեղադրվում են 2016 թ. հուլիսյան անհաջող հեղաշրջամանը մասնակցելու մեջ:
Գերմանիայի արտգործնախարար Զիգմար Գաբրիելի խոսքերով, ներկայումս Գերմանիա-Թուրքիա հարաբերությունները խիստ լարված են անցյալ 10 տարիների համեմատությամբ: Գերմանիայի և Թուրքիայի լարվածությունը բխում է Անկարայի և Բեռլինի միջև գոյություն ունեցող հակառակ տեսակետները Թուրքիայի սահմանադրության փոփոխության կապակցությամբ, 2016 թ.-ի հուլիսին Թուրքիայում տեղի ունեցած անհաջող հեղաշրջաման հեղինակների նկատմամբ Թուրքիայի կառավարության կողմից որդեգրած քայլերի հանդեպ Գերմանիայի կառավարության քննադատական մոտեցումներից, Ինջերլիք ռազմաբազա գերմանացի ներկայացուցիչները մուտքը արգելելու մասին Թուրքիայի ընդունած որոշումից և Թուրքիայում Մարդու իրավունքների պաշտպան գերմանացի ակտիվիստների ձերբակալումից:
Քաղաքական հարցերի փորձագետ Փիթեր Ֆիլիպի խոսքերով, թուրք քաղաքագետները պետք է փոխեն իրենց քաղաքական ընթացքը: Նրա խոսքերով, քանի դեռ նրանք Գերմանիայի կառավարության վարած քաղաքականությունները համեմատում են Նացիստական գերմանիայի ժամանակաշրջանի հետ, հնարավոր չէ երկու երկրի հարաբերությունները բարելավել:
Թուրքիայի կառավարությունը Գերմանիային մեղադրում է ընդդիմադիրների ղեկավար Ֆաթոլլահ Գյուլենի շարժմանը հովանավորելու և անհաջող հեղաշրջաման հեղինակներին աջակցելու մեջ: Թուրքիան նաև Գերմանիային մեղադրում է էմիգրանտների հարցով Անկարայի վրա ճնշում գործադրելու մեջ: Եվրամիության անդամ երկրները և հատկապես Գերմանիան, Թուրքիային մեղադրում են, որ 2016 թ.-ի հունիսին տեղի ունեցած հեղաշրջման հարցն օգտագործել է երկրի ներսում քաղաքական ընդդիմադիրներին ճշելու մեջ: Մյուս կողմից, Գերմանիան քննադատում է Թուրքիայում տեղի ունեցող քաղաքական գործընթացները և հատկապես այդ երկրի սահամանդրության փոփոխության կապակցությամբ անցկացվող հանրաքվեն: Գերմանացիների տեսակետից, այդ հանրաքվեն և դրան հաջորդող դեպքերը հետադիմական քայլ են Թուրքիայի ժողովրդավարական գործընթացում:
Անկարան բազմիցս Բեռլինին մեղադրել է նացիզմի, Թուրքիայի թշնամիներին ապաստան տալու և ահաբեկիչներին աջակցելու մեջ:
Այս բոլոր անհամաձայնությունները պատճառ են դարձել, որ ավելի խորանան Եվրամիության և Թուրքիայի միջև առկա լարվածությունները և ավելի նվազեն Թուրքիայի հույսերը Եվրամիության անդամակցության կապակցությամբ:
Քաղաքական հարցերի փորձագետ Ջաաֆար Հաղփանահի կարծիքով, Թուրքիայի հարաբերությունները եվրոպական երկրների հետ վայրիվերումներով անցյալ ունեն և միայն Գերմանիայով չեն սահմանափակվում: