Մամուլի տեսություն 23-09-2017
Տարածաշրջանի երկրները, միջազգային հանրությունը և քրդական կուսակցությունները խիստ դեմ են Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեի անցկացմանը:
Ալիք
«Եվա»-ն՝ մեծ էկրանին
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին Երեւանի կինոթատրոններում կայանում է իրանահայ ռեժիսոր Անահիտ Աբադի նկարահանած «Եվա» ֆիլմի պրեմիերան:
Ֆիլմը հայ-իրանական համատեղ արտադրություն է, որի ֆինանսավորումն իրականացրել է ««Ֆարաբի» ֆիլմարտադրության կենտրոն» հիմնադրամը:
«Եվա»-ն Անահիտ Աբադի առաջին լիամետրաժ-խաղարկային ֆիլմն է, որի նկարահանումները սկսվել են 2014 թվականին Հայաստանում եւ Արցախում: Ֆիլմի պրոդյուսերը Թաղի Ալիղոլիզադեն, իսկ գլխավոր դերում հանդես է գալիս Նարինե Գրիգորյանը: Ֆիլմում նկարահանվել են նաեւ Մարջան Ավետիսյանը, Ռոզի Ավետիսովան, Շանթ Հովհաննիսյանը, Տիգրան Դավթյանը, Սերգեյ Թովմասյանը, Մարատ Դավթյանը, Նանոր Պետրոսյանը եւ այլոք։
Ֆիլմը դրամատիկ պատմություն է մի կնոջ մասին, որն ուզում է մոռանալ իր կյանքում տարիներ առաջ տեղի ունեցած ծանր ու ողբերգական իրադարձությունը։ «Եվա»-ն դստեր հետ հեռանում է Երեւանից, հաստատվում է Արցախում՝ ծանոթների մոտ։ Սակայն, անյալը ամենուր հետապնդում է նրան:
«Եվա»-ն նոր սկիզբ է կինոարտադրության ոլորտում հայ-իրանական համագործակցության համար:
Հատկանշական է, որ իրանցի հանդիսատեսի համար, այն երեք կինոսրահներում կցուցադրվի պարսկերեն տողատակով:
«Արման» օրաթերթ
Արաբական միացյալ էմիրությունները պնդում է,որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն
Այն դեպքում ,երբ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի վերաբերյալ Թրամփի անհեթեթ հայտարարությունները բողոքի ու նախատինքի տեղիք են տվել ԱՄՆ-ի էլիտայի, մտավորականների և միջազգային հանրության շրջանում, ԱՄՆ-ի ավանդական դաշնակից Արաբական միացյալ էմիրությունները պնդում է ,որ Իրանը խախտել է ՀԳՀԾ-ն։ Դա այն դեպքում ,երբ Իրանի և «5+1» խմբի երկրների ԱԳ նախարարները չորեքշաբթի երեկոյան Նիստ են գումարել Մոգերինիի նախագահությամբ:Նիստի ընթացքում միջուկային համաձայնությունը ստորագրող բոլոր կողմերը ընդգծել են միջուկային գործարքը պահպանելու անհրաժեշտությունը, իսկ Մոգերինին ասել է.«Իրանը կատարել է ՀԳՀԾ-ով ստանձնած իր բոլոր պարտավորությունները»:ԵՄ-ն առավելագույն ջանքեր կգործադրի Իրանի հարցով համաձայնագիրը պահպանելու համար: Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին, փոխանցում է «Արման» թերթը:«Որպես ԵՄ ներկայացուցիչ, կարող եմ ասել, որ մենք՝ եվրոպացիներս, ամեն ինչ կանենք, որպեսզի համաձայնագիրը պահպանենք»,- ասել է նա ՄԱԿ ԳԱ շրջանակում «վեցյակի» և Իրանի նախարարների հանդիպման ժամանակ: Բանակցությունները գրեթե 2 ժամ են տևել: Իսկ Արաբական միացյալ էմիրությունները կողմնակից է Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը: Այս մասին հայտարարել է ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարար Շեյխ Աբդոլահ Բեն Զայեդ Ալ Նահյանը՝ ելույթ ունենալով ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ: «Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագրից հետո երկու տարի է անցել, սակայն տարածաշրջանում նրա վերաբերմունքը չի փոխվել:Նա շարունակում է զարգացնել բալիստիկ հրթիռները և իրականացնել դրանց փորձարկումը: Այդ պատճառով մենք կողմ ենք Իրանի միջուկային ծրագրի նկատմամբ վերահսկողության խստացմանը», - ասել է Էմիրությունների ԱԳ նախարարը:Ըստ Արման թերթի՝ նման երկրից,որը ԱՄՆ ավանդական դաշնակիցն է տարածաշրջանում, այլ բան չենք կարող ակնկալել: Պարզ է, որ նա նման հակաիրանական հայտարարությունների կանի և կասի ,որ Թեհրանը խախտում է ՀԳՀԾ-ի ոգին:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Տարածաշրջանի երկրները, միջազգային հանրությունը և քրդական կուսակցությունները խիստ դեմ են Քուրդստանի հանրաքվեի անցկացմանը
Այն դեպքում, երբ Իրաքի Քուրդստանի տարածքի անկախության հանրաքվեի անցկացմանն ուղղված անհամաձայնությունները շարունակվում են, այդ տարածքի ընտրությունների ու հանրաքվեի հանձնաժողովը երեկ հայտարարել է,որ արտերկրում արդեն մեկնարկել է Իրաքից Քուրդստանի անջատման հանրաքվեն և շարունակվելու է մինչև երեք օր:Իրաքի Քուրդստանի տարածքի հանրաքվեին բացասական է արձագանքել ոչ միայն Իրաքի կառավարությունը, այլև տարածաշրջանի երկրներն ու միջազգային հանրությունը: Նույնիսկ այդ տարածքում էլ լուրջ տարաձայնություններ կան: Քաղաքական հարցերի փորձագետների կարծիքով Իրաքից Քուրդստանի անկախության հանրաքվեի անցկացումը կհանգեցնի ճգնաժամի առաջացմանն ու բախումների ,և անհրաժեշտո է,որ քրդերը կանխեն դա: Նշենք,որ Իրաքի բանակի գլխավոր շտաբի պետը հանրաքվեի նախօրեին ժամանել է Թուրքիա այդ երկրի պաշտոնատարների հետ հանդիպելու նպատակով: Անկարան ևս պահանջել է չեղարկել հանրաքվեն: Թուրքիայի լրատվամիջոցներին տված հարցազրույցում, Էրդողանն ասել է.«Թեհրանը և Անկարան կարող է համատեղ պատժամիջոցներ կիրառեն Իրաքի Քուրդստանի տարածքի նկատմամբ»:
«Ռեսալաթ» օրաթերթ
Ֆրանսիացիները խոսում են ՀԳՀԾ-ն ամբողջացնելու մասին
Ֆրանսիայի պաշտոնատարները խոսել են մինչև 2025 թվականը միջուկային համաձայնությունն ամբողջացնելու մասին: Դա այն դեպքում ,երբ մինչ այժմ «5+1» խմբի անդամները հավատարիմ չեն եղել միջուկային համաձայնությանը: Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը հայտարարել է,որ անհրաժեշտ է ամրապնդել Միջուկային գործարքը և միջոցներ ձեռնարկել, որպեսզի այն շարունակի գործել նաև 2025 թվականից հետո, երբ ՀԳՀԾ-ի շրջանակում Իրանի նկատմամբ կիրառված որոշ սահմանափակություններին վերջ կդրվի: Իսկ ԱՄՆ-ում միջուկային գործարքը քննադատողները համոզված են, որ այդ սահմանափակումները պետք է մշտապես կիրառվեն Իրանի նկատմամբ կամ դրանց ժամկետը ավարտվելուց հետո երկարաձգել դրանք: Վերլուծաբանները նույնիսկ ԱՄՆ-ում ելնելով միջազգային հարաբերություններում իրականացվող փոփոխություններից անտրամաբանական են համարում նման առաջադրանքները:
Armenpress.am
Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են
Այսօր Գերմանիայում խորհրդարանական ընտրություններ են, որոնց արդյունքներով կազմավորվելու է Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարությունը, կորոշվի դաշնային կանցլերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 8-ին: Ընտրացուցակներում գրանցված է ընտրելու իրավունք ունեցող 61,8 միլիոն մարդ: Ընտրություններին մասնակցում են քաղաքական 34 կուսակցություններ, մինչդեռ Բունդեսթագ կարող են անցնել միայն հինգ տոկոսի շեմը հաղթահարողները: Դրանք կլինեն ավանդական կուսակցությունները` ներկայացված Բունդեսթագում եւ տարածքային խորհրդարաններում: Հիմնական պայքարն ընթանում է մի կողմից Քրիստոնյա-դեմոկրատական եւ Քրիստոնյա-սոցիալական միությունների դաշինքի եւ Ազատ դեմոկրատական կուսակցության միջեւ, մյուս կողմից` ընդդիմադիր Գերմանիայի սոցիալ- դեմոկրատական եւ Կանաչների կուսակցությունների միջեւ: «Էմնիդ» ինստիտուտի հարցումների արդունքներով` այժմ «պատային» իրավիճակ է. «սեւ-դեղին» դաշինքին պատրաստ է իր ձայնը տալ ընտրողների 45 տոկոսը, սակայն նշվում է, որ միասնական այս դաշինքը կհավաքի 39 տոկոս ձայն, իսկ Ազատ դեմոկրատական կուսակցությունը` 6: Ընդդիմադիրների 44 տոկոսը, հարցումների համաձայն, կբաշխվեն 26 տոկոսը` Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական, 9` Կանաչների եւ նույնքան էլ` Ձախերի կուսակցությունների միջեւ: «Գերմանիայի այլընտրանք» նորաստեղծ կուսակցությունը, որը դեմ է եվրոյին, կարող է հույս ունենալ 4 տոկոս ձայներին: Մրցակիցները խոստովանում են, որ իրադարությունը դյուրին չէ: Գերմանիայի կանցլեր, Քրիստոյնա- դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Անգելա Մերկելը նշել է, որ տարբերությունը մեծ չէ, եւ նախընտրական սուր իրադրությունը խթանում է պայքարելու մինչեւ վերջ: Մերկելը նշել է, որ շարունակվելու է համարգործակցությունը դաշինք կազմող երկու թեւերի միջեւ: Գերմանիայի արտաքին գործերի նախարար Գիդո Վեստերվելը գերմանացիներին կոչ է արել ակտիվորեն մասնակցել քվեարկությանը: Ընտրությունը կավարտվի ժամը 18:00-ին, որից հետո հանրությանը կներկայացվեն առաջին արդյունքները: Նախնական արդյունքները կհայտարարվեն առավոտյան: Նոր խորհրդարանը, որը կունենա 598 պատգամավոր, առաջին նիստը կգումարի ամենաուշը հոկտեմբերի 22-ին: Մինչ այդ իշխանությունը կգտնվի ներկայիս «սեւ-դեղին» դաշինքի ձեռքում: