Մամուլի տեսություն 26-09-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i73075-Մամուլի_տեսություն_26_09_2017
Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի հարցով հեռախոսազրույց են ունեցել ԻԻՀ-ի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 26, 2017 11:03 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  26-09-2017

Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեի հարցով հեռախոսազրույց են ունեցել ԻԻՀ-ի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահները:

Էբթեքար

Քուրդստանի հանրաքվեն և ԻԻՀ-ի, ՌԴ-ի ու Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցները

 

Իրաքի Քուրդստանի հանրաքվեին մասնակցության իրավունք են ունեցել  հինգ միլիոն 375 հազար քրդեր: Քերքուքում տեղակայված են եղել փիշմերգա ուժեր:Այստեղ զգայնությունները ավել մեծ են: Այդ կապակցությամբ, Իրաքյան Քուրդստանի վարչապետ Նեչիրվան Բարզանին  ասել է, որ հանրաքվեն միայն քուրդ կուսակցությունների ցանկությունը չէ, այլև քրդերի պահանջը: «Մենք նպատակ ունենք խաղաղ ու ժողովրդավարական միջոցներով անկախության հասնել».ասել է Նեչիրվան Բարզանին:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ և Թուրքիայի նախագահների հետ: Ընդգծելով տարածաշրջանում երկրների տարածքային ամբողջականության պահպանման և սահմանները չփոխվելու նշանակությունը , ՌԴ նախագահի հետ հեռախոսազրույցում Իրանի նախագահն ասել է.«Իրաքի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտությունը և  տարածաշրջանի անվտանգությունը մեծ ու կենսական նշանակություն ունեն Իրանի համար»:

Թուրքիայի նախագահի հետ զրույցում, Իրանի նախագահն ասել է, որ տարածաշրջանի անվտանգությունը խաթարողներին պետք է պարզ պատգամ փոխանցել:

«Իրանն աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը».-Իրաքի վարչապետի հետ զրույցում, նշել է Իրանի նախագահը: Իրաքի վարչապետ Հեյդար Ալ-Էբադին բարձր է գնահատել այն փաստը, որ Թեհրանը Բաղդադի կողքին է եղել քաղաքական, անվտանգության ու այլ ոլորտների  հարցերում: Նրա խոսքերով, Իրաքի Քուրդստանի տարածքում Բարզանիի նախաձեռնած քայլը , իրադարձություններն Իրաքում նոր առճակատման է տանելու:

«Տարածաշրջանի անվտանգությունն ու  կայունությունը խաթարել ցանկացողները պետք է նախազգուշացվեն».ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը: Վերջում ասենք, որ Քուրդստանի եկամուտը գոյանում է նավթի վաճառքից, իսկ Էրդողանն ասել է, որ երբեք թույլ չի տալու իր երկրի տարածքով իրականացվի Քուրդստանի նավթի վաճառքը: Թուրքիայի նախագահը խոսել է նաև ռազմական բախումների հավանականության մասին: «Իսկ Իսրայելը պետք է վերջ դնի Իրաքի Քուրդստանին դիվանագիտական աջակցություններին» եզրափակել է Էրդողանը:

 

 

Ռեսալաթ

Ֆրանսիայի նախագահը ՝ երկընտրանքի առջև

Սաիդ Սոբհանի

 

Անցյալ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳԱ-ին առընթեր, կայացել է ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումը: Դոնալդ Թրամփի և Էմանուել Մակրոնի հանդիպմանը քննարկվել է Իրանի հետ միջուկային համաձայնության հարցը: Վերջին օրերին ֆրանսիացի պետայրերը կանաչ լույս  են ցույց տվել ԱՄՆ-ին ՝ ՀԳՀԾ-ի հարցում բանակցությունները վերսկսելու համար: Ֆրանսիայի նախագահի խոսնակը հայտարարել է, որ հնարավոր է Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը  «ամբողջացնել» Իրանի հրթիռային կարողության հարցն ավելացնելով:

Ամեն դեպքում, ֆրանսիացիները որոշ նկատառումներ ունեն Թրամփի հակաիրանական դիրքորոշումներում նրա հետ քայլ պահելու հարցում:  Փարիզն ավելի վաղ հայտարարել էր, որ անհնար է վերսկսել միջուկային համաձայնության հարցում բանակցությունները: Սակայն այսօր Փարիզն ավելի մեղմ քաղաքականություն է որդեգրել ՝ ի շահ ամերիկացիների: Հարցն այն է, որ Մակրոնն ի վերջո ի՞նչ որոշում է ընդունելու: Արդյոք նա խաղալու է ամերիկացիների դաշտո՞ւմ, թե միջուկային համաձայնության հարցում ՝ որպես անկախ միջազգային դերակատար երկիր, կատարելու է իր պարտականությունը:
Ավելի կարևոր է այն հանգամանքը, որ ՀԳՀԾ-ի հարցում Ֆրանսիային Վաշինգտոնի հետ համաձայնեցնելու ուղղությամբ, Թրամփը տարբեր միջոցների է դիմելու: Վերջերս Թրամփը խստացրել է Փարիզի վրա ճնշումները ՝ Միջուկային գործարքին դեմ գնալու համար: Նա երկընտրանքի առջև է դրել ֆրանսիացի և եվրոպացի պետայրերին: Հաշվի առնելով հոկտեմբերի 15-ին հայտարարված վերջնաժամկետը և ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանում տեղի ունեցածները, Թրամփը Եվրոպային ճնշելու լծակներ է կիրառելու:  Նույն եվրոպացիները, որոնք պաշտպանում էին համաձայնությունը և որի ընկերություններն ու բանկերը սպասում են Իրանի  հետ նոր համաձայնագրերի ստորագրմանը: Եթե Կոնգրեսը կրկին անգամ որոշի ավերիչ սահմանափակումներ կիրառել, ապա եվրոպացիները պարտավոր են լինելու ընտրություն կատարել Իրանի կամ ԱՄՆ-ի հետ համագործակցության երկու տարբերակների միջև:  

-

Շարղ

Մերկելի հաջողությունը

 

Թեև Գերմանիայի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները համապատասխանում էին կանխատեսումներին, սակայն ավանդական կուսակցությունների ձայների  տատանումների պատճառով, նվազեցին երկու խոշոր կուսակցությունների ձայները: Գերմանիայում թեև պարտվել են կոալիցիոն երկու կուսակցությունները, սակայն ներգաղթյալների կողմնակից կուսակցությունն առաջին անգամ խորհրդարան անցավ: Ընտրությունների երկրորդ հաղթողը ՝ Ազատ դեմոկրատներ կուսակցությունն էր, որն այս ընտրություններում շահեց խորհրդարանական 70 աթոռներ:

Թեև ընտրությունների արդյունքները վերջնականապես չեն պարզվել, սակայն ակնկալվում է, որ վերջում լինելու են շոշափելի փոփոխություններ: Կոալիցիա ձևավորելու համար անհրաժեշտ է ունենալ նվազագույնը 316 մանդատ: Ներկա պայմաններում երկրորդ կուսակցություն ՝ Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը հայտարարել է, որ հաջորդ կառավարության մաս չի կազմելու: Բոլորը հույսեր են կապում Ազատ լիբերալների, կանաչների ու Քրիստոնեա-դեմոկրատական երեք կուսակցությունների հետ, որոնք հավանաբար շահելու են 349 խորհրդարանական աթոռ:  Հիշյալ կոալիցիան, որ իր դրոշների գույներով հիշեցնում է Ջամայիկայի դրոշը և հենց այդպես էլ կոչվում է, շահած 52 տոկոսով կարող է կառավարություն ձևավորել:

 

 

Ալիք

Իրանը չի սրի պաշտոնական Բաղդադի և Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ հարաբերությունները. իրանագետ

 

Որքան էլ Իրանը կառավարելի դաշտում է պահում քրդական խնդիրը՝ բնական է, որ Իրաքյան Քուրդիստանում ընթացող անկախության հանրաքվեն մտահոգում է պաշտոնական Թեհրանին։ Սա է պատճառը, որ բազում տարաձայնություններ ունեցող Իրանը և Թուրքիան քրդական ինքնավարությունում անցկացվող հանրաքվեի հարցում  բավական մոտ դիրքորոշում ունեն։ Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրանագետ Արմեն Իսրայելյանը։

«Ակնհայտ է, որ պաշտոնական Թեհրանի դիրքորոշումը տարբերվում է Անկարայի դիրքորոշումից, Անկարան ավելի կտրուկ է արտահայտվում այս հարցի առնչությամբ։ Ինչ վերաբերում է  Իրանին, ապա այդ երկրի նախագահ Հասան Ռոհանին հանրաքվեի հարցով խորհրդակցություններ է ունեցել ինչպես Թուրքիայի և ՌԴ-ի նախագահի, այնպես էլ Իրաքի վարչապետի հետ։

Բոլոր այս քննարկումներում նա դեմ է արտահայտվել հանրաքվեին՝ ընդգծելով տարածաշրջանում սահմանների անխախտելիության հանգամանքը։  Արմեն Իսրայելյանի խոսքով, Իրանում քրդերի իրավունքները անհամեմատ բարձր մակարդակի վրա են, ոչ այնպես, ինչպես Թուրքիայում։

«Քրդերի հետ կապված այն խնդիրները, որոնք կարող են ի հայտ գալ Թուրքիայում, չեն կարող ի հայտ գալ Իրանում։ Որոշ փորձագիտական շրջնակների կարծիքով, շատ դեպքերում դա պայմանավորված է քրդերի՝ իրանալեզու ժողովուրդ լինելու հանգամանքով »,- նշեց իրանագետը։

Արմեն Իսրայելյանը համոզմուքն հայտնեց, որ Իրանն առաջիկայում կփորձի հարաբերությունները չսրել ոչ պաշտոնական Բաղդադի, ոչ էլ Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների հետ՝ գիտակցելով, որ հանարքվեից հետո տարածաշրջանում լուրջ զարգացումներ են տեղի ունենալու։

 

Աղբյուր` Panorama.am