Մամուլի տեսություն 27-09-2017
Թրամփը քաղաքական դաշտում միայնակ է և եվրոպական երկրները միջուկային բանակցությունները վերսկսելու ոչ՝ ցանկությունն ունեն, ոչ էլ ՝ ժամանակը:
Աֆթաբե Յազդ
Քայլեր ՝ Թրամփի ցանկության հակառակ
ՀԳՀԾ-ն ստորագրող եվրոպական երեք երկրների ներկայացուցիչների և Վաշինգտոնում Եվրամիության դեսպանի հանդիպմանը, ընդգծվել է միջուկային համաձայնության հարգման անհրաժեշտությունը: Այդ նիստում եվրոպացիներն այս անգամ դեմ գնացին Թրամփի ցանկությանը: Սակայն Իրանի հետ համաձայնությանը հավատարիմ մնալով, Եվրոպան ի՞նչ վնասներ է կրելու: Այդ հարցին պատասխանել է Վաշինգտոնում ԵՄ դեսպան ՝ Դեյվիդ Սալիվանը, ում խոսքերով, Իրանի հետ համաձայնությունից ԱՄՆ-ի հրաժարվելու դեպքում , շրջափակումների թիրախում են հայտնվելու ոչ միայն Իրանն, այլև Իրանի հետ գործարք կնքող երկրները: Իսկ դրա դիմաց, ԵՄ-ը կարող է օգտվել 1990-ականներին ստորագրած պայմանագրից, որը եվրոպական ընկերություններին պաշտպանում է պատժամիջոցների պատճառով նրանց նկատմամբ կիրառվող սահմանափակումներից:
ԱՄՆ-ում Գերմանիայի դեսպանը Թրամփին զգուշացրել է ավելի լուրջ հարցեր ծագելու հետևանքների կապակցությամբ: Խոսքն Իրանի կողմից ուրանի հարստացման մասին է: Թրամփի և Մեյի հանդիպմանը, Բրիտանիայի վարչապետն ասել է, որ միջուկային համաձայնության պահպանումն ազգային անվտանգության խնդիր է համարում և քանի դեռ ՄԱԳԱՏԷ-ն հաստատում է Իրանի հավատարմությունը, ապա Լոնդոնը ևս շարունակելու է աջակցել համաձայնության պահպանմանը: Այս բոլորի կողքին, Ֆրանսիան ևս կիսել է համաձայնության շուրջ բանակցությունները չսկսելու հարցում Ռուսաստանի և Չինաստանի կողմնորոշումը:
Վերջում կարելի է եզրակացնել, որ Թրամփը քաղաքական դաշտում միայնակ է և եվրոպական երկրները միջուկային բանակցությունները վերսկսելու ոչ՝ ցանկությունն ունեն, ոչ էլ ՝ ժամանակը: Հարցի մյուս կողմն Իրանի նման երկրի հետ հարաբերությունների պահպանումն է: Դա այնքան կարևոր է , որ կանաչ մայրցամաքի երկրները նույնիսկ պատրաստ են «ՀԳՀԾ-ն մինուս ԱՄՆ-ի» ձևաչափով շարունակել իրենց երթը:
Ալիք
Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման շուրջ քննարկումները շարունակվում են. նախարար
ՀՀ կառավարությունը շարունակում է քննարկումները «Ռասիա ՖԶԵ» ընկերության հետ Իրան-Հայաստան երկաթուղու շինարարության հետ կապված: Այդ մասին հրավիրված ասուլիսում նշեց ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը՝ ավելացնելով, որ նշված ընկերությունը պարտավորվել է ծրագրի համար ներգրավել ներդրող:
«Մենք ունենք պայմանագիր այդ ընկերության հետ, որը ներդրող պետք է բերի Հայաստան՝ երկաթուղին կառուցելու համար: Երկու հանդիպում եմ ունեցել ընկերության տնօրենի հետ, առաջարկել եմ արագացնել գործընթացը, եթե ոչ՝ պետությունը կվերանայի պայմանագիրը: Քայլ առ քայլ առաջ ենք գնում, քննարկումները շարունակվում են»,- ասաց նախարարը:
Հայտնի է, որ Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման ծրագիրը գնահատվում է 3,2 մլրդ դոլար:
Ռեսալաթ
Բարզանիի վտանգավոր խաղի հետևանքները
Թեհրանում Քրդստանի տարածքի ներկայացուցիչ ՝ Նազեմ Դաբբաղը վերջերս Գեներալ Սոլեյմանիի Իրաք կատարած այցի և Մասուդ Բարզանիի հետ նրա հանդիպման մասին ասել է.«Ղասեմ Սոլեյմանին Արբիլ ու Սոլեյմանիե էր այցելել: Նա խորհուրդ էր տվել հրաժարվել հանրաքվեից: Իրանը պատրաստակամություն էր հայտնել Իրաքի սահմանադրության, Իրան-Իրաք երկկողմ հարաբերությունների և Իրաքի միասնականության պահպանման շրջանակում խնդիրների կարգավորման համար Բաղդադի և Քրդստանի տարածքի միջև համաձայնություններ կնքելու համար»:
Հարց է առաջանում, որ գեներալ Սոլեյմանիի տրամաբանական առաջարկից հետո, ինչո՞ւ ամեն դեպքում Քրդստանում անջատման հանրաքվեն տեղի ունեցավ: Արդյոք Բարզանին տեղյակ չէ՞ ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի օգտին այդ խաղի հետևանքների մասին:
Հարցին կարելի է այսպես պատասխանել: Նախ այն, որ հանրաքվեի անցկացումը Բարզանիի կողմից անկախ քայլ չի գնահատվում: Նրա գլխավոր աջակիցներն են ամերիկացիները և սիոնիստները: Ինչպես նախկինում, այդպես էլ այսօր, այդ երկու երկրները հետևում են մուսուլման երկրներում էթնիկ ու աշխարհագրական անջատման քաղաքականությանը: Այդ ուղղությամբ կարելի է գնահատել Իրաքի Քրդստանի անջատման իրականացման համար Թելավիվի ու Վաշինգտոնի ջանքերը: Սպիտակ տան և սիոնիստական ռեժիմի պետայրերը գիտեն, որ Քրդստանի անջատումը տարածաշրջանում լարվածությունների է հանգեցնելու: Այստեղ Քրդստանի ղեկավարները նախընտրեցին խաղալ ամերիկացիների ու սիոնիստների դաշտում:
Երկրորդն այն, որ Քրդստանի անջատման հարցը չի կարելի գնահատել ՝ որպես տարածաշրջանի հավասարությունների անկախ երևույթ: Դա ՝ տարածաշրջանի մասնատմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի և ԱՄՆ-ի ընդհանուր ծրագրի մաս է կազմում: Իրաքում և Սիրիայում ԻԼԻՊ-ի ձախողումներից հետո, Վաշինգտոնը և Թելավիվը նպատակադրված ծրագիր են սկսել: Վերջում, ասենք, որ անջատման հանրաքվեի անցկացումը Սահմանադրությանը հակասող քայլ է: Իրանը, Իրաքը, Սիրիան և Թուրքիան պետք է լրջությամբ հետևեն տարածաշրջանում Նեթանյահուի և Թրամփի քայլերին:
Շարղ
Վաշինգտոնը ցանկանում է դիվանագիտական ճանապարհով կարգավորել Փխենյանի հետ հակամարտությունը
Թրամփը շարունակում է իր սկանդալային խոսքերով, պատերազմ հրահրել: իսկ ԱՄՆ պաշտպանության նախարարն ասել է , որ Վաշինգտոնը ցանկանում է դիվանագիտական ճանապարհով կարգավորել Փխենյանի հետ հակամարտությունը :
Դա այն դեպքում, երբ Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարն ասել էր, որ ԱՄՆ նախագահը պատերազմի կոչ է արել և իր երկիրն իրավունք ունի ինքնապաշտպանության դիմել: Լարվածությունները մեղմելու կոչով էր հանդես եկել նաև ԱՄՆ դաշնակից ՝ Հարավային Կորեայի ԱԳ նախարարը, ով նշել էր, որ Վաշինգտոնը և Սեուլը պետք է կառավարեն կորեական թերակղզու ճգնաժամը:
ararartnews.am
ՌԴ-ն և ԵՄ-ն չեն ողջունում իրաքյան Քրդստանի անկախության հանրաքվեն
Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը լրագրողների հետ զրույցում խոսել է իրաքյան Քրդստանում սեպտեմբերի 25-ին անցկացված անկախության հանրաքվեի մասին: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ նա դրա վերաբերյալ մասնավորապես ասել է. «Ռուսաստանը տարածաշրջանի կայունության և անվտանգության համար աջակցում է Իրաքի տարածքային ամբողջականությանը»:
Պեսկովը տեղեկացրել է, որ երեկ Պուտինը, հեռախոսազրույց ունենալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ) նախագահ Հասան Ռուհանիի հետ, անդրադարձ է կատարել տեղի ունեցած հանրաքվեին:
Հանրաքվեի հետ կապված արձագանքել է նաև ԵՄ-ի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձրագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին: Վերջինս գրավոր հայտարարության մեջ նշել է, որ ԵՄ-ն կողմ է Իրաքի տարածքային ամբողջականության պահպանմանը:
«ԵՄ-ն կոչ էր անում միակողմանի դիրքորոշմամբ և հատկապես վիճելի շրջաններում չանցկացնել հանրաքվե: Այն, որ այդ կոչերին ուշադրություն չդարձրեցին մտահոգիչ է»,-հավելել է Մոգերինին:
Աղբյուր` Ermenihaber.am