Մամուլի տեսություն 28-09-2017
Այսօր իրանական բոլոր թերթերի ուշադրության կենտրոնում է եղել Մոհսեն Հոջաջիի հուղարկավորությունը։
Շահրվանդ
Հրաժեշտ Մոհսեն Հոջաջիին
Իրանցիները հայրենի հողին հանձնեցին Մոհսեն Հոջաջիի մարմինը
Սեպտեմբերի 27-ին Սպահան նահանգի Նաջաֆաբադ քաղաքում տեղի ունեցավ նահատակ Մոհսեն Հոջաջիի հուղարկավորությունը, որից հետո հայրենի հողին հանձնվեց նրա մարմինը։ Արարողությանը մասնակցել են ԻԻՀ մեծարգո առաջնորդը, երկրի պաշտոնատարները և հոծ թվով քաղաքացիներ։ Թեհրանի Իմամ Հոսեյն հրապարակում թեհրանցիներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին նահատակ Մոհսեն Հոջաջիի հիշատակին։ Սրբավայր դամբարանների պաշտպան՝ Մոհսեն Հոջաջին ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կողմից գերեվարվելուց հետո նահատակվեց 2017թ. օգոստոսի 9-ին, Իրաք-Սիրիա սահմանին։
Բյուր հարգանք նրա անմար հիշատակին։
Ալիք
«Iran Air»-ը համլվեց ևս 2 նոր «ATR 72-600» տիպի ինքնաթիռով
Հղում անելով ԻՌՆԱ լրատվական գործակալությանը, «Ալիք» օրաթերթը գրում է․-«Այսօր՝ առավոտյան Թեհրանի «Մեհրաբադ» օդանավակայանում վայրէջք կատարեցին «Iran Air»-ի երկու նոր՝ «ATR 72-600» տիպի ինքնաթիռները:Այսպիսով Իրանի ազգային ավիափոխադրողի շարժակազմը համալրվեց ևս երկու նոր ինքնաթիռով:
Նշենք, որ աւելի վաղ «Iran Air»-ը համալրվել էր 6 նոր ինքնաթիռով, որոնցից չորսը «ATR 72-600» տիպի ինքնաթիռներ էին:Այս ինքնաթիռն օգտագործվելու են ներքին եւ կարճ շառավիղով ուղությունների սպասարկման համար,-գրում է Ալիք օրաթերթը։
Ռեսալաթ օրաթերթ
ԱՄՆ-ն շարունակում է խախտել ՀԳՀԾ-ն
Թրամփի կառավարությունը շարունակում է միջուկային համաձայնության դեմ իր քայլերը: Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 72-րդ նստաշրջանի անցկացման ընթացքում Թրամփն ամեն ինչ արեց եվրոպական միության եռյակին իր հետ համաքայլ դարձնելու համար, բայց այդպես էլ նրան չհաջողվեց եվրոպացի պաշտոնատարների բացարձակ համաձայնությունը շահել: Նման պայմաններում, Թրամփը տակավին շարունակում է իր հակաիրանական քայլերը: Դոնալդ Թրամփը խստացրել է ԱՄՆ մուտք գործելու սահմանափակումները մի շարք երկրների այդ թվում Իրանի քաղաքացիների համար և ցանկում ավելացրել է նաև երեք պետություն,որոնք են Վենեսուելան, Հյուսիսային Կորեան և Չադը: Ըստ Ռեսալաթի, այդ մասին ասվում է Սպիտակ տան ղեկավարի հայտարարության մեջ: Վենեսուելայի, Հյուսիսային Կորեայի և Չադի քաղաքացիների համար մուտքի արգելքը ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 18-ից: Հակամիգրացիոն ցուցակում կմնան Իրանը, Եմենը, Լիբիան, Սիրիան ու Սոմալին: Նշենք,որ հունիսի վերջին ուժի մեջ է մտել Թրամփի հրամանագիրը, ըստ որի 90 օրով դադարեցվել է Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի ու Սուդանի քաղաքացիների մուտքը ԱՄՆ: Թրամփի հրամանագրով Իրանի քաղաքացիների համար սառեցվել է ներգաղթային վիզաներով մուտքը:Նրանք այդպիսով չեն կարող առևտրի համար վիզա ստանալ:Թրամփի այդ որոշումը հակադրվում է միջուկային համաձայնության 29-րդ կետին: Առավել դրան ԱՄՆ իշխանությունները ծանր պատիժներ են սահմանում Իրանի հետ համագործակցություն ծավալող ընկերությունների նկատմամբ: Վերջին երկու տարիների ընթացքում ԱՄՆ մշտապես խախտել է ՀԳՀԾ-ն: Հոդվածի հեղինակ՝ Հոսեյն Յարին նշում է.«Իրանի արտաքին գերատեսչությունը պետք է օգտվի միջազգային համակարգում առկա հնարավորություններից ԱՄՆ-ի այդ քայլերին դիմակայելու համար»,գրում է Ռեսալաթը:
News.am
Հայաստանը սկսել է ավելի շատ էլեկտրաէներգիա արտահանել, հիմնականում՝ Իրան
Տարեսկզբի ութ ամիսներին էլեկտրաէներգիայի արտահանումը Հայաստանից ավելացել է 9,9 տոկոսով։ Ընդհանուր առմամբ առաքվել է շուրջ 955 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ նախորդ տարվա 868 մլն կՎտ ժամի դիմաց։ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ արտահանման հիմնական մասը բաժին է ընկել իրանական շուկային: Վերականգնվել են մատակարարումները նաեւ դեպի Վրաստան. նախորդ տարվա զրոյական առաքումների դիմաց, այս տարի վրացական շուկա է մատակարարվել ավելի քան 116 մլն կՎտ էլեկտրաէներգիա։ Դա հնարավոր է դարձել փետրվարին «Էներգոիմպեքս» ՓԲԸ-ի եւ «Գլոբալ Ինթերնեյշոնալ Էներջի» կորպորացիայի միջեւ ստորագրված՝ Հայաստանի եւ Վրաստանի միջեւ էլեկտրաէներգիայի փոխհոսքեր իրականացնելու վերաբերյալ պայմանագրի կնքման արդյունքում, ինչը թույլ է տվել օպտիմալացնել Հայաստանում էլեկտրական էներգիայի արտադրման եւ սպառման ռեժիմները։Այս տարվա ութ ամիսներին իրանական շուկա է մատակարավել 805 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա։Ակնկալվում է, որ առաջիկայում էլեկտրաէներգիայի առաքման տեմպերը կակտիվանան։ Նախատեսվում է մինչեւ տարեվերջ արտահանման աճը հասցնել առնվազն 20 տոկոսի։ Նշենք նաեւ, որ նույն ժամանակահատվածում ներքին շուկայում սպառվել է 4,1 մլրդ կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 276 մլն կՎտ ժամով կամ շուրջ 7,2 տոկոսով գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։
Tert.am
Իրաքի խորհրդարանը Քուրդիստանի վերաբերյալ 8 կետանոց փաստաթուղթ է ընդունել. Rudaw
Իրաքի խորհրդարանը 8 կետից բաղկացած փաստաթուղթ է ընդունել Իրաքյան Քուրդիստանի վերաբերյալ, այս մասին հայտնում է քրդական Rudaw-ն:
Ըստ ընդունված որոշման առաջին կետի՝ Իրաքյան Քուրդիստանի տարածքում գտնվող բոլոր զինվորական շտաբերը պետք է ենթարկվեն Իրաքի սահմանադրության առաջին կետին, որը վերաբերում է երկրի տարածքային ամբողջականության պահպանմանը:
Ազգային անվտանգության պահպանման համար Իրաքի նախարարների խորհուրդը պետք է դատարանի առաջ կանգնեցնի Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեն նախաձեռնած ու կազմակերպած բոլոր պաշտոնյաներին:
Իրաքյան Քուրդիստանին շրջապատող բոլոր սահմանային անցակետերը պետք է փակվեն, իսկ այնտեղից Իրաքի տարածք կամ հարևան երկրներ արտահանվող ապրանքները պետք է հայտարարվեն անօրինական ներկրված ապրանքներ:
Իրաքի իշխանությունները սույն որոշումով նաև նախատեսում են տվյալ պայմանը կատարելու համար համագործակցել հարևան պետությունների հետ:
Ըստ ընդունված որոշման՝ Քիրքուկի և այլ վիճելի տարածքների նավթահորերի կետերը պետք է ամբողջությամբ անցնեն Բաղդադի ենթակայության տակ, իսկ այնտեղ գործող քաղաքական կուսակցությունների գործունեությանը պետք է վերջ դրվի:
Փաստաթուղթը պահանջում է նաև ընդունված որոշման հետ հաշվի նստել Իրաքյան Քուրդիստանի բոլոր տեղական ինքնակառավարման մարմիններին, այդ թվում՝ դատարանի որոշմամբ պաշտոնից ազատված Քիրքուկի նահանգապետին:
Որոշման կետերից մեկը պահանջում է Իրաքյան Քուրդիստանի տարածքում փակել օտարերկրյա բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունները
Փաստաթղթում նաև ասվում է, որ Էրբիլի հետ բանակցությունների գնալու Բաղդադի միակ պայմանն Իրաքյան Քուրդիստանի իշխանությունների կողմից հանրաքվեի արդյունքներն ամբողջությամբ չեղարկելն է:
Հիշեցնենք, որ Քուրդիստանում կազմակերպված հանրաքվեի ընթացքում անկախությանն «Այո» է ասել քվեարկությանը մասնակցածների 92.73 տոկոսը: «Ոչ» է քվեարկել ընտրողների 7.2 տոկոսը: