Մամուլի տեսություն 01-10-2017
Կորեական թերակղզում ԱՄՆ թիրախը ոչ թե Հյուսիսային Կորեան այլ Ռուսաստանն ու Չիաստանն են:
Ջամե Ջամ
Թրամփը ատամ է սրել Հյուսիսային Կորեայի դեմ
ԱՄՆ Պետդեպարտամենտը Ռեքս Թիլերսոնի Պեկին կատարած այցի սեմին հրապարակել էր հաղորդագրություն,որում նշել էր,որ ԱՄՆ պետքարտուղարը Պեկինի իշխանությունների հետ քննարկելու է Կորեական թերակղզու ատոմային զինաթափման հարցը:Դա այն դեպքում երբ Վաշինգտոնի և Փխենյանի պաշտոնատարները շարունակում են լեզվակռիվը և Թրամփը օրական երեք անգամ Հյուսիսային Կորեային սպառնում է ռազմական հարձակմամբ:
Նշենք,որ Դոնալդ Թրամփը որպես հաջողակ բիզնեսմեն այն դեպքում իշխանության հասավ երբ ԱՄՆ համաշխարհային դիրքը նախորդ տարիների համեմատ անկում էր ապրել և միջազգային համակարգը հենվելով Ռուսաստանի ու Չինաստանի նման արագ զարգացող տնտեսություն ունեցող երկրների վրա, հակվել է դեպի հարաբերական բազմակողմանիություն: ԱՄՆ-ն այլևս միջազգային համակարգում բացարձակ գերտերություն չի համարվում և չի կարող միայնակ կառավարել համաշխարհային իրադարձությունները: Այնուամենայնիվ Թրամփը փորձում է ամերիկյան համակարգը տիրական դարձնել համաշխարհային իրադարձություններում: ՀԳՀԾ-ի դեմ ուղղված քայլերը ցույց են տալիս,որ Թրամփը փորձում է խախտել միջազգային խաղի կանոնները և ԱՄՆ-ի տեսակետը պարտադրել մյուս միջազգային դերակատարներին: Սակայն ԱՄՆ նախագահի երկաթե բռունցքը չի կարողացել մյուս մրցակիցներին հանել համաշխարհային իրադարձությունների խաղահրապարակից:
Կորեական թերակղզում ԱՄՆ ռազմավարության թիրախը ոչ թե Հյուսիսային Կորեան այլ Ռուսաստանն ու Չիաստանն են և Մոսկվան քաջ գիտի այդ մասին: Այլ խոսքով Վաշինգտոնը Կորեական թերակղազում տիրող ճգնաժամի կարգավորման պատրվակով միջնորդելու սկզբից (Երկրորդ աշխարհամարտից հետո մինչև 1950-ական թթ.ի սկիզբը) նպատակ է ունեցել բարձր պահել լարվածության մակարդակը,որպեսզի Ճապոնիայում և Հարավային Կորեայում ռազմաբազա տեղակայելու հնարավորություն ստանա:
Համենայն դեպս Վաշինգտոնը փորձում է Հյուսիսային Կորեայի ճգնաժամի կառավարումն իր ձեռքը վերցնելով Չինաստանին և Ռուսաստանին ենթարկել իր որոշումներին : Իսկ Ռուսաստանն ու Չինաստանն էլ բանակցության շրջանակում փորձում են կանխել ԱՄՆ արկածախնդրությունն այդ ճգնաժամում:
Ռեսալաթ
Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանը քննադատել է Թրափմին. Նա խիստ դեմ է Բրիտանիա Թրամփի այցին
Լոնդոնի քաղաքապետ Սադեղ Խանը դեմ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրափի Բրիտանիա կատարելիք այցին, տեղեկացնում է Ռեսալաթ թերթը: Լոնդոնի քաղաքապետը բրիտանական իշխանություններին կոչ է արել այդ երկրում չհյուրընկալել ԱՄՆ ծայրահեղական նախագահ Դոնալդ Թրամփին: Սադեղ Խանն այն դեպքում է այդ կոչով հանդես եկել ,երբ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը ուշադրություն չի դարձնում ԱՄՆ-ի հետ կապված ծավալուն բողոքներին: Սադեղ Խանը քննադատել է Թրամփի հակաիսլամական դիրքորոշումները:Նա ասել է.«Լոնդոնը մեծ սխալ թույլ տված կլինի եթե Թրամփին պետական այցով ընդունի»: «Իսլամի վերաբերյալ Թրամփի հայացքներն «անքաղաքավարի» են,նշել է քաղաքապետը: Սադեղ Խանը ինչպես շատերը քննադատել է Թրամփի հակամիգրացիոն նախագիծը,որով արգելվում է մուսուլմանների մուտքն ԱՄՆ, այն համարելով ծայրահեղականների օգտին արված քայլ:
Չնայած Լոնդոնի քաղաքապետի պնդումներին, Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն հայտարարել է, որ ԱՄՆ նախագահի այցը Լոնդոն տեղի կունենա նախատեսված ժամկետին:
Tert.am
Թուրքիան այլևս ԵՄ անդամակցության կարիքը չունի. Էրդողան
Թուրքիան այլևս Եվրամիությանն անդամակցելու կարիք չունի, սակայն մտադիր չէ միակողմանի կարգով դուրս գալ համապատասխան բանակցություններից:
DW.com-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ հոկտեմբերի մեկին հանդես է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: «Մենք չենք լինի այն երկիրը, որը հանձնվում է: Ճիշտն ասած, մենք Եվրամիության անդամակցության կարիքն այլևս չունենք», - ասել է թուրք ղեկավարը:
Էրդողանը կարծիք է հայտնել, որ Եվրամիությունը «չի արդարացրել Անկարայի հույսերը» ահաբեկչության դեմ պայքարում, և ակնարկել է, որ ԵՄ-ն նախկինի պես Թուրքիայի կարիքն ունի:
«Եթե Եվրամիությունը ցանկանում է առաջ շարժվել, ապա դրա համար միայն մեկ ճանապարհ կա, այն է` անդամակցություն տալ Թուրքիային և գործողություններ սկսել՝ ուղղված մշակութային և տնտեսական աճին», - հավելել է Էրդողանը:
ԵՄ-Թուրքիայի բանակցություններն անդամակցության մասին սկսվել են 2005-ին՝ Անկարայի կողմից համապատասխան հայտ ներկայացնելուց 18 տարի անց:
Tsayg.am
ԼՂ այցելած Թուրքիայի 4 քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել. Ադրբեջանի գլխավոր դատախազ
Լեռնային Ղարաբաղ այցելած Թուրքիայի քաղաքացիների նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Զաքիր Գարալովը, գրում է ԱՊԱ գործակալությունը:
Նա հայտնել է, որ Թուրքիայի քաղաքացիներն այցելել են Լեռնային Ղարաբաղ՝ «դրանով ցույց տալով, որ չեն հարգում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Այդ առնչությամբ Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել:
«Այդ անձանց գործողությունները չեն արտացոլում թուրքական պետության դիրքորոշումը: Նրանք նախկինում էլ հայտնի էին իրենց հայամետ դիրքորոշմամբ: Այդ անձինք աջակցություն են հայտնել PKK ահաբեկչական կազմակերպությանը, քարոզել են անկախ քրդական պետության ստեղծումը: Նրանց թվում կա նախկին պատգամավոր, գրող և հեռուստահաղորդավար»,- ասել է Գարալովը:
Ադրբեջանցի պաշտոնյան ասել է, որ Լեռնային Ղարաբաղ այցելած անձանց նկատմամբ կհարուցվեն քրեական գործեր, և նրանց նկատմամբ հետախուզում կանցկացվի բոլոր երկրներում:
Ավելի վաղ հաղորդվել, որ Թուրքիայի ԱԳՆ-ն մեկնաբանել է թուրք մտավորականների այցն Արցախ: Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հուսեյն Մուֆթուօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի 4 քաղաքացիների այցը Լեռնային Ղարաբաղ չի համաձայնեցվել պետական մարմինների հետ։
Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը նաև նշել է, որ երկրի քաղաքացիների այցն Արցախ «չի արտացոլում երկրի պաշտոնական քաղաքականությունը»։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Հայաստանի տարածքով Արցախ այցելած թուրք մտավորականները մեղադրվում են «Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի կերպով հատելու համար»: Նրանց հանդեպ հայտարարվել է միջազգային հետախուզում: Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը մեղադրել է Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիներին դավաճանության համար ու հայտնել, որ ըստ իրեն՝ Թուրքիան կարճ ժամանակահատվածում կարտահանձնի նրանց Բաքվին: