Մամուլի տեսություն 04-10-2017
Մոսկվայի, Թեհրանի, Հեզբոլլահի և Ասադի օգտին սիրիական պատերազմի զարգացումները համարվում են Վաշինգտոնի և Թելավիվի ձախողման գլխավոր պատճառը:
Խորասան
Թելավիվի մեծ խոստովանությունը
Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարար ՝ Ավիգդոր Լիբերմանը խոստովանել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հաղթել է այդ երկրում: Լիբերմանն այն դեպքում է նման խոստովանություն կատարում, երբ Իսրայելի ռեժիմի ամենամեծ ցանկությունը ՝ Ասադի կառավարության տապալման համար Սիրիայում ստեղծված իրավիճակից օգտվելն էր: Նշելով, որ եվրոպական ու արաբական շատ երկրներ են ցանկանում մոտենալ Սիրիայի կառավարությանը և Ասադին, Լիբերմանն աննախադեպ է համարել այդ երևույթը: Իսրայելի ռեժիմի պատերազմի նախարարն ի դեպ մտահոգություն է հայտնել Ասադին ցուցաբերվող միջազգային հովանավորությունների կապակցությամբ, ասելով.«Սիրիայում մեր դեմ են կանգնած ռուսները, իրանցիները, թուրքերը և Հեզբոլլահի ուժերը: Սա բարդ խնդիր է»: Ավելի վաղ, Արաբիայի ԱԳ նախարարն ասել էր.«Ասադը մնալու է Սիրիայում իշխանության ղեկին»:
Վերջին ամիսներին Մոսկվայի, Թեհրանի, Հեզբոլլահի և Ասադի օգտին սիրիական հյուծիչ պատերազմի զարգացումները համարվում են Սիրիայում արկածախնդրության գործում Վաշինգտոնի և Թելավիվի ձախողման գլխավոր պատճառը: Իսրայելի հեռուստատեսության 10-րդ կայանը արձագանքելով Նեթանյահուի Մոսկվա կատարած այցի ձախողմանը, հաղորդել է.«Իսրայելը չէր ընկալել Սիրիայի իրավիճակը և դարձավ պատերազմի գլխավոր պարտվողը»:
Ռեսալաթ
Արդյոք Վաշինգտոնը հարձակվելո՞ւ է Փխենյանի վրա
ԱՄՆ-ի և Հյուսիսային Կորեայի միջև ծագած միջուկային ճգնաժամը դարձել է միջազգային հարաբերությունների թնջուկը:
Արդյոք Վաշինգտոնը հարձակվելո՞ւ է Փխենյանի վրա: Հարցին պատասխանելու համար, պետք է ասել, որ չնայած Հյուսիսային Կորեայի դեմ ԱՄՆ-ի ներկայացրած բոլոր սպառնալիքներին, Փխենյանը ոչ միայն չի զիջել իր դիրքերը, այլև գնալով պնդում է իր կողմնորոշման վրա: Հոդվածագիրը ՝ որպես փաստարկ հիշատակում է սառը պատերազմի շրջանում միջուկային սպառազինության կանխարգելիչ տեսությունը: Թեև տեսաբանները, 2000-ականներից հետո, հրաժարվել են իրենց դիրքերից, սակայն վերջիններս սպառազինումը համարել են միջազգային մասշտաբով անկայունության գործոնը: Ինչպես ՌԴ ԱԳ նախարարն է ասել, ԱՄՆ-ը չի հարձակվելու Հյուսիսային Կորեայի վրա, քանի որ վստահ է ,որ այդ երկիրը միջուկային մեծ կարողություն ունի:
Ռուսաստանը և Չինաստանը Հյուսիսային Կորեայի ճգնաժամում, հանդես են գալիս միջնորդի դերում: Ոչ Մոսկվան, ոչ էլ Պեկինը չեն ձգտում տարածաշրջանում լարվածությանը: Հյուսիսային Կորեայում ցանկացած լարվածություն խաթարելու է Ռուսաստանի տարածքի անվտանգությունն ու շահերը: Քանի որ տարածաշրջանն ամբողջությամբ անցնելու է ամերիկացիների ձեռքը: Դա հենց այն է , ինչից վախենում են Մոսկվան և Պեկինը : Այլ խոսքով, Փխենյանը հանդիսանում է ԱՄՆ-ից պաշտպանվելու տարածաշրջանի պատնեշը:
Շարղ
ԱՄՆ-ը պակսեցնելու է Վաշինգտոնում Կուբայի դեսպանատան պաշտոնյաների թիվը
Երկու տարի առաջ Հռոմի պապի միջնորդությամբ, վերականգնվեցին ԱՄՆ-ի և Կուբայի հարաբերությունները: Վաղեմի թշնամիները բացեցին իրենց դեսպանատները, առևտրական կապեր հաստատեցին : Այսօր Դոնալդ Թրամփի կառավարությունը մտադիր է Կուբայից պահանջել Վաշինգտոնից հեռացնել իր դիվանագետների 60 տոկոսին: Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը Հավանայում իր դեսպանատան աշխատակիցների թիվը կրճատել է: Այդ մասին պաշտոնական հայտարարությունը կատարվելու է մոտ ապագայում:
ԱՄՆ-ի այդ քաղաքականության դրդապատճառ է համարվում անցյալ տարի տեղի ունեցած առեղծվածային հարձակումը, որին իր մասնակցությունը հերքում է Հավանան: Թեև սկզբում Վաշինգտոնը դա «հարձակում» չի կոչել, այն ՝ դեպք որակելով, սակայն այսօր նա համոզված է , որ հարձակումները դիտավորյալ են եղել:
Հանրապետականները ճիշտ որոշում են համարում կառավարության այդ քայլը: ԶԼՄ-ների համոզմամբ, նպատակը Կուբայի պետայրերին պատժելը չի եղել, այլև ԱՄՆ-ը ցանկանում է հավասարեցնել երկու երկրում դիվանագետների քանակը: Հավանայում ԱՄՆ դեսպանատանն աշխատում էին 50 հոգի: Այսօր այդ թիվը հասել է քսանի:
Ալիք
Ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանի և Թուրքիայի միջև C-400-ների առևտուրը. Պեսկով
Ռուսաստանի եւ Թուրքիայի ռազմատեխնիկական գործակցությունն իրականացվում է միջազգային իրավունքին համապատասխան եւ երրորդ երկրների դեմ ուղղված չէ, ոչ ոք իրավունք չունի քննադատել այն, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ոչ ոք իրավունք չունի քննադատել Ռուսաստանին եւ Թուրքիային ռազմատեխնիկական գործակցության համար, որն իրականացվում է միջազգային իրավունքին խիստ համապատասխան եւ ոչ մի կերպ որեւէ երրորդ երկրի դեմ ուղղված չէ: Հետեւաբար ոչ ոք հիմք չունի ինչ-որ քննադատություն հայտնել այդ առնչությամբ»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Արեւմուտքի քննադատությունը C-400 զենիթահրթիռային համակարգերի վերաբերյալ գործարքի վերաբերյալ:
Պեսկովն անդրադարձել է նաեւ ՌԴ նախագահի`Թուրքիա կատարելիք այցին՝ նշելով, որ այն ունի շատ պրագմատիկ նպատակներ. «Ռուսաստանը եւ Թուրքիան երկրներ են, որոնք սերտ գործակցության մեջ են, լինի դա առեւտրատնտեսական գործակցություն, ներդրումային, ռազմատեխնիկական, մշակույթի, մեծ նախագծերի իրականացման ոլորտում համագործակցություն»:
Պուտին-Էրդողան վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2017 թվականի հուլիսի 8-ին՝ Գերմանիայում կայացած G20-ի ընթացքում: Գրեթե 1 ժամ տեւած հանդիպմանը նախագահները քննարկել էին Սիրիայում եւ Իրաքում տեղի ունեցող զարգացումները:
araratnews.am
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները նույն մակարդակին են, ինչ Վրաստանի և Ուկրաինայի դեպքում
ՀԱՊԿ-ի զորավարժություններ են նախատեսվում Հայաստանում: Այս մասին այսօր հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:
Նրա խոսքով՝ այդ զորավարժությունները վկայում են ռազմական համագործակցության բարձր մակարդակի մասին: «Մեր նպատակն է զարգացնել մեր բանակը, ուժեղացնում ենք մեր բանակը, որը ոչ թե վիրտուալ խոսակցություն է, այլ իրականություն: Պոտենցիալ հակառակորդները զգում են, որ կա դաշինք, կան պարտավորություններ»,- ասաց Վաղարշակ Հարությունյանը:
Տեղեկացնենք, որ Հայաստանի «Բաղրամյան» զորավարժարանում հոկտեմբերի 7-ին տեղի կունենա «Որոնում 2017» զորավարժության բաց փուլը, կցուցադրվի երկրի ԶՈՒ-ի սպառազինությունը:
Araratnews.am-ի դիտարկմանը, թե մշտապես խոսում են, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում ապահովված է Հայաստանի անվտանգությունը, այդ մասին վերջերս հայտարարել էր ՀԱՊԿ-ի շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը: Մասնավորապես, ռուս պաշտոնյան հայտարարել է՝անդամ երկրներից մեկի նկատմամբ սպառնալիքի դեպքում մյուս անդամ երկրները պարտավոր են կատարել իրենց պարտավորությունները:
ՀԱՊԿ-ում լինելը չի՞ կաշկանդում ՆԱՏՕ-ի հետ խոր համագործակցությունը: Վաղարշակ Հարությունյանին հիշեցրինք, որ Հայաստանը չմասնակցեց ՆԱՏՕ-ի վերջին զորավարժությանը, իսկ վրացական կողմը հայտարարեց՝ Հայաստանը վերջին պահին է հրաժարվել մասնակցել: Նախկին պաշտոնյայի համար հիմք է ոչ թե Վրաստանի, այլ ՀՀ պաշտոնյաների՝ ՀՀ ՊՆ-ի պատասխանը: «Ոչ մի կաշկանդվածություն չունենք համագործակցել ՆԱՏՕ-ի հետ՝ լինելով ՀԱՊԿ-ի անդամ: Իսկ գիտեք, թե ինչպիսի՞ն է ՆԱՏՕ-Վրաստան, ՆԱՏՕ-Ուկրաինա համագործակցությունը: Այն մակարդակի, ինչպիսին են Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները»,- վստահեցրեց բանախոսը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ