Մամուլի տեսություն 05-10-2017
Այսօր Իրանական մամուլի ուշադրության կենտրնում է եղել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի Իրան կատարած այցը և Իրանի բարձաստիճան ղեկավարների,մասնավորապես ԻԻՀ առաջնորդի հետ նրա հանդիպումները։
«Թեջարաթ» օրաթերթ
«Իրաքյան Քուրդստանում անցկացված հանրաքվեն տարածաշրջանի դեմ ուղղված դավաճանություն է»․ԻԻՀ մեծարգո առաջնորդ
ԱՄՆ-ն և արտասահմանյան ուժերը ձգտում են «Նոր Իսրայել» ստեղծել։
Հոկտեմբերի 4-ի երեկոյան Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանին և նրան ընկերակցող պատվիրակությանը։ Հանդիպման ժամանակ, գերապատիվ առաջնորդը կարևորել ու ազդեցիկ է համարել Իսլամական աշխարհի կարևոր հարցերում Իրան-Թուրքիա համագործակցությունը։ Նշելով,որ Իրաքյան Քուրդստանի տարածքի անջատման հանրաքվեն բխում է ԱՄՆ-ի ու Սիոնիստական ռեժիմի շահերից, Նորին Վսեմություն առաջնորդ՝ Այաթոլլահ Խամենեին ասել է․- «ԱՄՆ-ն ու արտասահմանյան ուժերն անվստահելի են։ Նրանք ձգտում են տարածաշրջանում ստեղծել «Նոր Իսրայել»»։ Անդրադառնալով իսլամական աշխարհում, ներառյալ արևելյան Ասիայում, Մյանմայում և հյուսիսային Աֆրիկայում առկա լուրջ խնդիրներին մեծարգո առաջնորդն ասել է․-« Եթե Իրանն ու Թուրքիան այդ կապակցությամբ համաձայնության գան ,անշուշտ դա կնպաստի խնդիրների կարգավորմանը,ինչը բխում է երկու երկրների և իսլամական աշխարհի շահերից»։
Կարևորելով երկու երկրի տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը, Այաթոլլահ Խամենեին հավելել է․-«Չնայած առկա պոտենցիալներին , վերջին տարիների ընթացքում տնտեսական հարաբերություններում առաջընաց չկա,ուստի պետք է քայլեր ձեռնարկել Թեհրան-Անկարա տնտեսական հարաբերությունների մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Իսկ ԻԼԻՊ-ի հարցին լուծում տալու մասին մեծարգո առաջնորդն ասել է․-«Այս խնդրի կարգավորումը պահանջում է երկարատև ու իրական ծրագրավորում»։
Ալիք
Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն անասնաբուժության ոլորտում
Հղում անելով News.am կայքը, Ալիք օրաթերթը գրում է.-« Հայաստանն ու Իրանը կհամագործակցեն անասնաբուժության ոլորտում: Համապատասխան միջպետական համաձայնագրի նախագիծը հավանության արժանացավ կառավարության հոկտեմբերի 5-ի նիստում:
Կողմերը կփոխանակեն գիտական կենտրոնների հետազոտությունների տվյալները, ինչպես նաեւ տեղեկություններ օրենսդրության եւ ներմուծման, արտահանման ու անասնաբուժական բեռների տարանցման ընթացակարգերի, կանխագելիչ սանիտարական միջոցառումների վերահսկողության մասին:
«Ջոմհուրի էսլամի» օրաթերթ
Նոամ Չոմսկի․«ԱՄՆ-ն և Իսրայելը չեն կարողանում հանդուրժել անկախ Իրանին»
Ամերիկացի վերլուծաբան և տեսաբան Նոամ Չոմսկին նշելով,որ Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի թշնամությունը գալիս է վաղ անցյալից, ասել է.․-«Այդ թշնամությունը շատ պատճառներ ունի,որոնցից մեկն այն է,որ ԱՄՆ-ն ու Իսրայելը չեն կարողանում հանդուրժել, որ մի անկախ ուժ կա Միջին Արևելքում»։
«Դիսփեյջ» կայքին տված հարցազրույցում Նոամ Չոմսկին Դոնալդ Թրամփի Արաբիա կատարած ուղևորության մասին նշել է․-«Սաուդյան Արաբիան այն վայրն է,որտեղ Թրամփն զգում է իր տունն է։Արաբիան վայրագ բռնապետ է և նավթ արդյունահանող երկիր և ունի շատ փող։ Թրամփի այցն այդ երկիր հանգեցրեց խոշոր պայմանագրերի կնքմանը,ինչը շահավետ էր ԱՄՆ-ի համար։ Այդ այցի հետևանքներից մեկն այն էր,որ Թրամփի սաուդյան ընկերները կանաչ լույս ստացան Եմենի վրա հարձակումներն ուժգնացնելու և Կատարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար»,ասել է Չոմսկին։
Շարղ
Մոհամմեդ Բեն Սալմանը չի կարող դիվանագիտական ճանապարհով կարգավորել ճգնաժամերը. Մազավի Ալ Ռաշիդ
Լոնդոնի համալսարանի կրոնական ուսումնասիրությունների ֆակուլտետում կրոնի մարդաբանության դասախոս Մազավի Ալ Ռաշիդը Արաբիայի Ռաշիդի դինաստիայի վերջին իշխանավորի թոռն է: Նա սեպտեմբերի 11-ի դեպքերից հետո հանդես եկել քննադատական ու կրոնական հարցեր առաջ քաշելով: Նա Արաբական թերակղզու մասին բազմաթիվ հոդվածներ է գրել: Մազավին ապրում է Լոնդոնում: Նա 2010 թվականին պատրաստվում էր մեկնել Քուվեյթ ,սակայն Արաբիայի ճնշումների պատճառով Քուվեյթը չընդունեց նրան ,ինչը արժանացավ մարդու իրավունքների իրավապաշտպան կազմակերպության քննադատությանը: Վերջերս Սաուդյան Արաբիայում ձերբակալություների նոր ալիք սկսվեց:Նա իր թուիերում գրեց.«Սաուդյան պաշտոնատարները այդ ձերբակալություններով նպատակ ունեն ինչ-որ պատգամ փոխանցել Կատարին:
Սաուդցի դժգոհ դասախոսը համոզված է,որ Մոհամմեդ Բեն Սալմանը քաղաքական, տնտեսական ու ռազմական առումով հատկապես Եմենի դեմ սանձազերծած պատերազմում պարտություն է կրել: Նրա խոսքով Արաբիայում ընդդիմությունը մասնատվել է ,այդիսկ պատճառով դժվար կարելի է նրանց համախմբել մի հարցի շուրջ: «Այնուամենայնիվ չեմ հուսահատվում», գրել է նա իր թուիթերյան էջում:
Araratnews.am
ՄԱԿ-ը երախտագիտություն է հայտնել ՀՀ-ին սիրիացի փախստականներ ընդունելու համար
Հոկտեմբերի 2-6-ը Ժնևում ընթանում է ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի ծրագրի Գործադիր կոմիտեի 68-րդ նստաշրջանը, որին մասնակցում է ՀՀ պատվիրակությունը՝ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ:
Նստաշրջանին բացման խոսքով հանդես եկավ ՄԱԿ-ի փախստականների հարցերով Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին։
ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանն իր ելույթում վեր ահաստատեց Հայաստանի աջակցությունը փախստականների և միգրանտների մեծ տեղաշարժերի հարցերին նվիրված Նյու Յորքի հայտարարությանը, անդրադարձավ փախստականներին առնչվող գլոբալ մարտահրավերներին` ընդգծելով ՀՀ պատրաստակամությունը շարունակելու արդյունավետ համագործակցությունը Բարձր հանձնակատարի գրասենյակի հետ` տեղահանված անձանց կարիքները հոգալու և փախստականներին ու ապաստան հայցողներին անհրաժեշտ աջակցություն ցուցաբերելու հարցում։
ԱԳ նախարարի տեղակալն անդրադարձավ Ադրբեջանից գաղթած հայ փախստականների խնդրին, ովքեր Ադրբեջանի վարած էթնիկ զտումների քաղաքականության հետևանքով ստիպված էին լքել իրենց տները՝ դառնալով փախստականներ։ Նախարարի տեղակալը դատապարտեց նաև նախորդ տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, որն ուղեկցվեց միջազգային հումանիտար իրավունքի կոպտագույն խախտումներով:
Աշոտ Հովակիմյանն անդրադարձ կատարեց նաև Սիրիայից փախստականների խնդրին` նշելով, որ Հայաստանը, ապաստան տրամադրելով շուրջ 22 հազար փախստականների, բնակչության թվի հարաբերակցությամբ երրորդն է Եվրոպայում` Սիրիայից փախստականներ ընդունող երկրների շարքում: Փախստականների ընդունման և ինտեգրման հարցում ԱԳ նախարարի տեղակալը բարձր գնահատեց Հայաստանում ՄԱԿ փախստականների հարցերով Բարձր հանձնակատարի գրասենյակի և ՀՀ իշխանությունների սերտ համագործակցությունը։
ԱԳ նախարարի տեղակալը նշեց, որ, ի լրումն Հայաստանի իշխանությունների ջանքերի, անհրաժեշտ է միջազգային հանրության և դոնոր կազմակերպությունների աջակցությունը։
Արձագանքելով ՀՀ պատվիրակության ելույթին՝ Բարձր հանձնակատար Ֆիլիպո Գրանդին երախտագիտություն հայտնեց Սիրիայից մեծ թվով փախստականներ ընդունելու համար:
---
Armenpress.am
Իսպանիայի Էկոնոմիկայի նախարարը բացառել Է Կատալոնիայի անկախացումը
Իսպանիայի Էկոնոմիկայի նախարար Լուիս դե Գինդոսը բացառել Է հանրաքվեի արդյունքում Կատալոնիայի անկախացումը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կատալոնիան անկախություն չի ստանա»,- հայտարարել Է նա հոկտեմբերի 5-ին Bloomberg գործակալության հեռուստատեսային եթերում, նշելով, որ «Կատալոնիայի հետ քննարկելու բան չկա», երբ չի հարգվում օրենքը»: Բացի այդ, նա այն կարծիքին Է, որ Մադրիդի եւ Բարսելոնայի միջեւ բանակցությունների հնրավորությունը վտանգավոր նախադեպ կստեղծի ոչ միայն Իսպանիայի, այլեւ ամբողջ Եվրոպայի համար: Դե Գինդոսը նշել Է, որ այդ ինքնավար տարածաշրջանի անկախությունն, իր կարծիքով, միայն կվնասի Կատալոնիայի բնակիչներին: Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյն ավելի վաղ հայտարարել Է, որ Կատալոնիայում «ինքնորոշման հանրաքվեն չի կայացել»: Միեւնույն ժամանակ նա պատրաստակամություն Է հայտնել Բարսելոնայի հետ երկխոսություն վարել օրենքի շրջանակներում: Մինչդեռ Կատալոնիայի խորհրդարանի նախագահության հոկտեմբերի 4-ի նիստում որոշում Է ընդունվել հոկտեմբերի 9-ին սկսել անկախության հռչակման գործընթացը: Սպասվում Է, որ խորհրդարանը կքննարկի «հանրաքվեի հետեւանքները», որը կայացել Է հոկտեմբերի 1-ին: Խորհրդարանում ելույթ կունենա Ժեներալիտետի (կառավարության) ղեկավար Կառլես Պուչդեմոնը: Նա ավելի վաղ տպավորիչ Է համարել Իսպանիայից ինքնավարության անկախության շուրջ հանրաքվեի ադյունքները եւ հայտարարել Է, որ ինքնավարության բնակիչները վաստակել են ինքնիշխանության իրավունքը: Պուչդեմոնը վստահեցրել Է, որ Իսպանիայից տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերին, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: