Մամուլի տեսություն 07-10-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74077-Մամուլի_տեսություն_07_10_2017
Մամուլի ուշադրության կենտրոնում են Սաուդյան Արաբիայի թագավորի Ռուսաստան կատարած այցը: ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի վերջին կողմնորոշումը, նաև Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջուկային առճակատումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 07, 2017 11:26 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  07-10-2017

Մամուլի ուշադրության կենտրոնում են Սաուդյան Արաբիայի թագավորի Ռուսաստան կատարած այցը: ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի վերջին կողմնորոշումը, նաև Հյուսիսային Կորեայի և ԱՄՆ-ի միջուկային առճակատումը:

Ջահանե Սանաաթ

Միջին Արևելքը ՝ Ռուսաստանի մերձաբակը

 

Մոսկվայում Ռուսաստանի նախագահի հետ հանդիպմանը, Արաբիայի թագավորն Իրանին կոչ է արել վերջ դնել տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտությանը: Մալեք Սալմանը Թեհրանին հատկապես խորհուրդ է տվել չմիջամտել  Եմենի ներքին պատերազմին: Նա Թեհրանին է համարել տարածաշրջանի անկայունության մեղավորը:

Անդրադառնալով սիրիական պատերազմին, Արաբիայի թագավորը խոսել է այդ երկրի տարածքային ամբողջականության պահպանման անհրաժեշտության մասին: Ռուսաստանը կանգնելով Իրանի կողքին, մշտապես սատարել է Սիրիային, իսկ Արաբիան պաշտպանել է այդ երկրի ահաբեկիչներին և Բաշար Ասադի կառավարության ընդդիմադիրներին: Մալեք Սալմանը նաև կարևորել է Իրաքի միասնականության պահպանումը:

ՌԴ նախագահ ՝ Վլադիմիր Պուտինը պատմական է գնահատել Մալեք Սալմանի Մոսկովյան այցը: Նրա ասածով, սա առաջին անգամ է , որ Արաբիայի թագավորը Ռուսաստան է այցելել: Պուտինը նաև հույս է հայտնել, որ այցը նպաստելու է երկկողմ հարաբերությունների զարգացմանը: ՌԴ նախագահը հայտնել է Մերձավոր Արևելքի հարցերում Ռիադի հետ համագործակցելու Մոսկվայի ցանկության մասին: Արաբիան տարածաշրջանում և աշխարհում ԱՄՆ-ի ավանդական դաշնակիցն է: Ռուսաստանի նկատմամբ Արաբիայի ցուցաբերած ուշադրությունը վերլուծաբանների համոզմամբ, վկայում է Մերձավոր Արևելքում և արաբական աշխարհում Ռուսաստանի ազդեցության տարածման մասին:

Այցի շրջանակում, Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ պայմանագիր է կնքել Ս-400 «Տրիումֆ» զենիթահրթիռային համակարգերի մատակարարման մասին, ինչի կապակցությամբ մտահոգություն է հայտնել Սպիտակ տունը:

 

Արաբիայի թագավորի մոսկովյան այցին, «Իրան» օրաթերթը նաև վերլուծականով էր անդրադարձել: 

 

Իրան

Մալեք Սալմանը ձախողեց Թեհրանից Պուտինին հեռացնելու գործում

 

 

Արաբական Huffington post գործակալությունը լուսաբանել է Արաբիայի թագավորի Մոսկվա կատարած այցը: Գործակալությունը ՌԴ նախագահին է համարել այցի գլխավոր հաղթողը, հաղորդելով.«Մոսկվան երբեք չի հրաժարվելու Իրանի կողքին լինելուց »: «Ինչո՞ւ Մալեք Սալմանը երբեք չի կարող Պուտինին համոզել հրաժարվել Իրանից»: Այդ մասին Արաբական Huffington post գործակալությունը հաղորդել է.«Մոսկվայի հետ շփումներում, Արաբիայի թագավորին չհաջողվեց խափանել Մոսկվա-Թեհրան դաշնակցությունը: Քաղաքական աշխահագրության առումով, հավանաբար Ռիադը համոզված է, որ Մոսկվայի հետ ավելի ամուր կապեր ունենալով, հնարավոր կլինի Թեհրանից հեռացնել Մոսկվային: Պետք է կանխել տարածաշրջանում ԻԻՀ-ի հարաճուն ազդեցությունը, իսկ դա հնարավոր չէ: Նույն փորձն սաուդցիաները կատարել էին 2015 թվականին, երբ Ռուսաստանում 10 միլիարդ դոլարի ներդրում կատարեցին, սակայն այն ժամանակ էլ, Պուտինը չփոխեց իր դիրքորոշումը: Մոսկվայում, Արաբիայի թագավորը փորձել է Պարսից ծոցի և Միջին Արևելքի անվտանգության պահպանումը համարել համաշխարհային անվտանգության համար անհրաժեշտ պայման: Ծեր թագավորը փորձում էր Ռիադին խաղաղասեր , իսկ Թեհրանին միջամտող ներկայացնելով, փոխել Ռուսաստանի դիրքորոշումը : Նա նույնիսկ Պուտինին հարևանցիորեն կոչ է արել հեռանալ Իրանից:

 

Էբթեքար

Լռություն ՝ փոթորկից առաջ

 

Մոտենում է ԱՄՆ կառավարության կողմից ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմության մասին Թրամփի սահմանած 90-օրյա ժամկետի ավարտը: Սպիտակ տնում ունեցած ելույթում, նա ասել է, որ սա փոթորկին նախորդող լռությունն է: Թրամփի տեղակալ ՝ Ջո Բայդենն ասել է.«Թրամփի քաղաքականության պատճառով, երկիրը հայտնվում է մթության մեջ : Մոտ ապագայում միջազգային հանրությունը չի համաձայնելու մեզ: Ապարդյուն են անցնելու նաև Հյուսիսային Կորեայի հետ բանակցությունները և Իրանի փոխարեն , ԱՄՆ-ն է միջազգային բեմերում մեկուսանալու:

Հարց է առաջանում, որ ռազմական քայլերին դիմել ասելով, Թրամփն Իրանի՞ , թե ՝ Հյուսիսային Կորեայի՞ դեմ քայլերը նկատի ունի: ԱՄՆ-ը երբեք այսքան անմիջական չի խոսել Հյուսիսային Կորեայի դեմ ռազմական քայլերի մասին: Դեպի արևելք անցում կատարելու համար, ԱՄՆ-ի դիմաց կանգնած է Չինաստանի նման ստրատեգիական մրցակից: Նա ինչպե՞ս կարող է արդարացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի ռազմական ներկայությունը: Ամփոփելով ասենք, որ ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի պատճառաբանությունները և Կորեական թերակղզու ճգնաժամի թեժացումը, համարվում են Միջին և Հեևավոր Արևելքի երկու կենսական միջավայրում, ԱՄՆ-ի տարածաշրջանային դոկտրինայի արդյունավորման ու տևակայման հաղթաթուղթն է և ըստ խաղերի տեսության, ԱՄՆ-ի հավանական վնասներից զերծ մնալու համար, լավագույն խաղացողը պետք է չխաղա մրցակցի դաշտում:

 

 

Ալիք

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովը կհամախմբի ժամանակակից հայ գրողներին

 

Սփյուռքի հայագիր և օտարագիր գրողների համաժողովն օգնում է, որ Հայաստանում, Սփյուռքում ստեղծագործող հայ գրողները ճանաչեն միմյանց, ծանոթանան միմյանց գործերին, հետևեն գրական մամուլի գործունեությանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այդ մասին հոկտեմբերի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Համաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-12-ը Ծաղկաձորում և Երևանում:

«Կմասնակցեն 17 երկրից 46 գրող: Նրանք ժամանել են Ամերիկայից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից, Անգլիայից, Իսրայելից, Կիպրոսից, Վրաստանից, Իրանից և այլ օտար երկրներից. Արցախի հայ գրողների միությունը նույնպես կմասնակցի:

Համաժողովի թեման կլինի ժամանակակից հայ գրողներն ու գրականությունը 21-րդ դարի մարտահրավերների առջև»,-նշեց Միլիտոնյանը և հավելեց, որ Համաժողովի ավարտից հետո հրատարակվելու են մասնակից ստեղծագործողների ու զեկուցողների գործերը:

 

 

 

news.am

Times. Սաուդյան Արաբիայի թագավորի այցը Մոսկվա տարածաշրջանում ՌԴ ազդեցության աճի մասին է վկայում

 

 

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդի առաջին պետական այցը Մոսկվա ցույց է տալիս այն դերը, որը Ռուսաստանի Դաշնությունն ունի Մերձավոր Արեւելքի տարածաշրջանում: Այս մասին հաղորդում է The Times-ը:

Ըստ բրիտանական թերթի՝ այս այցը «ցույց է տալիս Ռուսաստանի ազդեցության աճը Մերձավոր Արեւելքում, մինչդեռ ԱՄՆ-ն հեռանում է այս տարածաշրջանից»: The Times-ն այս առումով ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Սաուդյան Արաբիայի թագավորը «պայմանավորվածություններ են ձեռք բերել պաշտպանության եւ ներդրումների ոլորտներում», այսինքն՝ այն երկու ոլորտներում », որտեղ Ամերիկան էր սովորաբար Էր Ռիադի նախընտրելի գործընկերը»:

Թերթը հիշեցնում է, որ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ողջունեցին Թրամփի ժամանումը Սպիտակ տուն, քանի որ Օբաման «վշտացրեց Վաշինգտնոի պատմական դաշնակիցներին» նրանով, որ նահանջեց Մերձավոր Արեւելքում ԱՄՆ պատմական լիդերի դերակատարումից եւ սկեց զբաղվել լիբերալ իդեալիզմի առաջխաղացմամբ»:

Չնայած դրան՝ Թրամփի նախընտրական արշավի հակաությունները, մի կողմից Ամերիկան նորից հզորացնելու մտադրության մասին, իսկ մյուս կողմից Միացյալ Նահանգների շահերը առաջնային դարձնելու ծրագրերը, անուղղակիորեն հանգեցրին նրան, որ Վաշինգտոնը «չի մասնակցում Մերձավոր Արեւելքի պատերազմների եւ գզվռտոցներին»:

Կրեմլում հինգշաբթի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդիի բանակցությունները նոր լիցք հաղորդեցին երկրների հարաբերությունների զարգացմանը :