Մամուլի տեսություն 08-10-2017
ԻԻՀ նախագահը պատվոգիր է շնորհել իրանահայ Էվիթա Առաքելյանին:
«Ալիք»
Նախագահ Ռոհանիի պատվոգիրը՝ Էվիթա Առաքելյանին
Հոկտեմբերի 7-ին ԻԻՀ նախագահ դոկտ. Հասան Ռոհանին Թեհրանի պետական համալսարանում մասնակցել է Իրանի բարձրագույն ուսումնական հաստատութկունների, գիտահետազոտական և տեխնոլոգիական կենտրոնների ուսումնական նոր տարեշրջանի մեկնարկի արարողությանը, որտեղ պատվոգրեր է շնորհել պետական համալսարանների մուտքի քննությունների (կոնկուրսի) առաջատարներին:
Առաջատարների թվում էր նաև իրանահայ Էվիթա Առաքելյանը, ով արվեստի բաժնում զբաղեցրել է կոնկուրսի երկրորդ հորիզոնականը:
Հանրապետության նախագահը ողջունել է հանդիսավոր արարողության մասնակիցներին, եւ շնորհավորել նորամուտներին իրենց հաջողության կապակցությամբ:
Նշենք որ, Նախագահ Ռոհանին երեկ, իր ելույթի ժամանակ անդրանարձել է գիտության եւ կրթության առանցքային նշանակությանը երկրի եւ հասարակության զարգացման ու վերելքի գործում՝ կարեւորել է հատկապես համալսարանների դերն ու նշանակությունը հասարակության գիտակցության մակարդակի բարձրացման գործում:
«Համշահրի»
Իսպանիայի դատարանը կասեցրել է Կատալոնիայի խորհրդարանի նիստը
Իսպանիայի Սահմանադրական դատարանը հրահանգել է կասեցնել Կատալոնիայի խորհրդարանի գալիք երկուշաբթի օրվա համար նախատեսված նիստը, փորձելով կանխել տարածաշրջանի անկախության պաշտոնապես հռչակումը։
Սահամադրական դատարանի այդ քայլը կասկածներ է առաջացրել երկուշաբթի օրը Կատալոնիայի անկախության հռչակման կապակցությամբ։
Կատալոնիայի խորհրդարանի նախագահը Մադրիդի կառավարությանը մեղադրել է քաղաքական խնդիրների կարգավորման հարցում դատարաններն օգտագործելու մեջ։Նա հավելել է»,Կատալոնիայի խորհրդարանի ղեկավարները դեռ որոշում չեն ընդունել Իսպանիայի Սահմանադրական դատարանի մերժման կապակցությամբ»։
Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռախոյը Կատալոնիայի ղեկավար Կառլես Պուչդեմոնին կոչ է արել հրաժարվել միակողմանի կարգով անկախության հռչակման գաղափարից:Իսկ Կառլես Պուչդեմոնը հայտարարել է, որ Իսպանիայից այդ տարածաշրջանի անկախությունը միակողմանի կարգով կհռչակվի առաջիկա օրերի ընթացքում:
Իսպանիայի Սահմանադրական դատարանը հայտարարել է,որ կքննարկի Կատալոնիայի Սոցիալիստական կուսակցության դիմումը,որն ուղղված է դատարանին։Այս կուսակցությունը դեմ է Կատալոնիայի անկախությանը։
Նշենք,որ հանրաքվեն անցկացվել է հոկտեմբերի 1-ին և ուղեկցվել է իրավապահների հետ հանրաքվեի մասնակիցների բախումներով: Մադրիդը չի ճանաչում հանրաքվեի օրինականությունը: Բախումների ընթացքում վիրավորվել է մոտ 900 մարդ։
«Շարղ»
ԱՄՆ-ն հավանություն է տվել՝ Արաբիային THAAD համակարգի վաճառքին
Ընդամենը մեկ օր էր անցել Սաուդյան Արաբիայի թագավոր Մալեք Սալմանի Մոսկվա կատարած պատմական այցից և այդ երկրի ու Ռուսաստանի միջև կնքված սպառազինական համաձայնությունից, երբ ԱՄՆ-ն տեղեկացրեց, Ռիադին THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու մասին։ Պենտագոնը ուրբաթ օրը հրապարակած հաղորդագրության մեջ նշել է-« 15 միլիարդ դոլարի արժողությամբ պայմանագիրը նախադրյալ է ստեղծում 44 THAAD հակահրթիռային պաշտպանության համակարգեր վաճառելու համար»։
Պենտագոնի հաղորդագրության մեջ ասված է.«Վաճառվելիք համակարգը «կնպաստի ԱՄՆ ազգային անվտանգությանը և ԱՄՆ-ի արտաքին շահերի ապահովմանը, և կպաշտպանի Սաուդյան Արաբիային Իրանի ու տարածաշրջանային սպառնալիքներից»: Այդ հայտարարությունից ընդամենը մեկ օր անց Արաբիան ստորագրեց Իրանի դաշնակից Ռուսաստանի հետ սպառազինական համաձայնագիրը: Պենտագոնի պաշտոնատարները հայտարարել են,որ Արաբիա-Ռուսաստան համաձայնությունը ոչ մի ազդեցություն չի թողնի Արաբիայի ու ԱՄՆ-ի պաշտպանական վաղեմի հարաբերության վրա:
«Ռեսալաթ»
Ֆրանսիան Իրաքի և քրդերի միջև միջնորդելու առաջարկ է ներկայացրել
Ֆրանսիան ,որ ինքը արևմտյան Ասիայի տարածաշրջանի մասնատման կողմնակիցներից է, Իրաքի ու քրդերի միջև միջնորդելու պատրաստակամություն է հայտնել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն առաջարկել է միջնորդել Իրաքի կառավարության ու քրդերի միջև: Մակրոնն այդ առաջարկը ներկայացրել է Փարիզում Իրաքի վարչապետ Հեյդար Ալ Էբադիի հետ հանդիպումից հետո: Ֆրանսիայի նախագահը նաև Փարիզի աջակցությունն է հայտնել ԻԼԻՊ-ին դիմակայելու և Իրաքի տնտեսության վերականգնման համար:Մակրոնը հստակեցրել է.«Ֆրանսիան և այլ երկրներ մտահոգ են հանրաքվեից հետո քրդերի իրավիճակի համար: Ֆրանսիան պաշտպանում է Իրաքի տարածքային ամբողջականությունը, ասել է նա: Նա նշել է.«Միայն երկկխոսությունն է կարգավորման ուղին, և Ֆրանսիան պատրաստ է ակտիվ միջնորդությամբ նպաստել դրան»:
«Ժամանակ»
Սարգսյան-Ալիև հանդիպմանը կդրվի 5 շրջանների վերադարձի հա՞րցը
«Ժամանակ» թերթը գրում է. «Միջազգային եվրասիական շարժման» ղեկավար Ալեքսանդր Դուգինը «ժամանակ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ընթացքում բարձրացվելու է Լեռնային Ղարաբադի 5 շրջանների վերադարձի հարցը:
«Նախագահների հանդիպումն այսօր շատ կարեւոր է, որովհետեւ վիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում հասնում է մի այնպիսի կետի, երբ արդեն ահնհար կլինի լուծել խնդիրը: Պետք է հասնել այս ճգնաժամի հանգուցալուծման: Ենթադրում եմ, որ նախագահների այդ հանդիպման ժամանակ կդրվի Ղարաբադի հինգ շրջանների ապաշրջափակման հարցը, բայց խնդիրն այն է, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող հինգ շրջաններն ադրբեջանական կողմին վերադարձնելու թեման շատ սխալ է լուսաբանվում թե հայկական, թե ադրբեջանական եւ թե ռուսական մամուլում:
Ես ապշած էի այն փաստից, որ երբ խոսքը գնում է հինգ շրջանների վերադարձի մասին, որպես կանոն այդ հարցին սխալ գնահատական է տրվում, ուստի դրա մասին շատ դժվար է խոսել եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում, եւ Ռուսաստանում, քանի որ ձեւավորվել են անզիջում, սխալ տեսակետներ»,- նշեց Ալ Դուգինը»: