Մամուլի տեսություն 09-10-2017
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը ժամանել է Թեհրան:
ԻՌՆԱ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Թեհրանում է
ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ՝ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով պաշտոնական երկօրյա այցով այսօր առավոտյան Թեհրան է ժամանել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Թեհրանի Սաադ Աբադի պատմամշակութային համալիրում ԻԻՀ նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին պաշտոնապես դիմավորել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին: Դիմավորման պաշտոնական արարողությանը հաջորդել է Ջահանգիրիի և Կարապետյանի հանդիպումը:
Այցի շրջանակներում ՀՀ վարչապետը հանդիպիպումներ կունենա նաև ԻԻՀ նախագահի և Իսլամական խորհրդարանի նախագահի հետ: Նախատեսված է Արարատ մարզամշակութային համալիրում Կարեն Կարապետյանի հանդիպումը իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Ջամ-ե Ջամ
Հայացք Սաուդյան թագավորի Մոսկվա կատարած այցի հետևանքներին
Սաուդյան թագավորության հիմնադրումից 85 տարի անց Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդոլ Ազիզ Ալե Սաուդն իր առաջին պետական այցը կատարեց Մոսկվա։
Փաստորեն առ այսօր երկու հիմնական պատճառներով Սաուդյան թագավորները չեն այցելել Ռուսաստան։Իրենց թագավորության առաջին երկու տասնամյակներում, Արաբիայի թագավորները Խորհրդային միությունում տիրող կոմունիստական կարգերի պատճառով բոլորովին դիվանագիտական հարաբերություն չէին հաստատում Մոսկվայի հետ և նույնիսկ այդ երկիր այցելությունը «հարամ» էին համարում։Իհարկե դա էլ լոկ պատրվակ էր, քանի որ Արաբիայի հիմնադիրը հանդիպում էր Ֆրանկլին Ռուզվելտի և Ուինսթոն Չերչիլի հետ։ Երկրոդ խոչընդոտը Վաշինգտոնն էր, որ սառը պատերազմի տարիներին արգելում էր Ռիադի ու Մոսկվայի միջև քաղաքական հարաբերությունների հաստատումը։ Այդ արգելքը շարունակվեց մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը։
Ներկայումս Իրաքում ու Սիրիայում «ԻԼԻՊ»-ի ,»Ալ Նուսրա ճակատ»-ի և «Ալ Ղաիդա»-ի փլուզման լուրջ ազդեցությունները հաշվի առնելով, Արաբիան իր զառամյալ թագավորին ուղարկեց Մոսկվա։ Մոսկվան անհերքելի դերակատար է Միջին Արևելքի քաղաքական ու ռազմական դաշտում և Արաբիայի թագավորը Մոսկվայում մեծ ջանքեր գործադրեց Ռիադի համար ոտքի տեղ բացելու տարածաշրջանի քաղաքական իրադարձություններում։ Ներկա դրությամբ Ռիադի ղեկավարները դիմագրավում են ներքին տարաձայնություններ։ Միջին Արելքում նրանց բոլոր հաշվարկները ձախողել են։ Զգալի շփոթվածություն է առաջացել Արաբիայի իշխանության շարքերում։Եթե այդ երկրի թագավորը կարծում է իր Մոսկվա այցը կարող է ինչ-որ հանգույց լուծել չարաչար սխալվում է։ Այն ինչ պարզ է, Վաշինգտոնը և Մոսկվան օգտվելով Արաբիայի իշխանությունների շփոթվածությունից մեծապես շահում են Ռիադի հետ սպառազիանական խոշոր պայմանագրեր կնքելով։
Շարղ
Համաշխարհային կոնսենսուս ընդդեմ ԱՄՆ-ի
Ենթադրվում է, որ Դոնալդ Թրամփը առաջիկա օրերին պետք է հանդես գա Իրանի միջուկային համաձայնագրի մասին իր որոշման հետ կապված հայտարարությամբ: Նա պատրաստվում է հայտարարել ,որ Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ի ոգուն։ Իրանի ԱԳ նախարարը անցած շաբաթ Նյու Յորքում ասել է․-«Եթե ԱՄՆ-ն դուրս գա ՀԳՀԾ-ից Իրանը ևս այլ տարբերակներ ունի»։ «Վաշինգտոն պոստը» վերջերս գրել է․-«Թրամփը գալիք շաբաթ չի հաստատելու ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը,որպեսզի Կոնգրեսը որոշում կայացնի միջուկային գործարքի վերաբերյալ»։ Հինգշաբթի օրը Սպիտակ տանը Թրամփը քննարկել է համաձայնագիրը ամերիկյան ռազմական գերատեսչությունների ղեկավարների հետ: Թրամփն ասել է,որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը, և բռնություն է արտահանում տարածաշրջան» ։ Նա նաև նշել է,որ Իրանը զարգացնում է իր միջուկային ծրագիրը, ինչը չի համապատասխանում համաձայնագրի ոգուն»։ Թրամփը գտնում է, որ համաձայնագիրը չի բխում ԱՄՆ-ի շահերից: Հիշեցնենք, որ 2015 թվականին Իրանի Համատեղ գործողությունների համապարփած ծրագիրը ստորագրել են Իրանը, ԱՄՆ-ը, Բրիտանիան, Չինաստանը, Ֆրանսիան, Ռուսաստանը և Գերմանիան։
Ներկա պայմաններում, ՀԳՀԾ-ի հարցում Թրամփի կոշտ դիրքորոշումը մեկուսացրել է ԱՄՆ-ին ,քանի որ այսօր բոլոր երկրները միավորվել են ընդդեմ Միացյալ Նահանգների։ Փաստորեն գլոբալ կոնսենսուս է առաջացել ԱՄՆ-ի դեմ։
Ռեսալաթ
Գերմանիայում վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները խորհելու տեղիք են տալիս
Այն դեպքում ,երբ Գերմանիայում պաշտոնապես չեն մեկնարկել կոալիցիոն կառավարության ձևավորման շուրջ բանակցությունները, այդ երկրում տարածվել է վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ,որոնք խորհելու տեղիք են տալիս; Գերմանիայի խորհրդարանական ընտրություններից հետո անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն՝ գերմանացիների մոտ 25 տոկոսն այն աստիճան է դժգոհ ընտրությունների արդյունքից,որ նույնիսկ պահանջում է վերստին ընտրություններ անցկացնել։ Գերմանացիների ընդամնեը 16 տոկոսն է դրական վերաբերվում «Քրիստոնեա-դեմոկրատական միության» և «Սոցիալ-դեմոկրատական կուսակցության» հնարավոր կոալիցիոն համագործակցությանը։ Գերմանացիների 38 տոկոսը հանդես է եկել Կանաչների կուսակցության, Քրստոնյա-դեմոկրատական միության և Լիբերալ-Դեմոկրատական կուսացկության կոալիցիայի ձևավորման օգտին; Աջ-ծայրահեղական կուսակցության համակիրների 62 տոկոսը հանդես է եկել երկրում վերստին ընտրություններ անցկացնելու կոչով։
Hayeli.am.am
Թրամփի գործողություններն սպառնում են երրորդ աշխարհամարտով. ամերիկացի սենատոր
«ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի գործողությունները կարող են հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի սկսվելուն:Թրամփն իր վարչակազմը դիտարկում է որպես «ռեալիթի շոու»: Նա ինձ անհանգստացնում է: Նա անհանգստացնում է բոլոր նրանց, ովքեր ցավում են մեր ազգի համար»,- The New York Times թերթին հայտարարել է հանրապետական սենատոր Բոբ Քորքերը՝ Սենատի արտաքին գործերի կոմիտեի նախագահը: Քորքերը քննադատել է Թրամփին Twitter-ում նրա հաղորդագրությունների համար, որոնցով , սենատորի կարծիքով, նա վնաս է հասցրել ԱՄՆ-ի դիվանագիտական ջանքերին: Դրա հետ մեկտեղ օրենսդիրը հայտարարել է, թե իրեն ուրախացնում է, որ Թրամփի կողքին են այնպիսի մարդիկ, ինչպիսին են պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսը, պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելլին: «Այնքան ժամանակ, քանի դեռ նրա կողքին են մարդիկ, որոնք կարող են հանդարտեցնել նրան, երբ նա բռնկուն է դառնում «…» կարծում եմ՝ ամեն ինչ կարգին կլինի»,- նշել է սենատորը: Հոկտեմբերի 8-ին Թրամփը լեզվակռվի մեջ է մտել Քորքերի հետ՝ նրան քննադատելով իր Twitter-ում: Ի պատասխան սենատորը քննադատական ոգով է մեկնաբանել նախագահի հայտարարությունները՝ Սպիտակ տունը համարելով «մանկամսուր մեծահասակների համար»:
Armenpress.am
ԱՊՀ-ի ԱԳ նախարարները Սոչիում կքննարկեն գործակցությունը ռազմական եւ հումանիտար ոլորտներում
ԱՊՀ- ի երկրների ԱԳ նախարարները հոկտեմբերի 10-ին Սոչիում կայանալիք նիստում կքննարկեն փոխգործակցության հարցերը ռազմական եւ հումանիտար ոլորտներում: Այդ մասին ասված Է ՌԴ ԱԳ նախարարության հոկտեմբերի 9-ին տարածված մեկնաբանության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին: Ինչպես հայտնել են նախարարությունում, նիստի օրակարգում ներառված Է 18 հարց, որոնք համագործակցության ուղղությունների լայն սպեկտր են ընդգրկում ԱՊՀ-ի շրջանակներում: «Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն Համագործակցության տարածքում բազմապլանային փոխգործակցության հետագա ընդլայնմանն ուղղված գործնական միջոցառումները, կարծիքներ կփոխանակեն հրատապ միջազգային հարցերի շուրջ»,-տեղեկացրել են Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչությունում: «Նիստի օրակարգում ընդգրկված են նաեւ փոխգործակցության հարցերը ռազմական ոլորտում, մասնավորապես, օդատիեզերական պաշտպանության խնդիրների լուծմանը ԱՊՀ-ի մասնակից պետությունների հակաօդային պաշտպանության միավորված համակարգի ադապտացման հիմնական ուղղությունների նախագիծը»,-նշել են ՌԴ ԱԳՆ- ում: Բացի այդ, ԱՊՀ-ի ԱԳ նախարարների խորհրդի հերթական նիստում պլանավորված Է մի շարք փաստաթղթերի համաձայնեցում, որոնք նպատակամղված են հումանիտար ոլորտում համագործակցության խորացմանը, որոնց թվում են՝ 2019 թվականն ԱՊՀ-ում Գրքի տարի, 2020 թվականը՝ 1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի 75-ամյակի տարի հայտարարելու մասին որոշումների նախագծերը: