Մամուլի տեսություն  15-10-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74785-Մամուլի_տեսություն_15_10_2017
Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2017 16:42 Asia/Tehran
  •  Մամուլի տեսություն  15-10-2017

Հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաև խորհրդարանական համագործակցությունը:

www.aysor.am

Հայաստանը կարևոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում. Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանի

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Սանկտ Պետերբուրգ կատարած այցի շրջանակում հոկտեմբերի 14-ին հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ: Այս մասին տեղեկացնում է ԱԺ հանրային կապերի վարչությունը։ 

Հանդիպման ընթացքում կողմերը նշել են, որ հայ-իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա եւ շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում, ինչին նպաստում է նաեւ խորհրդարանական համագործակցությունը:

Զրուցակիցներն ընդգծել են, որ Հայաստանն Իրանի համար կայուն գործընկեր է: Երկու երկրների խորհրդարանների ղեկավարները կարեւորել են, որ պատգամավորական բարեկամական խմբերն ակտիվ աշխատում են. առաջիկայում կլինեն փոխայցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության հիմնահարցերին: Իրանի Մեջլիսի նախագահը նշել է, որ Հայաստանը կարեւոր դեր ունի տարածաշրջանային անվտանգության ապահովման հարցում:Կողմերն անդրադարձել են քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի:

Խորհրդարանների ղեկավարները փոխադարձաբար միմյանց հրավիրել են այցելել իրենց երկիր: 

 

Արման

Թրամփի արտահայտությունները վերջակետ դրեցին ԱՄՆ-ի հեղինակությանըՀիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը քննադատել է Թրամփի դիրքորոշումը։ Թրամփը ավելի ու ավելի  է մեկուսացել մի երկրում որտեղ նախագահում է ինքը։ Նա իր հակաիրանական դիրքորոշման պատճառով նույնիսկ արժանացել է այդ երկրի նախկին պաշտոնյաների քննադատությանը։

Քանի օր առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնն ասել էր.«Թրամփը ԱՄՆ պատմության ամենավտանգավոր նախագահն է և ողջ աշխարհը պետք է մտահոգ լինի այս հարցով: Թրամփի մոտ բացակայում է ինքնատիրապետումը, նրա  համար կարևոր չէ թե մարդիկ ինչ կմտածեն իր մասին»: Իսկ երեկ  CNN-ին տված հարցազրույցում Քլինթոնը նշել է.«Իրանի միջուկային համաձայնագրի նկատմամբ Դոնալդ Թրամփի անվստահությունն ավերիչ  բնույթ  է կրում : Թրամփն իր այդ դիրքորոշմամբ հեղինակազրկեց ԱՄՆ-ին աշխարհում: Թրամփն իր այդ քայլով պատճառ դարձավ,որ աշխարհն այլևս չվստահի ԱՄՆ-ին: Նա փաստորեն աշխարհին պատգամեց, որ ԱՄՆ-ին  չի կարելի վստահել»:

Քլինթոնը հավելել է.«Թրամփն իր այդ խոսքերով ավելի մեծ կարևորություն տվեց Իրանին,քանի որ մենք Իրանին մեկուսացնելու փոխարեն նրան պահում ենք աշխարհի ուշադրության կենտրոնում և արդյունքում մենք փոքր ու հիմար ենք թվում, ինչը բխում է  Իրանի շահերից»,գրում է Արման թերթը:

 

 

«Ջոմհուրի Էսլամի» օրաթերթ

Բաղդադը նոր նախապայման է առաջադրել բանակցության համար

Հեզբոլլահին մոտ կանգնած լիբանանյան մի օրաթերթ բացահայտել է,որ Բաղդադը նոր ու ծանր նախապայման է առաջադրել Քրդստանին պահանջելով Փիշմերգա ուժերի նահանջը «կարմիր գիծ» կոչվող տարածքից:  Հղում անելով Իրաքի կառավարության մի աղբյուր Լիբանանյան Ալ Ախբար օրաթերթը հաղորդել է,որ  Բաղդադը Արբիլի հետ բանակցելուց առաջ, մեծացրել է իր պահանջները: Քանի օր առաջ Բաղդադը պահանջում էր միայն չեղարկել հանրաքվեի արդյուքները,իսկ այսօր նա պահանջում է, որ Փեշմերգա ուժերը դուրս գան  այն տարածքից,որը ՄԱԿ-ը սահմանել է,որպես  «կապույտ գիծ»:Իրաքի կառավարության այդ աղբյուրը նշելով ,որ այդ նախապայմանը պաշտոնապես չի հայտարարվել և Բաղդադը այն վերջերս է առաջադրել: Ի դեպ ընդգծել է,որ Բաղդադը չի պատրաստվում զինյալ բախումների մեջ մտնել Արբիլի հետ: Իրաքի կառավարության աղբյուրը հավելել է.«Իրաքում նրանք ովքեր  կողմ չեն  Իրաքից անջատմանը, նահանջել են իրենց դիրքերից,իսկ նրանք ովքեր կողմ են անջատմանը պնդում են իրենց դիրքերի վրա:

 

 

Ռեսալաթ

Շտայն-մայերի  խորհրդավոր զգուշացումը

Գերմանացի բարձրաստիճան պաշտոնատարներն զգուշացրել են այդ երկրի քաղաքական ու հասարակական մթնոլորտում առկա ճեղքվածքը խորանալու կապակցությամբ։ Գերմանիայի նախագահն զգուշացրել է այդ երկրում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո նոր թշնամություններ ձևավորվելու կապակցությամբ։ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հինգշաբթի օրն ասել է․-«Գերմանիայում կայացած ընտրությունների արդյունքները այս երկրին կանգնեցրել են տարբեր պայմանների առջև։ Ոմանք վախեցած են ,ոմանք էլ զայրացած։ «Յուրաքանչյուրը կարծում է,որ քաղաքական մթնոլորտը ոչ միայն խորհրդարանում այլև հասարակության մեջ է փոխվում»,ասել է Շտայն-մայերը։ Նա հասարակական տարաձայնությունները ժողովրդավարության մի մասը համարելով նշել է․-«Ես համոզված եմ,որ մենք բոլորս միասնաբար պատասխանատվություն ունենք այս հարցում և պետք է զգուշանանք,որ ժողովրդավարության շրջանակում առաջացած այս հասարակական տարաձայնությունները չհանգեցնեն թշնամությունների»։

 

 

 News.am

Հայաստան-ԵՄ նոր համաձայնագիրը այդքան էլ խորը չէ, բայց կարեւոր է եւ այն կստորագրվի. քաղաքագետ

Հայաստան–ԵՄ նոր համաձայնագիրն այնքան խորը չէ, ինչպես Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հետ կնքված ԵՄ ասոցացման համաձայնագրերը, բայց այն մեզ համար արդեն իսկ շատ կարեւոր փաստաթուղթ է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը:«Պարզ է, որ այս պայմանագիրը չէր կարող լինել այնքան խորը, ինչպես  ասոցացման պայմանագիրն է, որը Մոլդովայի, Ուկրաինայի եւ  Վրաստանի դեպքում է,  բայց  պայմանագիրն արդեն իսկ կարեւոր է, քանի որ  մի շարք ոլորտներում ԵՄ–ի  հետ համամործակցության  նոր հիմքեր կլինեն։ Քաղաքական մասը շատ կարեւոր է Հայաստանի համար, դատական ռեֆորմ, վիզաների հեշտացման գործընթացում առաջընթաց, մարդու իրավունքների, օրենքի գերակայություն, բոլոր հարցերն այստեղ ընդգրկված են»,–ասել է Ստեփան Գրիգորյանը։Մինչ ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցելն առաջարկված ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի հետ համեմատելով՝ քաղաքագետն ասաց. «Նախկին փաստաթուղթը, որ առաջարկված էր եւ մենք մտանք ԵՏՄ,  սա չի կարող նախկինի նման այդչափ խորը փաստաթուղթ լինել։ Ասոցացման առումով ավելի թույլ է, բայց այդուհանդերձ շատ կարեւոր պայմանագիր է»։Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ այս անգամ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, ինչին պետք է  նպաստի նաեւ ողջ հայ հասարակությունը։