Մամուլի տեսություն 16-10-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i74845-Մամուլի_տեսություն_16_10_2017
Քրիստիան Լագարդն ասել է.«Հիմնադրամը համագործակցում է 189 անդամ երկրների հետ: Երբ որևէ երկիր, այդ թվում ՝ ԻԻՀ-ը ԱՄՀ-ից վարկ է պահանջում, ապա մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2017 14:14 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  16-10-2017

Քրիստիան Լագարդն ասել է.«Հիմնադրամը համագործակցում է 189 անդամ երկրների հետ: Երբ որևէ երկիր, այդ թվում ՝ ԻԻՀ-ը ԱՄՀ-ից վարկ է պահանջում, ապա մենք պայմաններ ենք ստեղծում դրա համար»:

Թեջարաթ

Լագարդը մերժել է Թրամփին

 

Հակադարձելով Արժույթի միջազգային հիմնադրամից ԻԻՀ-ին համագործակցության դյուրին հնարավորություններ չտրամադրելու կապակցությամբ ԱՄՆ նախագահի վերջին պահանջին, կառույցի ղեկավարը հայտարարել է,  որ Իրանի նկատմամբ ԱՄՀ-ի քաղաքականությունը փոխելու հիմքեր չկան»:

Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար՝ Քրիստիան Լագարդն ասել է.«Հիմնադրամը համագործակցում է  189 անդամ երկրների հետ: Երբ որևէ երկիր, այդ թվում ՝ ԻԻՀ-ը ԱՄՀ-ից վարկ է պահանջում, ապա մենք պայմաններ են ստեղծում դրա համար»: Հարկ է նշել, որ ԻԻՀ-ը հիմնադրամի անդամ երկրների 18-րդ բաժնետերն է:

Թվում է, որ ԱՄՆ Կենկտրոնական բանկի քաղաքականությունը համարվում է աշխարհի տնտեսությանն ուղղված նոր մարտահրավերը: Ընթացիկ տարում, դաշնային ռեսուրսային հաշիվը երկու անգամ բարձրացրել է կարճաժամկետ ներդրումների բանկային շահույթի սակագները: Երկրում եկամուտները չեն բարձրացել: ԱՄՆ Կենտրոնական բանկն այսօր լուրջ խնդրի առջև է հայտնվել : ԱՄՆ-ում բարդ իրավիճակ է , քանի որ Թրամփի կառավարությունը մտադիր է տնտեսական խրախուսիչ փաթեթ պատրաստել: ԱՄՀ-ի վրա ԱՄՆ-ի ճնշումները գնահատվում են այդ ուղղությամբ:

 

Ռեսալաթ

ԱՄՆ-ի շարունակական խափանումները

 

ՀԳՀԾ-ին ԱՄՆ-ի անհավատարմության հետևանքով, ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է.«ԱՄՆ-ը չի կատարել միջուկային համաձայնության հետ կապված իր հանձնառությունը, ուստի ԻԻՀ-ը չի կարող Բրիտանիայում բանկային հաշիվ բացել»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն այդ խոսքերն ասել է ՄԱԿ-ի ԳԱ-ի նստաշրջանին առընթեր: Իսկ Թիլերսոնը խոսել է Իրանի տարածաշրջանային գործունեության մասին: Դա վկայում է այն մասին, որ Վաշինգտոնը ՀԳՀԾ-ն անկախ երևույթ չի դիտարկում և փորձում է այն միջոց ծառայեցնել՝ տարածաշրջանային ու վերտարածաշրջանային ստրատեգիան փոխելու համար: Իրենց պատասխանատվությունն այլոց վրա բարդելով, ամերիկացի պետայրերը փորձում են ձեռնոց նետել այսպես կոչված Իրանի «տարածաշրջանային բացասական գործունությանը»:

Թեև ՀԳՀԾ-ի հարցում Թիլերսոնը դեմ է Թրամփի քաղաքականությանը, սակայն Իրանի դեմ տրամադրվածության հարցում, նրանք համակարծիք են:

 

Շարղ

Ինչո՞ւ է Իսրայելը շարունակում աջակցել Քրդստանին

 

Մինչ օրս միայն Իսրայելի ռեժիմն է աջակցել Քրդստանի անջատման հանրաքվեին: Դա իհարկե իսրայելցիների սրտցավության արդյունքը չէ, այլև Թելավիվի գեոպոլիտիկական շահերի հետապնդումը: Իսրայելը ձգտում է օգտվել Քրդստանի նավթի վաճառքից: Նա իրեն անհրաժեշտ նավթի 77 տոկոսն այդ տարածքից է ապահովում: Իսրայելի ռեժիմն ի սկզբանե հիմք է ընդունել մի սկզբունք ՝ տարածաշրջանի ոչ-արաբների հետ կապերի հաստատումը: Արաբների ու քրդերի միջև հարաբերությունների մասին կարելի է ասել, որ քրդերի մշակույթը դարեր շարունակ հարստացրել է արաբական աշխարհը ՝ թողնելով իր ազդեցությունը: Կարևոր է ի հարկե տարածաշրջանում Իսրայելի ավերիչ ծրագրերին դիմակայելը: Թեև որոշ քրդեր ասել են «Քրդստանը երկրորդ Իսրայելն է», սակայն չի կարելի կրկնել այդ սխալը : Քրդստանը նոր Իսրայել չի կարող լինել և երբեք չի լինելու:

Աղբյուր: «Ալ-Ջեզիրա»

 

 

Ալիք

«Հայաստան և Իրան , հողի հիշողությունը» ցուցահանդես ՝ երկու ժողովուրդների առավել մերձեցումը

 

2017 թվականի հոկտեմբերի 17-ից մինչև 2018 թվականի հունվարի 17-ը, Իրանի ազգային թանգարանում կայանալու է հնագիտական գտածոների ցուցահանդես, որտեղ առաջին անգամը ներկայացվելու է Հայաստանի պատմության թանգարանի և Իրանի ազգային թանգարանի համաժամանակյա 103-ական նմուշներ: համատեղ ցուցահանդեսի խորագիրն է «Հայաստան և Իրան, հողի հիշողություն»:

Հիշյալ նախաձեռնության նպատակն է մշակութային և հոգևոր արժեքների ցուցադրմամբ նպաստել երկու ժողովուրդների մերձեցմանը և բարձրացնել փոխճանաչողության մակարդակը:

 

 

news.am

Եվրոպայի կենտրոնում տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի դրսեւորման ակտ. Աշոտ Ղուլյանը` Կատալոնիայի հանրաքվեի մասին

Միանշանակ կարելի է արձանագրել, որ Եվրոպայի կենտրոնում տեղի է ունեցել ինքնորոշման իրավունքի դրսեւորման հերթական ակտերից մեկը: Այս մասին նախօրեին , «Արցախ ԹՎ»-ի հետ զրույցում նշել է Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը՝ անդրադառնալով Կատալոնիայում հոկտեմբերի 1-ին տեղի ունեցած անկախության հանրաքվեին եւ դրան հետեւած իրադարձություններին:

«Այն, որ Կատալոնիան մի քանի տարի շարունակ փորձում էր ուղիներ գտնել իր  ինքնորոշման իրավունքը ճիշտ իրականացնելու, ավելի ճիշտ Իսպանիայի սահմանադրական սահմանափակումներից փորձում էր դուրս բերել, դա փաստ է: Բայց ինձ թվում է, որ մենք գործ ունենք մի կլասիկ իրավիճակի հետ, որը տվյալ պահին կապված է ներքին կյանքի, երկրի կառուցվածքի,  նրա պատմական անցյալի հետ:

Բավարարվենք նրանով, որ տեղի է ունեցել հերթական հանրաքվեն, ինքնորոշման իրավունքի արտահայտման, որը ավարտվել է հետաքրքիր մի դասավորությամբ, երբ նորից անհանսկանալի հարցեր են մնում»,-ասաց Ղուլյանը:

Նրա խոսքով, փաստորեն հոկտեմբերի 1-ին, չնայած Իսպանիայի բոլոր ցանկություններին՝ խեղդել, ճնշել, թույլ չտալ, կանխարգելել հանրաքվեի անցկացումը, այդուհանդերձ տեղի է ունեցել այդ կամարտահայտությունը. «Ինչպես սպասում էին բոլորը, հոկտեմբերի 10-ին Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնի հայտարարությունը, երբ նա հանրաքվեի արդյունքներով դիմում է խորհրդարան, իհարկե այդ դիմումը եղավ, բայց եղավ նաեւ հայտարարություն, որ կասեցնել կամ հետաձգել անկախության հռչակումը:

Իսպանիայի դեպքում եղել է բռնաճնշելու տեսանելի փորձ, բայց քանի որ միանգամից եվրոպական հանրության կողմից սկսել են դատապարտել եւ ասել, որ չի կարելի այդպես խոսել ինքնորոշվող ժողովրդի հետ, կարծում եմ՝ նրանք մի փոքր հետ են քաշվել իրենց նախնական տրամադրություններից եւ այսօր փորձում են գնդակն իրար դաշտ գլորել, իրար հերթ տալով փակուղային վիճակից դուրս գալու քայլեր ներկայացնել»:

Նշենք, որ հոկտեմբերի 1-ին Կատալոնիայում կայացած անկախության հանրաքվեին մասնակցել է 5,5 մլն ընտրողներից մոտ 2,5 մլնը, որի ճնշող մեծամասնությունն «այո» է ասել անկախությանը:

Կատալոնիայի անկախության հռչակագիրը Կատալոնիայի նախագահ Կարլես Պուչդեմոնը ստորագրել է, բայց այն դեռ ուժի մեջ չի մտել: