Մամուլի տեսություն 18-10-2017
Թրամփն իր հետ լարվածություն բերեց ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում: Հակառակ երկրի նախկին նախագահ ՝ Բարաք Օբամային, Թրամփը փորձում է սրել իրավիճակը:
Բահար
Ի՞նչ պետք է անել Թրամփի հետ
ԱՄՆ-ում Թրամփն իշխանության հասնելով իր հետ լարվածություն բերեց ԱՄՆ-ի և Իրանի հարաբերություններում: Հակառակ երկրի նախկին նախագահ ՝ Բարաք Օբամային, Թրամփը փորձում է սրել իրավիճակը:
Թրամփի քաղաքականությունը կարելի է բաժանել երկու խմբի: Նախընտրական շրջանում, նա խոսում էր ՀԳՀԾ-ն պատռելու մասին, իսկ այսօր նա հարկադրված է իրագործել միջուկային համաձայնությունը: Չնայած շրջափակումները վերականգնելու մասին նրա քարոզչություններին,բայց դեռ ոչ մի փոփոխություն չի առաջացել այս հարցում: Համենայնդեպս Թրամփը փորձում է վերականգնել շրջափակումները: Վերլուծաբանների համոզմամբ, Իրանը Թրամփի դեմ երեք գլխավոր քայլերի պետք է դիմի:
Առաջինը՝ ՀԳՀԾ-ի պահպանումն է: Իրանի դիվանագետները փորձում են պահպանել հատկապես Եվրամիության հետ միջուկային համաձայնությունը և թույլ չտալ, որպեսզի Թրամփի անհիմն հայտարարությունները զրկեն Իրանին ՝ ՀԳՀԾ-ի շահերից:
Երկրորդ ՝ տնտեսական հարցերի կարևորումն է: Անցյալի փորձը ցույց է տվել, որ տնտեսական դաշտը քաղաքականի չափ մեծ նշանակություն ունի:
Իսկ երրորդը ՝ ազգային միասնության կարևորումն է: Սա կրկնակի նշանակալի է , քանի որ այսօր գտնվում ենք զգայուն ու ճակատագրական ժամանակաշրջանում:
Ռեսալաթ
Բորիս Ջանսոնի խոսքերի գաղտնազերծումը
Վերջերս Բրիտանիայի ԱԳ նախարարը ՀԳՀԾ-ն համարել է արժեքավոր համաձայնություն:
Բորիս Ջանսոնն այն դեպքում է ՀԳՀԾ-ն համարում արժեքավոր համաձայնություն, երբ վերջերս ԱՄՆ նախագահի հետ հանդիպմանը, Բրիտանիայի վարչապետ ՝ Թերեզա Մեյն այն որակել էր սկանդալային համաձայնություն: Բրիտանացիները պետք է վերջապես կողմնորոշվեն այդ հարցում: Այս երկրկի մոտեցումը բխում է բրիտանական քաղաքականության էությունից, որտեղ սկզբունքորեն բացակայում են թափանցիկությունն ու անկեղծությունը:
Բարաք Օբամայի նախագահության օրոք, Բրիտանիան համարվում էր հակաիրանական շրջափակումների հարցում Սպիտակ տան ուղեկիցը : Վերջին երկու տարիներին էլ Բրիտանիան խոսքով աջակցել է ՀԳՀԾ-ին, իսկ գործնականում եղել է ԱՄՆ-ի կողքին:
Խորասան
Կտրուկ պատասխան Եվրոպայի հրթիռային բանակցությունների մասին շշուկներին
Միջազգային հարցերում մեծահարգ առաջնորդի խորհրդականն ասել է.«Եվրոպացիներն իրավունք չունեն ասել, թե ընդունում են ՀԳՀԾ-ն, սակայն պետք է բանակցել տարածաշրջանային ու հրթիռային հարցերի շուրջ»: Եվրամիության ԱԳ նախարարները ևս մի հաղորդագրությամբ, խոսել էին Իրանի հրթիռային գործունեության հետ կապված մտահոգությունների մասին: Ալի Աքբար Վելայաթիի խոսքերով, Եվրոպան չի կարող պայմանավորել ՀԳՀԾ-ն»:
«Ամերիկացիները կամ եվորպացիներն իրավունք չունեն կարծիք հայտնել տարածաշրջանում մեր ներկայության մասին: Եթե այսօր Իրանը Սիրիային խորհրդատվական օգնություն է ցուցաբերում, դա կատարվել է Սիրիայի կառավարության համաձայնությամբ»հավաստել է Վելայաթին:
Տնտեսական հարցերում Իրանի նախագահի տեղակալ ՝ Մոհամմեդ Նահավանդյանն ասել է .«Հնարավոր չէ վերստին բանակցել ՀԳՀԾ-ի շուրջ : Քանզի համաձայն չեն ոչ Իրանը, ոչ էլ Ռուսաստանն ու Չինաստանը»:
ԱՄՆ արտաքին հարաբերությունների խորհրդի նախագահ՝ Ռիչարդ Հասն անիմաստ է որակել ԱՄՆ-ի այն հայտարարությունը, թե Իրանը հավատարիմ չէ ՀԳՀԾ-ի ոգուն: Նրա համոզմամբ, «ՀԳՀԾ-ի ոգի» հասկացությունն իրավական հիմք չունի: Եթե ԱՄՆ-ը ցանկանա նոր շրջափակումներ սահմանել, ամենայն հավանականությամբ միայնակ է լինելու, քանի որ հավանաբար եվրոպացիները, Ռուսաստանը և Չինաստանը չեն միանալու Վաշինգտոնին, ոչ միայն իրենց ֆինանսական շահերի համար, այլև այն պատճառով, որ Իրանը հավատարիմ է մնացել ՀԳՀԾ-ին:
Ալիք
Քերքուքի հարցում տուժածների շարքում, Անկարան և Թելավիվն են
Վարդան Ոսկանյան-Որպեսզի հասկանալի լինի, թե Իրաքի Քրդստանի տարածաշրջանի համար նաև տնտեսական ոլորտում ինչպիսի մեծ հարված էր Քիրքուքի վերհսկողության անցումը իրաքյան կենտրոնական իշխանություններին, բավարար է միայն նշել, որ Քրդստանի տարածաշրջանի օրական մոտ 650 000 բարել նավթի արդյունահանման 50%-ից ավելին բաժին էր ընկնում հենց Քիրքուքի նավթահորերին:
Եթե հաշվի առնենք, որ Իրաքի Քրդստանից արտահանվող նավթի ողջ ծավալի մոտ 85%-ն անցնում էր դեպի թուրքական Ջեյհան նավահանգիստը ձգվող նավթամուղով և դրա որոշակի քանակություն ապահովում էր նաև Իսրայելի պահանջարկը, ապա ակնհայտ է, որ դիրքեր կորցնողների շարքում նաև Անկարան և Թել-Ավիվն են:
7or.am
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահության ակնկալիքը՝ կոնկրետ քայլեր
ԵԱՀԿ-ում Ավստրիայի նախագահությունն ուշադիր հետևել է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը, որը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից կազմակերպվել էր Ժնեւում, հոկտեմբերի 16-ին։ ԵԱՀԿ նախագահության ներկայացուցիչը հայտարարել է, որ ուրախ են տեսնել թարմ ազդակ և կողմերի պատրաստակամությունը՝ բանակցային գործընթացի ակտիվացման ուղղությամբ, շփման գծում լարվածության նվազեցման լրացուցիչ քայլերի որոնման համար։
«Նախագահությունը ակնկալում է, որ հանդիպումների վերսկսումը կազդի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոնկրետ քայլերի վրա։ Խաղաղության ծրագրումը պետք է լինի ջանքերի ուշադրության կենտրոնում։ Նախագահությունն ընդգծում է իր անփոփոխ պատրաստակամությունը՝ հետայսու եւս աջակցել խաղաղության ձեռքբերման ջանքերին»,-հավելել է նա։