Մամուլի տեսություն 21-10-2017
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75082-Մամուլի_տեսություն_21_10_2017
Միջուկային համաձայնության ստորագրմանը մասնակից եվրոպական երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 21, 2017 14:54 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն  21-10-2017

Միջուկային համաձայնության ստորագրմանը մասնակից եվրոպական երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Շարղ

Անելու ենք ամեն ինչ ՝ ՀԳՀԾ-ն պահպանելու համար

ԱՄՆ նախագահը ՀԳՀԾ-ի դեմ է տրամադրված: Նա փորձում է տարբեր միջոցներով ու պատճառաբանություններով խափանել Իրանի միջուկային համաձայնությունը: Դա այն դեպքում, երբ Միջուկային համաձայնության ստորագրմանը մասնակից եվրոպական երկրներն ընդգծել են ՀԳՀԾ-ի պահպանման անհրաժեշտությունը:

Բրյուսելում կայացել է ՀԳՀԾ-ի առանցքայնությամբ Եվրամիության ղեկավարների երկօրյա համաժողովը, որի ընթացքում միության անդամ 28 երկրների ղեկավարները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանումը: Տարածած հաղորդագրության մեջ, եվրամիության անդամ երկրների ղեկավարները հայտնել են, որ ՀԳՀԾ-ն համարվում է համաշխարհային միջուկային սպառնալիքի նվազեցման ուղղությամբ կատարված ջանքերի արդյունքը : Նրանք նաև մտահոգություն են հայտնել, որ համաձայնության խափանումը կարող է զրոյացնել միջուկային ծրագրի շուրջ բանակցելու Հյուսիսային Կորեային խրախուսելու ուղղությամբ տարվող ջանքերը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մաքրոնը հինգշաբթի օրը Փարիզում ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն՝  Յուկիա Ամանոյի հետ հանդիպման ժամանակ նրան կոչ է արել համոզվել միջուկային համաձայնության համակողմանի գործադրման կապակցությամբ: Ամանոն ասել է.« «ՀԳՀԾ-ի շրջագծում Թեհրանը կատարել է միջուկային ոլորտում ստանձնած բոլոր պարտավորությունները և մենք մինչ այսօր հասանելիություն ենք ունեցել բոլոր այն վայրերին, որտեղ ստուգումներն անհրաժեշտ են համարվել»:

Աշխարհի տարբեր երկրների 25 նախկին ԱԳ նախարարներ մի նամակ են հղել ԱՄՆ Կոնգրեսի ավագ պաշտենյաներին և կոչ են արել պաշտպանել ՀԳՀԾ-ն:

 

Ռեսալաթ

Մոգերինիի աղմկահարույց ուղևորությունը ՝ Վաշինգտոն

 

Վերջին օրերին ԶԼՄ-ներն առանձնահատուկ ուշադրություն էր դարձրել ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանոտւի Վաշինգտոն կատարվելիք այցին: նոյեմբերին Ֆեդերիկա Մոգերինին ԱՄՆ է մեկնելու, որտեղ նախատեսվում է Դոնալդ Թրամփի հետ նրա հանդիպումը: Օրակարգում ՝ ՀԳՀԾ-ին պաշտպանության հարցն է:

ՀԳՀԾ-ի նկատմամբ ԵՄ-ի մոտեցումը երկակի է համարվում: Միությունը մի կողմից ընդգծում է միջուկային համաձայնության պահպանման անհրաժեշտությունը, իսկ մյուս կողմից չի բացառում Իրանի հետ միջուկային հարցի շուրջ բանակցությունները վերսկսելու հավանականությունը: Մոգերինին քաջ գիտի, որ «ՀԳՀԾ-ի փոփոխումը» և «ՀԳՀԾ-ի խախտումը» սկզբունքորեն նույնն են: ԻԻՀ-ը կարևորում է ոչ թե ՀԳՀԾ-ի ձևն ու արտաքին տեսքը, այլև կողմերի ստանձախ հանձնառությունները: Այն, որ ԱՄՆ-ը չի կատարել իր պարտավորությունները, իսկ եվրոպան ՝ լուրջ քայլեր չի արել ամերիկացիների խոստումնադրժության կապակցությամբ:

 

Էթեմադ

Ռազմական համագործակցություն ՝ Դիմադրության ճակատին օգնելու համար

 

ԻԻՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ ՝ գեներալ Բաղերիի Սիրիա այցն իրականացվել է ծայրահեղականության դավադրության հաղթանակի սեմին բարեկամների ու դաշնակիների հետ Իրանի համադրման շրջանակում: Իրականում, այսօր տարածաշրջանում երկու ճակատներ են գործում: Մի ճակատում են ԱՄՆ-ը, Իսրայելը և արաբական թագավորությունն ու ահաբեկիչները, իսկ մյուս ճակատում են ԻԻՀ-ը, Սիրիայի , Լիբանանի և Իրաքի ժողովուրդները և Դիմադրության առանցքը:

Տարածաշրջանում Դիմադրության ճակատին հաջողվել է տապալել մեծ դավերը: Տարածաշրջանում թաքֆիրական խմբերի կործանման մասին խոսվում է մոտ ապագա ժամանակով: Թշնամու ճակատը շարունակում է իր դավերը ՝ փորձ անելով մասնատելով տարածաշրջանը: Իսկ ԱՄՆ նախագահը թշնամական արտահայտություններով է հանդես գալիս ԻԻՀ-ի տարածաշրջանային դերակատարության մասին: Դիմադրության ճակատը պետք է համադրված քայլերով առաջ գնա և շարունակի պայքարել: Այդ ուղղությամբ պիտի շարունակվել կրոնի անվան ներքո ահաբեկչություն կոչվող քաղցկեղային ուռուցքի արմատախիլ անելը : Այդ երևույթի դեմ պայքարող երկրները պետք է գործեն համադրված քայլերով: Եթե ԻԻՀ-ի զինված ուժերը համադրումներ չկատարեին Թուրքիայի, Իրաքի և Սիրիայի կառավարությունների հետ, ապա տարածաշրջանի անվտանգությունը խաթարելու նպատակով Իրաքի մասնատման մեծ դավադրությունը, չէր ձախողելու:

 

 

 

 

news.am

ՌԴ–ում դոլարի փոխարժեքն արդեն այդքան խիստ չի՞ կախված նավթի գներից

 

Ռուսաստանից Հայաստան ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների հոսքի վրա աղետալի ազդեցություն է ունեցել այդ երկրում ԱՄՆ դոլարի կայունացումը։

ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու դիրքերի թուլացումը շատ ռուսաստանցի տնտեսագետներ բացատրում են նավթի համաշխարհային գների անկմամբ։ Եթե առաջնորդվենք դրանով, ապա երկրի տնտեսության համար նավթի համաշխարհային գների գործոնը պակաս կարեւորություն չի ստանում։

Նավթարդյունաբերող երկրների շահերի տեսակետից հոռետեսական կանխատեսումները նավթի գների վերաբերյալ ընթացիկ տարում չեն արդարացել։ Հիշեցնենք, որ անցյալ տարվա սկզբին նավթի համաշխարհային գները սերտորեն մոտեցան բարելի դիմաց 30 դոլարին։

Շատերին այն ժամանակ թվում էր, որ դա նավթի գների անկման սահմանը չէ։ Ժամանակին արտասահմանյան բանկերից մեկը կանխատեսել էր, որ գները կարող են նվազել մինչեւ բարելի դիմաց 10 դոլար։ Բայց ընթացիկ տարում Brent տեսակի նավթի միջին ամսական գները, բացառությամբ հունիսի, գերազանցել էին բարելի դիմաց 50 դոլարի շեմը։

Հնարավոր է արդյոք նավթի համաշխարհային գների հերթական անկումը։ Այստեղ պետք է առանձնացնենք գների ամենօրյա տատանումները երկարաժամկետ միտումներից։ Իսկ վերջին շրջանի միտումներն արտահայտվում են նավթի համաշխարհային գների աճի մեջ։ Ենթադրվում է, որ առաջիկա ամիսներին Brent–ի համաշխարհային գները տատանվում են բարելի դիմաց 50-60 դոլարի սահմաններում։ Եթե, իհարկե, ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի։

Նավթի գների համար պակաս կարեւոր չէ նաեւ համաշխարհային արժույթի շուկայում ԱՄՆ դոլարի փոխարժեքը։ Այստեղ կարծիքները տարբեր են։ Վերջերս ռուսական «Ռոսնեֆթ»–ի ղեկավարը նույնպես կարծիք էր հայտնել այդ հարցով։ Նրա խոսքով՝ ամերիկացիները դոլարի դեվալվացիայի(արժեզրկման) միջոցով պաշտպանում է իր թերթաքարային արտադրողներին։ Սա, իհարկե, հետաքրքիր, բայց մի քիչ միանշանակ տարբերակ է։

ԱՄՆ–ն աշխարհում նավթի խոշորագույն սպառողն է, իսկ դրա հանքահանման ծավալներով վարկանիշի առաջին հորիզոնականներում է։ Այդ պատճառով ապրանքային եւ ֆինանսական բորսաներում խաղացողները հատկապես ուշադիր են հետեւում ԱՄՆ–ից եկող տեղեկություններին։ Ինչն էլ իր հերթին խնդիրներ է առաջացնում անգամ նավթի գների կարճաժամկետ կանխատեսումներում։

Ի դեպ, բուն Ռուսաստանում քիչ չեն նավթի գների իջեցված կանխատեսումները։ Օրինակ, այդ երկրի ներկայիս դաշնային բյուջեն հիմնված է բարելի դիմաց 40 դոլար կանխատեսումների վրա։ Այս պահին եկող տարվա համար կանխատեսումների տարբերակներից մեկը բարելի դիմաց 40-43 դոլարն է։ Եթե դոլարի փոխարժեքը կախված լինի նավթի գներից, ապա այդ տարբերակի դեպքում կարելի է սպասել մեկ դոլարի դիմաց 70 ռուբլի շեմը։ Դա, իհարկե, բացասաբար կանդրադառնա Ռուսաստանից գումար փոխանցելիս ռուբլու փոխառության վրա։

 

Սմբատ Գրիգորյան