Մամուլի տեսություն 22-10-2017
Մինչև Սպիտակ տուն մտնելը, Թրամփը խոսքեր ասաց, որոնց իրականացումն այսօր բացառվում է: Երևի Թրամփին էլ զայրացնում է հենց այն փաստը, որ նրա սնամեջ հայտարարություններն այսօր մնում են անկատար:
Իրան
Թրամփի սնամեջ սպառնալիքները
Դոնալդ Թրամփի համոզմամբ պետք է վերացնել Հյուսիսային Կորեայի առաջնորդին, ում նա «հրթիռային մարդ» է անվանում, Իրանի հետ միջուկային համաձայնությունը համարվում է պատմության վատագույն գործարքը, իսկ «Ազատ առևտուրը» ԱՄՆ արդյունաբերության համար ամենավնասակար երևույթներից է: Մինչև Սպիտակ տուն մտնելը, Թրամփը խոսքեր ասաց, որոնց իրականացումն այսօր բացառվում է: Երևի Թրամփին էլ զայրացնում է հենց այն փաստը, որ նրա սնամեջ հայտարարություններն այսօր մնում են անկատար: Իրանի և Հյուսիսային Կորեայի նկատմամբ նրա զայրույթը նույնքան թեժ է , իսկ ինքը չունի իր սպառնալիքների գործադրման նվազագույն կարողություն:
Թրամփը չգիտի, որ արևելյան ասիական այդ երկրներն այսօր առճակատումից չեն վախենում : Հյուսիսային Կորեայի հետ առճակատման հարցում, Թրամփը չունի ՀԳՀԾ-ի նման գործակցության թեմա: Նա պարտավոր է բախվել մի կառավարության հետ, որն իր համարձակ ու հախուռն քայլերով, այսօր իր ձեռքն է առել տարածաշրջանում նախաձեռնության իրավունքը: Թրամփը համոզվել է, որ ԱՄՆ նախկին նախագահների նման միջազգային նկատառումների շրջանակում է գործում և չի կարող սրտի ուզածով շարժվել: Եվրոպացիներն էլ արդեն վարժվել են և գիտեն, թե ինչպես անտեսեն ԱՄՆ նախագահի չկշռադատված հայտարարությունները: Թրամփն այն դեպքում է փորձում խափանել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը, երբ դա համարվում է ժամանակակից պատմության մեջ բազմաթիվ պետությունների կողմից ստորագրված, ընդունված ու հաստատված համաձայնությունը:
Շարղ
Թրամփի Ամերիկան հանձնվել է աշխարհին
Պատմության ընթացքում ամերիկացիները որոշել են միջազգային իրադարձությունների մասնակից լինել: Առ այսօր այդ երկրի նախագահները որոշել են իրենց քաղաքականության համար հիմք ընդունել ոչ-միակողմանի գործելակերպը , իսկ այսօր Թրամփը մուրճը ձեռքին փորձում է կործանել ամեն ինչ: Սակայն նա ոչ միայն հեղինակազրկում է ԱՄՆ-ին, այլև ապագան հանձնում է Ռուսաստանի և Չինաստանի նման երկրներին, որոնք Թրամփի հավակնությամբ, սպառնում են ամերիկացիներին և որոնցից նա իբր փորձում է պաշտպանել իր երկրի քաղաքացիներին: Այդ անխոհեմ քայլերն ԱՄՆ-ին զրկելու են հնարավորություններից: Հեղինակն այս նախադասությամբ է ավարտում իր հոդվածը .«Պրն. Թրամփ ինչպես հայտարարել եք ոչ թե Ամերիկան առաջինն է, այլև ՝ վեջինը»:
Ջամե Ջամ
Բարզանին օգնություն է խնդրել ԱՄՆ-ից
Իրաքյան մի պաշտոնյա տեղեկացրել է այն մասին, որ Քերքուքում մարտերի ձախողումից հետո Քրդստանի տարածքի ղեկավարն ամերիկացիներից օգնություն է խնդրել:
Բաղդադի ու Արբիլի միջև տարաձայնությունները սրվելով, Իրաքի Քրդստանի տարածքի ղեկավարը դիմել է Վաշինգտոնի օգնությանը: Այդ մասին տեղեկացրել է ամերիկացի մի պաշտոնյա, ով չի ցանկացել բացահայտել իր ինքնությունը: Փաստորեն Մասուդ Բարզանին այդ քայլին է դիմել ՝ տարածքի ապագան վտանգվելու մտահոգությունից ելնելով: Արբիլից պատգամներ ստանալուց հետո, ամերիկացիները կապ են հաստատել Իրաքի նախագահի հետ ՝ հանդես գալով քաղաքական լուծումներով ճգնաժամին վերջ դնելու կոչով: Փորձագետների համոզմամբ, ԱՄՆ միջամտությունը կարող է լինել Իրաքի ներկա ճգնաժամից Բարզանիի փրկության վերջին հույսը :
Ալիք
Anonymus-ի հաքերները կաթվածահար են արել Իսպանիայի ՍԴ կայքի աշխատանքը
Anonymus-ի հաքերները զանգվածային կիբերհարձակում են ձեռնարկել Իսպանիայի Սահմանադրական դատարանի կայքի վևա:
Twitter-ում Իսպանիյաի Ազգային անվտանգության դեպարտամենտը հայտարարություն է հրապարակել, որի համաձայն Իսպանիայի Սահմանադրական դատարանի կայքը Anonymus խմբի հաքերների կողմից հարձակման է ենթարկվել:
Anonymus հաքերները OpCatalunya եւ FreeCatalunya անվանումներով զանգվածային կիբերհարձակումների մասին են հայտարարել:
Չի բացառբվում, որ հաքերների հարձակումները կապված են Իսպանիայի նախարաների խորհրդի արտակարգ խորհրդակցության հետ, որտեղ քննվելու է Իսպանիայի Սահմանադրության 155-րդ հոդվաըծը, որի համաձայն կենտրոնական իշխանությունները կարող են դադարեցնել Կատալոնիայի ինքնավարության կարգվիճակը:
galatv.am
Կատալոնական հանրաքվեից հետո իտալական շրջաններում ինքնավարության կոչերն ավելի հնչեղ են դարձել
«Մինչ Կատալոնիայում պահանջում են անկախություն, իսկ Իսպանիան ճնշում է նրանց գործողությունները, Ռոբերտո Մարոնին ուշադիր հետեւում է այդ ամենին Միլանում գտնվող իր գրասենյակի 35-րդ հարկից,- Financial Times-ում գրում է Ռեչել Սենդերսոնը:
«Մարոնին Իտալիայի ամենահարուստ մարզերից մեկի՝ Լոմբարդիայի կառավարության ղեկավարն է, որտեղ այս կիրակի նույնպես տեղի կունենա հանրաքվե Հռոմից ավելի լայն ինքնավարություն ստանալու նպատակով: Հյուսիս-արեւելքում գտնվող ծաղկող Վենետո մարզը նույնպես կանցկացնի նման քվեարկություն»:
«Երկու մարզերն էլ ղեկավարվում են հակամիգրացիոն «Հյուսիսի լիգայի» կողմից, որի հիմնադրմանը նպաստել է Մարոնին: 30 տարի նա պնդում էր, որ Իտալիայի հարուստ հյուսիսը պետք է բաժանվի աղքատ հարավից»,- ասվում է հոդվածում:
«Կատալոնիայում տեղի ունեցածն ազդարարում է իսպանական միասնության ավարտի մասին»,- ասում է Մարոնին, ով երկու անգամ զբաղեցրել է ՆԳ նախարարի պաշտոնը եւ երկու անգամ աշխատանքի նախարարի պաշտոնը Սիլվիո Բեռլուսկոնիի աջակողմյան կառավարությունում: «Դա Իսպանիայի վերջն է»,- կարծում է Մարոնին:
«Լիգայում համարում են, որ ժամանակակից Իտալիան արհեստականորեն ձեւավորված պետություն է: Երբ կուսակցությունը դարձավ իշխող Հռոմում, նրանց հեգնական դիրքորոշումն ավելի ակնհայտ դարձավ, քանի որ նրանք ձգտում են ավելի ուժեղ կերպով ազդել ազգային քաղաքական համակարգի վրա: Այդ դիրքորոշման երկիմաստությունն արտացոլվելու է կիրակնօրյա հանրաքվեներում: Քվեարկությանը զգուշավոր ձեւակերպում են տալիս: Ընտրողներին հարցնում են՝ ցանկանու՞մ եք արդյոք այնպիսի ինքնավարություն, որը չի սպառնա ազգային միասնությանը: Ի տարբերություն Կատալոնիայի, այդ հանրաքվեները հաստատված են իտալական սահմանադրական դատարանի կողմից»,- նշում է հեղինակը:
«Կան ազդակներ, որ «Հյուսիսի լիգան» ցանկանում է ոչ թե ամբողջական առանձնացում Իտալիայից, այլ ֆինանսական ֆեդերալիզմի տարբերակը»,- ասվում է հոդվածում:
Աղբյուր՝ Financial Times
Թարգմ.՝ Էդիտա Աթոյան