Լիբանանի իրադարձությունները և Սեյեդ Հասան Նասրոլլահի լուսաբանումը
Նոյեմբերի 5-ին Սաադ Հարիրիի հրաժարականին հաջորդող լիբանանյան վերջին զարգացումների մասին ունեցած ելույթում, Սեյեդ Հասան Նասրոլլահն ասել է.«Հարիրին Ռիադ էր կանչվել: Նրա հրաժարականը Արաբիայի որոշումն էր, որը նրան թելադրվեց և ընթերցվեց »:
Նշելով, որ Լիբանանի վարչապետի հրաժարականի պատճառը պետք է փնտրել Արաբիայւըմ, Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն ասել է.«Այդ հրաժարականը վկայում է Լիբանանի ներքին գործերին Արաբիայի բացահայտ միջամտության մասին»: Լիբանանի զարգացումների նկատմամբ Սեյեդ Հասան Նասրոլլահի մոտեցումը և Հարիրիի կասկածելի հրաժարականի մասին լուրերը բացահայտում էն այդ երկրի դեմ ամերիկա-սաուդական նոր դավադրության սցենարի տարբեր կողմերը: Ինչպես Հեզբոլլահի գլխավոր քարտուղարն է ասել, Արաբիայում Սաադ Հարիրիի հրաժարականի մասին հայտարարէլը պարզապես խոսում է այն մասին, որ Ռիադը Լիբանանի դեմ նոր դավեր է նյութում: Ալ Արաբիա հեռուստաընկերության և սաուդական այլ լրատվամիջոցների կողմից Հարիրիի սպանության մասին անհիմն հայտարարությունները, բոլորը վկայում են այն մասին, որ Արաբիան ճնշում է նրան ու փորձում կանխել նրա վերադարձը Լիբանան: Արաբիայի քայլերը հաստատում են այն վարկածը, որ ավարտվել է որպես վստահելի քաղաքական գործիչ Հարիրիի դերակատարությունը: Այդպիսով, սաուդցի պետայրերը փորձում են Լիբանանի քաղաքական դաշտից նրան քաղաքականապես կամ ֆիզիկապես հեռացնելով, Լիբանանում Ռիադի քաղաքականություններն իրականացնող այլ անհատի բերել: Անկախ Հարիրիի հրաժարականի պատճառներից, Արաբիա կատարած այցից հետո նրա հետ կապի խափանումը, ապա նրա հրաժարականի մասին հայտարարելը, մտահոգել է նույնիսկ նրա հարազատներին: Արաբիա այցից հետո Հարիրիի մասին անտեղյակ լինելու հանգամանքը հաստատում է , որ նա ձերբակալվել է Արաբիայի կողմից: Այլ խոսքով, ներկայացվում է այն տարբերակը, որ Հարիրին Արաբիայի ներքին քաղաքական տարաձայնությունների կիզակետում դարձել է Ռիադի պատանդը: Վերջին օրերին, Արաբիայում ծավալվել են ձերբակալությունները, հրաժարականները և քաղաքական կասկածելի սպանությունները: Նման պայմաններում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Սաադ Հարիրին ունի Արաբիայի քաղաքացիություն, Արաբիա նրա կանչվելը և սաուդցի արքայազների հետ նրա կապը, կարելի է ասել, որ այցը համարվում է քաղաքական հաշվեհարդար:
Իսկ այս դավադրությունը ապակայունացում առաջացնելու և քաղաքացիական պատերազմ հրահրելու և անապահովության տարածելու միջոցով քաղաքական նոր նպատակներ է հետապնդում : Այդպիսով, Հարիրիի հրաժարականը գնահատվում է ամերիկա-սաուդական նոր սադրանքի մի մասը, որի նպատակն է տարածաշրջանում մասնատում առաջացնել : Այդ դավադրության կենտրոնում Լիբանանն է: Դա այն դեպքում, երբ ամերիկացիների ու սաուդցիների մյուս խոշոր նպատակը Լիբանանի թուլացումը և երկրի ղեկավարությանն ու ժողովրդին ներքին խնդիրներով զբաղեցնելն է՝ որպեսզի պայմաններ ստեղծվեն Լիբանանի վրա Սիոնիստական ռեժիմի մեկ այլ բազմակողմանի գրոհի համար: