Սաուդյան Արաբիան՝ տարածաշրջանում պառակտման ու պատերազմի հրահրման կենտրոն
Սաուդյան ոտնձգիչ կոալիցիայի հակաիրանական մեղադրանքները բացահայտել են տարածաշրջանում ճգնաժամ առաջացնելու ԱՄՆ-ի, Սաուդյան Արաբիայի ու Իսրայելի համատեղ դավադրության նոր կողմերը:
Շաբաթ օրը, Ռիադի «Մալեք Խալեդ» օդանավակայանի դեմ Եմենի բանակի իրականացրած հրթիռային հարձակումից հետո, սաուդյան ոտնձգիչ կոալիցիան անհիմն մեղադրանքներ ներկայացնելով, հայտարարել է, որ ռազմական այդ սարքավորումները Իրանից են Եմեն առաքվել:
Այդ սցենարը կատարելագործելու համար, զավեշտական հայտարարություն կատարելով և Իրանին ահաբեկչությունը հովանավորելու մեջ մեղադրելով, Սաուդյան Արաբիայի արտգործնախարար Ադել Ալ-Ջոբայրը սպառնացել է, որ Ռիադն իրեն իրավունք է վերապահում հարմար առիթով և ձևով պատասխանել Իրանի թշնամական քայլերին:
Իրանի դեմ նման հայտարարություն են կատարել Բահրեյնի արտգործնախարար Խալեդ Բեն Ահմեդ Ալե Խալիֆան և միջազգային հարցերով ԱՄԷ խորհրդատու նախարար Էնվեր Ղարղաշը:
Այդ հայտարարություններին հակադարձել է Իրանի արտգործնախարարությունը: Իրանի արտգործնախարարության խոսնակ Բահրամ Ղասեմին Սաուդյան Արաբիային խորհուրդ է տվել սին մեղադրանքներ ներկայացնելու և այլոց մեղադրելու փոխարեն, դադարեցնել Եմենի անպաշտպան ու անմեղ ժողովրդի դեմ հարձակումները և ճանապարհ հարթել եմենցի կողմերի միջև երկխոսություն անցկացնելու և այդ երկրում խաղաղություն հաստատելու համար:
Անցած մայիսին ևս «Ալ-Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Սաուդյան Արաբիայի գահաժառանգի տեղակալ, պաշտպանության նախարար Մուհամմեդ Բեն Սալմանը միջազգային նորմերին հակառակ, սպառնալի հայտարարություն կատարելով, ասել էր, որ պետք է Իրանում անկայունություն ու պատերազմ առաջացնել:
Իսկ քաղաքական այս խաղը, այլ կերպ է ներկայացրել Ջերուզալեմ պոստ օրաթերթը:
Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի հետ գաղտնի համագործակցությանը, սիոնիստական այս օրաթերթը գրել է, որ որոշ ժամանակ առաջ, Ռիադը փորձարկումներ է կատարել Իրանի հրթիռային պաշտպանության համակարգը խափանելու համար, որպեսզի այդպիսով ճանապարհ հարթվի Իսրայելի ավիահարձակման համար:
ԱՄՆ-ի հովանավորությամբ կատարվող հրահրիչ այս քայլերը հավաքական անվտանգությանն ուղղված սպառնալիք են:
Այնպես որ երեքշաբթի օրը, Պենտագոնը հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ ԱՄՆ-ը համագործակցում է Սաուդյան Արաբիայի հետ այսպես կոչված ծայրահեղականության և Միջին Արևելքում Իրանի ապակայունացնող քայլերի դեմ:
Իրանի արտգործնախարար՝ Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նույնպես թուիթերում գրել է, որ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի այցը Սաուդյան Արաբիա, Բահրեյնում հալածանքների հանգեցրեց, նման իրավիճակ առաջացավ նաև Կատարում:
Նա նշել է, որ Թրամփի փեսա ու խորհրդական Ջերարդ Կուշների և Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի այցը Սաուդյան Արաբիա Հարիրիի հրաժարականի պատճառ դարձավ, սակայն Իրանը մեղադրվեց միջամտության մեջ:
Ռիադն այսօր միայն երկու ճանապարհ ունի.
Նախ՝ շարունակել այս գործընթացը, որն ի վերջո հանգեցնելու է Սաուդյան Արաբիայի կործանմանը:
Երկրորդ՝ անցյալից դաս քաղելով շտկել սխալները: Միայն այդ դեպքում Ռիադը կարող է կառոցողական դերակատարություն ունենալ տարածաշրջանում: