Կլիմայական փոփոխությունների կանխումը բոլոր երկրների համատեղ պարտականությունն է
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75814-Կլիմայական_փոփոխությունների_կանխումը_բոլոր_երկրների_համատեղ_պարտականությունն_է
Նոյեմբերի 6-ին Գերմանիայի Բոնն քաղաքում կայացավ կլիմայական փոփոխությունների 23-րդ կոնվենցիայի նիստը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 07, 2017 14:29 Asia/Tehran
  • Կլիմայական փոփոխությունների կանխումը բոլոր երկրների համատեղ պարտականությունն է

Նոյեմբերի 6-ին Գերմանիայի Բոնն քաղաքում կայացավ կլիմայական փոփոխությունների 23-րդ կոնվենցիայի նիստը:

ԻԻՀ ներկայացուցիչ Մաջիդ Շաֆայիփուրը  նիստում նեկայացրեց Իրանի հաղորդագրությունը: ԻԻՀ հաղորդագրությունում նշված է.-«Բոլոր երկրները պետք է համագործակցեն կլիմայական փոփոխությունները կանխելու համար»:

Հաղորդագրությունում ընդգծված է, որ պետք է փորձել նվազեցնել ջերմոցային գազերի տարածումը մթնոլորտում և ֆինանսական օգնություն ցուցաբերել ջերմոցային գազերի տարածումը կանխող տեխնոլոգիաների զարգացմանը: Իսկ զարգացած երկրները պետք է հարգեն Փարիզի կլիմայական պայմանագիրը: 

2015 թ.-ին 196 երկրների մասնակցությամբ Փարիզում տեղի ունեցած նիստում հաստատվեց  կլիմայական կոնվենցիան:  

Շրջակա միջավայրի պահպանությունը  միջազգային հարց է և բոլոր երկրները պետք է  ջանքեր գործադրեն  շրջակա միջավայրին վնասող սպառնալիքները կանխելու համար: 

Իրանի իսլամական հանրապետությունը այն երկրների շարքում է, որ ունի կլիմայական փոփոխությունները կանխելու ծրագիր:

Թեհրանում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Գարի Լուիսը վերջերս հայտարարել է, որ Իրանը համագործակցում է Դարի զարգացման ծրագրի հետ և աշխարհի բոլոր երկրները ևս պետք է փորձեն այդ ուղղությամբ քայլել: 

Այժմ Իրանի շրջակա միջավայրին սպառնում է աերոզոլների վտանգը:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին այդ կապակցությամբ ասել է.-«Հարևան երկրներում գործադրման է հանձնվել 22 ջրամբարների կառուցման նախագիծը, որը ավերիչ ազդեցություն է թողել Եփրատ և Տիգրիս գետերի վրա: Այդ նախագծերը ազդում են նաև Իրանի և Իրաքի շրջակա միջավայրի վրա և մենք չենք կարող այդ ավերիչ քայլերի հանդեպ անտարբեր մնալ»:

Անկասկած այս խնդրի հանդեպ պատասխանատու են Իրանի բոլոր հարևան երկրները, որոնք պետք է համագործակցեն շրջակա միջավայրը սպառնացող վտանգներին կանխելու հարցում: 

Իրանի մասնակցությունը կլիմայական փոփոխությունների միջազգային կոնֆերանսին, բնապահպանության համատեղ ծրագրին (UNEP)   և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրին (UNDP), վկայում է, որ  միջազգային և տարծաշրջանային մակարդակներում Թեհրանը վճռակամորեն հետևում է շրջակա միջավայրի պահպանման քայլերին: 

Անկասկած, շրջակա միջավայրի պահպանման հարցը  պահանջում է միջազգային համատեղ համագործակցություն: Այդ իսկ պատճառով  աշխարհի 194 երկրներ ստորագրել են Փարիզի կլիմայական համաձայնագիրը և ավելի քան 160 երկներ  պաշտոնապես միացել են այդ կոնվենցիային:  

2017 թ. օգոստոսին  ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ այդ երկիրը դուրս է գալիս Փարիզի կլիմայական Համաձայնագրից: Այս քայլով ԱՄՆ-ն ցույց է տալիս, որ պատրաստ չէ ընդունել միջազգային հանձնառությունը, որը պարտադրում է ջերմոցային գազերը նվազեցնելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել: Երևույթ, որի առաջացման գործում մեծ ազդեցություն են ունեցել արդյունաբերական երկրները: