Իրանն ընդգծել է Արաբիայի ոճրագործությունների դադարեցման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75880-Իրանն_ընդգծել_է_Արաբիայի_ոճրագործությունների_դադարեցման_անհրաժեշտությունը
ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը երեքշաբթի օրը մի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին , որտեղ նա միջազգային հանրությանը կոչ է արել Արաբիային ստիպել հարքել միջազգային իրավունքները և զերծ մնալ այլ երկրներին սպառնալուց:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Նոյեմբեր 08, 2017 15:11 Asia/Tehran
  • Իրանն ընդգծել է Արաբիայի ոճրագործությունների դադարեցման անհրաժեշտությունը

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը երեքշաբթի օրը մի նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին և Անվտանգության խորհրդի նախագահին , որտեղ նա միջազգային հանրությանը կոչ է արել Արաբիային ստիպել հարքել միջազգային իրավունքները և զերծ մնալ այլ երկրներին սպառնալուց:

Սաուդցի պետայրերը վերջին օրերին սպառնալուց բացի, ԻԻՀ-ին մեղադրել են տարածաշրջանի երկրների ներքին գործերին միջամտելու և Եմենին սպառազինելու մեջ:

ՄԱԿ-ում ԻԻՀ ներկայացուցիչը նշել է.«Եմենի օդային, ցամաքային ու ծովային բոլոր ճանապարհները փակելով, և երկրում խոլերան տարածելով, սաուդական ռեժիմը մարդկային աղետ է ստեղծել, որն ավելի է բարդացրել իրավիճակը: «Միջազգային հանրությունը պետք է Արաբիային պատասխանատու ճանաչի այս բոլոր արարքների համար».-ասել է Ղոլամալի Խոշռուն:

Եմենի վրա սուդական ռեժիմի հարձակումը ոչ մի արդարացում չունի: Սաուդցիներն իրենց այդ քայլը պատճառաբանում են Եմենի վտարանդի նախագահին աջակցելու իրենց քայլով: Սակայն միջազգային իրավունքների առումով Արաբիայի այլ քայլն ի՞նչ է  նշանակում:

2015 թվականի մարտի 25-ից սկսվեցին Եմենի վրա Սաուդյան Արաբիայի ռազմական հարձակումները: Ցանկացած նպատակով ու դրդապատճառով կատարված այդ քայլը, միջազգային իրավունքների տեսանկյունից դատապարտված է , անընդունելի ու անօրինական: ՄԱԿ-ի կանոնադրության 4-րդ հոդվածի երկրորդ կետում ասված է.«Կազմակերպության բոլոր անդամները պետք է զերծ մնան ՄԱԿ-ի նպատականերին հակասող որևէ սպառնալի կամ այլ տեսակի քայլից, որոց վտանգելու է երկրների քաղաքական անկախությունը և տարածքային ամբողջականությունը»:

Այդ հարցում կա երկու բացառություն ՝ առաջինն օրինական պաշտպանությունը, որի մասին ասվել է կանոնադրության 51-րդ հոդվածում, երկրորդը ՝ միջազգային խաղաղության ու անվտանգության վերականգնելու նպատակով ԱԽ-ի նկատմամբ կոշտ քայլերի դիմելը: Եմենի դեմ Արաբիայի հարձակումը ոչ մի տարբերակում չի արդարացվում: Եմենի դեմ սաուդցիների ոտնձգության հարցում կարևոր է նաև ինքնորոշման իրավունքի անտեսումը ՝ որպես մարդկային  հիմնական իրավունքներից մեկը : Միջազգային դաշինքների իրավունքների առնչությամբ Վիեննայի 1969 թվականի կոնվենցիայի 53-րդ հոդվածում, այդ սկզբունքը համարվում է մարդու գլխավոր իրավունքներից մեկը: Արաբիայի պետայրերը ոչ միայն չեն հարգում այդ սկզբունքը, այլև ԻԻՀ-ին մեղադրում են միջամտության մեջ , որը մշտապես կարևորել է , որ Եմենի ճգնաժամը կարգավորվելու է միմիայն եմենական բոլոր խմբերի միջև խաղաղ ու քաղաքական երկխոսության միջոցով:  Սաուդցիները  հանդգնորեն Իրանին մեղադրում են ռազմական միջամտության մեջ: Իհարկե ԱՄՆ կառավարությունը ևս պաշտպանում է սաուդցիներին: ՄԱԿ-ում ԻԻՀ-ի ներկայացուցչի գրած նամակը հուշում է ոտնձգողական քայլերի և տարածաշրջանում Արաբիայի սպառնալիքների նկատմամբ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի և  միջազգային մյուս կառույցների պատասխանատվության մասին: