Թրամփի Չինաստան կատարած ուղովորության նպատակները
https://parstoday.ir/hy/news/uncategorised-i75897-Թրամփի_Չինաստան_կատարած_ուղովորության_նպատակները
Չինաստան կատարած Թրամփի այցը սկսվել է Հյուսիսային Կորեայի դեմ կոպիտ հայտարարությունների ու Պեկին-Վաշինգտոն առևտրական հարաբերությունների անարդարացիության մասին դժգոհությունների կրկնությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 09, 2017 09:23 Asia/Tehran
  • Թրամփի Չինաստան կատարած ուղովորության նպատակները

Չինաստան կատարած Թրամփի այցը սկսվել է Հյուսիսային Կորեայի դեմ կոպիտ հայտարարությունների ու Պեկին-Վաշինգտոն առևտրական հարաբերությունների անարդարացիության մասին դժգոհությունների կրկնությամբ:

Հյուսիսայի Կորեայի հարցում ԱՄՆ նախագահը Չինաստանին կոչ է արել ավելացնել ճնշումները Փխենյանի նկատմամբ և քայլեր ձեռարկել ԱՄՆ-Չինաստան առևտրական հարաբերությունների փոփոխման ուղղությամբ: Այդուհանդերձ Թրամփն իր ելույթում ընդգծել է, որ կարևորագույնը ԱՄՆ-Չիաստանի հարաբերությունների պապհպանումն է:

Ներկա դրությամբ Չինաստանը ջանքեր է գործադրում համաշխարային հզոր ուժ դառնալու ուղղությամբ: Որոշ հաշվարկները վկայում են այն մասին, որ մինչև 2025թ., ՀՆԱ-ի ցուցանիշների առումով Չինաստանը կգերազանցի ԱՄՆ-ին և կվերածվի տնտեսական գերուժի: Ներկայումս ԱՄՆ-ի ֆինասների նախարարության պարտատոմսերի մեծ մասը գտնվում է Չինստանի ձեռքում և ԱՄՆ-ի հետ առևտրական հարաբերությունների մեջ առևտրական ավելցուլը կազմում է շուրջ 500 մլրդ դոլար: Այս խնդրիները պատճառ են դարձել, որ ԱՄՆ-ի կառավարության ավագ պաշտոնյաները, այդ թվում՝ Թրամփը, զգույշ վարվեն Չինստանի հետ:

Չնայած որ Թրամփը քննադատական մոտեցում ունի Չինաստանի քաղաքականությունների նկատմամբ, սակայն ամեն անգամ, երբ նա հանդիպում է իր չինացի պաշտոնակցի հետ, մեղմ տոնով է խոսում նրա հետ: Այս անգամ ևս Թրամփը Պեկինում հայտարարել է, որ ամենաառաջնայինը ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների պահպանումն է: Այլ խոսքով չի ակնկալվում, որ չնայած Հյուսիային Կորեայի դեմ հնչեցրած հռետորաբանություններին, Թրամփը Չինաստանի հետ շուրջ 1տրլն. դոլար կազմող առևտրական փոխանակումները զոհի Հյուսիսային Կորեայի հրթիռային ու միջուկային ծրագրին:

Իհարկե մասնավորապես ԱՄՆ-ի հետ տնտեսական հարաբերությունների պահպանման նպատակով, չինացիները ջանքեր են գործադրում մեղմել Արևելյան ասիայի ռազմա-քաղաքական լարվածությունները: Այդուհանդերձ ամերիկացիները բազմիցս հայտարարել են, որ Կորեական թերակղզու ճգնաժամի հարցում Չինաստանի քայլերը չեն համընկնում Վաշինգտոնի ակնկալիքերի հետ: Այնպես ինչպես յուանի ու դոլարի փոխարժեքի հավասարության կամ Չինաստանի սպառման շքւկայում ԱՄՆ-ի ապրանքների առկայության հարցում ԱՄՆ-ին չեն գոհացրել Չինաստանի քայլերը:

Հաշվի առնելով Չինաստանի ներկա տնտեսական աճը և իր հարևան երկրների նկատմամբ ազդեցության մեծացման փաստը, այդ երկիրը ԱՄՆ-ին գոհացնելու կարիքը չունի: Ի տարբերություն 20-րդ դարի ԱՄՆ-ի, որ աշխարհի ամենամեծ պարտատերն էր, 21-րդ դարի Ամերիկան հայտնվել է ամենապարտապանի դիրքում, որի ամենամեծ պարտատերը Չինաստանն է: Հետևաբար այդ երկիրը չի կարող իր պայմանները պարտադրել իր պարտատիրոջը: